ReAnimania 2019
 

«Աշ­խա­տում ես ծա­ռի նման ապ­րել, որ պտուղ­նե­րիդ գո­հաց­նես»

«Աշ­խա­տում ես ծա­ռի նման ապ­րել, որ պտուղ­նե­րիդ գո­հաց­նես»
17.09.2019 | 01:06

ՍՈՒ­ՍԱՆ­ՆԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք նրա «Հար­բած, հափ­րած, գի­նե­խաբ» բա­նաս­տեղ­ծա­կան գր­քի մա­սին:

-Ժո­ղո­վա­ծուն սկս­վում է «Սի­րո բա­ցատ­րու­թյուն հեռ­վից» բա­նաս­տեղ­ծու­թյամբ: Կար­դա­լիս հարց է ա­ռա­ջա­նում՝ ա­վե­լի շատ հա­յե­րե­նի՞ն եք կա­րո­տում, թե՞ Քրիս­տո­սի խոս­քին:

-Հա­յե­րե­նին: /Հա­յե­րեն խո­սիր հետս, Քրիս­տոս, /Այ­սօր կա­րոտ եմ հա­յե­րեն խոս­քի…/: Քրիս­տոսն այս­տեղ միջ­նոր­դա­վոր­ված անձ­նա­վո­րու­թյուն է, ե­թե կա­րե­լի է այդ­պես ա­սել: Այս բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ ես եմ, իմ լե­զուն, իմ հայ­րե­նի­քը և իմ հեռ­վում լի­նե­լը, ին­չը տա­ռա­պանք է հայ­րե­նի հո­ղի հետ կապ­ված մար­դու հա­մար: Հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ես տար­վա կեսն այս­տեղ եմ, կե­սը՝ երկ­րից դուրս:

-Գրում եք, որ ու­զում եք ծնել ոչ թե որ­դի, այլ եր­կիր: ՈՒ­զում եք, որ նա հո­ղից լի­նի, և ազ­նիվ: Հո­ղե­ղեն եր­կիրն ազ­նիվ պա­հե­լը հա­վա­նա­կա՞ն եք հա­մա­րում:

-Դա ե­րա­զանք է: Ա­մեն մայր ե­րա­զում է ազ­նիվ որ­դի ծնել, իսկ ես ու­զում եմ ազ­նիվ եր­կիր ծնել, կհա­ջող­վի, թե ոչ, ոչ ոք չգի­տի:

-«Տա­ռա­պանք» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ ա­սում եք. «Վա­խե­նում եմ մեռ­նել հեռ­վում. հո­գուս Հա­յաս­տա­նը թա­ղեն օ­տար հո­ղում»: Ա­մեն հայ օ­տար հո­ղում, կար­ծում եք, Հա­յաս­տա՞ն է:

-Ոչ, ա­մեն մար­դու մեջ օ­տար հո­ղում Հա­յաս­տան չկա: Կան մար­դիկ, որ ապ­րում են «Որ­տեղ հաց, այն­տեղ կաց» նշա­նա­բա­նով: Ես հան­դի­պել եմ այդ տի­պի մարդ­կանց, ո­րոնց հա­մար կա­ցու­թյունն է ա­ռաջ­նա­յի­նը, նոր մնա­ցած գա­ղա­փար­նե­րը: Իսկ ես միշտ վա­խե­նում եմ, որ իմ հայ­րե­նի­քից հե­ռու` օ­տար հո­ղում կթա­ղեմ հո­գուս Հա­յաս­տա­նը, ու նա կմ­նա միայ­նակ-ան­տեր: -«Մայ­րա­նա­լը ծա­ռի բան է, մար­դու բան չի, Չեմ դի­մա­նում...մայ­րա­նա­լուն»: Հե­տաքր­քիր է՝ ին­չի՞ց են ծն­վել այս տո­ղե­րը:

-Մայ­րու­թյունն ա­մե­նա­մեծ փոր­ձու­թյունն է: Ծառն ա­մեն ան­գամ գար­նան հետ նո­րից է կա­նա­չում, բնու­թյու­նը ծա­ռին նո­րից է վե­րա­դարձ­նում կյանք, իսկ մայ­րը «վե­րա­դարձ» չու­նի: Ծառն ա­վե­լի կեն­սու­նակ է: Բայց աշ­խա­տում ես ծա­ռի նման ապ­րել, որ պտուղ­նե­րիդ գո­հաց­նես:

-Բա­նաս­տեղծ Հով­հան­նես Գրի­գո­րյա­նը «Հար­բած, հափ­րած, գի­նե­խաբ» գր­քի մա­սին գրա­խո­սա­կա­նում նկա­տել է, որ Ձեր տո­ղե­րը հա­գե­ցած են իս­կա­կան ապ­րում­նե­րի ջեր­մու­թյամբ, զգաց­մունք­ներն ան­կեղծ են ու ան­մի­ջա­կան: Ո՞վ է Ձեր ըն­թեր­ցո­ղը, ինչ­պի­սի՞ն պի­տի լի­նի նա, որ կա­րո­ղա­նա զրու­ցել հե­ղի­նա­կի հետ, գնա­հա­տել-զգալ այդ ան­կեղ­ծու­թյու­նը, ինքն ի­րեն գտ­նել այդ տո­ղե­րում:

-Չգի­տեմ, միշտ ա­սում են, որ իմ գոր­ծե­րը դժ­վար են ըն­թերց­վում: Հի­մա, երբ հարց եք տա­լիս, ես զգում եմ, որ դժ­վար է, ա­մեն մե­կը չի կա­րող ըն­կա­լել տո­ղա­տա­կը: Ա­վե­լին ա­սեմ, եր­բեմն ան­կեղ­ծու­թյու­նը շին­ծուու­թյան տեղ են ըն­դու­նում, և դա շատ վի­րա­վո­րա­կան է:

-«Ես վա­ղուց եմ եր­կինք նա­յում. Ես Հո­բը չեմ, Հո­բը չեմ ես»: Որ­քա՞ն հա­ճախ է մարդ ա­րա­ծը եր­կն­քին նա­յում և ի՞նչ է փնտ­րում այն­տեղ:

-Հո­բը աստ­վա­ծաշն­չյան կեր­պար է, 70 ան­գամ նրան Աստ­ված փոր­ձեց ու նա միշտ մնաց հա­վա­տա­րիմ, բայց մար­դը միշտ տա­տան­վում է իր զգաց­մունք­նե­րի մեջ՝ սեր, հա­վա­տար­մու­թյուն, հա­վատ, ու գա­լիս է մի պահ, որ էլ չի կա­րո­ղա­նում դի­մա­նալ: Ա­մեն մարդ Հոբ չէ: Իսկ եր­կինք բո­լորս ենք նա­յում, միշտ էլ ան­մեկ­նա­բա­նե­լին, գեր­մարդ­կա­յինն է ձգում: Եր­կինք ենք նա­յում փր­կու­թյան հույ­սով:

-Ի՞նչ կա­սեք գր­քի նկա­րա­զարդ­ման մա­սին:

-Նկա­րա­զար­դել է Նի­կօն (գե­ղան­կա­րիչ Նի­կո­լայ Մա­նու­կյան-Ա. Ս.): Մինչ նկա­րե­լը ըն­թեր­ցել էր այն գոր­ծե­րը, որ պետք է տեղ գտ­նեին գր­քում: Դա շատ ճիշտ մո­տե­ցում է: Սո­վո­րա­բար, երբ գր­քի կազ­մի հա­մար դի­մում ես, ա­սում են՝ տվեք նկա­րեմ, բայց ոչ մի ան­գամ չեն ա­սել՝ տվեք կար­դամ, որ նկա­րեմ: Հատ­կա­պես ու­շագ­րավ է գր­քի շա­պի­կին պատ­կեր­ված մայ­րը՝ աստ­վա­ծա­մոր տես­քով: Նա­յում ես՝ Աստ­վա­ծա­մայր է, նույն ին­քը՝ մայ­րը: Սեր, զար­մանք, տա­ռա­պանք, այդ նկա­րում ա­մեն ինչ կա, իս­կա­պես շատ հա­մա­հունչ է գր­քին: Նկա­րի խո­րու­թյու­նը հու­շում է գր­քի բո­վան­դա­կու­թյու­նը: Գիրքն էլ վեր­նագր­ված է «Հար­բած, հափ­րած, գի­նե­խաբ», բո­լորս էլ ինչ-որ տեղ մեզ հա­մա­րում ենք հար­բած ու խաբ­ված, բո­լո­րիս էլ կյանքն իր բո­լոր ձևե­րով ձգում է, բայց եր­բեմն այդ հափ­րա­ծու­թյու­նը վե­րած­վում է տա­ռա­պան­քի:

-Դուք նաև ու­շագ­րավ հու­շան­վեր-շշե­րի հե­ղի­նակ եք: Ա­սում են, որ դրանք զուգ­ված շշեր են՝ նման կնոջ և տղա­մար­դու: Մի քիչ կման­րա­մաս­նե՞ք:

-2011-ին ծանր վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո տուն ե­կա: Եղ­բայրս բել­գիա­կան մեծ վար­դեր էր նվի­րել: Աղ­ջիկս վար­դե­րը դրել էր ե­րեք­լիտ­րա­նոց ա­պա­կյա ա­նո­թի մեջ: Գի­շե­րը լամ­պի լույ­սի տակ այդ ա­պա­կե տա­րա­յի ու վար­դե­րի հա­կադ­րու­թյունն այն­քան սուր էր, որ ծանր տպա­վո­րու­թուն թո­ղեց ինձ վրա: Ո­րո­շե­ցի ծած­կել այդ դա­տար­կու­թյու­նը: Վեր կա­ցա, թոռ­նի­կիս ալ կար­միր շո­րը գտա, պատ­ռե­ցի ու սկ­սե­ցի ա­նո­թը կտո­րով, ա­սեղ­նե­րով, գն­դա­սեղ­նե­րով գու­նա­վո­րել: Ա­ռա­վո­տյան ով գա­լիս էր, հարց­նում էր՝ ինչ սի­րուն ծաղ­կա­ման է, որ­տե­ղի՞ց է: Դրա­նից հե­տո ին­չին նա­յում էի, դա­տարկ էր թվում: Դա կյանք վե­րա­դար­ձի ինչ-որ ան­մեկ­նե­լի ապ­րու՞մ էր, թե՞ են­թա­գի­տակ­ցու­թյան ո­րո­նում, չգի­տեմ, բայց ա­մեն ին­չի մեջ սկ­սե­ցի գույն փնտ­րել, ա­մեն թա­փան­ցիկ բան ծած­կել: Տա­նը շշեր կա­յին, սկ­սե­ցի ձևա­վո­րել դրանք: Ես ձևա­վո­րում եմ շշե­րը, հե­տո ա­մեն մե­կը մի բան է տես­նում դրան­ցում: Հիմ­նա­կա­նում նմա­նեց­նում են կնոջ:

-Կտո­րի՞ց եք պատ­րաս­տում:

-Կտո­րից, կաշ­վից, վար­դի թեր­թե­րից. հենց սկ­սում են թա­ռա­մել, սկ­սում եմ աշ­խա­տել: Այս պա­հին 45 աշ­խա­տանք ու­նեմ: Մոտ 200-ից ա­վե­լի էին, մի մա­սը վա­ճա­ռել եմ, նվի­րել: Հե­տո ինձ ա­սա­ցին, որ պետք չէ բա­ժա­նել, չես կա­րող նույ­նը կրկ­նել: Բա­նաս­տեղ­ծու­թյան նման է: Կա­րո՞ղ ես նույն բա­նաս­տեղ­ծու­թյու­նը գրել նո­րից: Չես կա­րող: Հե­տաքր­քիր մի բան կա, մեկ շի­շը այն­քան էլ չի գրա­վում, մի քա­նիսն են աչ­քի զար­նում, իսկ շա­տը ար­դեն շատ սի­րուն է:

-Նկար­չա­կան ձիրք ու­նե՞ք:

-Հայրս, եղ­բայրս նկա­րում են, ես մուկ էլ չեմ կա­րող նկա­րել: Ինձ ա­սում են՝ նկա­րում ես, հե­տո՞ կա­րում: Ոչ, ես կաշ­վե կտո­րը վերց­նում եմ ձեռքս ու չգի­տեմ՝ ինչ եմ ա­նե­լու:

-ՈՒ­նե՞ք գիրք, որ­տեղ նաև Ձեր ձեռ­քի աշ­խա­տանք­ներն են ներ­կա­յաց­ված:

-«Ես եմ» բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուն այդ սկզ­բուն­քով է հրա­տա­րակ­վել:

-Ցու­ցադր­վե՞լ են Ձեր աշ­խա­տանք­նե­րը:

-Ա­յո, Ռու­սաս­տա­նում և Հա­յաս­տա­նում:

-Ի՞նչ նո­րու­թյան կա­րող ենք սպա­սել:

-Աշ­խա­տում եմ 9-րդ գր­քիս վրա: Երբ տպագր­վի, ես այս­տեղ չեմ լի­նի: Հե­տո Ռու­սաս­տա­նում կներ­կա­յաց­վի, ինչ­պես մյուս գր­քե­րի դեպ­քում՝ գրա­կան հան­դի­պում­ներ, շնոր­հան­դես­ներ, մա­մու­լի անդ­րա­դարձ­ներ կլի­նեն: Բայց իմ գր­քե­րի վրա պետք է ան­պայ­ման գր­ված լի­նի «Երևան»: Բո­լոր գր­քերս Երևա­նում են տպագր­վել:

Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao