Նա­խա­րար­ներն ան­ձամբ են պա­հան­ջել բարձ­րաց­նել աշ­խա­տա­վար­ձը

Նա­խա­րար­ներն ան­ձամբ են պա­հան­ջել բարձ­րաց­նել աշ­խա­տա­վար­ձը
25.10.2019 | 00:50

Նա­խա­րար­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման մա­սին վար­չա­պե­տի գաղտ­նի հանձ­նա­րա­րա­կա­նը, ո­րով գոր­ծա­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ար­դեն մի քա­նի ա­միս 1,5 մլն դրամ աշ­խա­տա­վարձ են ստա­նում, մեծ աղ­մուկ է հա­նել: Բաց ու թա­փան­ցիկ քա­ղա­քա­կա­նու­թյուն որ­դեգ­րած կա­ռա­վա­րու­թյու­նը ՀՀ «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցի­նե­րից, փաս­տո­րեն, թաքց­րել է, թե ինչ­քան է բարձ­րաց­րել «ժո­ղովր­դի սր­տի նա­խա­րար­նե­րի» աշ­խա­տա­վար­ձը: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման խնդ­րով նա­խա­րար­ներն ան­ձամբ են դի­մել Փա­շի­նյա­նին, նա էլ ըն­դա­ռա­ջել է։ «Կար­ծում եմ՝ նա­խա­րար­նե­րի կող­մից աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման պա­հանջ է ե­ղել, ո­րով­հետև ո­մանք հրա­ժար­վել են մի քա­նի մի­լիո­նա­նոց վար­ձատ­րու­թյամբ աշ­խա­տա­վար­ձից ու հա­մա­ձայ­նել են 650-700 հա­զար դրամ աշ­խա­տա­վար­ձով աշ­խա­տել: Ա­յո, դա նույն­պես մեծ թիվ է Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում, բայց պատ­կե­րաց­նու՞մ եք նրանց ծան­րա­բեռն­վա­ծու­թյունն ու ո­լոր­տի ընդ­գր­կու­նու­թյու­նը: Ա­մեն մե­կը մի ինս­տի­տուտ է ղե­կա­վա­րում, ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով բար­դա­գույն ո­րո­շում­ներ ըն­դու­նում»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:


Նա ըն­դգ­ծեց նաև, որ նա­խա­րար­ներն այն­քան լավ պետք է վար­ձատր­վեն, որ հա­րա­կից այլ բա­նե­րի, օ­րի­նակ, բիզ­նե­սի, կա­րիե­րա­յի մա­սին չմ­տա­ծեն: Շեշ­տեց՝ որ­պես­զի նա­խա­րար­նե­րը 7-օ­րյա ու 24-ժա­մյա ռե­ժի­մով ո­լոր­տի ղե­կա­վար­մամբ զբաղ­վեն, պե­տու­թյու­նը պետք է պատ­րաստ լի­նի հո­գա­լու նրանց սո­ցիա­լա­կան կա­րիք­նե­րը. «Ե­թե նա­խա­րա­րը մտա­ծի հի­փո­թեք մա­րե­լու մա­սին կամ սո­ցիա­լա­կան այլ հար­ցեր ու­նե­նա, բնա­կան է, ձգ­տե­լու է այլ բա­նով էլ զբաղ­վել: Եվ ոչ միայն նա­խա­րար­նե­րը, պե­տա­կան ա­պա­րա­տի ամ­բողջ աշ­խա­տա­կազմն ար­ժա­նա­պա­տիվ սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­ներ պետք է ստա­նա»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao