ReAnimania 2019
 

Մեկ­նար­կը տր­ված է. առջևում Ստամ­բուլն է

Մեկ­նար­կը տր­ված է. առջևում Ստամ­բուլն է
20.09.2019 | 01:58

Ե­րեք­շաբ­թի-չո­րեք­շաբ­թի կա­յա­ցած դի­մա­կա­յու­թյուն­նե­րով մեկ­նար­կեց եվ­րո­պա­կան ու առ­հա­սա­րակ հա­մաշ­խար­հա­յին ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի ա­մե­նահ­զոր մր­ցա­շա­րը՝ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նը: Ա­սել է թե ֆուտ­բո­լա­սե­րը եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նա­կարգ տե­րու­թյուն­նե­րի ներ­քին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի կող­քին բարձ­րա­կարգ ֆուտ­բոլ վա­յե­լե­լու ևս մեկ հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում (հայ­րե­նա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լը չըն­դու­նե­լու հնա­րա­վոր մե­ղադ­րանք­նե­րից խու­սա­փե­լու հա­մար ա­սենք, որ ֆուտ­բո­լա­սե­րը նույն­քան ան­կաշ­կանդ է սե­փա­կան նա­խա­պատ­վու­թյուն­նե­րի հար­ցում, ուս­տի միան­գա­մայն ա­զատ է իր ընտ­րու­թյան մեջ): Ել­նե­լով նրա­նից, որ խա­ղար­կու­թյու­նը նոր է սկս­վել, հետևա­բար ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն չկա հան­դի­պում­նե­րը խմ­բա­յի­նի տես­քով ներ­կա­յաց­նե­լու հա­մար, դրանք այս ան­գամ ըն­թեր­ցո­ղին հրամց­նենք կա­մա­յա­կան մա­տուց­մամբ:

ՕՐ Ա­ՌԱ­ՋԻՆ
Օր­վա մր­ցակ­ցու­թյուն­նե­րի մեջ հան­դի­պում­նե­րի հան­դի­պում էին ներ­կա­յա­նում Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա»-«Բար­սե­լոն», «Նա­պո­լի»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը:
Սկ­սենք ա­ռա­ջի­նից: «Բար­սե­լո­նի» եր­կր­պա­գու­նե­րիս հա­մար դա­ժան բան եմ ա­սե­լու, սա­կայն ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում պար­տադր­ված ենք կա­տա­լո­նյան ա­կումբն ա­ռանց ար­քա­յա­կան Մե­սիի տես­նել (ա­վաղ, ժա­մա­նակն ա­նում է իր դա­ժան գոր­ծը), իսկ «Բար­սե­լոնն» այս հե­քիա­թա­յին ֆուտ­բո­լիս­տով ա­վե­լի քան գե­րա­կումբ է, ա­ռանց նրա՝ պար­զա­պես գե­րա­կումբ, ո­րից Եվ­րո­պա­յում, հա­մե­նայն դեպս մի քա­նի­սը կա: Ըն­թեր­ցո­ղը, բնա­կա­նա­բար, կա­րող է հարց­նել, թե մոտ ա­պա­գա­յում ար­դյո՞ք չենք տես­նում Մե­սիին լիար­ժեք փո­խա­րի­նո­ղի՝ այն էլ տա­կա­վին պա­տա­նյակ Ֆա­տիի պա­րա­գա­յում, ո­րը գե­րաստղ դառ­նա­լու հի­րա­վի բո­լոր տվյալ­ներն ու­նի: Պա­տաս­խա­նեմ՝ երկ­նա­կա­մա­րում աստ­ղե­րը շատ են, սա­կայն պայ­ծա­ռու­թյամբ Հյու­սի­սա­յին աստղն ան­գե­րա­զան­ցե­լի է:
Այս ընդ­հան­րա­կան խոս­քից անց­նենք մաս­նա­վո­րա­ծին:
Ա­ռա­ջին խա­ղա­կե­սում «Բար­սե­լոնն» իս­կա­պես ճն­շեց տան­տե­րե­րին, սա­կայն երկ­րոր­դում տոն տվո­ղը դորտ­մունդ­ցի­ներն էին ու ե­թե մի փոքր ա­վե­լի հա­ջո­ղակ լի­նեին, կա­րող էին մր­ցակ­ցին պատ­ժած հե­ռա­նալ խա­ղա­դաշ­տից: Հա­մե­նայն դեպս տասն­մեկ­մետ­րա­նո­ցից Ռոյ­սի վրի­պե­լը աս­վա­ծի հա­մո­զիչ ա­պա­ցույցն է:
Միան­գա­մայն ա­նակն­կալ հան­գու­ցա­լու­ծում ու­նե­ցավ «Նա­պո­լի»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյու­նը: Հան­դիպ­ման ա­վար­տին նեա­պոլ­ցի­նե­րը կաս­կա­ծե­լի տասն­մեկ­մետ­րա­նոց վաս­տա­կե­ցին, ու, ի տար­բե­րու­թյուն Ռոյ­սի, Մեր­տեն­սը չվ­րի­պեց, չնա­յած Ադ­րիա­նը մազ էր մնա­ցել հետ մղեր գն­դա­կը, սա­կայն ինք­ներդ էլ հրա­շա­լի հաս­կա­նում եք, որ տվյալ պա­րա­գա­յում մա­զը չա­փի միա­վոր չի կա­րող հան­դի­սա­նալ: Հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լու պոռ­թկ­ման մեջ լի­վեր­պուլ­ցի­նե­րը հա­վե­լյալ ժա­մա­նա­կում մի գոլ էլ բաց թո­ղե­ցին ու մնա­ցին պա­տաս­խան խա­ղում վրե­ժը լու­ծե­լու հույ­սին:
Քիչ էր մնա­ցել կա­տա­րյալ սեն­սա­ցիա­յի հե­ղի­նակ դառ­նար չե­խա­կան «Սլա­վիան» ու, ոչ ա­վել-ոչ պա­կաս, ար­տագ­նա­յում: «Ին­տե­րը» միայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կում է կա­րո­ղա­ցել վե­րա­կանգ­նել հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը՝ 1:1, ու թե Ան­տո­նիո Կոն­տեն հան­դեր­ձա­րա­նում ինչ կրակ է թա­փել իր սա­նե­րի գլ­խին, դժ­վար չէ պատ­կե­րաց­նել: Նմա­նա­տիպ հա­շիվ է ար­ձա­նագր­վել և «Լիոն»-«Զե­նիթ» մր­ցակ­ցու­թյու­նում: Այս­տեղ էլ ձեռ­քից բաց թո­ղած հա­ջո­ղու­թյան հա­մար տան­տե­րե­րը պի­տի լոկ ի­րենց մե­ղադ­րեն: Ինչ վե­րա­բե­րում է ռուս­նե­րին, նրանք հայ­րե­նիք են վե­րա­դառ­նում տրա­մադ­րու­թյուն­նե­րը մի­լիոն:
Շատ ա­վե­լին էր սպաս­վում անգ­լիա­կան «Չել­սիից», ո­րի մր­ցա­կի­ցը իս­պա­նա­կան «Վա­լեն­սիան» էր: Ողջ խա­ղում ահ­ռե­լի ճնշ­ման տակ պա­հե­լով մր­ցակ­ցին՝ «ազն­վա­կան­նե­րը» «հա­ջո­ղե­ցին» գոլ «ու­տել» ու խա­ղի մնա­ցած ժա­մա­նա­կա­հատ­վածն ապ­րել գո­նե հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լու հույ­սով: Այդ շան­սը նրանց տր­վեց, սա­կայն ե­թե ան­գամ տասն­մեկ­մետ­րա­նո­ցից է թի­մը վրի­պում, էլ ինչ ա­սես: Հա­մե­նայն դեպս, ֆուտ­բո­լիստ­նե­րը գլ­խա­վոր մար­զիչ Ֆրենկ Լեմ­պար­դին մտո­րե­լու քիչ խն­դիր­ներ չա­ռա­ջադ­րե­ցին:
«Վա­լեն­սիա­յի» օ­րի­նա­կով դր­սում հաղ­թա­նակ տո­նեց և բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջա­տա­րը՝ «Լայպ­ցի­գը»: Մինչև «Բեն­ֆի­կան» ուշ­քի ե­կավ, գեր­մա­նա­ցի­ներն ար­դեն եր­կու գոլ էին հե­ղի­նա­կել (դուբլ է ա­րել Վեր­նե­րը): Այն­պես որ, Սե­ֆե­րո­վիչն ըն­դա­մե­նը հե­ղի­նա­կու­թյան գո­լը կա­րո­ղա­ցավ խփել:
Նկա­տենք, որ ա­ռա­ջին օր­վա հան­դի­պում­նե­րից լոկ եր­կուսն է ա­վարտ­վել խո­շոր հաշ­վով: Հո­լան­դա­կան «Ա­յաք­սը» ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ ճզ­մել է ֆրան­սիա­կան «Լի­լին», իսկ ավ­ստ­րիա­կան «Զալց­բուր­գը» պինգ-պոնգ է խա­ղա­ցել դա­նիա­կան «Գեն­կի» հետ. հա­մե­նայն դեպս, 6:2 հաշ­վով պար­տու­թյանն այլ ո­րա­կում չես կա­րող տալ:
ՕՐ ԵՐԿ­ՐՈՐԴ
Մր­ցա­շա­րա­յին երկ­րորդ օրն աչ­քի ըն­կավ գո­լե­րի ա­ռա­տու­թյամբ՝ մի­ջին հաշ­վով մեկ խա­ղի կտր­ված­քով ար­ձա­նագ­րե­լով դար­պա­սի ե­րեք գրա­վում, իսկ օր­վա թոփ եր­կու դի­մա­կա­յու­թյու­նը Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո»-«Յու­վեն­տուս», «Պա­րի Սեն Ժեր­մեն»-Մադ­րի­դի «Ռեալ» զույ­գե­րի միջև էր: Որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, ա­ռա­ջի­նի գեր­լար­վա­ծու­թյան կող­քին երկ­րոր­դը բա­վա­կա­նին ան­դեմ ստաց­վեց, ու դրա­նում իր «ծան­րակ­շիռ» ներդ­րումն ու­նե­ցավ «գա­լակ­տի­կո­սը»: Ինչ վե­րա­բե­րում է տան­տե­րե­րին, դաշ­տում չու­նե­նա­լով հար­ձակ­ման գծի և ոչ մի հիմ­նա­կան խա­ղա­ցող (տար­բեր պատ­ճառ­նե­րով չէին մաս­նակ­ցում թե՛ Նեյ­մա­րը, թե՛ Մբա­պեն, և թե՛ Կա­վա­նին), նրանք յու­րա­քան­չյուր հար­ձակ­վո­ղի հաշ­վար­կով մե­կա­կան գոլ հե­ղի­նա­կե­ցին՝ խա­ղը շա­հե­լով մր­ցակ­ցի հա­մար ան­պատ­շաճ 3:0 խո­շոր հաշ­վով: Սա գոտ­կա­տե­ղից էլ ներքև ստա­ցած հար­ված չէ, որ ցա­վից ծռմռ­վես ու այ­նուա­մե­նայ­նիվ ոտ­քի վրա մնաս: «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» պար­զա­պես նվաս­տաց­րեց Մադ­րի­դի «Ռեա­լին» ու դրա­նում լուրջ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցավ Ան­խել դի Մա­րիան, ո­րին ժա­մա­նա­կին «սե­րուց­քա­յին­նե­րը» կազ­մից դուրս ու­նե­նա­լու թեթևամ­տու­թյունն ու­նե­ցան:
«Աթ­լե­տի­կո»-«Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյու­նում էլ մի այլ կար­գի ող­բեր­գու­թյուն ար­ձա­նագր­վեց, բնա­կա­նա­բար՝ «Յու­վեն­տու­սի» հա­մար: Խա­ղը շա­հես 2:0 հաշ­վով ու վերջ­նա­հաշ­վում մեկ միա­վոր վաս­տա­կած հե­ռա­նաս խա­ղա­դաշ­տի՞ց: Սա պար­տու­թյու­նից էլ ծանր բան է: Բո­լոր դեպ­քե­րում պատ­շա­ճը մա­տու­ցենք մադ­րի­դյան ա­կում­բին, ո­րը պատ­վով դուրս ե­կավ ծան­րա­գույն վի­ճա­կից ու փր­կեց, ըստ էու­թյան, ան­հու­սա­լիո­րեն տա­նուլ տված խա­ղը:
«Աթ­լե­տի­կո»-«Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյան հա­շի­վը նույ­նու­թյամբ ար­ձա­նագր­վեց նաև «Օ­լիմ­պիա­կոս»-«Տո­տեն­հեմ» մր­ցակ­ցու­թյու­նում, ու ար­ժա­նին մա­տու­ցենք հույ­նե­րին, ով­քեր կա­րո­ղա­ցան փր­կել խա­ղը, որն իր սցե­նա­րով ամ­բող­ջու­թյամբ կրկ­նել է իս­պա­նա-ի­տա­լա­կան դի­մա­կա­յու­թյու­նը: Դառ­նա­լով անգ­լիա­կան ա­կում­բին՝ պի­տի նշել, որ սա ա­ռա­ջին դեպ­քը չէ, երբ ըն­թաց­քում վս­տահ շա­հած խաղն այս­պես ան­հու­սա­լիո­րեն մսխ­վում է: Ակն­հայտ է, որ Պո­չե­տի­նո­յի սա­նե­րը հո­գե­բա­նա­կան խն­դիր ու­նեն խա­ղա­ժա­մա­նակն ինն­սուն րո­պեի մեջ ըն­կա­լե­լու հար­ցում: Սա­կայն այն­պես չէ, թե միայն «Աթ­լե­տի­կո»-«Յու­վեն­տուս» մր­ցակ­ցու­թյան հա­շիվն է կրկն­վել: «Պա­րի Սեն Ժեր­մեն»-«Ռեալ» դի­մա­կա­յու­թյան 3:0 հա­շի­վը ֆիքս­վել է նաև «Բա­վա­րիա»-«Ցր­վե­նա զվեզ­դա», «Շախ­տյոր»-«Ման­չեստր Սի­թի» մր­ցակ­ցու­թյուն­նե­րում: Ա­ռա­ջի­նում հաղ­թել են տան­տե­րե­րը, երկ­րոր­դում՝ հյու­րե­րը, ու ե­ղա­ծը միան­գա­մայն օ­րի­նա­չափ է, ո­րով­հետև մր­ցա­կից­նե­րը ներ­կա­յաց­նում են տար­բեր քա­շա­յին կար­գեր:
Թերևս ա­ռանձ­նա­կի հի­շա­տակ­ման ար­ժա­նի հան­դի­պում­նե­րից է Զագ­րե­բի «Դի­նա­մո»-«Ա­տա­լան­տա» դի­մա­կա­յու­թյու­նը: Որ­քան էլ ի­տա­լա­կան թի­մի հա­մար Չեմ­պիոն­նե­րի լի­գան դե­բյու­տա­յին մր­ցա­շար է, հա­մե­նայն դեպս, խոր­վա­թա­կան ա­կումբն այն թի­մը չէր, ո­րին պի­տի այս­պես ան­հու­սա­լիո­րեն զի­ջեր: Ինչևէ, ա­ռանց բա­վա­րար ին­ֆոր­մա­ցիա ու­նե­նա­լու պայ­ման­նե­րում բա­վա­կա­նին դժ­վար է խոր­քա­յին վեր­լու­ծու­թյուն ա­նել, բայց թե բա­ներ կան, ո­րոնք տրա­մա­բա­նու­թյան մեջ դժ­վա­րու­թյամբ են տե­ղա­վոր­վում:
Ինչ­պես գոր­ծըն­կեր­նե­րիցս մե­կը դի­պուկ նկա­տեց, Հիտ­լե­րը գե­րեզ­մա­նի մեջ հաս­տա­տա­պես ֆռաց «Բա­յեր»-Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տիվ» հան­դի­պու­մից հե­տո, ու ֆյու­րե­րի սույն հար­կա­դիր գոր­ծո­ղու­թյան պատ­ճա­ռը դի­մա­կա­յու­թյան 1:2 հա­շիվն է: Բնա­կա­նա­բար՝ ի վնաս տան­տե­րե­րի:
Ինչ վե­րա­բե­րում է «Բրյու­գե»-«Գա­լա­թա­սա­րայ» հան­դիպ­մա­նը, թուր­քե­րը միա­վոր կոր­զած են հե­ռա­նում Բել­գիա­յից. ոչ ի­րենք գոլ խփե­ցին, ոչ էլ դի­մա­ցի­նին թո­ղե­ցին դա ա­նել:
Ընդ­հա­նուր գծե­րով ա­հա այս­քա­նը մար­զա­սե­րին ու­րա­խու­թյուն պարգևած Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան ա­ռա­ջին տու­րի դի­մա­կա­յու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք իս­կա­պես քիչ հա­ճե­լի պա­հեր չպատ­ճա­ռե­ցին մար­զա­սե­րին՝ օգ­նե­լով թար­մաց­նել զգա­ցո­ղու­թյուն­նե­րը: Սա­կայն, նյու­թը վեր­ջա­կե­տե­լուց ա­ռաջ, ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ ար­ձա­նագր­ված գո­լե­րի ա­ռա­տու­թյան մեջ դուբլ­նե­րի կող­քին ե­ղել է եր­կու հեթ-տրիկ, ու դրանց հե­ղի­նակ­նե­րը վս­տա­հա­բար գլ­խա­վո­րել են ռմ­բար­կու­նե­րի ա­ղյու­սա­կը: Նրան­ցից մե­կը Զագ­րե­բի «Դի­նա­մոն» ներ­կա­յաց­նող Օր­շիչն է, մյու­սը Հո­լանդն է՝ ավ­ստ­րիա­կան «Զալց­բուր­գից»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao