«Չեմ դա­դա­րում զար­մա­նա­լուց, թե հա­մալ­սա­րա­նա­վարտ, քիչ թե շատ հա­յոց պատ­մու­թ­յուն կար­դա­ցած մար­դիկ ոնց են թույլ տա­լիս, որ մթագ­նի ի­րենց ու­ղե­ղը»

«Չեմ դա­դա­րում զար­մա­նա­լուց, թե հա­մալ­սա­րա­նա­վարտ, քիչ թե շատ հա­յոց պատ­մու­թ­յուն կար­դա­ցած մար­դիկ ոնց են  թույլ տա­լիս, որ մթագ­նի ի­րենց ու­ղե­ղը»
24.01.2020 | 05:10
«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող Ա­ԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
Վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում նա մի քա­նի ճա­նա­պար­հոր­դու­թյուն է կա­տա­րել դե­պի Արևմտյան Հա­յաս­տա­նի տար­բեր սր­բա­զան վայ­րեր, ինչ­պես և հարևան Վրաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն, Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյուն:
Նրա գրա­կան, հրա­պա­րա­կա­խո­սա­կան գոր­ծե­րին, հար­ցազ­րույց­նե­րին հետևող ըն­թեր­ցող­նե­րը, ան­շուշտ, ի­րա­զեկ­վել են տա­վո­րու­թյուն­նե­րի այն շռայլ պա­շա­րին, որ կու­տա­կել է գրո­ղը իր հա­տած բազ­մա­թիվ, բազ­մա­զան ճա­նա­պարհ­նե­րին: Բայց և այն­պես, նոր ու թարմ տպա­վո­րու­թյուն­նե­րի փայ­լը նրան չի օ­տա­րում մշ­տամ­նա թե­մա­նե­րից, ո­րոնց թվում գե­րա­կա է իր հայ­րե­նի քա­ղաք Գյում­րին: Բո­լո­րո­վին վեր­ջերս գր­ված «Բո­լո­րը ի­րա­կա­նու­թյուն է. հո­րին­ված­քը քիչ է այս­տեղ» վի­պա­կում նա դար­ձյալ գյում­րիագ­րու­թյան իր հա­վա­տամ­քի կրողն է, որ­քան էլ որ բազ­մապ­լան է իր գրո­ղա­կան հա­յաց­քը:
Այս և այլ թե­մա­նե­րի ենք անդ­րա­դար­ձել Ա­լիս Հով­հան­նի­սյա­նի հետ մեր զրույ­ցում:
-Տի­կին Ա­լիս, վեր­ջին շր­ջա­նում հա­ճախ եք ճամ­փոր­դում: Սա նոր վայ­րեր, նոր մարդ­կանց տես­նե­լու, բա­ցա­հայ­տե­լու օ­րի­նա­չափ մղու՞մ է, թե՞ ա­պա­գա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար «հումք» կու­տա­կե­լու գործ­նա­կան նպա­տակ:
-Այդ մղու­մը միշտ է ե­ղել՝ դեռ մա­նուկ օ­րե­րից, բայց զար­մա­նա­լի մի ա­մառ ու­նե­ցա, ո­րին չէի սպա­սում: Անս­պա­սե­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բաց­վե­ցին նախ՝ դե­պի Կի­լի­կիա, հե­տո՝ դե­պի Ա­նի, Վան, եր­րոր­դը՝ Թբի­լի­սի, չոր­րոր­դը՝ Ի­րան: Ինչ վե­րա­բե­րում է հումք կու­տա­կե­լուն, հետևում եմ Աստ­ծո պատ­վի­րա­նին, որ ո­չինչ կու­տա­կել պետք չէ, և պետք չէ մտա­ծել վաղ­վա օր­վա մա­սին, բայց մեկ էլ տես­նում ես, որ այդ կու­տա­կում­ներն ար­դեն վա­ղուց դրել էին ի­րենց հե­նա­սյու­նե­րը, և քեզ քիչ բան է մնում ա­նել՝ աշ­խա­տել ու վա­յե­լել աշ­խա­տան­քի բերկ­րան­քը:
-Ձեր «Րաֆ­ֆու ոտ­նա­հետ­քե­րով» գիր­քը գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան և գրա­կա­նա­գի­տու­թյան մի­ջա­կայ­քում հյուս­ված երկ է: Ա­մեն դեպ­քում այն վեր է հա­նում Րաֆ­ֆու ա­վան­դած դա­սե­րի հա­մա­կող­մա­նիու­թյու­նը: Պատ­մու­թյու­նը կրկն­վե­լու սո­վո­րու­թյուն ու­նի: Տես­նու՞մ եք այդ դա­սե­րի ար­դիա­կա­նու­թյունն այ­սօ­րյա ան­ցու­դար­ձե­րում:
-Ձեր նշած գր­քում, ան­կախ իմ նպա­տա­կադ­րում­նե­րից, մի սկզ­բունք մշակ­վեց, որն էլ հենց կար­ծում եմ գր­քի կարևո­րա­գույն ի­մաստն է: Գր­քի գրե­թե բո­լոր էս­սե­նե­րում հա­մադր­ված են Րաֆ­ֆու և մեր ժա­մա­նակ­նե­րը: Մի քա­նի ան­գամ ընդ­գծ­վում է Րաֆ­ֆու մար­գա­րե լի­նե­լու հան­գա­ման­քը, ո­րը դեռ իր ժա­մա­նա­կա­կից­ներն էին նկա­տել, երբ դեռ ի­րա­կա­նու­թյուն պետք է դառ­նա­յին նրա մար­գա­րեու­թյուն­նե­րը: Վա­ճա­ռա­կա­նու­թյան, բա­րե­գործ­նե­րի, ու­սա­նո­ղու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան, հայ կնոջ, քր­դե­րի ու հա­յե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, նույ­նիսկ թուր­քե­րի ու քր­դե­րի կող­մից հա­յե­րի բնաջ­նջ­ման մա­սին նրա դա­տո­ղու­թյուն­ներն ընդ­հա­նուր գծե­րով մնում են ար­դիա­կան, քա­նի որ մենք՝ որ­պես ազգ, մնում ենք նույն հատ­կա­նիշ­նե­րի կրո­ղը, ինչ­պես հա­զա­րա­վոր տա­րի­ներ ա­ռաջ, այն­պես էլ այժմ, և մեր հարևան­ներն էլ ար­դեն հա­րյու­րա­մյակ­նե­րով մնա­ցել են նույ­նը: ՈՒ­զում եմ մի մեջ­բե­րում ա­նել «Պա­տե­րա՞զմ, թե՞ խա­ղա­ղու­թյուն» էս­սեից, ո­րը հաս­տա­տումն է Ձեր՝ պատ­մու­թյու­նը կրկն­վե­լու մա­սին հար­ցի: «Որ­քան Րաֆ­ֆուն հիաց­նում են ու հզոր են վե­հանձ­նու­թյամբ, քա­ջու­թյամբ, հայ­րե­նա­սի­րա­կան գա­ղա­փար­նե­րով տո­գոր­ված ռազ­միկ հե­րոս­նե­րը, նույն­քան ա­նո­ղոք է նա հայ­րե­նի­քի դա­վա­ճան­նե­րի հան­դեպ: Նա չի զլա­նում մատ­նա­ցույց ա­նել օ­տար կամ ներ­քին թշ­նա­մու ու­ժը, ան­կոտ­րում, իր սխալ­նե­րի մեջ խե­լա­հե­ղու­թյուն­նե­րի հաս­նող կամ­քը և միշտ շեշ­տադ­րում է այն փաս­տը, թե ի՛նչ ա­վեր­նե­րի է ըն­դու­նակ հատ­կա­պես ներ­քին թշ­նա­մին, որ հա­նուն իր փառ­քի մո­ռա­նում է երկ­րի շա­հը: Րաֆ­ֆու պա­տե­րազ­մա­կան կեր­պար­նե­րի պատ­կե­րաս­րա­հում նրանք հա­ճախ խա­բե­բա­յու­թյան, ոճ­րա­գոր­ծու­թյան, դա­վա­ճա­նու­թյան, հայ­րե­նի­քի բախ­տը ա­ճուր­դի հա­նե­լու գլուխ­գոր­ծոց­ներ են ներ­կա­յաց­նում: Տոլս­տո­յի գոր­ծե­րում, բա­ցի Ան­նա Կա­րե­նի­նա­յից, այլ «դա­վա­ճա­նի» դժ­վար է հան­դի­պել, բայց Րաֆ­ֆու ա­նո­ղոք մեր­կա­ցում­նե­րից ա­ռաջ ե­կավ հայ ժո­ղովր­դի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը, իսկ պա­ցի­ֆիստ Տոլս­տո­յի մահ­վա­նից քիչ անց սկս­վե­ցին Ռու­սաս­տա­նի դժն­դակ ժա­մա­նակ­նե­րը:
Եվ միայն զար­մանք կա­րող ես ապ­րել՝ ի­մա­նա­լով, որ այ­սօր մեր հայ­րե­նի­քի բախ­տի հետ խա­ղա­ցող­նե­րի հայ­րերն ու պա­պե­րը հաս­տատ կար­դա­ցել են Րաֆ­ֆու տված այս հան­ճա­րե­ղու­թյան չափ պարզ դա­սե­րը և ա­մեն ան­գամ ա­մո­թա­հար են ե­ղել ի­րենց ա­նար­ժան նախ­նի­նե­րի գոր­ծած սխալ­նե­րի հա­մար»:
Չեմ դա­դա­րում զար­մա­նա­լուց, թե հա­մալ­սա­րա­նա­վարտ, քիչ թե շատ հա­յոց պատ­մու­թյուն կար­դա­ցած մար­դիկ ոնց են թույլ տա­լիս, որ մթագ­նի ի­րենց ու­ղե­ղը, ո՞նց են մո­ռա­նում Րաֆ­ֆու ու մեր պատ­մու­թյան տված դա­սե­րը:
-Ե­թե հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­յիք ընտ­րե­լու, պատ­մու­թյան ո՞ր շր­ջա­փու­լի կրկ­նու­թյան ժա­մա­նա­կա­կի­ցը կցան­կա­նա­յիք լի­նել:
-Ե­թե հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նամ ու գրե­թե ա­նի­րա­գոր­ծե­լի չեմ տես­նում իմ այս ե­րա­զան­քը, կու­զե­նա­յի ապ­րել այն ժա­մա­նակ­նե­րում, երբ հայ գյու­ղա­ցին սի­րով վա­րում է իր հո­ղը, հայ մտա­վո­րա­կա­նը ի­րաց­նում է իր հան­ճա­րի նե­րու­ժը, երբ ար­հես­տա­վորն ու բեռ­նա­կի­րը ի­րենց վաս­տա­կից գոհ ե­րե­կո­յան լե­ցուն պա­յու­սա­կով մտ­նում են ի­րենց տու­նը, երբ Գյում­րին ու Սպի­տա­կը ոչ թե «ա­ղե­տի գո­տի», այլ «ա­ղե­տյալ գո­տի» են կոչ­վե­լու: Զար­մա­նա­լիո­րեն ոչ ոք ու­շադ­րու­թյուն չի դարձ­նում այս եր­կու բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րի միջև ե­ղած մեծ տար­բե­րու­թյա­նը: Եվ, ի­հար­կե, քա­նի որ մեր պատ­մու­թյան շր­ջա­փու­լե­րում ու­նե­ցել ենք մեծ Հա­յաս­տան, կու­զեի այն փու­լի ա­կա­նա­տե­սը լի­նել, երբ մեր պա­պե­րի հո­ղում հա­յերս կճամ­փոր­դենք որ­պես երկ­րի տե­րեր: Թեև ա­սեմ, որ իմ ճամ­փոր­դե­լու ըն­թաց­քում հենց այդ­պես էլ զգում էի՝ այս վայ­րե­րի տեր, ո­րին ծա­ռա­յում և սպա­սար­կում են նրանք, որ կար­ծում են, թե ի­րենցն է եր­կի­րը:
-Ձեր գրա­կա­նու­թյան մեջ կրթ­ված, մտա­ծող տե­սա­կին պատ­կա­նող կեր­պար­նե­րի պա­կաս չկա: Այդ տե­սա­կի մարդ­կանց պա­կաս զգու՞մ եք ի­րա­կան կյան­քում:
-Ես միշտ ա­սում եմ, որ գրո­ղը՝ թույլ լի­նի, թե ու­ժեղ, ոչ մի բան այն­քան լավ չգի­տի, որ­քան իր ժա­մա­նա­կաշր­ջա­նը: Եվ իր գր­չով ոչ մի բան չի կա­րող այն­քան լավ ար­տա­ցո­լել, որ­քան ի­րեն շր­ջա­պա­տող մարդ­կանց, իր մի­ջա­վայ­րը: Իմ բախ­տը բե­րել է՝ շր­ջա­պատ­ված եմ մեր ժա­մա­նա­կի ա­մե­նակր­թյալ, ա­մե­նա­հայ­րե­նա­սեր, ա­մե­նա­մար­դա­սեր, ա­մե­նան­վի­րյալ մարդ­կան­ցով: Իմ ըն­կեր­նե­րից նույ­նիսկ նրանք, ո­րոնց ճա­կա­տա­գի­րը տա­րել է այլ եր­կր­ներ, մինչև ուղ­նու­ծու­ծը նվիր­ված են ի­րենց պու­ճու­րիկ, բայց չք­նաղ հայ­րե­նի­քին: Սա, ի­հար­կե, ինձ չի խան­գա­րում տես­նել ո՛չ ու­սյալ­նե­րին, ո՛չ ող­ջա­միտ­նե­րին, ո՛չ հե­ռա­տես­նե­րին, ո՛չ է­գոիստ­նե­րին, ո՛չ դա­վա­ճան­նե­րին, ո՛չ սրի­կա­նե­րին, ո՛չ ճղ­ճիմ­նե­րին, ո՛չ էլ ան­հույս կո­րած­նե­րին: Ա­ղո­թում եմ և՛ ա­ռա­ջին­նե­րի, և՛ վեր­ջին­նե­րի հա­մար:
-Գյում­րին չի լքում Ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րած­քը: Վկա­յու­թյու­նը նաև վեր­ջին՝ «Բո­լո­րը ի­րա­կա­նու­թյուն է. հո­րին­ված­քը քիչ է այս­տեղ» վի­պակն է, որ դեռ ամ­բող­ջու­թյամբ չի հա­սել ըն­թեր­ցող լայն շր­ջա­նա­կին: Հի­մա, երբ Գյում­րին շտ­կում է մեջ­քը և ա­ղե­տի գո­տուց վե­րած­վում զբո­սաշր­ջա­յին, մշա­կու­թա­յին մի­ջա­վայ­րի, մտա­ծու՞մ եք այս են­թա­տեքս­տով ներ­կա­յաց­նել քա­ղա­քը հե­տա­գա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում:
-Որ­քան էլ որ եր­բեմն ան­հա­ճո լույ­սի տակ են ներ­կա­յա­նում իմ գյում­րե­ցի հե­րոս­ներն ու հե­րո­սու­հի­նե­րը, ու դրա­նով հա­ճախ ար­ժա­նա­նում են հենց գյում­րե­ցի­նե­րի քն­նա­դա­տու­թյա­նը, նրան­ցից մեկն եմ, որ ե­րա­զում են մեր հայ­րա­քա­ղա­քը տես­նել իր ան­չա­փե­լի բա­րու­թյան նե­րու­ժով արթ­նա­ցած ու գոր­ծուն և այս հզոր է­ներ­գե­տի­կա ու­նե­ցող ոտ­քի տա­կի հո­ղը տես­նել որ­պես մի ծաղ­կա­ռատ ու բու­սա­ռատ պար­տեզ, և որ աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում ի­րենց մար­գա­րիտ­նե­րը շաղ տվող գյում­րե­ցի­նե­րը վե­րա­դառ­նան ու վա­յե­լեն այս ծաղ­կաս­տա­նը: Ար­դեն ա­սա­ցի, որ նա­խագ­ծե­րով ու ծրագ­րե­րով ա­ռաջ­նորդ­վելն ինձ մոտ լավ չի ստաց­վում: Բայց կու­զե­նա­յի այն­պի­սի գոր­ծեր ստեղ­ծել, որ միայն լա­վա­տե­սու­թյուն հա­ղոր­դեին ըն­թեր­ցո­ղին: Ինձ հա­մար շատ ծանր է տես­նել, թե ինչ է կա­տար­վում մեր գրե­թե բո­լոր հե­ռուս­տա­սե­րիալ­նե­րում: Թե­կուզ հպան­ցիկ՝ ա­լիք­նե­րի վրա­յով սա­հե­լիս տես­նում ես, որ այդ «կեր­պար­նե­րի» մեջ չկա մե­կը, որ իր բա­ռե­րով կամ վար­քագ­ծով չն­սե­մաց­նի մեր ժա­մա­նա­կակ­ցին: Ար­դեն սկ­սել են ե­րե­խա­նե­րին էլ մաս­նա­կից դարձ­նել այս հա­մա­ժո­ղովր­դա­կան ի­դիո­տիզ­մին: «Ոս­կե դպ­րո­ցից», մեր դպ­րո­ցը խաղք ու խայ­տա­ռակ ա­նող սե­րիա­լից դեռ չպր­ծած՝ ան­ցանք «Դե­պի ճամ­բար» ան­հե­թեթ, զզ­վե­լիու­թյան չափ անգ­րա­գետ, հի­մա­րու­թյան մեջ չափ ու սահ­ման չու­նե­ցող ջո­կա­տա­վար­նե­րին: Ան­նոր­մալ­նե­րի մի զազ­րե­լի հա­վա­քա­ծո է «Ա­զի­զյան­ներ» սե­րիա­լը, ո­րը փոր­ձում է ա­մեն գնով գտ­նել հե­ռուս­տա­դի­տո­ղի ա­մե­նա­թույլ, քնած, գռե­հիկ բջիջ­նե­րը, արթ­նաց­նել դրանք ու հրճ­վանք պատ­ճա­ռել հենց այդ նսեմ բնազ­դա­կիր­նե­րին… Եվ այս ա­մե­նը տևա­կան է՝ ա­միս­ներ, տա­րի­ներ, սե­րիալ…
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 1601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ