Կե­չա­ռի­սը՝ մա­ցառ­նե­րի մեջ

Կե­չա­ռի­սը՝ մա­ցառ­նե­րի մեջ
01.11.2019 | 00:16

Կե­չա­ռի­սի վա­նա­կան հա­մա­լի­րը հա­յաս­տա­նյան պատ­մամ­շա­կու­թա­յին ե­զա­կի հրա­շա­լիք­նե­րից է: Հատ­կան­շա­կան է, որ ծաղ­կա­ձո­րյան գե­ղա­տե­սիլ բնու­թյան գր­կում վեր խո­յա­ցող ե­կե­ղե­ցի­նե­րը զբո­սաշր­ջիկ­նե­րի պա­կաս չու­նեն: Բա­ցի հա­յե­րից այս­տեղ շուրջ­տա­րի կա­րե­լի է հան­դի­պել ար­տա­սահ­ման­ցի բազ­մա­թիվ զբո­սաշր­ջիկ­նե­րի: Նշենք նաև, որ ե­կե­ղե­ցում ծի­սա­կան բազ­մաբ­նույթ ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի պա­կաս չկա. հար­սա­նիք­ներ, կնունք­ներ: Իսկ դրանք ու­ղեկց­վում են ճոխ մո­մա­վա­ռու­թյուն­նե­րով, ո­րոնց ե­կա­մուտ­նե­րից, կար­ծում ենք, ար­ժե ներդ­րում­ներ կա­տա­րել խո­նարհ­ված պա­տե­րի ամ­րա­ցում­նե­րի հա­մար: Սա­կայն ա­ռաջ անց­նե­լով ա­սենք, որ դա չէ մեր հրա­պա­րակ­ման բուն նպա­տա­կը: Դա­րա­վոր վա­նա­կան հա­մա­լի­րը թեև տեղ-տեղ քայ­քայ­ման ու փլուզ­ման եզ­րին է, սա­կայն ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րը կա­րող են դրան էլ ար­դա­րա­ցում­ներ գտ­նել, որ գու­մար­նե­րը չեն բա­վա­րա­րում վե­րա­նո­րո­գում­նե­րի հա­մար, մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը չու­նի հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ այդ ծախ­սե­րը կա­տա­րե­լու և այլն:

Են­թադ­րենք: Սա­կայն ոչ մի պայ­մա­նով չի կա­րե­լի ար­դա­րաց­նել ե­կե­ղե­ցու շր­ջա­պա­տի բար­ձի­թո­ղի վի­ճա­կը: Այն, որ անմ­շակ մա­ցառ­նե­րը շր­ջա­փա­կել են հա­մա­լի­րը, դա էլ իր հեր­թին: Սա­կայն ոչ մի կերպ չի կա­րե­լի ար­դա­րաց­նել խաչ­քա­րե­րի և տա­պա­նա­քա­րե­րի ա­րանք­նե­րում թափ­ված աղ­բա­կույ­տե­րը, շի­նա­րա­րա­կան աղ­բը: Հա­մա­լի­րի կենտ­րո­նա­կան մուտ­քից նա­յե­լիս մի պահ թվում է, թե այս­տեղ ա­մեն ինչ բա­րե­կարգ է, սա­կայն դա ըն­դա­մե­նը ա­ռա­ջին հա­յաց­քից: Այն, որ տե­սա­դաշ­տում է, քիչ, թե շատ բա­րե­կարգ է, իսկ այն, ինչ տե­սա­դաշ­տից դուրս է՝ բար­ձի­թո­ղի և անմ­շակ: Այս­տեղ են ա­սում՝ ե­կե­ղե­ցին դր­սից ու­րի­շի, ներ­սից տի­րոջ աչքն է հա­նում: Այն աղ­բը, որ կա ե­կե­ղե­ցու հյու­սի­սա­յին և արևմտյան պա­տե­րի տակ, խաչ­քա­րե­րի և տա­պա­նա­քա­րե­րի ա­րան­քում, են­թադ­րենք լի­ներ հա­րա­վա­յին և արևե­լյան պա­տե­րի տակ, կար­ծում ենք` դա տես­նե­լուց հե­տո ոչ մի զբո­սաշր­ջիկ երկ­րորդ ան­գամ ոտք չէր դնի վա­նա­կան հա­մա­լիր:


Կար­ծում ենք, ժա­մա­նակն է հրա­ժար­վե­լու սե­փա­կան աղ­բը շե­մից մի քա­նի քայլ այն կողմ շպր­տե­լու մեր­ժե­լի սո­վո­րույ­թից: Իսկ այս շի­նու­թյու­նը, ան­կաս­կած, սո­վո­րա­կան շի­նու­թյուն չէ: Այն հա­մա­լիր ամ­փո­փումն է մեր պատ­մու­թյան, մեր ազ­գա­յին մշա­կույ­թի և ան­շուշտ, մեր կեն­ցա­ղա­վա­րու­թյան: Այն դեպ­քում, երբ ցան­կա­ցած, ան­գամ քիչ հե­տաք­րք­րա­սեր աչ­քը կա­րող է նկա­տել մեր ոչ մաք­րա­կեն­ցաղ լի­նե­լը, սե­փա­կան հար­գան­քի չա­փա­բա­ժի­նը մեր մշա­կույ­թի, կրո­նի և պատ­մու­թյան հան­դեպ:

Նո­րայր ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
Բա­նաս­տեղծ, հրապարակախոս

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao