«Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քը ստեղ­ծա­րար մշա­կու­թա­յին, կր­թա­կան, զբո­սաշր­ջա­յին հան­գույց է, այ­սինքն՝ ստեղ­ծա­րար մի­ջա­վայր»

«Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քը ստեղ­ծա­րար մշա­կու­թա­յին, կր­թա­կան, զբո­սաշր­ջա­յին հան­գույց է, այ­սինքն՝ ստեղ­ծա­րար մի­ջա­վայր»
06.12.2019 | 01:22

«Ի­րա­տե­սի» հյու­րը Հա­յաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան նա­խա­գա­հի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան Ա­ՐԱ­ՅԻԿ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆՆ է:

-Պա­րոն Մա­նու­կյան, ՀԿՄ նա­խա­գահ Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի կարևո­րա­գույն տես­լա­կանն էր կր­թա­կան, մշա­կու­թա­յին, զբո­սաշր­ջա­յին կենտ­րո­նի՝ «Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քի» ստեղ­ծու­մը, ո­րը կար­ծես միս ու ա­րյուն է սկ­սում ստա­նալ: Այն ներ­կա­յումս ձևա­կերպ­ված է այս կերպ՝ «Ազ­գա­յին սի­նե­մա­տեք կոն­ցեպտ» ստեղ­ծա­րար կր­թա­կան-մշա­կու­թա­յին-զբո­սաշր­ջա­յին մի­ջա­վայր»: Ի՞նչ փու­լում է այս գոր­ծըն­թա­ցը:
-Ե­թե հի­շում եք, գրե­թե եր­կու տա­րի ա­ռաջ Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նը Հա­յաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան նա­խա­գա­հի պաշ­տո­նում ըն­տր­վեց՝ ներ­կա­յաց­նե­լով «Պետք է բաց­վեն Կի­նո­յի տան բո­լոր դռ­նե­րը» հա­յե­ցա­կար­գը: Դա խոր­քա­յին մո­տե­ցում էր այն ի­րա­վի­ճա­կին, որ ստեղծ­ված էր հայ­կա­կան կի­նո­մի­ջա­վայ­րում մինչ այդ ընտ­րու­թյուն­նե­րը: Միայն ամ­նե­զիա ախ­տո­րոշ­մամբ մար­դիկ կա­րող են մո­ռա­նալ ի­րո­ղու­թյու­նը, որ կար: Կի­նոմ­շա­կույթ, կի­նո­մի­ջա­վայր այդ ժա­մա­նակ կար­ծես թե գո­յու­թյուն չու­ներ, թե­պետ «Ոս­կե Ծի­րա­նը» շատ ո­րո­շա­կիո­րեն ու շատ հետևո­ղա­կա­նո­րեն կոտ­րել էր սա­ռույ­ցը տա­րի­նե­րի ըն­թաց­քում, տա­րեց­տա­րի նոր նա­խադ­րյալ­ներ էր ստեղ­ծել: Կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան դռ­նե­րը փակ էին հան­դի­սա­տե­սի ա­ռաջ, Հա­յաս­տա­նի ա­մե­նա­մեծ կի­նո­դահ­լի­ճը՝ Կի­նո­յի տան մեծ դահ­լի­ճը, դան­դաղ մահ­վան ճի­րա­նում էր, կեն­դա­նու­թյուն չկար եր­բեմ­նի այդ հրա­շա­լի մի­ջա­վայ­րում:
-Ե­րի­տա­սար­դու­թյունն այ­սօր, ի տար­բե­րու­թյուն իմ սերն­դա­կից­նե­րի, պար­զա­պես տե­ղյակ չէ, թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­րել Կի­նո­յի տու­նը 1970-80-ա­կան թվա­կան­նե­րին:
-Ա­յո՛, նրանք չգի­տեն, թե ինչ հրա­շա­լի կի­նո­մի­ջա­վայր ու կի­նոմ­շա­կույթ է ե­ղել այդ տա­րի­նե­րին: Այդ ա­մե­նը վե­րաց­ված էր: Փոք­րա­թիվ թի­մը, որ Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի հետ սկ­սեց աշ­խա­տել, փոր­ձեց շատ կարճ ժա­մա­նա­կում իս­կա­պես բա­ցել Կի­նո­յի տան բո­լոր դռ­նե­րը, կի­նո­մի­ջա­վայր ձևա­վո­րել: Գի­տե՞ք, ե­թե ու­սում­նա­սի­րեք, կտես­նեք, որ մեր բո­լոր լա­վա­գույն ֆիլ­մե­րը նկա­րա­հան­վել են հենց այն ժա­մա­նակ­նե­րում, երբ կի­նո­մի­ջա­վայր ու կի­նոմթ­նո­լորտ է ե­ղել: ՈՒ երբ ա­սում ենք, որ մեր բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­ներն ուղղ­ված են հայ­կա­կան կի­նո­յի զար­գաց­մա­նը, նկա­տի չու­նենք, որ կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյու­նը պետք է ներդ­րում­ներ ա­նի կի­նոար­տադ­րու­թյու­նում և այլն: Նկա­տի ու­նենք, որ պետք է ստեղ­ծենք այն մի­ջա­վայ­րը, ո­րում կի­նոն կա­րող է զար­գա­նալ: Ցա­վոք, շա­տե­րը չեն պատ­կե­րաց­նում, շա­տերն էլ հաշտ­վում այն ի­րա­վի­ճա­կի հետ, որ ան­կախ Հա­յաս­տա­նում կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյու­նը չի կա­րող ու­նե­նալ և չու­նի այն գոր­ծա­ռույթ­նե­րը, որ ու­նե­ցել է խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում՝ վե­րահս­կել կի­նոն, գրաքն­նել, ո­րո­շել լավն ու վա­տը, ար­գե­լել կամ թույ­լատ­րել, գնա­հա­տա­կան տալ, փա­ռա­բա­նել կամ ոչն­չաց­նել ար­վես­տա­գե­տին, կո­լեկ­տիվ նա­մակ­ներ գրել մինչև Մոսկ­վա և այլն: Այ­սօր միայն ու միայն մեկ գոր­ծա­ռույթ ու­նի միու­թյու­նը՝ ստեղ­ծել կի­նո­մի­ջա­վայր ու նպաս­տել կի­նոմ­շա­կույ­թի զար­գաց­մա­նը, ո­րի հետ են կապ­ված հայ­կա­կան կի­նո­յի բո­լոր ե­րա­զանք­նե­րը: Վեր­ջին եր­կու տար­վա ըն­թաց­քում կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյու­նում մենք ի­րա­կա­նաց­րել ենք տաս­նյակ նա­խագ­ծեր, ո­րոնք մեր կի­նո­դահ­լիճ­ներ ու մեր կի­նո­մի­ջա­վայր անվ­ճար բե­րել են ա­վե­լի քան 24 հա­զար հան­դի­սա­տե­սի: Եվ հու­րա­խու­թյուն մեզ՝ այդ հան­դի­սա­տես­նե­րի գե­րակ­շիռ մա­սը ե­րի­տա­սարդ­ներ են: Նրանք մաս­նակ­ցում են ազ­գա­յին ֆիլ­մե­րի, հա­մաշ­խար­հա­յին կի­նո­յի, ի­րենց տա­րե­կից­նե­րի նկա­րա­հա­նած ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­թյուն­նե­րին, կի­նոքն­նար­կում­նե­րին, կի­նո­բա­նա­վե­ճե­րին: Ման­կա­կան ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­րել, ո­րի շր­ջա­նակ­նե­րում մի քա­նի հա­զար դպ­րո­ցա­կան է ե­ղել կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյու­նում, դի­տել հայ­կա­կան մուլտ­ֆիլ­մեր, հան­դի­պել, շփ­վել դրանք ստեղ­ծած մարդ­կանց հետ: Եվ այս ա­մե­նը դռ­նե­րը բա­ցե­լու քա­ղա­քա­կա­նու­թյան մեկ բա­ղադ­րիչն էր միայն: Երկ­րորդ բա­ղադ­րի­չը «Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քի» ստեղ­ծումն էր, ո­րի գա­ղա­փա­րը և մտահ­ղա­ցու­մը Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նինն էր: Այն ոգևո­րեց բո­լո­րիս, և մենք սկ­սե­ցինք աշ­խա­տել «Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քի» կոն­ցեպ­տի վրա: Ինքս ան­ձամբ հե­ղի­նա­կել եմ գա­ղա­փա­րի ստեղ­ծա­րար կոն­ցեպ­տը՝ աշ­խա­տե­լով շատ ե­րի­տա­սարդ ու ստեղ­ծա­րար ճար­տա­րա­պետ Ա­նա­հիտ Հով­հան­նի­սյա­նի հետ, որն աշ­խա­տում է Հո­լան­դիա­յում, մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել մի շարք կարևոր նա­խագ­ծե­րի, ու­սում­նա­սի­րել է Ամս­տեր­դա­մի կի­նո­թան­գա­րանն ու այլ կի­նո­մի­ջա­վայ­րեր: Ստեղ­ծա­րար կոն­ցեպ­տի մշակ­ման ըն­թաց­քում Ա­նա­հի­տի գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ մենք կա­րո­ղա­ցանք խոր­հր­դատ­վա­կան ա­ջակ­ցու­թյուն ստա­նալ Ամս­տեր­դա­մի կի­նո­թան­գա­րա­նի տնօ­րի­նու­թյու­նից, Ռո­տեր­դա­մի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի մաս­նա­գետ­նե­րից, Ռո­տեր­դա­մի քա­ղա­քա­յին մի­ջա­վայ­րի և հա­սա­րա­կա­կան տա­րած­քի ձևա­վոր­ման մաս­նա­գետ­նե­րից: Շատ նպաս­տա­վոր ե­ղավ նաև Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյունն ու ճա­նա­չու­մը, այ­լա­պես մեծ ծախ­սեր կպա­հանջ­վեին նման խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րի հա­մար: Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի մո­տե­ցում­նե­րից անհ­նար է հետ մնալ, և մենք ու­սում­նա­սի­րե­ցինք նաև Եվ­րո­պա­յում, մաս­նա­վո­րա­պես՝ Լոն­դո­նում, Գեր­մա­նիա­յում գոր­ծող նշա­նա­վոր կի­նո­թան­գա­րան­նե­րի, ա­սիա­կան կի­նո­թան­գա­րան­նե­րի փոր­ձը: Ա­նա­հի­տը ե­ղավ նաև շատ թան­գա­րան­նե­րում՝ տե­ղում ու­սում­նա­սի­րե­լով թե՛ ճար­տա­րա­պե­տա­կան, թե՛ դի­զայ­նե­րա­կան մո­տե­ցում­նե­րը, թե՛ զուտ թան­գա­րա­նա­յին ցու­ցադ­րու­թյուն­նե­րը: «Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քը» ստեղ­ծա­րար մշա­կու­թա­յին, կր­թա­կան, զբո­սաշր­ջա­յին հան­գույց է, այ­սինքն՝ ստեղ­ծա­րար նոր մի­ջա­վայր, և մենք պետք է կա­րո­ղա­նա­յինք ստեղ­ծել ժա­մա­նա­կա­կից այն­պի­սի կոն­ցեպտ, ո­րը թույլ կտար մար­դուն այդ մի­ջա­վայ­րում անց­կաց­նել իր ժա­մա­նա­կը՝ լա­վա­գույնս հա­ղոր­դակց­վե­լով «Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քի» կոն­ցեպ­տի հիմ­քում դր­ված բո­լոր՝ կր­թա­կան, մշա­կու­թա­յին, զբո­սաշր­ջա­յին, թան­գա­րա­նա­յին, ժա­ման­ցա­յին բա­ղադ­րիչ­նե­րի հետ: «Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քը» նա­խագծ­ված է նաև որ­պես կի­նո­փա­ռա­տո­նա­յին կենտ­րոն: Այ­սօր Հա­յաս­տա­նում գոր­ծում են տար­բեր ձևա­չա­փե­րի մի­ջազ­գա­յին բազ­մա­թիվ կի­նո­փա­ռա­տո­ներ, ո­րոնք բազ­մա­թիվ խն­դիր­ներ ու­նեն՝ կապ­ված և՛ տա­րածք­ներ չու­նե­նա­լու, և՛ ֆի­նանս­նե­րի, և՛ տեխ­նի­կա­կան կող­մե­րի հետ: Իսկ «Ազ­գա­յին սի­նե­մա­տեքն» իր մեջ նե­րա­ռե­լու է թե՛ Կի­նո­յի տան 510-տե­ղա­նոց մեծ դահ­լի­ճը, թե՛ 125-տե­ղա­նոց փոքր դահ­լի­ճը, թե՛ 50-տե­ղա­նոց կի­նոս­րա­հը, թե՛ մնա­ցած են­թա­կա­ռուց­վածք­նե­րը՝ միա­նա­լով 1219 քմ ընդ­հա­նուր մա­կե­րե­սով ե­ռա­հարկ հատ­վա­ծին, ո­րը եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյամբ փրկ­վել է վա­ճառք­նե­րից, և մենք ու­նե­նա­լու ենք յոթ-ութ տար­բեր չա­փե­րի վե­րա­փոխ­վող դահ­լիճ­ներ, ո­րոնք ցան­կա­ցած ձևա­չա­փի կի­նո­փա­ռա­տո­նի հա­մար կս­տեղ­ծեն ա­ռանձ­նա­հա­տուկ մի­ջա­վայ­րե­րեր և հնա­րա­վո­րու­թյուն կտան, օգտ­վե­լով ար­դեն փա­ռա­տո­նա­յին տրա­մա­բա­նու­թյամբ ձևա­վոր­ված կենտ­րո­նից, խնա­յե­լու շատ ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ ա­մե­նա­տար­բեր ա­ռում­նե­րով: Իսկ ա­մե­նա­կարևոր բա­ղադ­րի­չը մենք հա­մա­րում ենք կր­թա­կան բա­ղադ­րի­չը: Ա­ռանց ժա­մա­նա­կա­կից կր­թու­թյան՝ մենք ոչ մի ա­պա­գա ու­նե­նալ չենք կա­րող: Ա­ռանց ժա­մա­նա­կա­կից մո­տե­ցում­նե­րի դե­պի ե­րե­խան, նրա մտա­վոր զար­գա­ցու­մը, նրա ա­պա­գա մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րո­շում­նե­րը մենք ոչ մի բա­նի հաս­նել չենք կա­րող: Եվ օ­րե­ցօր ա­ճող ման­կա­կան ժա­ման­ցա­յին մի­ջա­վայ­րե­րի կող­քին մենք ու­նե­նա­լու ենք նո­րա­գույն կր­թա­կան մի­ջա­վայր՝ «5+» տա­րի­քից սկ­սած: Այն լի­նե­լու է կողմ­նո­րո­շու­մա­յին կր­թա­կան մի­ջա­վայ­րի լա­վա­գույն ժա­մա­նա­կա­կից մո­դել­նե­րից մե­կը: Այդ մի­ջա­վայ­րում ե­րե­խան կա­րո­ղա­նա­լու է շփ­վել ար­վես­տի՝ կի­նո­յի, թատ­րո­նի, գրա­կա­նու­թյան, ե­րաժշ­տու­թյան հետ: Նո­րա­գույն ծրագ­րե­րի ու մե­թո­դա­բա­նու­թյան մի­ջո­ցով կա­րո­ղա­նա­լու է ստեղ­ծել իր սցե­նա­րը, ի­րա­կա­նաց­նել սե­փա­կան բե­մադ­րու­թյու­նը, նկա­րա­հա­նում­նե­րը, մոն­տա­ժը և ստա­նալ իր ստեղ­ծա­րար ար­դյուն­քը:
-Ըստ նախ­նա­կան հաշ­վար­կի՝ 680 մլն ՀՀ դրամ է հար­կա­վոր այս մեծ գա­ղա­փա­րը կյան­քի կո­չե­լու հա­մար: Ի­րա­տե­սա­կա՞ն է այս գու­մա­րը հայ­թայ­թե­լու հե­ռան­կա­րը, թե՞ ե­րա­զան­քի մա­կար­դա­կում է:
-Ա­յո՛, ի­րա­տե­սա­կան է: Շա՛տ ի­րա­տե­սա­կան: Ի­րա­տե­սա­կան չէր լի­նի, ան­շուշտ, ե­թե նոր կա­ռա­վա­րու­թյունն էլ չու­նե­նար այն­պի­սի մո­տե­ցում, որ ժա­մա­նա­կա­կից կր­թա­կան, մշա­կու­թա­յին մի­ջա­վայ­րե­րի ստեղ­ծու­մը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի սերն­դի հա­մար, և իր ծրագ­րե­րում շա­րու­նա­կեր չու­նե­նալ այդ սերն­դին կեր­տե­լու ե­րա­զան­քը: Շա­րու­նա­կեր չու­նե­նալ ար­վես­տի մի­ջո­ցով այդ սերն­դից քա­ղա­քա­ցի կեր­տե­լու ե­րա­զան­քը և շա­րու­նա­կեր ու­նե­նալ այդ սերն­դին հնա­ցած հա­մա­կար­գե­րով «կռ­տե­լու» «վեհ» նպա­տա­կը: Բայց, բա­րե­բախ­տա­բար, նոր մո­տե­ցում­ներն այլ են: Նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­վե­լու է փու­լա­յին տար­բե­րա­կով: Ե­րեք տա­րի կպա­հանջ­վի դրա հա­մար: Ա­յո, այն մաս­նակ­ցա­յին նա­խա­գիծ է: Բո­լոր մաս­նա­կից­ներն ու­նե­նա­լու են ի­րենց ներդ­րու­մը: Ա­ռա­ջի­կա 2 տար­վա ըն­թաց­քում կա­ռա­վա­րու­թյու­նը նա­խա­տե­սում է ներդ­նել մոտ 280 մլն ՀՀ դրամ, ո­րի մի մա­սը՝ 80 մլն-ը, հույս ու­նենք, որ կս­տա­նանք այս տար­վա ըն­թաց­քում՝ մինչև տա­րե­վերջ: Կի­նո­միու­թյու­նը շուրջ 200 մլն ՀՀ դրա­մի ներդ­րում է նա­խա­տե­սում: Շուրջ 200 մլն ՀՀ դրա­մի չա­փով ներդ­րում էլ ակն­կա­լում ենք մաս­նա­վոր հատ­վա­ծից: Սա ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ըն­դուն­ված մո­դել է, ո­րը նաև հա­մա­հունչ է Հա­յաս­տա­նի նոր կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Ես հաս­կա­նում եմ, որ «մաս­նա­վոր հատ­ված» հաս­կա­ցու­թյու­նը կա­րող է շա­տե­րին նե­տել թյու­րի­մա­ցու­թյան գիր­կը, բայց թյու­րի­մա­ցու­թյուն­նե­րին տր­վե­լու կա­րիք չկա: Բա­ցա­ռու­թյամբ կի­նոսր­ճա­րան, կի­նոգ­րա­խա­նութ, կի­նո­պա­րա­գա­նե­րի խա­նութ և այլն ներդ­նե­լուց, մենք նա­խա­տե­սում ենք նաև կի­նոար­տադ­րու­թյամբ զբաղ­վող­նե­րի հա­մար շա­հա­վետ գրա­սե­նյա­կա­յին, փոք­րիկ ար­տադ­րա­կան և այլ տա­րածք­նե­րի հա­մա­կարգ, ո­րը թույլ կտա, բա­ցի փա­ռա­տո­նա­յին կենտ­րո­նից, նաև նույն հար­կի տակ մեկ­տե­ղել կի­նոար­տադ­րող­նե­րին, ին­չը նույն­պես կի­նո­մի­ջա­վայր ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րի բա­ղադ­րիչն է: Ա­սեմ, որ այս տա­րի ակն­կալ­վող կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին ներդ­րու­մով նա­խա­տե­սում ենք ի­րա­կա­նաց­նել ժա­մա­նա­կա­կից կաթ­սա­յա­տան կա­ռու­ցու­մը, ջե­ռուց­ման և հո­վաց­ման նոր հա­մա­կար­գե­րի տե­ղադ­րու­մը և կո­մու­նի­կա­ցիոն մի քա­նի խն­դիր­նե­րի լու­ծու­մը, ո­րը թույլ կտա ամ­բողջ ներ­դրու­մա­յին տա­րած­քը կա­հա­վո­րել այդ հա­մա­կար­գե­րով, ինչն էլ թույլ կտա հենց ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում լա­վա­գույնս շա­հա­գոր­ծել ար­դեն իսկ առ­կա են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, ո­րոնք մենք նո­րո­գել ենք մեր մի­ջոց­նե­րով, բայց տար­վա 8 ա­մի­սը մատն­ված են պա­րա­պուր­դի հենց այդ հա­մա­կար­գե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով, ինչ­պես նաև գե­նե­րաց­նել այն նա­խագ­ծե­րը, հատ­կա­պես կր­թա­կան նա­խագ­ծե­րը, ո­րոնք դր­ված են «Ազ­գա­յին սի­նե­մա­տե­քի» կոն­ցեպ­տի հիմ­քում:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ