«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Բաց եր­կին­քը ճաք տվեց

Բաց եր­կին­քը ճաք տվեց
31.03.2020 | 01:39
Թեև Հա­յաս­տանն օ­դա­յին տա­րածքն իր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար չի փա­կել, այ­նու­հան­դերձ, այն փակ է։ Օ­րերս ԱԳՆ-ն պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն տա­րա­ծեց, թե «տար­բեր եր­կր­ներ սա­հա­մա­նա­փա­կել են և շա­րու­նա­կում են սահ­մա­նա­փա­կել ի­րենց օ­դա­յին տա­րած­քի մուտ­քը և օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը, ին­չի ար­դյուն­քում էա­պես բար­դա­ցել է մեր քա­ղա­քա­ցի­նե­րի Հա­յաս­տան վե­րա­դար­ձի կազ­մա­կեր­պու­մը։ Այդ առն­չու­թյամբ կոչ ենք ա­նում մեր քա­ղա­քա­ցի­նե­րին նա­խա­պես ստու­գել տա­րան­ցիկ թռիչք­նե­րի ա­ռա­կա­յու­թյու­նը»։
Ե­թե կարճ ձևա­կեր­պենք այս հայ­տա­րա­րու­թյու­նը, կս­տաց­վի այս­պես. ար­տերկ­րյա ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րը հա­տուկ չվեր­թեր չեն կազ­մա­կեր­պի ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար։ Եվ դա շատ տրա­մա­բա­նա­կան է, «ինք­նա­զո­հա­բե­րու­թյան» օ­տար ա­վիա­տոր­նե­րը չեն գնա, իսկ ե­թե գնան էլ այդ քայ­լին, ա­պա դա տասն ան­գամ թանկ կնս­տի ՀՀ պետ­բյու­ջեի վրա` կո­մեր­ցիան իր կա­նոն­ներն ու­նի։ Ի դեպ, ԱԳՆ-ի այս հայ­տա­րա­րու­թյան և օ­դա­յին ճա­նա­պարհ­նե­րի «ինք­նա­մե­կու­սաց­ման» ֆո­նին տե­ղին է հի­շեց­նել, որ տա­րի­ներ ա­ռաջ Սի­րիա­յի ռմ­բա­կո­ծու­թյան ժա­մա­նակ մեր հայ­րե­նա­կից­նե­րին պա­տե­րազ­մա­կան թեժ կե­տե­րից Հա­յաս­տան տե­ղա­փո­խե­ցին հայ ա­վիա­տոր­նե­րը` «Ար­մա­վիա» ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րո­ղը։ Այդ ժա­մա­նակ ևս Հա­յաս­տա­նում գոր­ծող մի­ջազ­գա­յին մեկ տաս­նա­կից ա­վե­լի գոր­ծող ա­վիաըն­կե­րու­թյուն­ներ հրա­ժար­վել էին նշ­ված ուղ­ղու­թյամբ թռիչք­ներ կա­տա­րե­լուց։ Ա­յո, հայ ա­վիա­տոր­նե­րի հե­րո­սա­կան աշ­խա­տան­քի ար­դյուն­քում էր, որ բազ­մա­թիվ ըն­տա­նիք­ներ հա­սան ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նիք։
Եվ այս­պես, աշ­խար­հով մեկ «ճան­կե­րը սրած» նոր կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում բա­ցա­հայտ­վեց, որ Հա­յաս­տա­նը չի կա­րող զուրկ լի­նել ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րո­ղից։ Մենք բազ­միցս անդ­րա­դար­ձել ենք այս խնդ­րին, նշե­լով ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րո­ղի կարևոր դե­րը տն­տե­սու­թյան ակ­տի­վաց­ման և, ա­մե­նագլ­խա­վո­րը, ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ա­ռու­մով։ Գաղտ­նիք չէ, որ դեռևս 90-ա­կան­նե­րին Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում հենց «Հայ­կա­կան ա­վիաու­ղի­ներ» ըն­կե­րու­թյան օ­դա­չու­ներն էին, որ քա­ղա­վիա­տո­րից դար­ձան ռազ­մա­կան ա­վիա­տոր­ներ։
Ար­դեն մի քա­նի տա­րի Հա­յաս­տա­նի ա­վիա­ցիոն դաշ­տում հաս­տատ­ված է բաց եր­կն­քի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որն ա­վե­լի շուտ նման է մի տան, ո­րի դռ­նե­րը բաց են, ու տան­տեր չու­նի, որ խն­դիր­նե­րի դեպ­քում այն կա­րո­ղա­նա ան­մի­ջա­պես լու­ծել։ Իսկ քա­ղա­վիա­ցիա­յի կո­մի­տեի նա­խա­գահ Տաթևիկ Ռևա­զյանն այս տար­վա ԱԺ ձմե­ռա­յին նս­տաշր­ջա­նին բարձր ամ­բիո­նից «խո­րի­մաստ» դա­տո­ղու­թյուն­ներ էր ա­նում ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րող ձևա­վո­րե­լու մա­սին։ Մաս­նա­վո­րա­պես նա մտա­հոգ­ված էր` ե­թե ստեղծ­վի ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րող, կա­րո՞ղ է դի­մա­կա­յել շու­կա­յի մր­ցակ­ցու­թյա­նը, ուղևոր­ներ կու­նե­նա՞, թե ոչ և այլն։ Գու­ցե ճիշտ կլի­ներ, որ այս հար­ցում քաղա­վիա­ցիա­յի կոմիտեի նախագահն ա­ռաջ­նորդ­վեր ոչ թե սե­փա­կան են­թադ­րու­թյուն­նե­րով, այլ խն­դի­րը քն­նար­կեր հմուտ ա­վիա­տոր­նե­րի հետ, և փոր­ձեին ստեղ­ծել այն­պի­սի պայ­ման­ներ, ո­րոնք դեռ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից հայ­կա­կան ա­վիա­ցիա­յի պա­տի­վը բարձր պա­հող հայ ա­վիա­տոր­նե­րին կբե­րեն դաշտ` պահ­պա­նե­լով հայ­կա­կան ա­վիա­ցիա­յի մաս­նա­գի­տա­կան բարձր հատ­կա­նիշ­նե­րը։ Եվ հե­տո, ին­չու՞ ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րո­ղը չի կա­րող մր­ցու­նակ լի­նել։ Այ­սօր մեր պե­տու­թյու­նը մի շարք ա­ռա­վե­լու­թյուն­ներ է սահ­մա­նել օ­տա­րերկ­րյա ա­վիա­փո­խադ­րող­նե­րի հա­մար` ան­գամ ո­րոշ դեպ­քե­րում հան­վեց 10000 դրամ օ­դի տուր­քը։ ՈՒ­րեմն ի՞նչն է խան­գա­րում, որ ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րո­ղի հա­մար ևս ար­տո­նու­թյուն­ներ սահ­ման­վեն, ինչ­պես ըն­դուն­ված է Մեծ Բրի­տա­նիա­յում, Ֆրան­սիա­յում, ՌԴ-ում և այլ եր­կր­նե­րում։
Հա­յաս­տա­նը, ո­րի միակ բաց ճա­նա­պար­հը օ­դա­յին է, պար­տա­վոր է ու­նե­նալ ազ­գա­յին խո­շոր ա­վիա­փո­խադ­րող, դա կյա­ն­քի հրա­մա­յա­կանն է, իսկ թե ինչ մաս­նա­բաժ­նով այն կձևա­վոր­վի` պե­տա­կան, թե մաս­նա­վոր, քն­նար­կում­նե­րի հարց է։ Թեև վատ չէր լի­նի, որ պե­տու­թյու­նը բաժ­նե­մաս ու­նե­նար նոր ձևա­վոր­վող ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րող ըն­կե­րու­թյու­նում։ Կարևորն այն է, որ օր­հա­սա­կան պա­հե­րին Հա­յաս­տա­նը կախ­վա­ծու­թյուն չի ու­նե­նա օ­տա­րերկ­րյա ա­վիա­փո­խադ­րող­նե­րից։ Հա­ջորդ ոչ պա­կաս կարևոր խն­դի­րը, որ կա­րող է լու­ծել ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րո­ղը, տն­տե­սա­կանն է։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ