Ասպե­տա­կան դե­գե­րում­նե­րի ճամ­փա ան­ցած նկա­րի­չը

Ասպե­տա­կան դե­գե­րում­նե­րի ճամ­փա ան­ցած նկա­րի­չը
06.12.2019 | 00:11
Երկ­նա­յին չա­փում­նե­րով տա­րին մի աչ­քա­թար­թի տևո­ղու­թյուն ու­նի, ին­չը, սա­կայն, ամ­բողջ մի հա­վեր­ժու­թյուն է թվում ապ­րող­նե­րիս, որ դեռևս երկ­րա­յին չա­փում­նե­րի մեջ ենք:
Մեկ տա­րի, որ նույնն է, թե 365 երկ­րա­յին օր՝ ա­ռանց Նի­կօ­յի, ակն­թար­թին ձուլ­ված հա­վեր­ժի մի պա­տա­ռիկ՝ միշտ Նի­կօ­յի հետ:
Ե­րեք հա­րյուր վաթ­սուն­հինգ երկ­րա­յին օր, ո­րոն­ցից ոչ մե­կում Ին­քը բա­ցա­կա չե­ղավ:
Եվ ինչ­քան էլ դեռ ձգ­վի Նրա լու­սե ներ­կա­յու­թյու­նը մեր ներ­սում ու մեզ­նից դուրս շո­շա­փե­լիո­րեն զգա­ցող­նե­րիս երկ­րա­յին կյան­քը, այն­քան ապ­րե­լու է Նա մեր կող­քին՝ ան­սահ­մա­նո­րեն ա­ռեղծ­վա­ծա­յին իր ժպի­տը տա­րա­ծե­լով եր­կն­քից եր­կիր, ջն­ջե­լով սահ­ման­ներ, որ չեն էլ ե­ղել ի վե­րուստ:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
ՃԱՄ­ՓԱ ԸՆ­ԿԱՎ ԻՆՔ­ՆՈՒ­ՐՈՒՅՆ, ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ ՓՈ­ԽԵ­ԼՈՎ ՏՐԱՆՍ­ՊՈՐ­ՏԸ
Էա­պես տար­բեր բա­ներ են. խո­ցել ան­շարժ թի­րա­խը, թե այն, ո­րը մշ­տա­պես շարժ­ման մեջ է, ընդ ո­րում ոչ թե ուղ­ղա­գիծ, այլ ա­նընդ­հատ ուղ­ղու­թյու­նը փո­խող շարժ­ման։ Դա մո­տա­վո­րա­պես նման է այն նկար­չի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը վեր­լու­ծե­լու և հաս­կա­նա­լու փոր­ձե­րին, ո­րը եր­բեք չի հետևել մեկ ան­գամ ար­դեն գտած ո­ճին, մի նկար­չի, ո­րի հա­մար գլ­խա­վոր ար­ժե­քը ո­րոն­ման ըն­թացքն է ե­ղել։ ՆԻ­ԿՈ­ԼԱՅ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԸ (ՆԻ­ԿՕ) մի ան­գամ հար­ցազ­րույ­ցում ուղ­ղա­կիո­րեն ա­սել է. «Ինձ չի հե­տաք­րք­րել մի կե­տի հաս­նելն ու կանգ առ­նե­լը։ ...Ինձ հե­տաք­րք­րում է ո­րո­նու­մը։ ...Պի­տի նո­րու­թյուն լի­նի, որ քեզ իր հետևից տա­նի։ Կհաս­նես ինչ-որ տեղ, թե չես հաս­նի, հայտ­նի չէ, բայց պի­տի գնաս»։
Հենց սկզ­բից նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ու կյան­քի ու­ղին հարթ չդա­սա­վոր­վեց. կար­ծես ար­դեն նշ­մար­վում էր մո­տա­վոր ուղ­ղու­թյու­նը, սա­կայն նա, չս­պա­սե­լով գնաց­քի մեկ­նե­լուն, ճամ­փա ըն­կավ ինք­նու­րույն, ճա­նա­պար­հին փո­խե­լով տրանս­պոր­տը, խո­տոր­վե­լով, ընկ­նե­լով տար­բեր տե­ղեր ու տար­բեր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մեջ։
Նի­կօն ծն­վել է 1946 թվա­կա­նին Թբի­լի­սիում։ Նա նախ ըն­դուն­վեց Յ. Նի­կո­լա­ձեի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րան, ո­րը, ին­չը հատ­կան­շա­կան է, ա­վար­տեց 1961 թ. էքս­տեռն կար­գով։ Մեկ տա­րի հե­տո ըն­դուն­վեց Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ճար­տա­րա­պե­տա­կան ֆա­կուլ­տետ, որ­տեղ սո­վո­րեց մինչև 1965 թվա­կա­նը։ Ինչ-որ բան, սա­կայն, դուր չէր գա­լիս ա­պա­գա ճար­տա­րա­պե­տին։ Նրա ան­հան­գիստ բնա­վո­րու­թյու­նը, ըստ երևույ­թին, չէր հա­մա­կերպ­վում ժա­մե­րով գծագ­րա­կան կուլ­մա­նի առջև կանգ­նե­լու հետ, ո­րը նա­խա­հա­մա­կարգ­չա­յին դա­րաշր­ջա­նում ճար­տա­րա­պե­տի աշ­խա­տան­քի գլ­խա­վոր գոր­ծիքն էր։
Մե­կընդ­միշտ կա­պե­րը խզե­լով ճար­տա­րա­պե­տու­թյան հետ, տա­կա­վին ե­րի­տա­սարդ Նի­կօն ըն­դու­նում է է՛լ ա­վե­լի ար­մա­տա­կան ո­րո­շում և մեկ­նում է Լե­նինգ­րադ (այժմ` Սանկտ Պե­տեր­բուրգ)` սո­վո­րե­լու Ռե­պի­նի ան­վան ա­կա­դե­միա­յում։
Սա­կայն այս­տեղ էլ ան­հան­գիստ խառն­ված­քը հան­գիստ չի տա­լիս նրան, և նա, մեկ տա­րի սո­վո­րե­լուց հե­տո, վե­րա­դառ­նում է հայ­րե­նի Թբի­լի­սի` գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա։ Այս­տեղ նա վեր­ջա­պես կողմ­նո­րոշ­վում է և ըն­դուն­վում ա­կա­դե­միա­յի գրա­ֆի­կա­յի ֆա­կուլ­տետ, ո­րը և ա­վար­տում է 1972 թվա­կա­նին։
Ցա­վոք, մենք նրա ու­սու­ցիչ­նե­րի ա­նուն­նե­րը չգի­տենք, ա­սենք, դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, նրանց թի­վը փոքր չի ե­ղել, հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ նա այդ­քան տար­բեր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում է սո­վո­րել։ Սա­կայն վս­տա­հա­բար կա­րե­լի է ա­սել, որ գե­ղար­վես­տի դպ­րոց­նե­րից յու­րա­քան­չյու­րը, ո­րի հետ նկա­րիչն այս­պես թե այն­պես առ­նչ­վել է, իր դրոշմն է թո­ղել նրա սե­փա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան վրա, և, հա­վա­նա­բար, Նի­կօ­յի գե­ղար­վես­տա­կան ժա­ռան­գու­թյան ար­տա­կարգ բազ­մա­զա­նու­թյու­նը, ոչ վեր­ջին հեր­թին, կապ­ված է այն բա­նի հետ, որ նա հեն­վել է գե­ղար­վես­տա­կան տար­բեր ա­վան­դույթ­նե­րի վրա։ Դրանք նրա մեջ միա­խառն­վել են ա­մե­նաար­տա­սո­վոր կեր­պով, ստեղ­ծե­լով մի յու­րօ­րի­նակ հա­մա­ձուլ­վածք, ծնել ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րա­զա­նու­թյան ե­զա­կի ձևեր։ Սկ­սած 1972 թվա­կա­նից, երբ Նի­կօն վերջ­նա­կա­նա­պես տե­ղա­փոխ­վում է Հա­յաս­տան, և մինչև իր օ­րե­րի վեր­ջը, նա ի­րեն հիա­նա­լիո­րեն դրսևո­րել է գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում, ուր նկար­չի աշ­խա­տանք է պա­հանջ­վել. աշ­խա­տել է «Հայ­ֆիլմ» կի­նոս­տու­դիա­յում, զբաղ­վել է գր­քե­րի նկա­րա­զարդ­մամբ, տա­րի­ներ շա­րու­նակ հա­մա­գոր­ծակ­ցել է տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ` սկ­սած դեռ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի ժա­մա­նակ­նե­րից։
Թեր­թե­րի ու հան­դես­նե­րի ան­վա­նում­նե­րի նույ­նիսկ ոչ լրիվ թվար­կու­մը հա­մա­րյա ծած­կում է Հա­յաս­տա­նի պար­բե­րա­կան հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի ամ­բողջ դաշ­տը. «Ոզ­նի», «Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան», «Ե­րե­կո­յան Երևան», «Հայ­րե­նի­քի ձայն», «Կանչ», «Ա­վան­գարդ», «Կոմ­սո­մո­լեց» և այլն։ Սա­կայն Նի­կօ­յի ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի ա­մե­նա­մեծ սե­րը գե­ղան­կար­չու­թյունն էր։
ԳԵ­ՂԱՆ­ԿԱՐ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ
Գե­ղան­կար­չու­թյան աս­պա­րե­զում Նի­կօն հա­վա­տա­րիմ է մնում իր սկզ­բուն­քին` չբա­վա­րար­վել ձեռք բե­րա­ծով, շա­րու­նա­կել մշ­տա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­րո­նու­մը։ Նրա գե­ղան­կար­չու­թյու­նը բա­ցա­ռիկ բազ­մա­զան է ո­ճով, ժան­րե­րով, նյու­թով։ Թերևս նրա գե­ղան­կար­չու­թյան մեջ միայն դի­ման­կա­րա­յին ժանրն է հազ­վա­դեպ հան­դի­պում, փո­խա­րե­նը նա գրա­ֆի­կա­յով ստեղ­ծում է բա­զում-բազ­մա­թիվ դի­ման­կա­րա­յին շար­ժեր ու ծաղ­րան­կար­ներ։ Հնա­րա­վոր է, որ նրա հա­մար այն­քան էլ հե­տաքր­քիր չի ե­ղել պատ­կե­րել մար­դուն «ինչ­պես կա», իսկ այլ ժան­րե­րում ստեղ­ծա­գոր­ծա­կան ինք­նար­տա­հայտ­ման աս­պա­րեզն ա­վե­լի մեծ է։ Այս­պես թե այն­պես, նրա նա­տյուր­մորտ­նե­րի, թե­մա­տիկ կոմ­պո­զի­ցիա­նե­րի, բնան­կար­նե­րի մեջ կգտն­վեն մի քա­նի, այս­պես ա­սենք` «պայ­մա­նա­կան դի­ման­կա­րա­յին աշ­խա­տանք­ներ», քա­նի որ դրանք, միևնույն է, նե­րառ­ված են կոմ­պո­զի­ցիա­նե­րի մեջ։
Ցա­վոք, Նի­կօ­յի կտավ­նե­րի զգա­լի մասն ան­վա­նում չու­նի, կամ էլ դրանք պայ­մա­նա­կան են, ինչ­պես, օ­րի­նակ, «Սպա­սու­մը», «Է­լե­գիան», «Տո­նը», «Պա­րը» և այս­պես շա­րու­նակ։ Իսկ չէ՞ որ նկա­րի ան­վա­նու­մը հա­ճախ ուղ­ղու­թյուն է տա­լիս դի­տո­ղին, մատ­նան­շում է այն ու­ղին, ո­րով կա­րե­լի է ըն­թա­նալ նկար­չի հետ­քով։ Սա­կայն Նի­կօն նա­խընտ­րում է դի­տո­ղին ա­զատ փնտր­տու­քի հնա­րա­վո­րու­թյուն տալ։ Նա ցույց է տա­լիս նկա­րը և ա­սես ա­սում` «դե, գնա, մնա­ցածն ինքդ ո­րո­նիր»։
Նի­կօ­յի նկար­նե­րի ան­վա­նագ­րու­թյուն­նե­րի և առ­հա­սա­րակ դրանց բնո­րոշ գծե­րի մա­սին կու­զեի ա­ռանձ­նա­հա­տուկ խո­սել։ Նկա­րի­չը ոչ միայն չի ան­վա­նագ­րում իր կտավ­նե­րը, այլ նաև հա­ճախ դրանք չի էլ թվագ­րում, այն դեպ­քում, երբ բո­լոր նկար­նե­րի վրա հս­տա­կո­րեն նշում է հե­ղի­նա­կի ա­նու­նը կրկ­նա­կի գրու­թյամբ հա­յե­րեն և լա­տի­նե­րեն NIKO։ Այ­սինքն, դա ար­դեն պա­տա­հա­կա­նու­թյուն չէ, մո­ռաց­կո­տու­թյուն չէ, այլ մի ինչ-որ ծրա­գիր, հնա­րա­վոր է չգի­տակց­ված, սա­կայն ակն­հայտ։ Թվագ­րե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը հրա­ժա­րում է ժա­մա­նա­կից կա­խում ու­նե­նա­լուց, այն­պես, ինչ­պես ան­վա­նագ­րե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը հրա­ժա­րում է ուղ­ղու­թյան մատ­նան­շու­մից։ Նրա նկար­նե­րի սյու­ժե­ներն ա­սես ծա­վալ­վում են երկ­րագն­դի վրա մի ինչ-որ տեղ, ինչ-որ ժա­մա­նակ կամ գու­ցե և ան­գամ այլ աշ­խարհ­նե­րում։ Ի­մաստ­նե­րի ո­րո­շա­կի ան­հա­տա­կա­նու­թյու­նը, ո­րոնք միան­գա­մայն ակն­հայտ են նկար­չի հա­մար, բայց ա­ռեղծ­վա­ծա­յին են կողմ­նա­կի հա­յե­ցո­ղի ըն­կալ­ման հա­մար, տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի դուռ է բա­ցում, իսկ նկա­րի­չը հենց դա էլ ու­զում է։ Այլ կերպ ա­սած, նրա երկ­խո­սու­թյու­նը դի­տո­ղի հետ հա­վա­սա­րու­թյուն և ա­զա­տու­թյուն է են­թադ­րում եր­կու կող­մե­րի հա­մար էլ։
Նրա նկար­նե­րի մեծ մա­սը ցրված է աշ­խար­հով մեկ, դրանք հա­ճույ­քով ձեռք էին բե­րում տար­բեր եր­կր­նե­րի ար­վես­տա­սեր­նե­րը, բա­ցի այդ, Նի­կօն ինքն էլ շատ շռայլ նվի­րա­տու էր։ Նիկօյի համար ա­ռանձ­նա­պես ար­գա­սա­բեր էին 21-րդ դա­րի զրո­յա­կան տա­րի­նե­րը։
Չնա­յած թե­մա­տիկ կոմ­պո­զի­ցիա­նե­րի ամ­բողջ բազ­մա­զա­նու­թյա­նը, Նի­կօն ու­ներ իր սի­րած թե­մա­նե­րը, ո­րոնց պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում էր։ Դրան­ցից մե­կը «Տոնն» էր։ Դի­մա­կա­հան­դե­սը, նկար­չի ըն­կալ­մամբ, ոչ մի կապ չու­նի աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում այ­սօր հայտ­նի նման մի­ջո­ցա­ռում­նե­րի հետ։ Ճիշտն ա­սած, դա ոչ մի «այ­սօր» և «այս­տեղ» էլ չէ։ Դի­մա­կա­հան­դե­սը Նի­կօ­յի հա­մար մի նա­խա­տիպ է, ո­րի մի­ջո­ցով նա իր վե­րա­բեր­մունքն է ար­տա­հայ­տում աշ­խար­հի նկատ­մամբ։ Այդ շար­քի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն ա­վե­լի շուտ պետք է հաս­կա­նալ իբրև յու­րօ­րի­նակ «մարդ­կա­յին կա­տա­կեր­գու­թյուն», ո­րի մեջ մար­դիկ, ան­կախ ի­րենց կամ­քից, ներ­քաշ­ված են ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում։ Վա­ղուց է աս­վել և ես չեմ ա­սել. «Դի­մա­կա­հան­դե­սը կա­տա­րող­նե­րի ու հան­դի­սա­կան­նե­րի բա­ժա­նում չի ճա­նա­չում... Դի­մա­կա­հան­դե­սը չեն դի­տում, նրա­նում ապ­րում են... Քա­նի դեռ դի­մա­կա­հան­դե­սը շա­րու­նակ­վում է, ոչ ոք այլ կյանք չու­նի դի­մա­կա­հան­դե­սա­յի­նից բա­ցի։ Դրա­նից պր­ծում չկա, քա­նի որ դի­մա­կա­հան­դե­սը տա­րա­ծա­կան սահ­ման­ներ չի ճա­նա­չում։ Դի­մա­կա­հան­դե­սը տիե­զե­րա­կան բնույթ է կրում, դա ամ­բողջ աշ­խար­հի մի ա­ռանձ­նա­հա­տուկ վի­ճակ է, վե­րած­նու­թյուն ու բա­րե­փո­խու­թյուն, ո­րին բո­լորն են մաս­նակ­ցում (Բախ­տին Մ. Մ.)։
Նի­կօ­յի դի­մա­կա­հան­դե­սա­յին նկա­րա­շա­րում ու­րա­խու­թյուն չես գտ­նի, դա լավ նկա­տե­լի է, ե­թե դի­տում ենք հենց նկա­րա­շա­րը, ոչ թե նկար­ներն ա­ռան­ձին-ա­ռան­ձին։
Ագ­րե­սիվ դեղ­նա­կարմ­րա­վուն գույ­նե­րի հետ սա­ռը կապ­տա­կա­նա­չա­վուն գույ­նե­րի սուր, չեմ ու­զում ա­սել կոշտ, հա­կադ­րու­թյան պա­րա­գա­յում տե­ղի է ու­նե­նում մի տա­րօ­րի­նակ բան, ո­րը շատ քիչ է բերկ­րանք հի­շեց­նում։ Ա­վե­լի շուտ դա բերկ­րանք պատ­կե­րե­լու ճի­գեր են, ըստ ո­րում` ան­հա­ջող։ Պա­րի ռիթ­մով լար­ված ճկ­վում են հա­զիվ հա­գուստ հի­շեց­նող ծվե­նով մի կերպ ծածկ­ված կի­սա­մերկ մար­մին­ներ, ժպի­տը սա­ռել է դեմքե­րին փո­խա­րի­նող դի­մակ­նե­րի վրա։ Մի տե­սակ հա­վատդ չի գա­լիս, թե այդ դի­մակ­նե­րի տակ ժպիտ կա թաքն­ված։ Ինչ-որ հար­կադ­րանք կա այդ «կե­նաց տո­նի» մեջ, ինչ-որ բան պատ­կե­րե­լու տան­ջա­լից անհ­րա­ժեշ­տու­թյուն։ Այն զգաց­վում է լար­ված, անբ­նա­կան կեց­վածք­նե­րից, ընդ­գծ­ված է գու­նա­յին կոնտ­րաստ­նե­րով, նույ­նիսկ գե­ղան­կա­րի հաստ քս­ված­քով մա­կե­րե­սը հա­կա­սու­թյան մեջ է դի­մա­կա­հան­դե­սա­յին կյան­քի թեթևու­թյան ու բերկ­րան­քի մտահ­ղաց­ման հետ։
Այս շար­քում զգաց­վում է «Հայ­ֆիլմ» կի­նոս­տու­դիա­յում Նի­կօ­յի աշ­խա­տան­քի փոր­ձը. խո­շոր պլա­նին փո­խա­րի­նե­լու է գա­լիս ընդ­հան­րա­կա­նը։ Նկա­րի­չը մերթ ման­րա­մաս­նո­րեն զն­նում է դի­մա­կա­հան­դե­սի գոր­ծող ան­ձանց, մերթ անց­նում է ընդ­հա­նուր պլա­նի, ուր տո­նին ներգ­րավ­ված են քա­ղա­քի բա­զում բնա­կիչ­ներ, ու երևում են նրա շի­նու­թյուն­նե­րը։ Այս­տեղ նկա­տե­լի է նույն հա­յե­ցա­կար­գը. ո՛չ գոր­ծող ան­ձանց հա­գուս­տով, ո՛չ ճար­տա­րա­պե­տու­թյամբ անհ­նար է գտ­նել գեթ որևէ տա­րա­ծա­կան-ժա­մա­նա­կա­յին կողմ­նո­րո­շիչ։ Խաղն աշ­խարհն է, աշ­խար­հը` խաղ, որ­տեղ մար­դիկ դե­րա­սան­ներ են, ինչ­պես Շեքս­պի­րը կա­սեր։ ՈՒ կարևոր չէ` մարդն ու­զու՞մ է մաս­նակ­ցել այդ դի­մա­կա­հան­դե­սին, թե՞ ոչ, կարևոր չէ, թե ինչ զգաց­մունք­ներ է նա ու­նե­նում ի­րա­կա­նում, քա­նի դեռ նրա դեմ­քին դի­մակ կա։ Կհան­վի՞, ար­դյոք, այն երբևէ։ Հնա­րա­վոր է, բայց դի­մա­կա­հան­դե­սի ա­վար­տից ոչ շուտ։
Պետք է ա­սել, որ գե­ղան­կա­րիչն իր կոմ­պո­զի­ցիա­նե­րում առ­հա­սա­րակ նա­խընտ­րել է նա­խա­տի­պա­յին կեր­պար­նե­րը։ Դրանք ոչ միայն երևա­կա­յու­թյան ա­զա­տու­թյուն են ըն­ձե­ռում, այլև կարևո­րա­գույն ի­մաստ­նե­րի մա­սին դա­տո­ղու­թյուն­նե­րի ըն­դար­ձակ դաշտ են ստեղ­ծում։ Ե­թե «դի­մա­կա­հան­դե­սա­յին» շար­քում նկա­րի­չը խո­սում է մարդ­կա­յին կե­ցու­թյան մա­սին որ­պես այդ­պի­սին, ա­պա «Դոն Կի­խոտ» շար­քում դա ա­ռիթ է խո­սե­լու ան­հա­տի մա­սին, աշ­խար­հում մար­դու ան­ցած-անց­նե­լիք ու­ղու մա­սին, ան­ձամբ իր մա­սին։
«Տխ­րա­դեմ աս­պե­տի» կեր­պա­րին նկա­րի­չը պար­բե­րա­բար անդ­րա­դար­ձել է տա­րի­ներ շա­րու­նակ, գտ­նե­լով նո­րա­նոր կող­մեր ու ար­տա­հայտ­չա­մի­ջոց­ներ։ Դոն Կի­խո­տը Նի­կօ­յի մեկ­նա­բա­նու­թյամբ շատ հե­ռու է Սեր­վան­տե­սի հե­րո­սից, մեր առջև ոչ թե նկա­րա­զար­դում է, այլ ա­վե­լի շուտ զու­գոր­դա­կան կեր­պար։ Ե­թե Սեր­վան­տե­սի Դոն Կի­խոտն ապ­րում է երևա­կա­յա­կան աշ­խար­հում, հրա­ժար­վե­լով ի­րա­կա­նու­թյու­նը ճշ­մար­տու­թյուն հա­մա­րե­լուց, ա­պա Նի­կօ­յի Դոն Կի­խո­տը միան­գա­մայն գի­տակ­ցա­բար աս­պե­տա­կան աս­պա­զեն է հագ­նում, քաջ գի­տակ­ցե­լով, որ շր­ջա­կա ի­րո­ղու­թյունն ա­մենևին աս­պե­տու­թյուն չի են­թադ­րում։ Ա­ռա­վել սր­տա­մոտ կեր­պարն ա­մենևին էլ գրա­կան հե­րո­սը չէ, այլ Ալբ­րեխտ Դյու­րե­րի «Աս­պե­տը, մահն ու սա­տա­նան» (1513 թ.) նշա­նա­վոր փո­րագ­րու­թյան գոր­ծող ան­ձը։ Այս­տեղ նմա­նու­թյու­նը ոչ թե պատ­կե­րագ­րա­կան է, այլ ի­մաս­տա­յին. այն­պես, ինչ­պես Դյու­րե­րի Աս­պե­տը, Նի­կօ­յի Դոն Կի­խո­տը լի է վճ­ռա­կա­նու­թյամբ պահ­պա­նե­լու տո­կու­նու­թյու­նը և աս­պե­տա­կան ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը` ան­կախ սպառ­նա­լիք­նե­րից (մահ­վան), գայ­թակ­ղու­թյու­նից (սա­տա­նա­յի), ո­րոնք նրան ու­ղեկ­ցում են կյան­քում։ Ընդ ո­րում, նկա­րի­չը մեր առջև բաց է ա­նում իր մտո­րում­նե­րի ըն­թաց­քը. ե­թե ա­ռա­ջին նկա­րում (1998 թ.) Աս­պե­տը ո­րոշ շփոթ­մուն­քի մեջ է գտն­վում չա­փա­զանց խայ­տաբ­ղետ և անտ­րա­մա­բա­նա­կան աշ­խար­հի ներ­սում, ուր խառն­ված են հող­մա­ղաց­նե­րը, պա­տու­հան­նե­րը, դռ­նե­րը, ինչ-որ շի­նու­թյուն­նե­րի հատ­ված­ներ, մարդ­կանց դեմ­քեր ու ֆի­գուր­ներ, ա­պա ար­դեն հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րում (2004 և 2009 թթ.) Աս­պե­տը վս­տա­հո­րեն ա­ռաջ է ըն­թա­նում իր ձիով, պատ­րաստ հաղ­թա­հա­րե­լու ցան­կա­ցած խո­չըն­դոտ։
Նա­խա­տի­պա­յին կեր­պար­նե­րի ու սյու­ժե­նե­րի վրա հիմն­ված կոմ­պո­զի­ցիա­նե­րի ժան­րին ընդ­հուպ հա­րում են նաև Նի­կօ­յի բնան­կար­նե­րը։ Նրա կտավ­նե­րում հառ­նում են լուս­նի կամ ա­րե­գա­կի լույ­սով ո­ղող­ված զար­մա­նահ­րաշ քա­ղաք­ներ, դրանց հե­քիա­թա­յին ճար­տա­րա­պե­տու­թյու­նը կապ­ված է ինչ-որ մի հայտ­նի քա­ղա­քի հետ և միևնույն ժա­մա­նակ հի­շեց­նում է նրանց բո­լո­րին։ Ե­րա­զա­յին քա­ղաք, յու­րօ­րի­նակ քա­ղա­քա­յին դրախտ, քա­ղաք, որ­տեղ ու­զում ես մի օր արթ­նա­նալ։ Նրա գմ­բեթ­ներն ու աշ­տա­րակ­նե­րը սա­րե­րի նման վեր են հառ­նում ջրի վրա կամ բաց­վում են վերևից, կամ նշ­մար­վում են ծա­ռե­րի ճյու­ղե­րի ա­րանք­նե­րից։
Ի­հար­կե, շատ նկա­րիչ­նե­րի նման Նի­կօն էլ չի շր­ջան­ցել կրո­նա­կան թե­ման։ Գե­ղան­կար­չու­թյան հա­մար ա­վան­դա­կան «Աստ­վա­ծա­մոր» թե­ման նկա­րի­չը տար­բեր կերպ է լու­ծում, սա­կայն մնա­լով դա­սա­կան սր­բա­պատ­կե­րագ­րու­թյան հու­նում։ Նրա աշ­խա­տանք­նե­րի մեջ կա­րող են հան­դի­պել և՛ ման­կանն ի­րեն սեղ­մած Աստ­վա­ծա­մայր` «Елеусу» («Գո­րո­վանք»), և՛ կա­նո­նա­կան տի­պի Աստ­վա­ծա­ծին («Пан­та­нас­са»` հուն., «Все­цари­ца»), որ­տեղ Աստ­վա­ծա­մայ­րը ման­կան հետ բազ­մել է կա­մա­րի ներ­քո գտն­վող յու­րօ­րի­նակ գա­հին։
Կի­նը Նի­կօ­յի կտավ­նե­րում խիստ մտասևեռ­ված է, լի ինչ-որ խա­ղաղ ի­մաստ­նու­թյամբ ու լռին ար­ժա­նա­պատ­վու­թյամբ։ Ան­գամ ե­թե նա բնավ էլ Աստ­վա­ծա­մո­րը չի նկա­րում, այլ պար­զա­պես կնոջ, որն զբաղ­ված է իր ա­մե­նօ­րյա հոգ­սե­րով, կամ էլ գտն­վում է ինք­նամ­փոփ հան­գս­տի մեջ, նկա­րիչն ան­պայ­ման մի ինչ-որ տա­րա­ծու­թյուն է պահ­պա­նում, ուս­տի պա­տա­հա­կան չէ, որ նրա կա­նա­ցի շատ կեր­պար­նե­րի դեմ­քե­րը դի­մա­կով են ծածկ­ված։
Նկար­չի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ կարևոր տեղ են գրա­վում նա­տյուր­մորտ­նե­րը։ Հենց այդ ժան­րում է նկա­րի­չը լիա­կա­տար ա­զա­տու­թյուն տա­լիս իր վրձ­նին։ Նի­կօ­յի հա­մար նա­տյուր­մոր­տը մի տե­սակ փոր­ձա­հար­թակ է, որ­տեղ նա տար­բեր տեխ­նի­կա­կան հնարք­ներ է փոր­ձար­կում, փո­խում է, հյու­սում, շու­ռու­մուռ տա­լիս և մի լա՜վ «զվար­ճա­նում» է։ Հի­րա­վի, ծաղ­կի փո­փո­խա­կան ձևը, գու­նե­րանգ­նե­րի պայ­ծա­ռու­թյունն ու բազ­մա­զա­նու­թյու­նը, վա­ղան­ցի­կու­թյու­նը, որ կա­տար­ման ա­րա­գու­թյուն է պա­հան­ջում, այս ա­մե­նը շա­րու­նակ փոր­ձար­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում։ Նկա­րի­չը մերթ սի­րով ու բծախն­դիր նկա­րում է ա­մեն ծաղ­կա­թեր­թը, մերթ սահ­մա­նա­փակ­վում է պար­զա­պես թեթևա­կի գու­նա­խա­ղով, մերթ ման­րա­տում է, ըն­կղ­մե­լով գծե­րի բեկ­վածք­նե­րի մեջ, մերթ շր­ջա­պա­տում է կտ­րուկ վրձ­նա­հար­ված­նե­րի փո­թոր­կով և այդ պրո­ցե­սից ա­նա­սե­լի հա­ճույք է ստա­նում, ինչն այն­քան բա­ցա­հայտ զգաց­վում է նրա նա­տյուր­մորտ­նե­րում։
ԳՐԱ­ՖԻ­ԿԱ
Նի­կօ­յի գրա­ֆի­կան պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է բա­ժա­նել մի քա­նի խմ­բի, ընդ ո­րում դրան­ցից յու­րա­քան­չյու­րի հա­մար նա ինքն է ընտ­րել իր ո­ճը. դրանք են գր­քի նկա­րա­զար­դու­մը և հաս­տո­ցա­յին գրա­ֆի­կան, կա­տա­կան­կար­նե­րը, ծաղ­րան­կար­ներն ու կո­լաժ­նե­րը։ Եր­կար տա­րի­ներ զբաղ­վե­լով գր­քի նկա­րա­զարդ­մամբ, նկա­րիչն ստեղ­ծել է գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի տեքս­տե­րով հա­մե­մած և դրանց ո­գին հա­ղոր­դող հիա­նա­լի աշ­խա­տանք­ներ։ Ընդ ո­րում, Նի­կօն ո­տուգլ­խով չի խր­վում ո­ճա­վոր­ման մեջ, դրա գե­րին չի դառ­նում, այլ հա­վա­տա­րիմ է մնում ի­րեն։ Նրա նկա­րա­զար­դում­նե­րով հայ ըն­թեր­ցո­ղի ստա­ցած բազ­մա­թիվ գր­քե­րից հի­շա­տա­կենք սոսկ մի քա­նի­սը. Գյո­թեի «Ե­րի­տա­սարդ Վեր­թե­րի տա­ռա­պանք­նե­րը» (1981 թ.), «Մա­հաբ­հա­րա­տա» հնդ­կա­կան է­պո­սը (2001 թ.), «Հրե­ղեն ձին» (1981 թ.) և «Թա­գա­վո­րի ե­րազ­նե­րը» (2003 թ.)` Սեր­գեյ Վար­դա­նյա­նի մշակ­մամբ, Յուրի Սա­հա­կյա­նի «Ա­սե­լուկ­նե­րը, շու­տա­սե­լուկ­նե­րը, հա­նե­լուկ­նե­րը, սու­տա­սե­լուկ­նե­րը» (2010 թ.), ինչ­պես նաև դե­տեկ­տիվ­ներ, կրո­նա­կան թե­մա­նե­րով պատմ­վածք­ներ և այլն։ Եվ ա­մեն ան­գամ նկար­չին հա­ջող­վել է տո­գոր­վել ստեղ­ծա­գոր­ծու­թյան ո­ճի ո­գով, ստեղ­ծել տեքս­տին ներ­դաշ­նա­կո­րեն ու­ղեկ­ցող վի­զուալ շարք։ Նա իր հնարք­նե­րի հա­րուստ զի­նա­նո­ցից ճշգ­րիտ ընտ­րում է հենց նրանք, ո­րոնք ա­ռա­վե­լա­գույնս են հա­մա­պա­տաս­խա­նում գրա­կան նյու­թին։
Նի­կօ­յի հաս­տո­ցա­յին գրա­ֆի­կան այն­քան բազ­մա­զան է, որ անհ­նար է ա­ռանձ­նաց­նել որևէ նա­խընտ­րած ոճ կամ տեխ­նի­կա։ Իր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի վաղ շր­ջա­նում նկա­րի­չը հրա­պուր­ված էր լի­նոգ­րա­վյու­րա­յով և բա­վա­կան ջանք ու ժա­մա­նակ է տրա­մադ­րել գրա­ֆի­կա­յի այդ տե­սա­կին։ Չնա­յած հե­տա­գա­յում նա այլևս չվե­րա­դար­ձավ լի­նոգ­րա­վյու­րա­յին և առ­հա­սա­րակ էս­տամ­պին (փո­րագ­րան­կար­նե­րի ար­տատ­պու­թյա­նը), սա­կայն իր ար­վես­տա­նո­ցում խնամ­քով պահ­պա­նում էր կտ­րիչ­ներն ու փո­րագ­րու­թյան մյուս գոր­ծիք­նե­րը։ Ինք­նըս­տին­քյան դա վկա­յում է, որ Նի­կօն են­թադ­րել է երբևէ դրանք ձեռքն առ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Ինչևէ, պահ­պան­վել են մի քա­նի գրա­ֆի­կա­կան թեր­թեր, ո­րոնք, հա­վա­նա­բար, կա­տար­վել են մինչև 1972 թվա­կա­նը` մինչև Երևան տե­ղա­փոխ­վե­լը։ Դրան­ցում պատ­կեր­ված են հին Թիֆ­լի­սի տե­սա­րան­ներ։ Պետք է նշել, որ 60-ա­կան­նե­րին, ո­րոնց վե­րա­բե­րում են այդ նկար­նե­րը, հայ­կա­կան ար­վես­տում տպա­գիր գրա­ֆի­կան` էս­տամ­պը, առ­հա­սա­րակ հազ­վա­դեպ բան էր, իսկ գու­նա­վոր լի­նոգ­րա­վյու­րա գրե­թե գո­յու­թյուն չու­ներ։ Այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը տպագր­վում են մի քա­նի (եր­կու և ա­վե­լի) տախ­տա­կից, պա­հան­ջում են ոչ միայն ա­մուր բա­զուկ, մեծ ճշգր­տու­թյուն, այլև զար­գա­ցած տա­րա­ծա­կան երևա­կա­յու­թյուն։
Հայ­կա­կան ար­վես­տի հա­մար ե­զա­կի այդ լի­նոգ­րա­վյու­րա­նե­րի բնո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը նկար­չի մո­տե­ցումն է տա­րա­ծու­թյան փո­խանց­մա­նը, այս­տեղ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ դրսևոր­վել է ճար­տա­րա­պե­տի մտա­ծո­ղու­թյու­նը, որն աչ­քի է ընկ­նում ճար­տա­րա­պե­տա­կան մի­ջա­վայ­րի հե­ռան­կա­րի և կազ­մա­կերպ­ման խիստ ա­ռանձ­նա­հա­տուկ ըմբ­ռն­մամբ։ Նա նա­խընտ­րում է պատ­կե­րել հին Թիֆ­լի­սի տե­սա­րան­ներ, նրա նեղ­լիկ փո­ղոց­նե­րը, զար­մա­նահ­րաշ բա­կերն ու գե­ղա­զարդ պատշ­գամբ­նե­րը։ Սա­կայն միա­ժա­մա­նակ այդ ամ­բողջ տա­րա­ծու­թյու­նը դա­տարկ է, չկան մար­դիկ և առ­հա­սա­րակ ոչ մի կեն­դա­նի ա­րա­րած։ Այդ աշ­խա­տանք­ներն ինչ-որ բա­նով հի­շեց­նում են Ջ. դե Կի­րի­կո­յի ա­մա­յի քա­ղա­քա­յին տե­սա­րան­նե­րը։ Բայց, ի տար­բե­րու­թյուն ի­տա­լա­ցի նկար­չի, Նի­կօ­յի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում մտա­հա­յե­ցա­կան սառ­նու­թյուն չկա, նրա տա­րա­ծու­թյու­նը կեն­դա­նի է, հա­մակ­ված է կա­րո­տով, մարդ­կա­յին ան­ցած-գնա­ցած ապ­րում­նե­րով։ Նի­կօ­յի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ այդ կար­գի գոր­ծեր չկան ար­դեն։ Դրան­ցում նա ար­դեն ա­սես հրա­ժեշտ է տվել իր պա­տա­նե­կու­թյան քա­ղա­քին, որ­պես­զի ընկ­ղմ­վի մեկ այլ, երևա­նյան մի­ջա­վայ­րի մեջ և սկ­սի իր կյան­քի մի նոր փուլ։
Հե­տա­գա­յում իր գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րում նա միա­տե­սակ հեշ­տու­թյամբ օգ­տա­գոր­ծում էր թա­նա­քը, գուա­շը, ջրա­ներ­կը, տու­շը կամ էլ սո­վո­րա­կան գրի­չը։ Նրա գրա­ֆի­կա­յի հիմ­նա­կան հե­րո­սը կինն է ա­մե­նա­տար­բեր հան­գա­մանք­նե­րում։ Նա կա­րող է «հեծ­նել» ա­թո­ռա­կին և ու­շա­դիր ինչ-որ բա­նի նա­յել կամ քնք­շո­րեն գր­կել ե­րե­խա­յին, ա­պա նկա­րի­չը պատ­կե­րում է ծա­ռե­րի մեջ նշ­մար­վող կնոջ ուր­վան­կար, ո­րի ձեռ­քե­րը դե­պի վեր ձգ­ված ճյու­ղեր են հի­շեց­նում։ Կի­նը կա­րող է լի­նել ե­րի­տա­սարդ կամ տա­րեց, քա­ղա­քաբ­նակ կամ գյու­ղաբ­նակ, եր­բեմն նա կրում է ան­հաս­կա­նա­լի զար­դա­րուն գլ­խարկ­ներ ու եր­կա­րա­փեշ շր­ջազ­գեստ­ներ, բայց կա­րող է նաև երևալ միան­գա­մայն մերկ։ Նկար­չի հա­մար կնոջ կեր­պա­րը բա­զում ի­մաստ­ներ է բո­վան­դա­կում, այն չու­նի միար­ժեք, մե­կընդ­միշտ ձևա­վոր­ված վե­րա­բեր­մունք, կան­խո­րոշ­ված դեր։ Նա մայր է, տա­տիկ, աղ­ջիկ, ըն­կե­րու­հի, կուր­տի­զա­նու­հի ու մար­տիկ, բայց գլ­խա­վո­րը` նա միշտ գրա­վիչ է, և նկա­րի­չը յու­րա­քան­չյուր աշ­խա­տան­քում ա­սես վերս­տին իր հա­մար կնոջ կեր­պա­րի մի որևէ նոր ե­րանգ է բա­ցա­հայ­տում։
Թերևս, Նի­կօ­յի գրա­ֆի­կա­յում քա­նա­կի ա­ռու­մով կա­նանց կեր­պար­նե­րի հետ ո­րոշ մր­ցակ­ցու­թյուն կա­րող են ցու­ցա­բե­րել միայն ցլե­րի պատ­կեր­նե­րը։ Այդ թե­մա­յին ևս նա մշ­տա­պես դի­մել է, քա­նի որ այն հան­գիստ չէր տա­լիս ի­րեն։ Ա­սենք, այդ հար­ցում նա բնավ միայ­նակ չէր, կա­րե­լի է հենց ոտ­քի վրա հի­շել մի ամ­բողջ շարք նկա­րիչ­նե­րի, ո­րոնց ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ ցլե­րը գրա­վում են ո՛չ վեր­ջին տե­ղը. սկ­սած Գո­յա­յից և վեր­ջաց­րած Պի­կա­սո­յով։ Ա­սենք, հայ ար­վես­տում էլ այդ կեր­պա­րը թե­կուզ մեկ ան­գամ ի հայտ է գա­լիս գրե­թե յու­րա­քան­չյուր նկար­չի կտավ­նե­րում։ Սա­կայն, այ­նուա­մե­նայ­նիվ, շատ չեն այն նկա­րիչ­նե­րը, ո­րոնց հա­մար ցլե­րի պատ­կե­րը կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել իբրև ա­ռան­ձին թե­մա։ Այդ կեն­դա­նի­նե­րի ա­մե­հի տես­քը, նրանց ա­զա­տու­թյան ու հաղ­թա­նա­կի ան­կոտ­րում ձգ­տու­մը և, վեր­ջա­պես, նրանց դա­տա­պարտ­վա­ծու­թյու­նը կա­րե­լի է հայտ­նա­բե­րել Նի­կօ­յի գրա­ֆի­կա­կան «ցլե­րի» մեջ, լի­նեն դրանք բարդ, աբ­ստ­րակտ «ձե­ռագ­րով» ար­ված կոմ­պո­զի­ցիա­ներ, թե թեթև ուր­վան­կար­ներ։
Մշ­տա­պես աշ­խա­տող շատ նկա­րիչ­նե­րի նման Նի­կօն սո­վոր էր մտո­րե­լու թղ­թի վրա։ Նա թո­ղել է ան­թիվ-ան­հա­մար սկետչ­ներ (ուր­վան­կար­ներ), ո­րոն­ցից մի քա­նի­սը ծա­ռա­յել են որ­պես կտավ­նե­րի աշ­խա­տան­քա­յին նյութ, մյուս­ներն այդ­պես էլ մնա­ցել են նկար­չի գզ­րո­ցում։
Նի­կօն զար­մա­նա­լի «թեթև ձեռք» ու­նի, նրա ճկուն, եր­բեմն հոծ գիծն ա­ռանց լրա­ցու­ցիչ մի­ջամ­տու­թյան, ա­ռանց շտ­կում­նե­րի միան­գա­մից տա­լիս է պատ­կե­րի ուր­վա­գի­ծը, ա­սես հպան­ցիկ կանգ է առ­նում ինչ-որ հան­գու­ցա­յին կե­տե­րի վրա, և ա­հա ար­դեն խո­սուն կեր­պա­րը կամ նկա­րի ամ­բողջ կոմ­պո­զի­ցիան պատ­րաստ է։ Նի­կօն, ինչ­պես ար­դեն աս­վեց, բազ­մապ­լան նկա­րիչ է։ Դա ա­ռանձ­նա­պես լավ է երևում հենց նրա սկետչ­նե­րում, ոչ մեծ ուր­վան­կար­նե­րում։ Նա եր­բեք չի թաքց­րել նկա­րի ստեղծ­ման փու­լե­րը, և շատ հրա­պու­րիչ կլի­ներ ըստ էս­քիզ­նե­րի ու ճե­պան­կար­նե­րի հետևել նրա մտ­քի քմա­հաճ ըն­թաց­քին, էս­քի­զից մինչ պատ­րաս­տի նկար տա­նող ու­ղուն, ա­ռա­վել ևս, որ նա ինքն է ա­սել, թե իր ա­մեն նկա­րի տակ եր­կու-ե­րեքն է թաքն­ված։
Նի­կօ­յի ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան մի ուղ­ղու­թյունն էլ կապ­ված է մա­մու­լի հետ։ Կյան­քի վեր­ջին տա­սը տա­րի­նե­րին (2008-2018) նա «Ի­րա­տես» թեր­թի գե­ղար­վես­տա­կան խմ­բա­գիրն էր, սա­կայն չէր սահ­մա­նա­փակ­վում հրա­տա­րա­կու­թյան ընդ­հա­նուր գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար­մամբ, այլ տե­սա­նե­լի բա­վա­կա­նու­թյամբ կա­տա­կան­կար­ներ, ծաղ­րան­կար­ներ ու կո­լաժ­ներ էր ստեղ­ծում սո­ցիա­լա­կան ու քա­ղա­քա­կան սուր թե­մա­նե­րով, ո­րոնք մեծ հե­տաք­րք­րու­թյամբ էին ըն­դուն­վում։ Այս ժան­րում Նի­կօ­յի հրամց­րած սրամ­տու­թյու­նը սահ­ման չի ճա­նա­չում։ Նրա ծաղ­րան­կար­ներն ու կո­լաժ­նե­րը կա­ռուց­ված են տե­սա­նե­լի փո­խա­բե­րու­թյուն­նե­րի վրա, ո­րոնք հոդ­վա­ծի տեքս­տի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն են, բայց կա­րող են դիտ­վել նաև որ­պես բա­ցար­ձա­կո­րեն ինք­նու­րույն թե­մա­ներ։ Սա­կայն ծաղ­րան­կա­րը, ինչ­պես հայտ­նի է, միշտ սեր­տո­րեն կապ­ված է ժա­մա­նա­կի ո­գու հետ, այլ կերպ ա­սած, այն նա­խա­դե­պա­յին է, այ­սինքն` կա ի­րա­դար­ձու­թյուն, ու­րեմն կա ծաղ­րան­կար։ Ծաղ­րան­կա­րում, հատ­կա­պես քա­ղա­քա­կան ծաղ­րան­կա­րում, կարևոր է կեր­պա­րի հան­րա­հայ­տու­թյու­նը։ Նի­կօն հենց այս ժան­րում է բա­ցա­հայ­տում դի­ման­կար­չի իր տա­ղան­դը։ Քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, ինչ­պես հայ­րե­նա­կան, այն­պես էլ օ­տա­րերկ­րյա, Նի­կօ­յի կա­տար­մամբ օժտ­ված են ոչ միայն սուր հատ­կան­շա­կան գծե­րով, այլև գոր­ծում են ի­րա­վի­ճա­կի հա­մա­տեքս­տում` ի­րենց սո­վոր մթ­նո­լոր­տում։ Նի­կօ­յի ծաղ­րան­կար­նե­րը հրա­պու­րում են, նրանք դի­տող-ըն­թեր­ցո­ղին ա­ռա­ջար­կում են մտա­ծել ի­րա­դար­ձու­թյան մա­սին, բաց են ա­նում մի հուն, ո­րով ըն­թեր­ցողն ար­դեն ինք­նու­րույն կա­րող է հաս­նել տե­ղի ու­նե­ցող դեպ­քե­րի ի­մաս­տին։
Ար­ժե նշել, որ այդ ժան­րով աշ­խա­տան­քը նկար­չից պա­հան­ջում է ոչ միայն սուր աչք ու ճկուն ձեռք, ոչ միայն տար­բեր տար­րե­րի ու փո­խա­բե­րու­թյուն­նե­րի օգ­տա­գործ­ման հմ­տու­թյուն, այլև ա­ռանձ­նա­հա­տուկ աշ­խար­հա­յացք։ Այն­պի­սին, ինչ­պի­սին աշ­խար­հը տես­նում էր Նի­կօն` ըմ­բռ­նու­մով ու հու­մո­րի նուրբ զգա­ցո­ղու­թյամբ։
Ի՞նչ է մնում գնա­լուց հե­տո։ Սո­վո­րա­կան կյանք ապ­րող մի­ջին վի­ճա­կագ­րա­կան մար­դուց մնում են լավ կամ վատ հի­շա­տա­կը մեր­ձա­վոր­նե­րի սր­տում, զա­վակ­ներ ու թոռ­ներ, տուն ու նյու­թա­կան ար­ժեք­ներ։ Այլ բան է, ե­թե նկա­րիչ է հե­ռա­ցել, ա­ռա­վել ևս ՆԿԱ­ՐԻՉ, ո­րը թող­նում է իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ու դրանց մեջ իր մի մաս­նի­կը, նա թող­նում է իր ան­հա­տա­կա­նու­թյան կարևո­րա­գույն բաղ­կա­ցու­ցիչ­նե­րը, իր աշ­խար­հըն­կա­լու­մը, իր կեն­սա­հա­յե­ցո­ղու­թյու­նը և ան­գամ ինչ-որ խոր, հոգևոր հա­ղոր­դակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը։ Գնա­ցած նկար­չի հետ դար­ձյալ կա­րե­լի է զրու­ցել, խոր­հուրդ ա­նել և նույ­նիսկ վի­ճել։ Այն աշ­խար­հը, որ իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով կեր­տել է Նի­կո­լայ Մա­նու­կյան-Նի­կօն, շա­րու­նա­կում է մնալ բաց և պատ­րաստ է ըն­դու­նե­լու այն­տեղ մուտք գոր­ծել ցան­կա­ցող յու­րա­քան­չյու­րին։
Զա­ռա ՄԱ­ԼՈ­ՅԱՆ
Ար­վես­տա­գետ, հո­գե­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու
Ռու­սե­րե­նից թարգ­մա­նու­թյու­նը`
Ֆե­լիքս ԵՆ­ԳԻ­ԲԱ­ՐՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao