ReAnimania 2019
 

Ցան­կա­նում էին նո­րո­վի, բայց ստաց­վեց ինչ­պես միշտ

Ցան­կա­նում էին նո­րո­վի, բայց ստաց­վեց ինչ­պես միշտ
12.09.2019 | 23:25
Հապշ­տապ, ոտ­քի վրա ձևա­վոր­ված խոր­հր­դա­րա­նը, ցա­վոք, ոչն­չով չի տար­բեր­վում նա­խորդ գու­մար­ման օ­րենս­դիր մարմ­նից, չնա­յած այդ բառն ան­գամ շռայ­լու­թյուն է մի կա­ռույ­ցի հա­մար, ո­րում ներգ­րավ­ված մարդ­կանց միայն չն­չին մասն է օ­րենք ստեղ­ծե­լով զբաղ­ված: Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո հա­սա­րա­կու­թյու­նը սպա­սում էր, որ Ազ­գա­յին ժո­ղո­վում կհայ­տն­վեն բո­լո­րո­վին նոր ա­սե­լի­քով ու մտա­ծո­ղու­թյամբ պատ­գա­մա­վոր­ներ: Մար­դիկ ու­զում էին հո­գով վեհ, կա­յա­ցած, հա­վակ­նոտ, բա­նի­մաց ու խո­րա­գետ մարդ­կանց տես­նել, ո­րոնք նոր ո­րակ կհա­ղոր­դեին մինչ այժմ ե­ղած՝ «շի­շը կտամ գլ­խիդ, համ­բա՛լ», կամ «դի­շով­կեն դու ես, ա­րա՛» տե­սա­կի խոր­հր­դա­րա­նին: Նշա­ձո­ղից մշ­տա­պես ցածր լի­նե­լը, կար­ծես, Ազ­գա­յին ժո­ղո­վի դժն­դակ ճա­կա­տա­գի­րը լի­նի: Կր­քե­րի ու չբա­ցատր­ված ամ­բի­ցիա­նե­րի պա­կաս այս­տեղ չկա: Քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մաս­նա­գետ­ներն ու տե­սա­բան­նե­րը վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին խոր­հուրդ էին տա­լիս սպա­սել ևս մի քա­նի ա­միս, մինչև հան­դարտ­վեն իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ա­լե­կոծ­ված կր­քե­րը, մշակ­վեն ընտ­րա­կան ու կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին օ­րենս­գր­քե­րը, քա­ղա­քա­կան դաշ­տում բյու­րե­ղա­ցում­ներ լի­նեն, նոր միայն գնալ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի: Նրանք քաջ գի­տակ­ցում էին, որ շտա­պո­ղա­կա­նու­թյու­նը հան­գեց­նե­լու է նրան, որ երկ­րի օ­րենս­դիր թիվ մեկ հար­թա­կում հայ­տն­վեն այն­պի­սի­նե­րը, ո­րոնք նախ­կին­նե­րի նման ուղ­ղա­կի կո­ճակ սեղ­մող են լի­նե­լու:
ԱԺ 7-րդ գու­մար­ման աշ­նա­նա­յին նս­տաշր­ջա­նի աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են ման­դա­տը վայր դնե­լու ու խմ­բակ­ցու­թյու­նից դուրս գա­լու դեպ­քե­րով: Երևույ­թը, կար­ծում եմ, շա­րու­նա­կա­կան կլի­նի, քան­զի հենց իշ­խա­նա­կան «Իմ քայ­լում» քայ­լած ե­րի­տա­սարդ­նե­րը մի­մյանց հան­դուր­ժե­լու ու մր­ցակ­ցու­թյան խն­դիր ու­նեն: Մի բա­րի օ­րի չէ նաև ընդ­դի­մու­թյան վի­ճա­կը. ա­ռա­վել ընդ­դի­մա­դիր երևա­լու մո­լուց­քը որևէ կերպ տե­ղի չի տա­լիս: Մի­մյանց վրա պար­բե­րա­կան դար­ձած հար­ձա­կում­նե­րից օգտ­վում է մե­ծա­մաս­նու­թյունն ու դա դարձ­նում հա­սա­րա­կու­թյա­նը զբա­ղեց­նե­լու թե­մա, ա­սե­լով` տե­սեք, մենք ենք միակ ճշ­մա­րի­տը:
Խոր­հր­դա­րա­նի մթ­նո­լոր­տը նույն­պես չի փոխ­վել: Պատ­գա­մա­վոր­նե­րի կոնկ­րետ խմ­բի հա­մար ա­մե­նա­սի­րե­լի վայ­րը ճա­շա­րա­նին հա­րա­կից ծխա­րանն է՝ նիս­տե­րից «թռ­չե­լու» լա­վա­գույն հան­գր­վա­նը: Մեկ այլ խումբ խոր­հր­դա­րան է գա­լիս գոր­գե­րի վրա­յով քա­յ­լե­լու և օ­ծա­նե­լի­քի բույ­րը մի­ջան­ցք­նե­րով տա­րա­ծե­լու հա­մար: Միշտ «ա­հա­վոր խառն եմ, ախ­պե՛ր ջան» ա­սող­ներ էլ կան, ժա­մա­նակ չու­նեն, տղա­յա­կան «լուրջ» գոր­ծե­րով են զբաղ­ված: Հար­ցազ­րույց­նե­րից խու­սա­փե­լու մա­սին էլ ա­վե­լորդ է խո­սել: Ժո­ղովր­դից ման­դատ ստա­ցած­նե­րը չեն ցան­կա­նում խո­սել՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե կոմ­պե­տենտ չեն, նիս­տի են շտա­պում, մե­կը մյու­սի վրա են գցում, և այս­պես շա­րու­նակ: Ի­հար­կե, կան նաև պար­կեշտ, միշտ պատ­րաս­տա­կամ, հա­մեստ ու ի­րոք ի­րենց գոր­ծին նվիր­ված ան­հատ­ներ, բայց նրանց, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, մատ­նե­րի վրա կա­րե­լի է հաշ­վել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao