Դի­լի­ջանն իր ռե­սուրս­նե­րով կա­րող է ապ­րել

Դի­լի­ջանն իր ռե­սուրս­նե­րով կա­րող է ապ­րել
15.11.2019 | 02:06

Տերևա­թափ ան­տառ­նե­րով շր­ջա­պատ­ված Դի­լի­ջա­նում այս օ­րե­րին յու­րա­քան­չյուրն իր չա­փով պատ­րաստ­վում է ցր­տա­շունչ ձմ­ռա­նը: Քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյան կող­մից մի քա­նի փո­ղոց­նե­րում ըն­թա­նում են աս­ֆալ­տա­պատ­ման վեր­ջին աշ­խա­տանք­նե­րը, լու­սա­վո­րու­թյու­նից բնակ­չու­թյու­նը գոհ է, գի­շե­րով տուն վե­րա­դար­ձող­նե­րին փո­սա­յին ա­նակն­կալ­ներ չեն սպա­սում, աղ­բա­հա­նու­թյու­նը, բնա­կիչ­նե­րի խոս­քով, ի­րա­կա­նաց­վում է երևա­ցող վայ­րե­րում, իսկ կենտ­րո­նից հե­ռու հատ­ված­նե­րում մեծ ու փոքր աղ­բա­կույ­տե­րը լուռ «նն­ջում» են: Մինչ­դեռ Դի­լի­ջա­նը ա­ռող­ջա­րա­նա­յին քա­ղաք լի­նե­լուց բա­ցի զբո­սա­շր­ջա­յին կենտ­րոն է, այս­տեղ է գտն­վում աշ­խար­հում հայտ­նի Դի­լի­ջա­նի մի­ջազ­գա­յին դպ­րո­ցը, և հարկ է, որ աղ­բա­հա­նու­թյան հար­ցը հա­մար­վի ա­ռաջ­նա­յին: Ինչևէ: Քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հան­դիպ­ման հույս չու­նե­նա­լով, քա­նի որ հան­գս­տյան օ­րեր էին, ո­րո­շե­ցի բնա­կիչ­նե­րի հետ զրու­ցել քա­ղա­քի կյան­քի, ի­րենց հոգ­սե­րի ու ե­րա­զանք­նե­րի շուրջ:


Քա­ղա­քի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կում, քա­ղա­քա­պե­տա­րա­նի դի­մաց ըն­դար­ձակ տա­րած­քում տե­ղադր­ված նս­տա­րա­նին դի­լի­ջան­ցի 55-ա­մյա Լե­նան հա­գուստ, գուլ­պե­ղեն ու զա­նա­զան ի­րեր է վա­ճա­ռում: 30 տա­րի ա­ռաջ ԼՂՀ Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Գան­ձա գյու­ղից ե­րեք զա­վակ­նե­րի հետ տե­ղա­փոխ­վել է Դի­լի­ջան: Մաս­նա­գի­տու­թյամբ ապ­րա­նա­քա­գետ Լե­նան հան­րա­կա­ցա­րա­նի մեկ­սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նում ե­րե­խա­նե­րին դժ­վա­րու­թյամբ մե­ծաց­րել է, այ­սօր եր­կու որ­դի­նե­րը Ռու­սաս­տա­նում են, տուն ու տեղ ու­նեն։ «Մի տղաս շի­նա­րար է, մյու­սը՝ մե­խա­նիկ, իսկ եր­րոր­դը դար­մա­յեդ ա, միա­սին ենք ապ­րում, աշ­խա­տել չի սի­րում, դրա հա­մար ես եմ աշ­խա­տում, որ կա­րո­ղա­նանք ապ­րել»,- ա­սում է: Նրա խոս­քով քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­ներն ի­րեն թույլ են տվել քա­ղա­քի կենտ­րո­նում առևտուր ա­նել: Կեն­սու­րախ ու աստ­վա­ծա­վախ Լե­նան հա­մոզ­ված է, որ աշ­խա­տող ու բա­րի մար­դուն Աստ­ված ա­վե­լին է տա­լիս:


«Ան­կեղծ ա­սեմ, նեղն եմ ապ­րում, բայց չեմ դժ­գո­հում, վաս­տա­կում եմ որ­քան կա­րո­ղա­նում եմ: Ես հենց սկզ­բից սի­րե­ցի Դի­լի­ջա­նի բնա­կիչ­նե­րին, լավ ժո­ղո­վուրդ են, հաս­նող, օգ­նող: Մե­նակ վատն էն ա, որ աշ­խա­տա­տեղ չկա, որ գո­նե մար­դիկ աշ­խա­տեն, կա­րո­ղա­նան ապ­րել, մի գլուխ բան­կեր են բաց­վում... Հրեն, մի պան­սիո­նատ կար, ձեռք­նե­րից ա­ռան, սե­նյակ­նե­րը ռե­մոնտ ա­րե­ցին ու հյու­րա­նոց են դարձ­րել, իսկ շատ մար­դիկ է­սօր վար­ձով են ապ­րում, ին­չի՞ շեն­քեր չեն կա­ռու­ցում, մի կյանք ա, մար­դիկ մար­դա­վա­րի չապ­րե՞ն»,- նեղ­սր­տում է Լե­նան:
Քա­ղա­քի ան­ցու­դար­ձի լա­վա­գույն «գի­դը» տաք­սու վա­րորդն է: Քիչ հեռ­վում, մե­քե­նա­յին արևկող ա­րած, կանգ­նած էր մի տաք­սիստ: 59-ա­մյա Հրա­չյան տա­րի­ներ շա­րու­նակ իր անձ­նա­կան մե­քե­նա­յով սպա­սար­կել է դի­լի­ջան­ցի­նե­րին: Վեր­ջին շր­ջա­նում աշ­խա­տան­քը պա­կա­սել է, քչերն են օգտ­վում տաք­սուց, հիմ­նա­կա­նում՝ դա­սե­րից ու­շա­ցող դպ­րո­ցա­կան­նե­րը: Քա­ղա­քա­յին տրանս­պորտն աշ­խա­տում է կես ժա­մը մեկ, մար­դիկ սո­վո­րել են ոտ­քով երթևե­կել: Վար­պետ Հրա­չյան հի­շում է՝ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին 30 հա­զար բնակ­չու­թյուն ու­նե­ցող Դի­լի­ջա­նում կյան­քը ե­ռում էր, ա­ռող­ջա­րան­նե­րում ու հյու­րա­նոց­նե­րում «տեղ-դա­դար չկար», իսկ այ­սօր ար­տա­գաղ­թը կի­սով չափ դա­տար­կել է քա­ղա­քը: Նախ­կի­նում շա­տե­րը մեկ­նում էին Ռու­սաս­տան, սա­կայն, ռու­սա­կան ռուբ­լու ար­ժեզ­րկ­ման պատ­ճա­ռով, մեկ­նող­նե­րի թի­վը նվա­զել է, շա­տերն էլ վե­րա­դառ­նում են:


Աշ­նա­նից սկ­սած մինչև հու­լիս ա­մի­սը քա­ղա­քում «մե­ռյալ» սե­զոն է, տաք­սի­նե­րը գրե­թե ան­գործ են, մայ­րա­քա­ղաք մեկ­նող հա­տու­կենտ ուղևոր­նե­րի հա­մար տաք­սու գի­նը 12000 դրամ է, նույն­քան էլ՝ վե­րա­դար­ձը: Հրա­չյա­յի խոս­քով ճա­նա­պարհ­նե­րը բար­ձի­թո­ղի վի­ճա­կում են, եր­կար ժա­մա­նակ է, որ մայ­թե­րի եզ­րա­քա­րե­րը քան­դած-թափ­ված են. «Տաք­սիս­տի աչ­քից ո­չինչ չի վրի­պում, ա­մեն ինչ նկա­տում է, ա­մեն ծակ ու ծուկ մտ­նում-դուրս ենք գա­լիս, գի­տենք քա­ղա­քի վի­ճա­կը: Մեր Դի­լի­ջա­նում 5 դպ­րոց, 3 մի­ջին մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ և բու­հե­րի 2 մաս­նա­ճյու­ղեր ու­նենք, գե­ղար­վես­տի և ե­րաժշ­տա­կան դպ­րոց­ներ, մշա­կույ­թի տուն ու գրա­դա­րան ու­նենք, լավ է, սա­կայն վատն այն է, որ գրա­դա­րա­նի դու­ռը բա­ցող չկա, է­սօր­վա ե­րի­տա­սար­դու­թյու­նը գրա­դա­րա­նի կող­քով է անց­նում, ներս մտ­նող չկա, մեր ժա­մա­նակ ու­րիշ էր»,- ա­սաց Հրա­չյան: Նա ա­ռանձ­նա­կի հպար­տու­թյամբ ներ­կա­յաց­րեց Դի­լի­ջա­նի մշա­կու­թա­յին կենտ­րոն­նե­րից հատ­կա­պես «Քյա­րա­մի քու­չա» կոչ­վող թա­ղա­մա­սում գտն­վող 1979 թվա­կա­նին բաց­ված Ժո­ղովր­դա­կան ար­վես­տի թան­գա­րա­նի Դի­լի­ջա­նի մաս­նա­ճյու­ղը: Պատ­մեց, որ թան­գա­րա­նի շեն­քը կա­ռուց­վել է 1896 թվա­կա­նին և պատ­կա­նել հայտ­նի ազ­գա­յին-հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, բա­րե­րար, իշ­խա­նու­հի Մա­րիամ Թու­մա­նյա­նին։ Մաս­նա­ճյու­ղը բաց­վել է այդ տան վեր­ջին բնակ­չի՝ Հով­հան­նես Շա­րամ­բե­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ: Դի­լի­ջա­նի մշա­կու­թա­յին մյուս հպար­տու­թյու­նը Հին Դի­լի­ջան պատ­մա­կան թա­ղա­մա­սում գտն­վող «Թու­ֆեն­կյան Հին Դի­լի­ջան հա­մա­լիրն» է: 2004-ին ա­մե­րի­կա­հայ գոր­ծա­րար Ջեյմս Թու­ֆեն­կյա­նը սկ­սեց վե­րա­կա­ռու­ցել քա­ղա­քի պատ­մա­կան թա­ղա­մա­սը՝ Շա­րամ­բե­յա­նի փո­ղո­ցը, պահ­պա­նե­լով 19-րդ դա­րի ճար­տա­րա­պե­տու­թյու­նը, ինչն այժմ կա­րող են տես­նել քա­ղաք ե­կող զբո­սաշր­ջիկ­նե­րը: 19-րդ դա­րի Դի­լի­ջա­նին հա­տուկ ո­ճով ձևա­վոր­ված գե­ղե­ցիկ պատշ­գամբ­նե­րը վկա­յում են փայ­տամ­շակ­ման ար­վես­տի հան­դեպ դի­լի­ջան­ցի­նե­րի ու­նե­ցած սե­րը: Հին Դի­լի­ջա­նում է գտն­վում նաև «Ե­սա­յան» թան­գա­րա­նը, որ­տեղ ցու­ցադր­ված են 19-րդ դա­րի կեն­ցա­ղա­յին ի­րե­րի, տնա­յին գործ­վածք­նե­րի, ձե­ռա­գործ աշ­խա­տանք­նե­րի և տա­րա­ծաշր­ջա­նա­յին ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի հա­վա­քա­ծու­ներ:


Սա­կայն, Հրա­չյա­յի հա­մոզ­մամբ, ա­մե­նա­գե­ղե­ցի­կը Դի­լի­ջա­նի բնու­թյունն է, ան­տառ­ներն ու սա­րե­րը, ո­րոնց գե­ղեց­կու­թյու­նը կա­րող է գրա­վել ար­վես­տա­գե­տին, նկար­չին, բայց առտ­նին հոգ­սե­րից աչք չբա­ցող դի­լի­ջան­ցին ան­հա­ղորդ է այդ գե­ղեց­կու­թյա­նը, ան­տա­ռը նրա հա­մար ե­կա­մու­տի աղ­բյուր է, որ­տե­ղից հա­վա­քած մո­շը, մո­րին, այլևայլ հա­տապ­տուղ­ներ, տխիլն ու ըն­կույ­զը վա­ճա­ռում է շու­կա­յում:
Հրա­չյա­յի խոս­քով՝ ան­տա­ռի կեն­դա­նի­նե­րը քա­ղաք չեն իջ­նում, գայ­լերն ու ար­ջե­րը մե­քե­նան­նե­րի ձայ­նից ու փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյու­նից վա­խե­նում են, չեն ա­ռա­ջա­նում:
«Ար­ջը հատ­կա­պես կնի­կար­մա­տից ա վա­խե­նում, չնա­յած հենց նրան էլ սի­րում ա փախց­նել, դե, վա­խե­նում ա, տո, կնի­կար­մա­տից տղա­մարդն ա վա­խե­նում, արջն ո՞վ ա, որ չվա­խե­նա»,- կա­տա­կում է Հրա­չյան:


Անձրևոտ օ­րե­րին Դի­լի­ջա­նի փո­ղոց­նե­րով, ինչ­պես Երևա­նում, անձրևաջ­րե­րի գե­տակ­ներ են հո­սում, մարդ­կանց հա­մար ան­ցու­դար­ձը դժ­վա­րա­նում է: Անձրևնե­րից հե­տո խմե­լու ջու­րը պղ­տոր­վում է, ծո­րա­կից հո­սող ջու­րը դառ­նում ան­պի­տան, ան­դուր հո­տով: Քա­ղա­քում կան բազ­մա­թիվ ցայ­տաղ­բյուր­ներ, ո­րոն­ցից տե­ղա­ցի­նե­րը օգտ­վում են ու խոր­հուրդ են տա­լիս օգտ­վել այ­ցե­լու­նե­րին։
Հե­տաքր­քր­վում եմ՝ քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­ներն օգ­նու՞մ են ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին, կամ ին­քը երբևէ դի­մե՞լ է օգ­նու­թյան խնդ­րան­քով:
«Չէ, էս­տեղ մեկ­մե­կու ճա­նա­չում են, ա­մոթ ա, որ մի խն­դիր­քով դի­մեն, օգ­նու­թյուն խնդ­րեն, ինչ­քան ու­զում ա սո­ված լի­նեն, չեն դի­մի, ինք­նա­սի­րու­թյան հարց ա, ա­վե­լի լավ ա գի­շե­րը աշ­խա­տեմ, տանջ­վեմ, քան գնամ օգ­նու­թյուն խնդ­րեմ: Մի քիչ որ աշ­խա­տա­սեր լի­նես, էս ան­տա­ռի բա­րիք­նե­րով էլ կապ­րես, կս­տեղ­ծես»,- ա­սում է Հրա­չյան:


Հին Դի­լի­ջան պատ­մա­կան հատ­վա­ծում այ­գե­պան Հրա­հատն իր գոր­ծին էր: 2001 թվա­կա­նին Վա­յոց ձո­րի Վայք քա­ղա­քից տե­ղա­փոխ­վել է Դի­լի­ջան, մինչ այդ 30 տա­րի ապ­րել է Վա­նա­ձո­րում, որ­տեղ էլ երկ­րա­շար­ժից հե­տո կորց­րել է տունն ու տե­ղը: Սի­րում է Դի­լի­ջա­նը, ա­սում է, որ քա­ղաքն իր մա­քուր օ­դի, սի­րուն բնու­թյան ու մի­ջազ­գա­յին դպ­րո­ցի շնոր­հիվ դար­ձել է ճա­նաչ­ված ողջ աշ­խար­հում:
«Քա­ղա­քում հա­րուստ ու աղ­քատ ապ­րող­ներ կան, բա, հո բո­լո­րը միան­ման չե՞ն: Լավն էն ա, որ բան­կե­րը շա­տա­նում են, հի­մի կա­սես, քե՞զ ինչ, է­լի որ ինձ օ­գուտ չկա դրա­նից, իմ քա­ղա­քի հա­մար եմ ու­րա­խա­նում: 80 հա­զար դրամ աշ­խա­տա­վարձ եմ ստա­նում, կինս աշ­խա­տում էր Դի­լի­ջա­նի ման­կա­կան հա­կա­տու­բեր­կու­լյո­զա­յին ա­ռող­ջա­րա­նում, ան­ցյալ տա­րի փակ­վեց, շա­տե­րը մնա­ցին ա­ռանց աշ­խա­տան­քի: Հի­մա իմ աշ­խա­տա­վար­ձով ենք ապ­րում, դժ­վար ա, բայց էդ ա»,- ա­սում է Հրա­հա­տը:


Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Հ. Գ. Երբ մայ­րու­ղի­նե­րից կտր­ված, թե­րի են­թա­կա­ռուց­վածք­նե­րով հե­ռա­վոր գյու­ղե­րում կամ քա­ղաք­նե­րում լսում ես աշ­խա­տան­քից ու ապ­րուս­տից դժ­գո­հող մարդ­կանց, ինչ-որ տեղ հաս­կա­նում ես նրանց, սա­կայն Դի­լի­ջա­նի նման քա­ղաք­նե­րի ռե­սուրսն ու նե­րու­ժը սե­փա­կան բա­րե­կե­ցու­թյու­նը բա­րե­լա­վե­լու հա­մար չօգ­տա­գոր­ծե­լը մեղք է: Սա՝ ի հի­շե­ցումն և՛ բնակ­չի, և՛ քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյան ու պե­տու­թյան:

Լուսանկարներ

. .
  • Դիլիջանի քաղաքապետարանը
  • Հին Դիլիջանի «Եսայան»  թանգարանում
  • Հրահատը
  • Տիկին Լենան
  • Տիկին Լենայի «օբյեկտը»
Դիտվել է՝ 659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao