«Կարևոր է, որ հա­սա­րա­կու­թ­յու­նը, ժո­ղո­վուր­դը լսի իր լա­վա­գույն զա­վակ­նե­րին, գնա նրանց հետևից»

«Կարևոր է, որ հա­սա­րա­կու­թ­յու­նը, ժո­ղո­վուր­դը  լսի իր լա­վա­գույն զա­վակ­նե­րին, գնա նրանց հետևից»
14.02.2020 | 02:12
«Ի­րա­տե­սը» զրույ­ցի է հրա­վի­րել գրող, գրա­կա­նա­գետ ՆՈ­ՐԱՅՐ Ա­ԴԱ­ԼՅԱ­ՆԻՆ:
Մեր զրույ­ցը, բնա­կա­նա­բար, չի շր­ջան­ցել գրա­կան թե­մա­նե­րը, սա­կայն որ­պես խո­րա­գետ հայ մարդ, որ­պես բե­ղուն տաս­նա­մյակ­նե­րի կեն­սա­փոր­ձը կու­տա­կած հայ­րե­նա­սեր մտա­վո­րա­կան՝ Նո­րայր Ա­դա­լյանն իր մտա­ծում­նե­րի ա­ռանց­քում պա­հում է մեր երկ­րի, մեր ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րին առ­նչ­վող հար­ցե­րը՝ դրանք դի­տար­կե­լով, վեր­լու­ծե­լով ան­ցյա­լի, ներ­կա­յի և ա­պա­գա­յի հո­լո­վույ­թում:
Գու­ցե մեր ներ­սում ա­հա­զան­գի պես հն­չող շատ մտա­հո­գու­թյուն­ներ հնա­րա­վոր է փա­րա­տել՝ հա­ղոր­դակց­վե­լով մեր կող­քին ապ­րող ազ­նիվ մտա­վո­րա­կան­նե­րի խոս­քին և գոր­ծին: Նրան­ցից մեկն այ­սօր կի­սում է իր խո­հե­րը ըն­թեր­ցող­նե­րի հետ:
-Պա­րոն Ա­դա­լյան, տագ­նա­պա­լի ժա­մա­նակ­նե­րում ենք ապ­րում. քա­ղա­քի կենտ­րո­նում հն­չում են հրա­զե­նա­յին կրա­կոց­ներ, նախ­կին բարձր պաշ­տո­նյա­ներ են մա­հա­նում կաս­կա­ծե­լի ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րի, կեն­ցա­ղա­յին վթար­նե­րի պատ­ճա­ռով: Ձեր եր­կա­րա­մյա կեն­սա­փոր­ձը, գրա­կան պատ­կա­ռե­լի վաս­տա­կը ի՞նչ են հու­շում, ինչ­պե՞ս եք ըն­կա­լում այս ա­մե­նը:
-Բնա­կա­նա­բար, ես էլ եմ ան­հան­գս­տա­ցած այս ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով: Եվ եր­բեմն ինքս ինձ սխալ հարց եմ տա­լիս. «Ո՞վ է մե­ղա­վոր»:
-Սխա՞լ հարց է դա: Բո­լորս ենք ցան­կա­նում ի­մա­նալ, թե ով է մե­ղա­վոր և ով պի­տի կրի այս մղ­ձա­վան­ջի մեջ մեզ գցե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը:
-Կան սխալ­ներ, ո­րոնք եր­բեմն ա­վե­լի ճիշտ են: Ա­յո՛, ես հարց եմ տա­լիս՝ ո՞վ է մե­ղա­վոր: Թող դի­վա­նա­գի­տա­կան դի­տար­կում չհա­մար­վի իմ պա­տաս­խա­նը: Բայց իմ պա­տաս­խանն է՝ մե­ղա­վոր ենք մենք բո­լորս, բո­լոր օ­ղակ­նե­րը՝ ներքևից մինչև վերև: Մե­ղա­վոր ենք, ո­րով­հետև կորց­րել ենք ազ­գա­յին ար­ժեք­նե­րի գնա­հա­տու­թյան չա­փա­նիշ­նե­րը: Էս­պես կա­րո՞ղ է շա­րու­նակ­վել: Ի­հար­կե, կա­րող է շա­րու­նակ­վել: Բայց սա տխուր շա­րու­նա­կու­թյուն կլի­նի: Ո­մանք ա­սում են՝ ո­չինչ չի փոխ­վել: Չգի­տեմ՝ ան­կե՞ղծ են ա­սում, թե՞ խաղ են ա­նում: Ինձ թվում է երկ­րորդն է՝ խաղ են ա­նում: Ո­րով­հետև ե­թե մարդն ու­նի բնա­կան ըն­կա­լում­ներ, չի կա­րող չտես­նել, որ շատ բան փոխ­վել է: Բայց և շատ բան մնա­ցել է նույ­նը: Այ­սօր մենք գտն­վում ենք զար­գաց­ման ըն­թաց­քի մեջ: Ինչ­պես թատ­րո­նը, ներ­կա­յա­ցումն է մի բա­նից սկս­վում, ա­պա զար­գա­նում, գնում-հաս­նում իր գա­գաթ­նա­կե­տին, իր վեր­ջա­բա­նին, այն­պես էլ մեր կյանքն է այ­սօր: Եվ չզա­րա­մա­նաք, սա միայն մեզ չի վե­րա­բե­րում, աշ­խարհն է այդ­պի­սին: Մենք մեզ բա­ցա­ռիկ չհա­մա­րենք, գի­տակ­ցենք, որ հա­յերս մարդ­կու­թյան մի մասն ենք և մարդ­կու­թյան շատ ճիշտ ու սխալ, դրա­կան ու բա­ցա­սա­կան երևույթ­նե­րի կրող­ներն ենք նաև: Այ­նուա­մե­նայ­նիվ, մար­դը նյու­թա­կան է, մենք՝ հա­յերս, նույն­պես: Եվ մենք ու­զում ենք օր ա­ռաջ տես­նել այն լույ­սը, ո­րին ձգ­տում ենք: Կգա՞ լույ­սը, կլի­նի՞ լույս, կլի­նի՞ «Ե­ղի­ցի լույս»: Ես կար­ծում եմ, որ պի­տի լի­նի: Ես հա­վա­տում եմ: Գի­տե՞ք՝ ին­չու եմ հա­վա­տում. ինձ­նից ել­նե­լով: Եվ ու­զում եմ, որ շա­տերն ինձ նման լի­նեն: Ես շա­տե­րի նման եմ: Բայց և ու­զում եմ, որ շա­տերն էլ ինձ նման լի­նեն, վեր­ջա­կետ չդ­նեն զար­գա­ցում­նե­րին, ինչ-որ կարևոր բա­նե­րում հետ նա­յեն, բայց գե­րիշ­խո­ղը լի­նի ա­ռաջ ուղղ­ված հա­յաց­քը: Դա կարևոր է: Կարևոր է, ինչ­պես նշում են, մարդ­կանց գի­տակ­ցու­թյան փո­փո­խու­թյու­նը: Դա ա­մե­նադժ­վար փո­փո­խե­լի աս­պա­րեզն է: Գի­տակ­ցու­թյու­նը փո­խե­լու հա­մար եր­բեմն դա­րեր են պա­հանջ­վում: Հին աշ­խար­հում բո­լոր սյու­ժե­նե­րում աստ­ված­ներ էին հե­րոս­նե­րը, չէ՞: Որ­պես­զի Հին աշ­խար­հի ար­վես­տի, մշա­կույ­թի աստ­վա­ծա­յին գի­տակ­ցու­թյու­նը փոխ­վեր, Վե­րած­նն­դից դրա հա­մար պա­հանջ­վեց մի քա­նի հա­զա­րա­մյակ: 15-16-րդ դա­րե­րի Եվ­րո­պա­յի Վե­րած­նուն­դը մենք էլ ենք ու­նե­ցել: Նկա­տի ու­նեմ Գրի­գոր Նա­րե­կա­ցուն՝ 10-րդ դա­րում, մեր միջ­նա­դա­րյան բա­նաս­տեղծ­նե­րին: Վե­րած­նուն­դը աստ­ված­նե­րի մարդ­կայ­նա­ցումն է և ոչ թե հնի, կլա­սի­կա­յի վերս­տեղ­ծու­մը: Վե­րած­նուն­դը մարդ­կայ­նաց­րեց աշ­խար­հը: Մի­քե­լան­ջե­լո­յի, Դա Վին­չիի, Ռա­ֆա­յե­լի, Նա­րե­կա­ցու շնոր­հիվ աշ­խար­հը, որ ժա­մա­նա­կին ա­վե­լի աստ­վա­ծա­յին էր, դար­ձավ մարդ­կա­յին աշ­խարհ: Չգի­տեմ՝ այս մտ­քերս որ­քա­նով են ճիշտ, որ­քա­նով՝ սխալ: Ի դեպ, ես ինձ եր­բեք անս­խա­լա­կան չեմ հա­մա­րում: Եվ իմ ա­մե­նավճ­ռա­կան քն­նա­դատ­նե­րից եմ հենց ինքս: Ա­մեն ին­չի մա­սին խո­սե­լիս կաս­կա­ծան­քով եմ լց­ված՝ ար­դյո՞ք այդ­պես է, ինչ­պես ես եմ ա­սում: Բայց մի հար­ցում հաս­տատ պի­տի հոր­դոր հն­չեց­նեմ. չլի­նենք ու­րա­գի նման՝ «միշտ դե­պի ինձ, միշտ դե­պի ինձ», այլ սղո­ցի նման՝ «մեկ դե­պի ինձ, մեկ դե­պի քեզ»: Հաս­կա­նանք ի­րար: Սի­րենք ի­րար, որ չենք ա­նում, ցա­վոք սր­տի: Մենք չենք սի­րում ի­րար: Գնա­հա­տենք մի­մյանց: Ոչ թե դա­տա­վոր, այլ դա­տա­պաշտ­պան լի­նենք մի­մյանց հա­մար:
-Մեր դժ­բախ­տու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը մեր մեջ տես­նե­լով՝ ա­սում եք, թե կորց­րել ենք ազ­գա­յին ար­ժեք­նե­րի գնա­հա­տու­թյան չա­փա­նիշ­նե­րը: Իսկ ե­ղե՞լ է այն­պի­սի ժա­մա­նակ, երբ մենք հա­վա­տա­րիմ ենք ե­ղել այդ ար­ժեք­նե­րին, երբ դրանք կո­րած չեն ե­ղել, գոր­ծա­ծա­կան-պա­հանջ­ված են ե­ղել մեր կյան­քում՝ մեծ ի­մաս­տով: Ե­թե ան­գամ չմխրճ­վենք մեր ազ­գա­յին պատ­մու­թյան խո­րազն­նում­նե­րի մեջ, կա­րո՞ղ եք հարցս դի­տար­կել Ձեր ապ­րած տաս­նա­մյակ­նե­րի հա­մա­պատ­կե­րում և այդ ըն­թաց­քի տի­րույ­թում ա­ռանձ­նաց­նել ար­ժե­հա­մա­կար­գի ըն­դու­նե­լի ըն­կա­լում­նե­րի շր­ջա­նը:
-Ա­յո՛, հի­շում եմ այդ­պի­սի շր­ջան: Այդ­պի­սի շր­ջան ե­ղավ 1960-ա­կան թվա­կան­նե­րին՝ Պա­րույր Սևա­կի ժա­մա­նակ­նե­րում: Կա­յին այդ տա­րի­նե­րին ար­ժեք­ներ: Եվ պրո­պա­գանդ­վում ու պաշտ­պան­վում էին այդ ար­ժեք­նե­րը:
-Այդ ար­ժեք­նե­րը հա­սա­րա­կու­թյու՞նն էր ձևա­վո­րել, թե՞ ան­հատ­նե­րը, մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, նույն Ձեր նշած Պա­րույր Սևա­կը: Կամ գու­ցե երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­՞նը, վար­չա­կան լծակ­նե­րին տի­րա­պե­տող խա՞վն էր այդ­պի­սի պա­հանջ ի­ջեց­րել վերևից, գու­ցե աշ­խար­հի, ողջ մարդ­կու­թյան դր­վա՞ծքն էր այդ­պի­սին՝ մեծ հաշ­վով: Մի խոս­քով՝ ո՞վ, ի՞նչն էր այդ դաշ­տի ստեղ­ծո­ղը:
-Հա­սա­րա­կու­թյու­նը միշտ չէ, որ գնում է իր լա­վա­գույն ան­հատ­նե­րի հետևից: Հա­ճախ հա­կադր­վում է: Օ­րի­նակ՝ հի­շեք Չա­րեն­ցի ճա­կա­տա­գի­րը: Հա­սա­րա­կու­թյունն էր ա­սում չէ՞, որ Չա­րեն­ցը ժո­ղովր­դի թշ­նա­մին է, Բա­կուն­ցը ժո­ղովր­դի թշ­նա­մին է։
-Հա­սա­րա­կու­թյու­նը Չա­րեն­ցին, Բա­կուն­ցին, մյուս­նե­րին դա­տա­պար­տում էր պար­տադր­ված, ստա­լի­նյան մսա­ղա­ցի ա­տամ­նա­նիվ­նե­րի տակ չհայ­տն­վե­լու վա­խից դրդ­ված: Չե՞ք կար­ծում, որ վա­խի մթ­նո­լոր­տում հա­սա­րա­կու­թյու­նը զրկ­ված է ան­կեղծ լի­նե­լու «շքե­ղու­թյու­նից»:
-Հի­մա ինձ ու քեզ որևէ բան չի՞ պար­տադր­վում: Ին­չու՞ մենք չենք են­թարկ­վում այդ պար­տադ­րան­քին: Հետևու­թյուն՝ շատ կարևոր է չեն­թարկ­վել նաև: Սոց­ռեա­լիզ­մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում ստեղ­ծա­գոր­ծում էր նաև Մար­տի­րոս Սա­րյա­նը: Եվ ու­նեինք ու­րիշ լավ նկա­րիչ­ներ նույն­պես, միայն Մար­տի­րոս Սա­րյա­նը չէր: Նրանք չեն­թարկ­վե­ցին, կա­տա­րե­ցին ի­րենց ներ­քին մար­դու հու­շում­նե­րը: Թող բարձ­րա­գոչ չհն­չի. կարևոր է, որ հա­սա­րա­կու­թյու­նը, ժո­ղո­վուր­դը լսի իր լա­վա­գույն զա­վակ­նե­րին, գնա նրանց հետևից: Դրա հա­մար լա­վա­գույն պետք է հա­մա­րել ոչ միայն ըն­տիր մարդ­կանց ժա­մա­նակ­նե­րը, այլև լսող հա­սա­րա­կու­թյան ժա­մա­նակ­նե­րը: 1960-ա­կան­ներն այդ­պի­սին էին: Ազ­գա­յին զար­թոն­քը, Ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցե­րի ար­ծար­ծում­նե­րը, Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լի­րի ստեղ­ծու­մը լավ ժա­մա­նակ­նե­րի վկա­յու­թյուն­ներ են: Լավ ժա­մա­նակ­ներ էին ճար­տա­րա­պե­տու­թյան հա­մար Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նի, Ռա­ֆա­յել Իս­րա­յե­լյա­նի ժա­մա­նակ­նե­րը: Ե­ղել են լավ ժա­մա­նակ­ներ: Չեմ հաս­կա­նում, երբ ո­մանք տա­րա­կու­սում են՝ հի­մա շա­րու­նա­կե­լու բան կա՞: Ի­հար­կե, շա­րու­նա­կե­լու բան կա: Ա­մեն ինչ ջն­ջե­լը վատ հե­ղա­փո­խա­կա­նու­թյուն է: Չեմ ու­զում ա­նու­նը տալ, բայց երևույ­թը ներ­կա­յաց­նեմ. մեր մշա­կու­թա­յին աս­պա­րե­զի պա­տաս­խա­նա­տու­նե­րից մե­կը, երբ ստանձ­նեց իր բարձր պաշ­տո­նը, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ա­սաց, թե մենք գրա­կա­նու­թյուն և ար­վեստ չու­նենք, մենք նոր-նոր դրանք պետք է ստեղ­ծենք:
-Ե­թե չու­նեինք, ինքն ի՞նչ ո­լորտ էր ղե­կա­վա­րում:
-Տխուր կար­ծիք է: Սխալ կար­ծիք է: Պոստ­մո­դեռ­նիզ­մը շա­րու­նա­կում է նաև ան­ցյա­լի ա­վան­դույթ­նե­րը: Զրո­յա­կան կե­տից չի սկս­վել պոստ­մո­դեռ­նիզ­մը: Ան­ցյալ ու­նի, թի­կունք ու­նի, պատ­մու­թյուն ու­նի: Իսկ ժո­ղո­վուր­դը, հատ­կա­պես մեզ նման ժո­ղո­վուր­դը մեծ և ու­սա­նե­լի պատ­մու­թյուն ու­նի, ո­րի հետ պի­տի հաշ­վի նս­տի: Բայց մենք, ցա­վոք, ա­կան­ջա­լուր չենք լի­նում այդ պատ­մու­թյա­նը: Խո­րե­նա­ցին ի՞նչ դա­ռը քն­նա­դա­տու­թյուն է ա­րել իր ժա­մա­նա­կի վե­րա­բե­րյալ:
-Ա­մեն բան հա­կիճ, բայց խո­րա­պես ներ­կա­յաց­ված է Պատ­մա­հոր հայտ­նի «Ող­բում»:
-Ա­յո՛, հայտ­նի «Ող­բում»: Կար­դում ես, կար­ծես այ­սօր գր­ված լի­նի:
-Սա մեզ պի­տի հիաս­թա­փեց­նի՞, թե՞ հու­սադ­րի:
-Այն եր­կի­րը, այն ժո­ղո­վուր­դը, որ չու­նի թե­կուզ մեկ ընդ­դի­մա­դիր ան­հա­տա­կա­նու­թյուն, դա­տա­պարտ­ված է կոր­ծան­ման: Խո­րե­նա­ցին իր «Ող­բով», իր պատ­մու­թյամբ մե­ծա­պես նպաս­տել է մեր հայ­րե­նի­քի, Հա­յաս­տա­նի, հայ ժո­ղովր­դի գո­յա­պահ­պա­նու­թյա­նը: Այս­պի­սի մար­դիկ պետք է նկատ­վեն, գնա­հատ­վեն, սիր­վեն, շա­րու­նակ­վեն:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ