«Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը»

«Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել  էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը»
17.01.2020 | 00:26
«Ի­րա­տե­սը» շա­րու­նա­կում է զրույ­ցը «Տա­ղա­րան» հա­մույ­թի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և դի­րի­ժոր, Հա­յաս­տա­նի ա­ռա­ջա­տար դաշ­նա­կա­հար-մե­նա­կա­տար, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ ՍԵԴ­ՐԱԿ ԵՐ­ԿԱ­ՆՅԱ­ՆԻ հետ:
Թե­մա­նե­րը, ո­րոնց անդ­րա­դար­ձել ենք զրույ­ցի այս հատ­վա­ծում, բնավ ե­րաժշ­տա­կան չեն, սա­կայն խիստ ար­դիա­կան ու ան­հան­գս­տաց­նող են յու­րա­քան­չյուր մտա­ծող հա­յի հա­մար:
Սեդ­րակ Եր­կա­նյա­նի ինք­նա­տի­պու­թյան դրսևո­րում­նե­րից ինձ հա­մար ա­ռանձ­նա­նում է նրա՝ դա­սա­կան ուղ­ղագ­րու­թյամբ արևմտա­հա­յե­րեն գի­րը: Այս և այլ հար­ցեր ենք շո­շա­փում մեր զրույ­ցի ըն­թաց­քում:
-Մաեստ­րո, Ձեր գի­րը արևմտա­հա­յե­րեն է՝ դա­սա­կան ուղ­ղագ­րու­թյամբ: Սա նա­խա­սի­րու­թյու՞ն է, սկզ­բու՞նք, թե՞ հա­յե­րե­նի վտանգ­ված տե­սա­կը փր­կե­լու գի­տակց­ված մի­տում:
-Ա­վե­լի շատ սա գի­տակց­ված քայլ է: Ճիշտ է, ես մե­ծա­ցել եմ այն­պի­սի մի­ջա­վայ­րում, որ ա­կանջ­ներս սո­վոր են ե­ղել արևմտա­հա­յե­րե­նին: Մայ­րիկս, տա­տիկս, մո­րա­քույ­րերս, հայ­րա­կան կողմս խո­սում էին արևմտա­հա­յե­րեն, նրանք բո­լորն էլ Արևմտյան Հա­յաս­տա­նից կրկ­նա­կի գաղ­թած մար­դիկ էին: Ե­կավ մի ժա­մա­նակ, որ ես փոր­ձե­ցի ար­դեն այլ մո­տեց­մամբ և այլ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ վե­րա­բեր­վել հա­յե­րեն լեզ­վամ­տա­ծո­ղու­թյա­նը և ոչ պա­կաս՝ ուղ­ղագ­րու­թյա­նը: Ես իմ առջև այս­պի­սի հարց էի դրել և փոր­ձում էի պա­տաս­խա­նը գտ­նել. ի՞նչն էր խն­դի­րը, գեր­խն­դի­րը, որ Սա­հակ Պարթևը, Մես­րոպ Մաշ­տո­ցը, ա­շա­կեր­տաց ողջ զո­րա­գուն­դը լծ­վե­ցին Հա­յոց այ­բու­բե­նը վե­րա­կանգ­նե­լու, փր­կե­լու և սե­փա­կան գիրն ու գրա­կա­նու­թյունն ու­նե­նա­լու մեծ գոր­ծին: Ե­թե մե­տա­ֆո­րիկ ա­ռու­մով ա­սում են՝ մեր զին­վոր­նե­րը, այ­սինքն՝ տա­ռե­րը, փր­կե­ցին մեզ վերջ­նա­կան ու­ծա­ցու­մից, սրա­նում շատ կարևոր մի գեր­խոր­հուրդ կա: Ե­թե այդ գործն ի­րա­կա­նաց­վել է, և ստեղծ­վել է դա­սա­կան ուղ­ղագ­րու­թյուն, ո­րը փր­կել է մեզ ա­մեն տե­սակ ու­ծա­ցում­նե­րից ու չգո­յու­թյու­նից, ու­րեմն մեր փր­կու­թյու­նը այդ­տեղ է: Ե­թե սա գի­տակ­ցում ենք, և ա­ռա­ջին հեր­թին գի­տակ­ցել են այն հան­ճար­նե­րը, ու­րեմն ի՞նչ է նշա­նա­կում հրա­ժար­վել այդ լեզ­վից և ուղ­ղագ­րու­թյու­նից: Որ­քան էլ ա­սեն, թե լե­զուն զար­գա­ցում է ապ­րում, ես չեմ հաս­կա­նում՝ զար­գա­ցու­մը ո՞րն է, շե­ղու՞­մը: Էն վեր­ջին դա­մոկ­լյան սու­րը, որ ի­ջեց­րին մեզ վրա 1920-ա­կան թվա­կան­նե­րին՝ ստեղ­ծե­լով նոր ուղ­ղագ­րու­թյուն, ա­րե­ցին նրա հա­մար, որ­պես­զի վերջ­նա­կա­նա­պես խզ­վեր մեր կա­պը հա­յոց հետ: Սրա­նով մեզ ստի­պում էին մո­ռա­նալ մեր ար­մատ­նե­րը: Ով­քեր որ նա­խագ­ծել էին էդ ծրա­գի­րը, նրանք էլ սա­տա­նա­յա­բար գի­տեին, թե ին­չից են զր­կում մեզ: Այ­սինքն՝ ստեղ­ծե­ցին մի պայ­ման, որ ու­ծաց­ման ըն­թաց­քը շա­րու­նակ­վի: Դա ժա­մա­նա­կի խն­դիր էր: Հի­շենք՝ 1960-80-ա­կան­նե­րի հա­սա­րա­կու­թյան ըմբ­ռն­ման մեջ հայ­կա­կան դպ­րո­ցը ար­հա­մար­հե­լի մի վայր էր: Բո­լո­րը վա­զում էին ռու­սա­կան դպ­րոց­ներ, այ­սինքն՝ հա­ջող­վում էր էդ ծրա­գի­րը: Այս հար­ցե­րը երբ դրե­ցի ինքս իմ ա­ռաջ, տե­սա, որ խն­դիրն այս­տեղ շատ լուրջ է, և հաս­կա­ցա, որ մեր փր­կու­թյու­նը ա­ռա­ջին հեր­թին դե­պի դա­սա­կան ուղ­ղագ­րու­թյուն վե­րա­դար­ձի մեջ է, հե­տո նոր՝ տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան, քա­ղա­քա­կան, չգի­տես էլ ինչ փո­փո­խու­թյուն­նե­րի: Ե­թե հաս­կա­նանք, ե­թե վերևնե­րը հաս­կա­նան սա, և մենք վե­րա­դառ­նանք մեր դա­սա­կան ուղ­ղագ­րու­թյա­նը, այդ ժա­մա­նակ հույս կա, որ այս մո­լո­րա­կի վրա, այս տա­րա­ծաշր­ջա­նում է­լի կու­նե­նանք բա­վա­կան երևե­լի տե­սա­կա­րար կշիռ:
-Չցան­կա­ցա ընդ­հա­տել Ձեզ, բայց հի­մա վե­րա­դառ­նանք Ձեր խոս­քին: Ա­սա­ցիք, թե Սա­հակ Պարթևը, Մես­րոպ Մաշ­տո­ցը, ա­շա­կեր­տաց ողջ զո­րա­գուն­դը լծ­վե­ցին Հա­յոց այ­բու­բե­նը վե­րա­կանգ­նե­լու, փր­կե­լու գոր­ծին: Ըստ ըն­դուն­ված ճշ­մար­տու­թյան՝ ստեղ­ծե­ցին: Դուք նկա­տի ու­նեք Դա­նիե­լյան գրե՞­րը, այդ­քան ո­րո­շա­կի ա՞յդ գրերն եք ակ­նար­կում, երբ ա­սում եք՝ վե­րա­կանգ­նե­ցին, փր­կե­ցին:
-Մեր ե­կե­ղե­ցին է այդ­պես ներ­կա­յաց­նում, թե ստեղ­ծե­ցին: Հա­կա­դար­ձե­լով ա­սեմ, որ օ­դից որևէ բան չի ստեղծ­վում: Հա­զար ու մի սե­պագ­րեր, քա­րագ­րեր են ե­ղել, Պա­րիս Հե­րու­նու գր­քում տր­ված են տար­բեր ազ­գե­րի, տար­բեր ժո­ղո­վուրդ­նե­րի այ­բու­բեն­նե­րը: Բա դրանք ե՞րբ են ստեղծ­վել: Ստեղծ­վել են մին­չք­րիս­տո­նեա­կան շր­ջա­նում: Այ­սինքն՝ մենք ու­նե­ցել ենք գիր: Մինչև էդ ին­չո՞վ ենք գրել-կար­դա­ցել: Հա­յե­րեն ենք ու­նե­ցել մենք: Հի­մա որ դրա հետ­քը չկա, քրիս­տո­նեու­թյու­նը, սու­սե­րա­կիր­նե­րը ե­կան ու ա­ռա­ջին դա­րե­րում ե­ղած-չե­ղա­ծը վե­րաց­րին, դա չի նշա­նա­կում, որ մար­դու միտ­քը, գե­նե­տիկ հի­շո­ղու­թյու­նը վե­րա­ցավ: Ե­թե չկա­յին այդ գրե­րը, այս այ­րերն ին­չո՞ւ էին գնում-հաս­նում Ա­սո­րես­տա­նի մի կետ, որ Դա­նիել ե­պիս­կո­պո­սից վերց­նեն-բե­րեն նշա­նագ­րե­րը: ՈՒ­րեմն ե­ղել է, չէ՞: Ա՛յ սա նկա­տի ու­նեմ, երբ ա­սում եմ՝ վե­րա­կանգ­նե­ցին, ոչ թե ստեղ­ծե­ցին:
-Խո­սե­ցիք շատ խոր­քա­յին խնդ­րի մա­սին: Փոր­ձեմ Ձեզ տե­ղա­փո­խել մե­րօ­րյա ի­րա­կա­նու­թյուն և հարց­նել՝ ի՞նչ կտան Հա­յաս­տա­նին և հայ ժո­ղովր­դին ա­մե­րի­կյան Կոնգ­րե­սի և Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու և դա­տա­պար­տե­լու բա­նաձևե­րը:
-Պի­տի ա­սեմ, որ հե­թա­կան ան­գամ ա­մե­րի­կյան իշ­խա­նու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ ի­րենք ա՛ն-ա­սուն են: Էն­քան կու­զեմ՝ էս խոս­քե­րը տեղ հաս­նեն, հաս­նեն Թրամ­փին, նա­խորդ և ա­պա­գա նա­խա­գահ­նե­րին, նրանց աշ­խա­­տա­կազ­մի ան­դամ­նե­րին: Ես նրանց ու­զում եմ ա­սել՝ ան-­հար­գե­լի պա­րո­նայք, ան­պայ­ման հար­կա­վոր է, որ ձեր մայ­րե­րի, քույ­րե­րի, զա­վակ­նե­րի հետ թուր­քե­րը վար­վեն այն­պես, ինչ­պես որ մե­րոնց հետ ժա­մա­նա­կին, որ նո՞ր միայն հաս­կա­նաք, թե ինչ բան է կո­տո­րա­ծը, ցե­ղաս­պա­նու­թյու­նը, որ դրա­նից հե­տո՞ միայն բար­բա­ռեք, թե կա­տար­վածն ինչ է: Ե­թե այդ­պես է, ո՛չ ե­րա­նի ձեզ: Չտես­նեք էդ օ­րը, որ թուր­քը ձե­րոնց հետ վար­վի նույն կերպ: Բայց այդ ժա­մա­նակ կըն­դու­նեք, չէ՞, մեզ հետ կա­տար­վա­ծի ա­հա­վո­րու­թյու­նը: Ա­սում եմ՝ ա՛ն-ա­սուն են: Ո­րով­հետև ա­սող մար­դը, ա­սուն մար­դը նման կերպ չի կա­րող դա­տել: Ա­մե­րի­կա, էն­քան տկար ես, որ չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թյունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը: Հզո­րա­գույն պե­տու­թյուն ես, չե՞ս կա­րո­ղա­նում ու­րի­շի թե­լադ­րան­քին չեն­թարկ­վել:
-Մենք ինչ-որ բան ու­նե՞նք ա­նե­լու, ինչ-որ բան մեզ­նից կախ­վա՞ծ է, որ պի­տի գոր­ծի դնենք, որ­պես­զի աշ­խար­հը մեր դա­տը ճա­նա­չի, թե՞ պի­տի կրա­վո­րա­կան կեց­ված­քով նս­տենք-սպա­սենք ար­դա­րու­թյան, ճշ­մար­տու­թյան հաղ­թա­նա­կին:
-Ես իմ քայլն ա­րել եմ ար­դեն՝ կապ­ված դա­սա­կան ուղ­ղագ­րու­թյան հետ: Ե­րա­նի՜ բո­լո­րը հաս­կա­նան, որ դա մեր կարևո­րա­գույն խն­դիրն է, ո­րի մի­ջո­ցով մենք կկա­րո­ղա­նանք հայտ ներ­կա­յաց­նել որ­պես հզոր ազգ: Ես ուղ­ղա­կի զար­մա­նում եմ, թե այս քսան-ե­րե­սուն-հա­րյուր տար­վա մեջ էս­քան սրի­կա ո՞նց ծնեց հայ մոր ար­գան­դը: Որ կողմ նա­յում ես՝ գող, ա­վա­զակ, թա­լան­չի: Սրանց մի մա­սը, որ հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին դուրս էր ե­կել փո­ղոց, գո­ռում-գո­չում էր, ին­չի՞ էին սպա­սում, մտա­ծում էին, որ հերթն ի­րենց չի՞ հաս­նե­լու: Թե՞ այն հույ­սով էին, որ ա­վե­լի ա­պա­հով պի­տի գո­ղա­նան, թա­լա­նեն: 80 տո­կո­սը գող ու ա­վա­զակ է: Ո­պես­զի սա մաքր­վի, տաս­նա­մյակ­ներ են պետք: Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը՝ Փա­շի­նյա­նը լի­նի, թե ու­րիշ­նե­րը, ինչ­քան էլ ջա­նան, տաս­նա­մյակ­նե­րով պի­տի սպա­սենք էդ մաքր­վե­լուն: Դեռ խու­թե­րը գլուխ չեն բարձ­րաց­րել: Բա որ վա­ղը-մյուս օ­րը բարձ­րա­նան, հան­կարծ, Աստ­ված չա­նի, մեկ-եր­կու­սին էլ խփեն, ո՞նց է լի­նե­լու մեր վի­ճա­կը: Իսկ ես իմ հո­տա­ռու­թյամբ այդ վտանգն ար­դեն զգում եմ: Էն որ ջա­հել­նե­րին դեմ են տա­լիս նա­խա­րա­րու­թյան դռ­նե­րին, դրա պա­րագ­լուխ­նե­րը չե՞ն գիակ­ցում, թե ինչ են ա­նում: Էս­քան տա­կանք կա­րե­լի՞ է լի­նել՝ օգ­տա­գոր­ծել ջա­հել­նե­րին: Գի­տենք՝ էդ պա­րագ­լուխ­նե­րի կեն­սագ­րու­թյուն­նե­րում ինչ փաս­տեր կան: Բո­լո­րը Նալ­բան­դյան-37-ից են: Յու­րաց­րին կու­սակ­ցու­թյու­նը, որ ըստ ի­րենց ու­զա­ծի ձևեն տա­րած­քը: Իսկ պարզ, մա­քուր ե­րե­խե­քին հա­նում են ի­րենց շար­քե­րից: Ե­րա­նի շատ լի­նեն, ու միա­բա­նու­թյան ո­գին էդ ե­րե­խե­քի, էդ ջա­հել­նե­րի մեջ զար­գա­նա, և ա­րագ տե­ղի ու­նե­նա ինք­նա­մաքր­վե­լու էս ըն­թաց­քը:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 1140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ