«Երբ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­ն­յան հարց­նում է` կոմ­պո­զի­տո­րը պետք է փո՞ղ ստա­նա, սա ար­դեն մտա­ծե­լա­կեր­պի խն­դիր է»

«Երբ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­ն­յան հարց­նում է` կոմ­պո­զի­տո­րը  պետք է փո՞ղ ստա­նա, սա ար­դեն մտա­ծե­լա­կեր­պի խն­դիր է»
13.03.2020 | 03:01
-Պա­րոն Սա­թյան, խո­սե­ցիք տե­սա­բան­նե­րի, մաս­նա­գի­տա­կան քն­նա­դա­տու­թյան մա­սին: Քն­նա­դա­տու­թյու­նը և ցեն­զու­րան շա՞տ են տար­բեր­վում ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար:
-Ի­հար­կե, տար­բեր­վում են: Բայց Հա­յաս­տա­նում ցեն­զու­րա հաս­կա­ցու­թյու­նը հա­մա­րյա թե չի գոր­ծում: Սո­վե­տի ժա­մա­նակ էլ չի աշ­խա­տել:
-Ին­չու՞, ո­րով­հետև հա­յերն ըմ­բո՞ստ էին, թե՞ ճարպ­կո­րեն կա­րո­ղա­նում էին շր­ջան­ցել խոր­հր­դա­յին ցեն­զու­րա­յի կա­ղա­պար­նե­րը, ո­րոնք ան­վի­ճե­լիո­րեն կա­յին և թե­լադր­վում էին:
-Դա ճկու­նու­թյան հարց էր: Մեր կոմ­պո­զի­տոր­նե­րը կա­րո­ղա­ցել են ա­նել այն, ինչ ի­րենց հո­գե­հա­րա­զատ է ե­ղել: Վերց­նենք հենց Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի օ­րի­նա­կը: Մար­դը եր­գեր էր գրում, չէ՞: Հենց եր­գե­րի շնոր­հիվ է, որ շա­տե­րը ճա­նա­չում են նրան: Բայց միա­ժա­մա­նակ գրում էր «Վեց պատ­կեր», «Ջու­թա­կի սո­նատ», այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Դա ար­դեն բո­լո­րո­վին այլ ո­րակ էր: Հա­յե­րի հա­մար մի բանն է դժ­վար՝ շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վե­լը: Յու­րա­քան­չյուր բան ու­նի սկիզբ և շա­րու­նա­կու­թյուն: Եվ ե­թե որևէ մե­կը որևէ ո­լոր­տում ինչ-որ բան է ա­նում, չպի­տի ան­տե­սի ի­րե­նից ա­ռաջ ար­վա­ծը: Եր­բեմն այս կամ այն ար­վես­տա­գե­տի մա­սին ա­սում են, թե նա միակն է աշ­խար­հում: Սա այն դեպքն է, երբ տվյալ մար­դը չգի­տի, թե ինչ է կա­տար­վում աշ­խար­հում, դրա հա­մար էլ կար­ծում է, թե ին­քը միակն է, թե իր ա­րա­ծի նմա­նը ոչ ոք չի ա­րել աշ­խար­հում: Այս հո­գե­բա­նու­թյու­նից պետք է հրա­ժար­վել:
-Հետ­խոր­հր­դա­յին շր­ջա­նում տագ­նա­պի ա­ռիթ էր դար­ձել հատ­կա­պես ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րի վի­ճա­կը: Ան­շուշտ, կր­թու­թյունն առ­հա­սա­րակ այս տաս­նա­մյակ­նե­րին դար­ձել է ան­հա­ջող փոր­ձար­կում­նե­րի դաշտ, բայց և այն­պես ե­րաժշ­տա­կան դպ­րոց­ներն ա­ռա­վել խո­ցե­լի են դար­ձել: Այ­սօր կա՞ ինչ-որ տե­ղա­շարժ՝ ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րի հան­դեպ հե­տաքր­քրու­թյան ա­ռու­մով:
-Կար­ծում եմ՝ կան բա­ներ, ո­րոնք մենք պետք է ըն­դօ­րի­նա­կեինք նա­խորդ՝ խոր­հր­դա­յին հա­մա­կար­գից: Այ­սօր ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի դա­սա­տուն վար­ձատր­վում է եր­կու ան­գամ պա­կաս հան­րակր­թա­կան դպ­րո­ցի ու­սուց­չից:
-Այն դեպ­քում, որ հան­րակր­թա­կան դպ­րո­ցի ու­սու­ցիչն էլ ա­ռանձ­նա­պես ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տա­վարձ չի ստա­նում:
-Ա­յո՛: Ժա­մա­նա­կին ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րում պար­տա­դիր գո­յու­թյուն ու­նեին կոմ­պո­զի­ցիա­յի դա­սա­րան­ներ: Այ­սօր դրանք հան­վել են ծրագ­րից: Ճիշտ է, հա­տու­կենտ դպ­րոց­նե­րում կա­րե­լի է գտ­նել կոմ­պո­զի­ցիա­յի դա­սա­րան­ներ՝ ըստ տնօ­րե­նի ցան­կու­թյան: Այ­սօր­վա կոմ­պո­զի­տոր­նե­րից շա­տերն են ան­ցել այդ դա­սըն­թա­ցը: Օ­րի­նակ՝ վեր­ջերս Մի­քա­յել Պո­ղո­սյա­նի՝ մր­ցա­նակ ստա­ցած ֆիլ­մի ե­րաժշ­տու­թյու­նը գրել է Դա­վիթ Հա­լա­ջյա­նը, որն իր կոմ­պո­զի­տո­րա­կան կր­թու­թյունն սկ­սել է հենց այդ դա­սըն­թաց­նե­րից՝ Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցում: Ես էի այն­տեղ դա­սա­վան­դում կոմ­պո­զի­ցիա: Այ­սօր կոն­սեր­վա­տո­րիա­յի կոմ­պո­զի­ցիա­յի ամ­բիո­նում եր­կու կուրս ուղ­ղա­կի դա­տարկ է: Այ­սինքն՝ այդ բա­ժին ընդ­հան­րա­պես չեն դի­մում: Իսկ ին­չու՞: Ո­րով­հետև հիմ­քը չկա, ո­րով­հետև դպ­րոց­նե­րում այդ կր­թու­թյու­նը չեն ստա­նում, ու­սում­նա­րան­նե­րում՝ նույն­պես: ՈՒ­րեմն ո՞ր հիմ­քով հե­տո շա­րու­նա­կեն սո­վո­րել կոն­սեր­վա­տո­րիա­յում: Այն­պես որ, տագ­նապն այ­սօր էլ կա: Կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյունն անց­կաց­նում է պա­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի մր­ցույթ, որ կոչ­վում է Էդ­վարդ Միր­զո­յա­նի ա­նու­նով: Դրա շնոր­հիվ ե­րե­խա­ներն անց­նում են կոմ­պո­զի­ցիա­յի դպ­րոց և շա­րու­նա­կում կոմ­պո­զի­տո­րա­կան գի­ծը: Երևի թե պետք է վե­րա­նա­յել ո­րոշ բա­ներ: Պետք է դի­տար­կել լայն հար­թու­թյան մեջ. ար­դյոք մենք ի­րա­վունք ու­նե՞նք հրա­ժար­վե­լու այդ ար­ժե­քից, թե՞ ոչ:
-Հրա­ժար­վել կոմ­պո­զի­ցիա­յի դա­սա­րան­նե­րից չի՞ նշա­նա­կում ուղ­ղա­կի թա­ղել կոմ­պո­զի­տո­րա­կան ար­վես­տը:
-Ի­հար­կե, թա­ղում ենք: Ա­վե­լին, մենք փոք­րա­թիվ ազգ ենք, և աշ­խար­հին ներ­կա­յա­նում ենք հիմ­նա­կա­նում մեր ար­վես­տով: Այ­սօր­վա նման վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով վա­ղը չենք կա­րող հա­մա­պա­տաս­խա­նել ա­ռա­ջա­դեմ աշ­խար­հի մի­տում­նե­րին, պա­հանջ­նե­րին: Իս­կա­պես մտա­ծե­լու տեղ ու­նենք: Հա­մա­կար­գը պետք է փոխ­վի: Մենք չենք կա­րող մեզ պա­հել այն­պես, ինչ­պես պա­հում են մե­ծա­քա­նակ ազ­գե­րը:
-ՈՒ­զում եք ա­սել, որ մե­ծա­քա­նակ ազ­գե­րը կա­րո՞ղ են ան­փույթ լի­նել ի­րենց ար­վես­տի հան­դեպ:
-Ա­յո՛: Ե­թե մի քա­նի տաս­նյակ մի­լիոն է տվյալ ժո­ղո­վուր­դը, նրա հա­մար կարևոր չէ, թե քա­նի կոմ­պո­զի­տոր կու­նե­նա: Իսկ մենք քիչ ենք, պետք է մեր ան­հա­տ­նե­րին խրա­խու­սենք և ու­նե­ցած լավ ա­վան­դույթ­նե­րը շա­րու­նա­կենք: Երբ աշ­խար­հում խո­սում են հայ ազ­գի մա­սին, նախ և ա­ռաջ մեր ար­վեստն են գնա­հա­տում:
-Կոմ­պո­զի­տո­րի հա­մար մե­ծա­գույն խթա­նը հա­մերգ­ներն են, իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հան­րա­յին կա­տա­րում­նե­րը: Բա­վա­րար չա­փով կա­տար­վու՞մ են հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը նվա­գախմ­բե­րի, երգ­չախմ­բե­րի, ան­հատ ե­րա­ժիշտ­նե­րի կող­մից: Հարցս վե­րա­բե­րում է թե՛ հա­յաս­տա­նյան, թե՛ ար­տա­սահ­մա­նյան կա­տա­րում­նե­րին:
-Այ­սօր ա­մեն ինչ ո­րո­շում է կա­տա­րո­ղը: Մեզ մոտ, մեր ժա­մա­նակ­նե­րում, ա­վե­լի շատ գնա­հատ­վում է ոչ թե կոմ­պո­զի­տո­րա­կան, այլ կա­տա­րո­ղա­կան ար­վես­տը: Աս­վա­ծի վառ ա­պա­ցույցն ան­գամ պե­տա­կան ե­րի­տա­սար­դա­կան մր­ցա­նակն է, որ­տեղ չկա «լա­վա­գույն կոմ­պո­զի­տոր» ան­վա­նա­կարգ: Կա­րե­լի է կա­տա­րել նաև այ­լազ­գի կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծե­րը, բայց պետք է հաս­կա­նալ, որ հայ կոմ­պո­զի­տոր­ներն ան­փո­խա­րի­նե­լի են: Պետք է մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նել հայ ժա­մա­նա­կա­կից ար­վես­տին: Իսկ ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը միայն ե­րաժշ­տու­թյու­նը չէ: Պետք է հոգ տա­նել այն մարդ­կանց նկատ­մամբ, ո­րոնք այ­սօր ար­վեստ են ստեղ­ծում: Ինչ վե­րա­բե­րում է հա­մաշ­խար­հա­յին ռե­զո­նան­սին, ա­յո՛, այն այ­սօր բա­վա­կան մեծ է: Մեր ե­րի­տա­սարդ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն այ­սօր հն­չում են տար­բեր եր­կր­նե­րում: Խո­սե­ցի Էդ­վարդ Միր­զո­յա­նի ան­վան մր­ցույ­թի մա­սին: Այդ մր­ցույ­թի մաս­նա­կից­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից վե­ցը ներ­կա­յաց­վե­ցին վեր­ջերս Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­ցած մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նում և վեցն էլ ար­ժա­նա­ցան պատ­վոգ­րե­րի: Մր­ցույ­թի մաս­նա­կից պա­տա­նի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը հն­չել են նաև Բել­գիա­յում կա­յա­ցած հա­մեր­գի ժա­մա­նակ: Նրանց գոր­ծե­րը կա­տա­րում են այ­լազ­գի ե­րա­ժիշտ­ներ: Այն­պես որ, գոր­ծըն­թա­ցը կա: Ինչ վե­րա­բե­րում է նվա­գախմ­բա­յին կա­տա­րում­նե­րին, ա­սեմ, որ նախ­կի­նում ռա­դիո­յի և հե­ռուս­տա­տե­սու­թյան նվա­գա­խումբն էր կա­տա­րում ե­րի­տա­սարդ­նե­րի գոր­ծե­րը, էքս­պե­րի­մեն­տալ գոր­ծեր: Իսկ սա շատ կարևոր է: Կոմ­պո­զի­տո­րը պետք է լսի իր գոր­ծը: Մի բան է, երբ նա տեխ­նի­կա­պես պատ­րաս­տում, գրում է գոր­ծը, այլ բան է, որ ա­կան­ջով լսում է, հաս­կա­նում, թե ինքն ինչ է ա­րել: Պետք է ինքդ քեզ հա­մար պար­զես՝ որ­քա­նո՞վ են ի­րար հա­մա­պա­տաս­խա­նում ա­կանջդ ու գրածդ: Լո­րիս Ճգ­նա­վո­րյանն էլ էր իր երկ­րորդ նվա­գախմ­բով կա­տա­րում մեր ե­րի­տա­սարդ­նե­րի գոր­ծե­րը, էքս­պե­րի­մեն­տալ գոր­ծեր: Այ­սօր մենք ու­նենք եր­կու նվա­գա­խումբ, ո­րոնք ծա­վա­լում են պե­տա­կան մասշ­տա­բի գոր­ծու­նեու­թյուն: Եր­կուսն էլ էքս­պե­րի­մեն­տալ գոր­ծեր չեն ու­զում կա­տա­րել: Նրանք պատ­րաս­տի գոր­ծեր են ու­զում: Շատ հա­ճախ էքս­պե­րի­մեն­տալ գոր­ծե­րը մնում են տե­սա­դաշ­տից դուրս, չեն հն­չում: Իսկ ես կար­ծում եմ, որ դրանք պար­տա­դիր պետք է հն­չեն, ան­գամ ե­թե սկզ­բում հա­վա­քեն շատ քիչ հան­դի­սա­տես, ո­րով­հետև ստեղ­ծա­գոր­ծո­ղը ա­ռանց լսե­լու չի կա­րող լավ ճա­նա­չել նվա­գա­խում­բը, պատ­կե­րաց­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վո­կա­լի և գոր­ծի­քա­յին ե­րաժշ­տու­թյան միջև: Դա փորձ­նա­կան դաշտ է, որ ներ­կա­յում մենք միշտ չէ, որ կա­րո­ղա­նում ենք ա­պա­հո­վել: Կա­մե­րա­յին գոր­ծե­րի դեպ­քում ա­վե­լի հեշտ է, մի քա­նի հո­գու հա­ջող­վում է հա­վա­քել, և կա­տար­վում է ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը: Սիմ­ֆո­նիկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի դեպ­քում դժ­վար է: Երևի պետք է այդ ուղ­ղու­թյամբ մտա­ծել: Իսկ դա պետք է լի­նի պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն: Դրան պետք է ա­ջակ­ցի պե­տու­թյու­նը: Պետք է ինչ-որ դո­տա­ցիա լի­նի, ինչ-որ գու­մար­ներ լի­նեն, որ ներ­դր­վեն հենց այս­պի­սի գոր­ծե­րի վրա: Ցա­վոք, այս ա­մե­նը միշտ չէ, որ հաս­կա­նում են, և բո­լո­րը չէ, որ հաս­կա­նում են: Ո­մանց թվում է, թե մեծ գոր­ծե­րը ծն­վում են միան­գա­մից ու նվա­գախմ­բի կող­մից իս­կույն կա­տար­վում: Ես այս ա­ռու­մով միշտ օ­րի­նակ եմ բե­րում Գուս­տավ Մահ­լե­րին՝ ռո­ման­տիզ­մի դա­սա­կա­նին: Նա փայ­լուն դի­րի­ժոր էր, և երբ իր ա­ռա­ջին սիմ­ֆո­նիան նվա­գա­խում­բը կա­տա­րել է, դրա­նից հե­տո նա իր ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ 365 փո­փո­խու­թյուն է ա­րել: Հաս­կա­նու՞մ եք, մար­դը լսել է ու ա­րել այդ­քան փո­փո­խու­թյուն: Իսկ մենք այդ ի­մաս­տով խն­դիր ու­նենք, մեզ պետք են էքս­պե­րի­մեն­տալ գոր­ծե­րի նվա­գախմ­բա­յին կա­տա­րում­ներ: Մենք շատ խն­դիր­ներ ու­նենք, իսկ ա­մե­նա­լուր­ջը մո­տե­ցում­նե­րի խն­դիրն է: Երբ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան հարց­նում է` կոմ­պո­զի­տո­րը պետք է փո՞ղ ստա­նա, սա ար­դեն մտա­ծե­լա­կեր­պի խն­դիր է: Պե­տա­կան մտա­ծո­ղու­թյունն ա­մեն­քին տր­ված չէ: Ա­մեն մարդ չէ, որ կա­րող է հաս­կա­նալ այն խն­դիր­նե­րը, ո­րոնք այ­սօր ծա­ռացել են կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րո­ցի առջև: Մեկ հո­գին այս հար­ցը չի կա­րող լու­ծել: Վա­ղը ես չեմ լի­նի: Եվ ի՞նչ պի­տի ա­նի ին­ձա­նից հե­տո ե­կո­ղը. այս հար­ցի պա­տաս­խա­նը ինքս էլ դեռ չեմ գտ­նում: Ես ստեղ­ծա­գոր­ծող մարդ եմ, բայց ամ­բող­ջո­վին նվիր­վել եմ միու­թյա­նը և ու­զում եմ, որ այս միու­թյու­նը շա­րու­նա­կի իր գոր­ծու­նեու­թյու­նը, որ շա­րու­նա­կա­կան լի­նեն, հն­չե­լի լի­նեն մեր կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Մեր աս­պա­րե­զում հա­ջո­ղու­թյու­նը միան­գա­մից չի գա­լիս, դա կա­թիլ առ կա­թիլ պետք է կու­տա­կես: Եվ ե­թե դա չեն հաս­կա­նում այն մար­դիկ, ո­րոն­ցից կախ­ված է այս գոր­ծըն­թա­ցը, մենք ու­նե­նում ենք լուրջ դժ­վա­րու­թյուն­ներ: Լի­նե­լով հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն՝ կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյու­նը հս­կա­յա­կան գործ է ա­նում, բայց մենք միայ­նակ չենք կա­րող հաղ­թա­հա­րել բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 1693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ