«Շատ լավ բան է, երբ մտ­նում ես քո մեջ, վեր­լու­ծում ես ու ինքդ քեզ վե­թինգ ես ա­նում»

«Շատ լավ բան է, երբ մտ­նում ես քո մեջ, վեր­լու­ծում ես ու ինքդ քեզ վե­թինգ ես ա­նում»
20.12.2019 | 01:22

«Ի­րա­տե­սի» հյու­րը գե­ղան­կա­րիչ ՌԱՖ­ՖԻ Ա­ԴԱ­ԼՅԱՆՆ է:

-Պա­րոն Ա­դա­լյան, ե­րաժշ­տու­թյու­նը սո­վո­րա­բար հա­մա­րում են ար­վեստ­նե­րի ար­վես­տը, ար­վես­տի բարձ­րա­գույն դրսևո­րու­մը: Դուք, լի­նե­լով պրո­ֆե­սիո­նալ ե­րա­ժիշտ, ջու­թա­կա­հար, հե­ռա­ցել եք այդ դաշ­տից և տր­վել կեր­պար­վես­տի մու­սա­նե­րին: Ի՞ն­չը Ձեզ չբա­վա­րա­րեց ե­րաժշ­տու­թյան մեջ, ի՞նչ ներ­շն­չանք, ա­սե­լիք կար Ձեր ներ­սում, որ չկա­րո­ղա­ցաք ար­տա­հայ­տել ե­րաժշ­տու­թյամբ և ո­րո­շե­ցիք դա ա­նել գե­ղան­կար­չու­թյամբ:
-Ե­րաժշ­տու­թյամբ զբաղ­վե­լը, մա­նա­վանդ՝ նվա­գախմ­բում, քեզ սահ­մա­նա­փա­կում է: Դու չես կա­րող ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը նո­րից ստեղ­ծա­գոր­ծել: Ա­սենք՝ Բեթ­հո­վե­նի 5-րդ սիմ­ֆո­նիան ենք նվա­գում 50-60 հո­գով: Ես հո չե՞մ կա­րող ինչ-որ նոր բան ա­վե­լաց­նել, ինչ-որ բան փո­խել, «խախ­տում­ներ» ա­նել: Ստիպ­ված հնա­զանդ­վում եմ Բեթ­հո­վե­նին, նրա պար­տի­տու­րա­յին, դի­րի­ժո­րին: Սրա­նում չկա իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան ներդ­րու­մը: Իսկ երբ 16-17 տա­րե­կա­նից սկ­սե­ցի նկա­րել, ար­դեն զգում էի, որ մի օր այդ ա­մենն ա­վե­լի լր­ջա­նա­լու է: Այդ­պես էլ ե­ղավ: Լավ է, որ ես ծա­նո­թա­ցել եմ ե­րաժշ­տու­թյա­նը, սի­րում եմ, ի­հար­կե: Բայց ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին ու­նեմ իմ հա­վա­տամ­քը: Կա­յին այն ժա­մա­նակ իմ շր­ջա­պա­տում ե­րա­ժիշտ­ներ, ո­րոնք մինչև հի­մա տհա­ճու­թյամբ նվա­գում են: Լի­նում է, չէ՞, մարդն ստա­նում է ոչ սի­րե­լի մաս­նա­գի­տու­թյուն և ստիպ­ված է ամ­բողջ կյան­քում ձանձ­րույ­թով աշ­խա­տելու այդ մաս­նա­գի­տու­թյամբ: Երբ ստեղ­ծա­գոր­ծա­կան հնա­րա­վո­րու­թյու­նը չկա, մար­դը լճա­նում է գոր­ծի մեջ: Ի՞նչ տար­բե­րու­թյուն՝ կա­նա­չի ես վա­ճա­ռում, թե նվա­գախմ­բում նվա­գում ես:
-Ե­րեք ար­վես­տա­գետ եղ­բայր՝ գե­ղան­կա­րիչ­ներ Ռու­բեն, Ռաֆ­ֆի Ա­դա­լյան­ներ, գրող Նո­րայր Ա­դա­լյան. հե՞շտ եք հա­մա­տե­ղում ստեղ­ծա­գործ ե­ռա­միաս­նու­թյու­նը մեկ ըն­տա­նի­քում:
-Ա­վե­լաց­րեք նաև եր­կու ե­րա­ժիշտ՝ քույրս և կինս: Իսկ ե­ռա­միաս­նու­թյու­նը շատ հե­տաքր­քիր է կա­յա­ցել: Ես ծն­վել եմ 1940 թվին: Պա­տե­րազ­մից հե­տո շատ ծանր պայ­ման­նե­րում էինք ապ­րում: Յու­րօ­րի­նակ ծնող­ներ ու­նեինք: Մեզ եր­բեք չս­տի­պե­ցին այս կամ այն բա­նով զբաղ­վել: Մինչև 16-17 տա­րե­կա­նը շա­տե­րին ծնող­նե­րը կամ կողմ­նո­րո­շում են, կամ պար­տադ­րում ինչ-որ բա­նով զբաղ­վե­լու, որ­պես­զի ե­րե­խան հե­տա­գա­յում ա­վե­լի հան­գիստ կյան­քով կա­րո­ղա­նա ապ­րել: Մեր ծնող­ներն այդ­պի­սին չէին: Ա­մեն մեկս սո­վո­րեց իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չա­փով, բո­լորս էլ ու­նեինք ինք­նակր­թու­թյան հա­կու­մը: Ընդ­հան­րա­պես, ե­թե մի բա­նով զբաղ­վում ես, պի­տի ա­նընդ­հատ քայ­լես, ա­ռաջ գնաս: Նույն տե­ղում կանգ­նե­լը սխալ է ար­վես­տա­գետ­նե­րի հա­մար: Ես այդ­պես եմ հա­մա­րում: Նո­րից վե­րա­դառ­նամ ե­րաժշ­տու­թյա­նը. աշ­խա­տել եմ ֆիլ­հար­մո­նիա­յում, դա­սա­վան­դել ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցում, այս­տեղ քայլ չկա, քայ­լե­լու տա­րածք չկա, լճա­նում ես: Ար­վես­տա­գե­տը, ստեղ­ծա­գոր­ծո­ղը պի­տի գնա, պի­տի փոր­ձի գնալ մինչև վերջ: Այդ գնա­լը նաև ռիսկ է են­թադ­րում, կա­րող ես ան­դունդն ընկ­նել: Բայց ե­թե ու­զում ես ինչ-որ բա­նի հաս­նել, պի­տի գնաս: Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ աս­ված է. «Դու էլ նա­յիր Ա­րա­րա­տին և ան­ցիր»: Այս կո­չին ա­մեն մարդ էլ պի­տի հետևի իր կյան­քում:
-Ձեր մի աշ­խա­տան­քի մա­սին կցան­կա­նա­յի խո­սեք, որն ինձ զվար­ճաց­րեց ու զար­մաց­րեց միա­ժա­մա­նակ: Խոսքս հա­յե­լու մա­սին է, ո­րի վե­րին մա­սում գր­ված է. «Ա­մոթ ինձ»: Ի՞նչ եք ակ­նար­կում, որ ցան­կա­ցած մարդ ա­մա­չե­լու ա­ռիթ ու­նի և այս հա­յե­լուն նա­յե­լով՝ պետք է անդ­րա­դառ­նա դրան ու ինք­նա­դաս­տիա­րակ­վի՞:
-Ա­մա­չե­լու պատ­ճառ ան­պայ­ման ու­նեն բո­լո­րը: Ես չեմ հա­մա­րում, որ կա­տա­րյալ մար­դիկ կան: Ա­մեն մարդ էլ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պա­հի ա­մո­թի զգա­ցում պի­տի ապ­րի: Եվ շատ լավ բան է, երբ մտ­նում ես քո մեջ, վեր­լու­ծում ես ու ինքդ քեզ վե­թինգ ես ա­նում: Փոր­ձում ես հաս­կա­նալ, թե որ­տեղ ես դու մի փոքր կամ լր­ջո­րեն սայ­թա­քել: Դա ինչ-որ տեղ կօգ­նի, որ մար­դը ո­րոշ բա­ներ հաս­կա­նա:
-Տիգ­րան Ման­սու­րյա­նը Ձեր առն­չու­թյամբ մի խոսք ա­սաց Նո­րայր Ա­դա­լյա­նի՝ վեր­ջերս կա­յա­ցած գր­քի շնոր­հան­դե­սի ժա­մա­նակ: Ա­սաց, որ երկ­րից գնա­լը պար­տու­թյան ձևե­րից վա­տա­գույնն է, որ այս­տեղ՝ հայ­րե­նի­քում, կրած պար­տու­թյուն­ներն այն­քան ծանր չեն, որ­քան հայ­րե­նի­քից գնալն է: Դուք Ձեզ պարտ­վա՞ծ եք զգա­ցել, երբ հե­ռա­ցել եք Հա­յաս­տա­նից կամ, ապ­րե­լով ԱՄՆ-ում եր­կար տա­րի­ներ, հա­ճա՞խ եք ու­նե­ցել պար­տու­թյան վի­ճակ­ներ:
-Մենք գնա­ցինք 1992-ին՝ ա­մե­նա­ծանր տա­րի­նե­րին: Ես զգա­ցի, որ Հա­յաս­տա­նում այլևս չեմ կա­րո­ղա­նում ստեղ­ծա­գոր­ծել: Դա անհ­նար էր: Կնոջս ծնող­ներն էլ Ա­մե­րի­կա­յում էին, և մենք ո­րո­շե­ցինք գնալ: Իսկ ինչ վե­րա­բե­րում է պարտ­վել-չպարտ­վե­լուն, ես նա­խա­պես գի­տեի, թե ուր եմ գնում, թե ինչ պի­տի ա­նեմ, ո­րով­հետև մինչ այդ մի քա­նի ան­գամ հյուր էինք ե­ղել այն­տեղ: Բայց ես չեմ հաս­կա­նում այն մարդ­կանց, ո­րոնք չգի­տեն, թե ուր են գնում, բայց մեծ հա­վակ­նու­թյուն­ներ ու­նեն, հայ­տա­րա­րում են, թե մեծ գոր­ծեր պի­տի ա­նեն, մեծ ձեռք­բե­րում­ներ պի­տի ու­նե­նան: Ես գնա­ցել եմ, որ­պես­զի կա­րո­ղա­նամ աշ­խա­տել և քսան­վեց տա­րի աշ­խա­տել եմ այն­քան լավ, որ մինչ այդ երբևէ չէի աշ­խա­տել: Աշ­խա­տել եմ շատ լար­ված, ստեղ­ծել մեծ քա­նա­կու­թյամբ գոր­ծեր և ան­վերջ փոխ­վել ու փոխ­վել՝ իբրև ստեղ­ծա­գոր­ծող: Եվ իմ բո­լոր գոր­ծերն ու­ղար­կել եմ այս­տեղ: Հի­մա իմ ար­վես­տա­նո­ցում շարժ­վե­լու տեղ չկա: Ինքս էլ չեմ կա­րո­ղա­նում տես­նել իմ նկար­նե­րը, շար­ված են ար­վես­տա­նո­ցում, ծածկ­ված սա­վա­նով: Յու­րա­քան­չյու­րի վրա էլ դեռ բան ու­նեմ ա­նե­լու, ու դա ինձ հա­մար մեծ հա­ճույք է: Ես շատ տխ­րում էի, որ հե­ռա­ցել եմ իմ ար­վես­տա­նո­ցից: Դա շատ սխալ բան է: ՈՒ հենց ոտ­քի կանգ­նե­ցինք, ո­րո­շե­ցի, որ մնա­ցած կյանքս պի­տի իմ ար­վես­տա­նո­ցում լի­նեմ: Հի­մա շատ ա­վե­լի լավ եմ ինձ զգում հո­գե­պես, հու­սով եմ, որ լավ է լի­նե­լու ա­մեն ինչ:
-Ար­տերկ­րում լավ կյան­քով ապ­րող­նե­րի հա­մար Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լը հե­րո­սու­թյու՞ն է, թե՞ օ­րի­նա­չա­փու­թյուն: Այ­սօր այդ վե­րա­դարձն ըն­դուն­ված է հա­մա­րել մի բա­ցա­ռիկ սխ­րանք, մե­ծա­գույն անձ­նա­զո­հու­թյուն, հայ­րե­նան­վի­րու­մի մի ա­նօ­րի­նակ դրսևո­րում: Դուք ի՞նչ կար­ծի­քի եք՝ ինք­ներդ լի­նե­լով մեկն այդ վե­րա­դար­ձած­նե­րից:
-Դա պի­տի բնա­կան քայլ լի­նի մար­դու կող­մից: Շա­տերն են ու­զում գալ, ես դա գի­տեմ: Բայց գա­լը շատ դժ­վար է: Խր­վում ես քո ապ­րած երկ­րի մեջ՝ ա­մեն ի­մաս­տով: Մենք, օ­րի­նակ, թո­շակ էինք ստա­նում, տուն էինք վար­ձել, ապ­րում էինք նոր­մալ, վատ չէր: Անվ­ճար բու­ժում, տար­բեր օգ­նու­թյուն­ներ, այս­պի­սի այլ բա­ներ էլ կա­յին: Բայց թո­ղե­ցինք այդ ա­մենն ու ե­կանք, ո­րով­հետև բո­լորս էլ դա էինք ու­զում: Երբ աղ­ջիկս ա­սաց, որ ին­քը՝ ա­մուս­նու և ե­րե­խա­յի հետ պատ­րաստ­վում է գա­լու Հա­յաս­տան, մենք միան­գա­մից ո­րո­շե­ցինք միա­նալ նրանց: Բայց կան ըն­տա­նիք­ներ, որ­տեղ ե­րե­խա­նե­րը տար­բեր կար­ծի­քի են, ա­մուս­նա­ցած են, ու­նեն ի­րենց կյան­քը: Չեն կա­րող բո­լո­րին հա­վա­քել ու վե­րա­դառ­նալ:
-Այ­սինքն՝ այդ ըն­տա­նիք­նե­րում Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լու ա­ռու­մով միա­ձայ­նու­թյուն չկա:
-Ա­յո՛, միա­ձայ­նու­թյուն չկա, և դա շատ տխուր երևույթ է: Ըն­տա­նի­քիդ կե­սը թող­նես-գնաս, չի լի­նի, մնաս, չես ու­զում: Մենք էլ թո­ղե­ցինք մեր տղա­յին, եր­կու թոռ­նե­րին: Տղաս այն­տեղ շատ լավ աշ­խա­տում է, ինքն էլ է նկա­րիչ: Հի­մա բա­ժան­վել ենք, բայց դե կգ­նանք-կգանք: Եվ ի­րենք էլ մի օր ան­պայ­ման կգան Հա­յաս­տան: Չեմ ու­զում բարձ­րա­գոչ բա­ներ ա­սել, բայց ինչ-որ մի բան գա­լիս-չո­քում է դռանդ: Հայ­րե­նի­քի կա­րոտ ա­սեմ, թե ինչ, բայց մի վի­ճա­կում ես հայ­տն­վում, որ դի­մա­նա­լու չէ: Հիմ­նա­կան բնա­կու­թյան վե­րա­դար­ձա Հա­յաս­տան 2018 թվա­կա­նին: Դրա­նից ա­ռաջ ե­ղել էի 2014-ին և տե­սել, թե ինչ­քան դե­պի լավն է փոխ­վել մեր եր­կի­րը: Ես չէի պատ­կե­րաց­նում այդ աս­տի­ճա­նի փո­փո­խու­թյուն: Ա­մեն ինչ կա հի­մա Հա­յաս­տա­նում, մի բան էլ ա­վե­լին, քան անհ­րա­ժեշտ է, հա­վա­տա­ցեք: Ե­թե ա­ռաջ գնում էին ինչ-ինչ բա­նե­րի պա­կա­սից դրդ­ված, ա­պա հի­մա ո­չինչ էլ պա­կաս չէ Հա­յաս­տա­նում, դեռ գե­րա­գույն չա­փա­բաժ­նով կա ա­մեն բան: Մնում է, որ մար­դը մի քիչ փոխ­վի: Իսկ դրա պայ­ման­նե­րը կան: Փոր­ձում է մեր ղե­կա­վա­րը ինչ-որ բա­ներ ա­նել այս ուղ­ղու­թյամբ: Բայց միան­գա­մից ո­չինչ չի կա­րող ստաց­վել: Դա կտևի դեռ տա­րի­ներ, բայց ես մեծ հույս ու­նեմ, որ լավ է լի­նե­լու:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ