«Բա­նաս­տեղ­ծու­թ­յու­նը ես չեմ խա­ղում, ապ­րում եմ»

«Բա­նաս­տեղ­ծու­թ­յու­նը ես չեմ խա­ղում, ապ­րում եմ»
05.11.2019 | 00:49

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը ԱՆ­ՆԱ Ե­ԳՈ­ՅԱՆՆ Է: Հմա­յիչ ար­տա­քի­նով, խո­րունկ աչ­քե­րով, թո­վիչ ձայ­նով ռու­սաս­տա­նաբ­նակ հա­յու­հին բազ­մա­թիվ եր­կր­պա­գու­ներ ու­նի վիր­տուալ տա­րած­քում, և ոչ միայն: Նրան սպա­սում են նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ա­մե­նա­տար­բեր քա­ղաք­նե­րում: Ան­նա­յի հետ զրու­ցել ենք հա­յաս­տա­նյան շր­ջա­գա­յու­թյան ժա­մա­նակ: Հի­շեց­նենք, որ Կո­մի­տա­սի ան­վան կա­մե­րա­յին ե­րաժշ­տու­թյան տան դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցած ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­րե­կոն կրում էր «Զգաց­մունք­նե­րի բարձ­րա­կետ» խո­րա­գի­րը: Հն­չե­ցին հին ու նոր գոր­ծեր, այդ թվում՝ հա­յե­րեն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ:

-Ան­նա, ինչ­պե՞ս եք կազ­մում ծրա­գի­րը, կա՞ն գոր­ծեր, որ հա­ճախ եք նե­րա­ռում ծրագ­րե­րում, ո­րով­հետև պա­հանջ­ված են կամ ա­վե­լի հո­գե­հա­րա­զատ են Ձեզ:
-Ինչ­պես հայտ­նի է շա­տե­րին, ես իմ կա­րիե­րան սկ­սել եմ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րից՝ Instagram, YouTube: Կան գոր­ծեր, որ ներ­կա­յաց­րել եմ իմ գոր­ծու­նեու­թյան հենց սկզ­բից, մար­դիկ սի­րում են, սպա­սում են, պատ­րաստ են միշտ լսե­լու: Դրա հա­մար այդ գոր­ծե­րը ես նե­րա­ռում են իմ գրե­թե բո­լոր ծրագ­րե­րում:
-Անդ­րա­դառ­նում եք և՛ դա­սա­կան­նե­րին, և՛ ժա­մա­նա­կա­կից­նե­րին:
-Ա­յո, Ռո­բերտ Ռոժ­դեստ­վենս­կի, Էդ­վարդ Ա­սա­դով, Մա­րի­նա Ցվե­տաևա... Ես սկ­սել եմ նրան­ցով, իսկ հե­տո բա­ցա­հայ­տել նոր պոետ­նե­րի՝ ինձ հա­մար և իմ ուն­կն­դիր­նե­րի:
-Հայ պոետ­նե­րից գե­րա­դա­սում եք Պա­րույր Սևա­կին, Հա­մո Սա­հյա­նին, Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նին, Հով­հան­նես Թու­մա­նյա­նին: Ժա­մա­նա­կա­կից­նե­րին փոր­ձե՞լ եք անդ­րա­դառ­նալ:
-Դեռ ոչ:
-Իսկ Ձեզ դի­մու՞մ են, որ ծա­նո­թա­նաք այս կամ այն գոր­ծին, ներ­կա­յաց­նեք:
-Ա­ռա­ջարկ­ներ ե­ղել են, բայց ես պետք է զգամ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը: Չեմ ու­զում ունկ­նդ­րին խա­բել. բա­նաս­տեղ­ծու­թյու­նը ես չեմ խա­ղում, ապ­րում եմ, դա ես եմ, իմ հո­գին: Դրա հա­մար էլ, ե­թե ես որևէ մե­կին մեր­ժում եմ, չի նշա­նա­կում, թե նա վատ է գրում: Պար­զա­պես ի­մը չէ:
-Ինք­ներդ էլ ստեղ­ծա­գոր­ծում եք, կա՞ տար­բե­րու­թյուն՝ ներ­կա­յաց­նում եք, ա­սենք, Ախ­մա­տո­վա­յի՞ գոր­ծե­րը, թե՞ Ձեր:
-Ի­հար­կե, շատ մեծ տար­բե­րու­թյուն կա: Մենք սո­վոր են քն­նար­կե­լու ու­րի­շի կյան­քը, վեր­լու­ծե­լու, խոր­հուրդ­ներ տա­լու, բայց մեր խն­դիր­նե­րը, կյան­քը ի ցույց չենք դնում: Ըստ այդմ էլ՝ դժ­վար է կար­դալ սե­փա­կան գոր­ծե­րը: Բայց ես կհաղ­թա­հա­րեմ այդ վա­խը: Ծրագ­րե­րումս գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի եմ ընդ­գր­կում իմ գոր­ծե­րից: Ա­սեմ ա­վե­լին՝ նա­խա­տե­սում եմ թո­ղար­կել բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու:
-Ի՞նչ է կոչ­վե­լու:
-Դեռ մտա­ծում եմ:
-Հա­յե­րեն կլի­նի՞:
-Հնա­րա­վոր է, ե­թե որևէ մե­կը ցան­կա­նա թարգ­մա­նել դրանք:
-Ի՞նչ եք կար­ծում՝ Ձեր հա­ջո­ղու­թյան գրա­վա­կա­նը ա­վե­լի շատ բե­մա­կան հմա՞յքն է, թո­վիչ ձա՞յ­նը, թե՞ ծրա­գի­րը:
-Բո­լո­րը միա­սին: Ես վս­տահ եմ, որ մարդ­կանց հա­մար կարևոր է «նկա­րը», պետք է հա­ճե­լի լի­նի նա­յե­լը: Ես ա­մեն ինչ ա­նում եմ, որ ներ­դաշ­նակ լի­նեն և՛ ար­տա­քին տես­քը, և՛ ձայ­նը, և՛ ըն­տր­ված գոր­ծե­րը: Դա մի ամ­բողջ հա­մա­կարգ է:
-Թվում է՝ մեր օ­րե­րում պոե­զիա­յի սի­րա­հար­ներ քիչ կան, բայց, փաս­տո­րեն կան և շատ են:
-Պո­զիան ան­մահ է: Պար­զա­պես շա­տե­րի հա­մար պոե­զիան զու­գորդ­վում է դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րի պար­տա­դիր ծրագ­րի հետ, հի­շում են գոր­ծե­րը, որ ստիպ­ված էին ան­գիր ա­նել: Ի­րա­կա­նում ա­մեն մի բա­նաս­տեղ­ծու­թյուն մի կյանք է, որն ա­մեն դեպ­քում հե­տաքր­քիր է, ե­թե նա­յում ես այլ դի­տան­կյու­նից: Ես ու­րա­խու­թյամբ եմ նկա­տում, որ մեծ հե­տաք­րք­րու­թյուն է վա­յե­լում և՛ դա­սա­կան, և՛ ժա­մա­նա­կա­կից պոե­զիան:
-Դուք եր­կր­պա­գու­նե­րի մեծ բա­նակ ու­նեք, սա կարևոր է ար­տիս­տի հա­մար, մյուս կող­մից, չի՞ հոգ­նեց­նում մշ­տա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նե­լը, չի՞ խո­չըն­դո­տում անձ­նա­կան կյան­քին:
-Ես կա­րո­ղա­նում եմ տա­րան­ջա­տել անձ­նա­կան կյան­քը ստեղ­ծա­գոր­ծա­կա­նից: Ես իմ անձ­նա­կան կյանքն ի ցույց չեմ դնում, հան­դի­սա­տե­սին ներ­կա­յա­նում եմ այլ կող­մից: Եվ, բո­լոր դեպ­քե­րում, ես չեմ հոգ­նում իմ եր­կր­պա­գու­նե­րից, նրանք ինձ լսում են, սի­րում, սպա­սում տար­բեր քա­ղաք­նե­րում: Ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­րե­կո­նե­րից հե­տո նրանք կա­րող են մո­տե­նալ ինձ, գր­կել, զրու­ցել, ինք­նա­գիր ստա­նալ, լու­սան­կար­վել ինձ հետ: Ես չեմ հոգ­նում դրա­նից, ես չգի­տեմ՝ ինչ կլի­նի հե­տո, ե­թե շատ լի­նեն հետևորդ­ներս, շատ շատ, բայց հի­մա ես ստա­նում եմ փո­խա­դարձ է­ներ­գիա: Մի բան է, որ երբ մեկ­նա­բա­նու­թյուն ես կար­դում, հա­ճե­լի է, բո­լո­րո­վին այլ բան, երբ մար­դը մո­տե­նում է ու ա­սում՝ շնոր­հա­կալ եմ այն ա­մե­նի հա­մար, որ Դուք ա­նում եք: Եվ դա հրա­շա­լի է:
-Հայ հան­դի­սա­տե­սը Ձեզ ճա­նա­չեց և սի­րեց «Քաոս» հե­ռուս­տա­սե­րիա­լում Շու­շա­նի­կի դե­րա­կա­տա­րու­մով: Երբ հե­տա­դարձ հա­յաց­քով եք նա­յում՝ ի՞նչ եք զգում, ի՞նչ տվեց Ձեզ այդ ֆիլ­մը, այդ կեր­պա­րը:
-Ես ան­չափ ու­րախ էի այդ ա­ռա­ջար­կի հա­մար: Երբ ծա­նո­թա­ցա իմ կեր­պա­րին, հաս­կա­ցա, որ նույ­նիսկ խա­ղա­լու կա­րիք չի լի­նի, ո­րով­հետև Շու­շա­նի­կը իմ մի մաս­նիկն էր: Այն­քան հա­մա­հունչ էր իմ կեր­պա­րին, որ շատ ժա­մա­նակ կա­րիք չէր լի­նում խա­ղալ նրան, ես զգում էի դե­րը, ես ապ­րում էի դե­րը: Դա մեծ փորձ էր, և ու­րախ եմ, որ իմ դե­րա­սա­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը սկ­սե­ցի Հա­յաս­տա­նում՝ այս նա­խագ­ծով, այս հրա­շա­լի ստեղ­ծա­գոր­ծա­կան խմ­բի հետ:
-Կա՞ն նոր ա­ռա­ջարկ­ներ, շա­րու­նա­կե­լու՞ եք դե­րա­սա­նի կա­րիե­րան:
-Կան ա­ռա­ջարկ­ներ, բայց միշտ չէ, որ հա­մա­ձայ­նում եմ: Ե­թե դե­րը չի հա­մա­պա­տաս­խա­նում իմ կեր­պա­րին, ես հրա­ժար­վում եմ, ո­րով­հետև ինձ չեմ հա­մա­րում պրո­ֆե­սիո­նալ դե­րա­սան, ո­րը կա­րող է հա­մա­ձայ­նել ցան­կա­ցած դե­րի: Թեև, ի­հար­կե, ես սպա­սում եմ նոր ա­ռա­ջարկ­նե­րի:
-Ե՞րբ նո­րից կգաք Հա­յաս­տան:
-Փոր­ձում եմ հա­ճախ գալ, հենց ստաց­վի, ան­պայ­ման կգամ:


Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao