Մեկ տար­վա ըն­թաց­քում մայ­րա­քա­ղա­քի դի­մա­պատ­կե­րը դրա­կա­նո­րեն չի փոխ­վել

Մեկ տար­վա ըն­թաց­քում մայ­րա­քա­ղա­քի դի­մա­պատ­կե­րը դրա­կա­նո­րեն չի փոխ­վել
25.10.2019 | 01:18

Է­րե­բու­նի-Երևան տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րի հրա­վա­ռու­թյու­նից ու, ըստ երևույ­թին, դրա պատ­ճա­ռով Հաղ­թա­նակ զբո­սայ­գում բռնկ­ված հր­դե­հը տես­նե­լուց հե­տո Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նը մեկ­նել է Բրյու­սել՝ մաս­նակ­ցե­լու «BusWorld Europe»-2019 ցու­ցա­հան­դե­սին: «Տրանս­պոր­տա­յին նոր հա­մա­կար­գի ներդ­րու­մը հա­մայն­քի ա­ռաջ­նա­հերթ խն­դիրն է»,- գրել է քա­ղա­քա­պե­տը, որ բա­ցա­ռա­պես օ­րեր ա­ռաջ լրագ­րող­նե­րի հետ ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցում հան­րա­յին տրանս­պոր­տի մա­սին հար­ցե­րին հեղ­հե­ղուկ, ո­չինչ չա­սող պա­տաս­խան­ներ տվեց: Ա­վե­լին՝ ճո­պա­նու­ղու և մետ­րո­յի նոր կա­յա­րան ու­նե­նա­լու իմ հար­ցից հե­տո «դաս­տիա­րակ­չա­բար» հոր­դո­րեց. «Հար­գե­լիս, կողմ­նո­րոշ­վեք, թե ին­չի մա­սին եք հարց­նում»:


Երևա­նի ա­վա­գա­նու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից ան­ցել է ու­ղիղ մեկ տա­րի: Այս ըն­թաց­քում մայ­րա­քա­ղա­քի դի­մա­պատ­կե­րը դրա­կա­նո­րեն միան­շա­նակ չի փոխ­վել: Գետ­նան­ցու­մին ու ո­րոշ փո­ղոց­նե­րին հա­րա­կից մի քա­նի տա­ղա­վար-կր­պակ­ներ քան­դե­լուց, Օ­պե­րա­յին հա­րա­կից այ­գու ըն­դա­մե­նը եր­կու սր­ճա­րան ա­պա­մոն­տա­ժե­լուց, «Սա­նի­թե­քին» մեր­ժե­լուց ու աղ­բա­հա­նու­թյան սե­փա­կան ըն­կե­րու­թյունն ու­նե­նա­լուց զատ որևէ այլ էա­կան տե­ղա­շարժ չի ե­ղել: Քա­ղա­քա­պետ ըն­տր­վե­լուց ո­րոշ ժա­մա­նակ անց պա­րոն Մա­րու­թյա­նը հայ­տա­րա­րեց, թե «մահ­վան վե­րե­լակ­նե­րը նո­րե­րով փո­խա­րի­նե­լու հար­ցը մարդ­կանց ու­սե­րին է դր­ված. «Ե­թե նոր վե­րե­լակ ենք ու­զում, պետք է վճա­րենք դրա հա­մար»: Ան­հաս­կա­նա­լիո­րեն հօդս ցն­դեց դեռևս նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի պատ­վե­րով հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տա­յին նոր ցան­ցի հա­մար բրի­տա­նա­ցի­նե­րի կա­տա­րած աշ­խա­տան­քը: Չնա­յած քա­ղա­քի ներ­կա կա­ռա­վա­րիչ­նե­րը պն­դում են, թե բա­վա­կան ահ­ռե­լի թիվ ար­ժե­ցած այդ աշ­խա­տան­քից օգտ­վում են, բայց, օ­րի­նակ, Փո­խադ­րող­նե­րի միու­թյան նա­խա­գահ Հրանտ Ե­ղիա­զա­րյա­նը վս­տահ է՝ Հայկ Մա­րու­թյա­նը դրա­նից չի օգտ­վում, իր «հա­գով չէ»:


Մեկ տար­վա ըն­թաց­քում քա­ղա­քա­պե­տա­րա­նին չի հա­ջող­վել ամ­բող­ջու­թյամբ լու­ծել աղ­բա­հա­նու­թյան հար­ցը: Շեն­քե­րի մուտ­քե­րի դի­մաց կու­տակ­ված աղբն ամ­ռան ամի­սնե­րին սպառ­նում էր մարդ­կանց բնա­կա­րան­ներ ներ­խու­ժել, իսկ պատ­կան մար­մին­նե­րը հոր­դո­րում էին աշ­նա­նը սպա­սել: Մեկ տար­վա մեջ քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տը մեկ ան­գամ չէ, որ հայ­տա­րա­րեց մետ­րո­յի նոր կա­յա­րան ու ճո­պա­նու­ղի կա­ռու­ցե­լու մա­սին: Այս տար­վա մա­յի­սի 20-ի մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ Երևա­նի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ պա­րոն Մես­չյա­նը բա­ռա­ցիո­րեն ա­սաց. «Այս տա­րի հնա­րա­վոր կլի­նի ճո­պա­նու­ղու բա­վա­կան մեծ ծա­վալ կա­ռու­ցել: Գո­նե սյու­նա­շա­րը կկա­ռու­ցենք, կմ­նան են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, ո­րը հարց չէ»:


Մես­չյա­նի նշած ժամ­կե­տը կա­վարտ­վի ըն­դա­մե­նը եր­կու ամ­սից, իսկ թե ինչ աշ­խա­տանք­ներ են ար­վել, օ­րի­նակ, սյու­նե­րի հա­մար քա­նի փոս է փոր­վել, թող­նում եմ ա­ռանց մեկ­նա­բա­նու­թյան: Չեմ մեկ­նա­բա­նի նաև մետ­րո­յի նոր կա­յա­րան­նե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րով­հետև ի­մաստ չու­նի անդ­րա­դառ­նալ չարչ­րկ­ված մի թե­մա­յի, ինչն «ա­նու­նը կա, ա­մա­նում չկա» տրա­մա­բա­նու­թյան տի­րույ­թում է: Պա­րոն Մես­չյա­նին մտա­հո­գող մեկ այլ հան­գա­մանք՝ է­լեկտ­րա­լա­րե­րի «սար­դոս­տայ­նը», որ նրան «պա­տե­րազ­մա­կան Բեյ­րութ էր հի­շեց­նում», նույն­պես ան­փո­փոխ է մնա­ցել: Չեմ կա­րող չհի­շել Երևա­նի գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տի հիաց­մուն­քի խոս­քե­րը Վար­դա­նյան ըն­տա­նի­քի` Երևա­նի 2800-ա­մյա­կի առ­թիվ նվի­րա­բե­րած այ­գու մա­սին, ո­րի առն­չու­թյամբ ա­նեծք ու լու­տանք էին թա­փում նոր իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից շա­տե­րը: Այ­գու հաս­տա­բուն ծա­ռե­րը կտ­րե­լու ու այն­տեղ բա­րե­կար­գում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ մե­ղադ­րում էին նախ­կին քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գա­րյա­նին, ում ջան­քե­րով կյան­քի կոչ­ված այ­գով այ­սօր հպար­տա­նում են նո­րեկ­նե­րը: Մե­կու­կես տա­րի ա­ռաջ, սա­կայն, նույն Ար­թուր Մես­չյանն այդ ե­րի­տա­սարդ­նե­րին չէր հու­շում, որ բա­րե­կարգ­վող այ­գու շուր­ջը փակց­ված պաս­տառ­նե­րը գլ­խա­պա­տա­ռո­րեն պա­տա­ռո­տե­լու կա­րիք չկա: Նոր իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այն ժա­մա­նակ ծա­ծուկ կամ ակն­հայտ ող­ջու­նում էին ե­րի­տա­սարդ­նե­րի գո­ռում-գո­չյուն­նե­րը, ինչ է թե Մար­գա­րյա­նը հրա­ժա­րա­կան տա:


Մեկ տար­վա մեջ նո­րեկ­նե­րը հայ­տա­րա­րե­ցին նաև, որ պետք չէ նե­ղաց­նել փո­ղո­ցում առևտրով զբաղ­վող գյու­ղից ե­կած կնո­ջը, որ գու­ցե ե­րե­խա­յի սնն­դի հարցն է լու­ծում: Վս­տա­հա­բար այդ կերպ էին մտա­ծում նաև նա­խորդ­նե­րը ու չէին ցան­կա­նում նե­ղաց­նել օր­վա հա­ցի խն­դիր լու­ծող առևտրա­կան­նե­րին:
Չգի­տեմ՝ դեռ քա­նի տա­րի ենք կռա­ցած երթևե­կե­լու, քա­նի տա­րի մետ­րո­յի նոր կա­յա­րան չենք ու­նե­նա­լու, քա­նի տա­րի ենք հան­դուր­ժե­լու աղ­բի վրա վխ­տա­ցող առ­նետ­նե­րին, բայց որ դեռ եր­կար ժա­մա­նակ գե­ղե­ցիկ խոս­քե­րի ու խոս­տում­նե­րի պա­կաս չենք ու­նե­նա­լու, կաս­կա­ծից վեր է:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao