«Սո­վե­տա­կան անձ­նագ­րով որևէ տե­ղա­շարժ չէիր կա­րող ա­նել, ճամ­փոր­դել, իսկ ես ու­զում էի աշ­խար­հը տես­նել»

«Սո­վե­տա­կան անձ­նագ­րով որևէ տե­ղա­շարժ չէիր կա­րող ա­նել, ճամ­փոր­դել, իսկ ես  ու­զում էի աշ­խար­հը տես­նել»
15.05.2020 | 00:47

«Ի­րա­տե­սի» հյու­րը դե­րա­սան, բե­մադ­րիչ ԺԻ­ՐԱՅՐ ԲԱԲԱ­ԶՅԱՆՆ է: Նրա գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նակ­նե­րը շատ լայն են, նա ապ­րել և աշ­խա­տել է աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում: Նաև հե­տաքր­քիր պատ­մու­թյուն ու­նի ար­վես­տա­գե­տի գեր­դաս­տա­նը: Այս հար­ցե­րին ենք մաս­նա­վո­րա­պես անդ­րա­դար­ձել մեր զրույ­ցի ըն­թաց­քում:

-Ժի­րայր, կո­րո­նա­վի­րու­սի ար­հես­տա­ծին լի­նելն ար­դեն չի էլ քնն­վում, և ա­սում են, որ այս հա­մաշ­խար­հա­յին դժ­բախ­տու­թյու­նը մեր վզին փա­թա­թող­նե­րը հենց գե­րա­կա նպա­տակ են ու­նե­ցել խա­թա­րե­լու մարդ­կա­յին շփու­մը, մարդ­կանց միջև նոր­մալ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մա­կար­գը: Դուք հա­մա­մի՞տ եք:
-Չգի­տեմ: Դրանք ըն­դա­մե­նը են­թադ­րու­թյուն­ներ են, որ այս հա­մա­վա­րա­կը մի­ջազ­գա­յին ինչ-որ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից հա­տուկ ար­ված բան է: Հնա­րա­վոր է, որ այս ա­մենն ու­րիշ նպա­տա­կով է ստեղծ­վել, բայց հի­մա ու­րիշ տեղ է խփում: Գու­ցե այն ստեղ­ծող­նե­րը չէին էլ մտա­ծում, որ տա­րա­ծումն այս­քան լայն կլի­նի, որ հետևանք­ներն այս­քան լուրջ կլի­նեն: Ա­մեն դեպ­քում, ե­թե ու­զում էին վնա­սել այս կամ այն երկ­րի տն­տե­սու­թյա­նը, ար­դեն ամ­բողջ աշ­խար­հի տն­տե­սու­թյու­նը ձեռ­քից գնաց, վնասն ու­րիշ մասշ­տաբ­նե­րի մեջ մտավ: Շատ բան է կախ­ված երկ­րի ղե­կա­վա­րից: Օ­րի­նակ՝ Ա­մե­րի­կա­յի նա­խա­գա­հը խեն­թա­նոց տար­վե­լու մեկն է, նրա պատ­ճա­ռով շատ մա­հեր ե­ղան այդ երկ­րում: Ա­պու­շու­թյուն­ներ է դուրս տվել, մարդ­կանց ա­ռա­ջար­կել ժա­վե­լով ախ­տա­հան­վել: Մար­դիկ էլ ժա­վել են խմել ու մա­հա­ցել: Կա­նա­դան ու եվ­րո­պա­կան եր­կր­ներն էլ, հատ­կա­պես՝ Ի­տա­լիան, Ֆրան­սիան, ու­րիշ ծայ­րա­հե­ղու­թյան մեջ են. ա­մեն ինչ փա­կել են, փո­ղոց­նե­րը լրիվ դա­տարկ են: Մեզ մոտ էլ մար­դիկ ու­րախ-զվարթ փո­ղոց են իջ­նում. չգի­տեմ՝ որ­քա­նո՞վ է դա ճիշտ:
-Իմ կար­ծիքն այն է, որ այս­տեղ մար­դիկ չեն գի­տակ­ցում վտան­գի ի­րա­կան մե­ծու­թյու­նը: Հա­մա­ձայն չե՞ք:
-Ա­յո՛, չեն գի­տակ­ցում: Գո­նե դի­մակ­նե­րով դուրս գան փո­ղոց:
-Ոչ միայն դի­մակ­նե­րով չեն, այլև դի­մակ ու ձեռ­նոց կրող մարդ­կանց նա­յում են իբրև այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րի:
-Ինչ­պես նա­յում են, նա­յեն: Ե­թե ես դուրս եմ գա­լիս գնում­ներ ա­նե­լու, և՛ դի­մակ եմ կրում, և՛ ձեռ­նոց: Բա­րե­բախ­տա­բար, շու­կա­յում, առևտրի կենտ­րոն­նե­րում բո­լորն էլ դի­մա­կով ու ձեռ­նո­ցով են: Բայց փո­ղո­ցում ա­հա­վոր է պատ­կե­րը, ա­պու­շի նման քայ­լում են՝ ու­րախ-զվարթ, ո՛չ սո­ցիա­լա­կան տա­րա­ծու­թյունն են պա­հում, ո՛չ հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րը: Ար­դեն շատ վա­խե­նա­լու վի­ճակ է:
-Կիլի­կյան Հա­յաս­տա­նի ան­կու­մը Ձեր գեր­դաս­տա­նի հա­մար ե­ղել է ոչ միայն ազ­գա­յին, այլև անձ­նա­կան ող­բեր­գու­թյուն, այս պատ­մա­կան ի­րո­ղու­թյունն ինչ­պե՞ս է առ­նչ­վում Ձեր նախ­նի­նե­րի հետ:
-1919-ին՝ Ֆրան­սիա­կան ման­դա­տի ժա­մա­նակ, երբ հայ­կա­կան կող­մից Պո­ղոս Նու­բար Փա­շան վա­րում էր բա­նակ­ցու­թյուն­ներ, իմ մեծ պա­պը՝ Միհ­րան Տա­մա­տյա­նը, ե­ղել է Կի­լի­կիա­յի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցի­չը, ո­րին Ե­գիպ­տո­սից ու­ղար­կել են Կի­լի­կիա՝ որ­պես ա­մե­նայն հա­յոց ներ­կա­յա­ցու­ցիչ: Գի­տեք պատ­մու­թյու­նը, ա­մեն ինչ շատ վատ ա­վարտ­վեց, ֆրան­սիա­ցի­նե­րը դա­վա­ճա­նե­ցին հա­յե­րին, Քե­մալ Ա­թա­թուր­քի կողմն ան­ցան: Տա­մա­տյա­նը փոր­ձեց ան­կախ Կի­լի­կյան Հա­յաս­տան ստեղ­ծել, բայց ֆրան­սիա­ցի­նե­րը զեն­քե­րով ե­կան, բո­լո­րին պառ­լա­մեն­տից դուրս քշե­ցին, ձեր­բա­կա­լե­ցին, Տա­մա­տյա­նին նս­տեց­րին գնացք և հետ ու­ղար­կե­ցին: Մեծ մայրս շատ է պատ­մել ինձ կի­լի­կյան այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի մա­սին: Շա­տերն են այդ ժա­մա­նակ գնա­ցել Կի­լի­կյան Հա­յաս­տան: Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը շատ նման է մեր վեր­ջին տա­րի­նե­րի պատ­մու­թյա­նը: Երբ Հա­յաս­տա­նում ան­կա­խու­թյուն հռ­չակ­վեց, 1990-ա­կան­նե­րին շատ կարևոր մաս­նա­գետ­ներ ե­կան-լց­վե­ցին Հա­յաս­տան՝ նպա­տակ ու­նե­նա­լով ինչ-որ մի բան ա­նել հայ­րե­նի­քի հա­մար, ի­րենց մի­ջազ­գա­յին փոր­ձա­ռու­թյու­նից մի բան ներդ­նել Հա­յաս­տա­նում: Նույնն էլ այն տա­րի­նե­րին է ե­ղել: Տար­բեր տե­ղե­րից ե­կել են բժիշկ­ներ, ման­կա­վարժ­ներ, մշա­կույ­թի գոր­ծիչ­ներ: Թեր­թեր են ստեղ­ծել, կր­թու­թյամբ են զբաղ­վել, նույ­նիսկ թատ­րոն են բա­ցել: Մեծ մայրս ա­սում է, որ ֆրան­սիա­ցի­նե­րը ապ­շա­հար էին: Նրանք սպա­սել են, որ մի կո­տոր­ված ժո­ղո­վուրդ պի­տի տես­նեն, ո­րը բե­դուին­նե­րի նման ապ­րում է փո­ղոց­նե­րում, վրան­նե­րում: Բայց մեկ էլ տես­նում են բարձր ին­տե­լեկ­տուալ մի խավ, մար­դիկ, ո­րոնք հան­դի­սու­թյուն­ներ են կազ­մա­կեր­պում, ճա­ռեր են ար­տա­սա­նում մաք­րա­մա­քուր ֆրան­սե­րե­նով, դաշ­նա­մուր են նվա­գում: Մեծ մորս ա­մեն մի հի­շո­ղու­թյու­նը փոք­րիկ պատ­մու­թյուն է, վա­վե­րագ­րու­թյուն, ո­րի մա­սին շատ քիչ է խոս­վում: Եվ հի­մա էլ իմ մայրն է ա­մեն ան­գամ ա­խու­վախ ա­նում, երբ հի­շում է, թե ինչ­պես ենք կորց­րել Կի­լի­կիան, թե ինչ­պես է մեր ձեռ­քից գնա­ցել ծո­վե­զեր­քը, թե ինչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ կբաց­վեին մեր առջև, ե­թե ծով ու­նե­նա­յինք:
-Դուք ապ­րել եք աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում՝ Ե­գիպ­տոս, Ա­մե­րի­կա, Ֆրան­սիա, Մեծ Բրի­տա­նիա, Հա­յաս­տան: Որ­տե՞ղ եք Ձեզ տա­նը զգում:
-Ոչ մի տեղ, թերևս: Ես Ե­գիպ­տո­սում եմ ապ­րել, բայց ե­գիպ­տա­ցի չեմ զգում ինձ: Ա­րաբ­նե­րի հետ գրե­թե շփում չու­նեինք: Գնում էինք դպ­րոց, դպ­րո­ցից հե­տո՝ ա­կումբ, ե­կե­ղե­ցի: Իմ մի­ջա­վայ­րում բո­լո­րը հա­յեր էին: Միշտ ա­սում եմ, որ ա­րաբ­նե­րը Ե­գիպ­տո­սում ոնց որ կի­նո­յի մաս­սով­կա լի­նեին: Դա կապ չու­ներ ինձ հետ: Դրա­նից հե­տո գնա­ցել եմ Կիպ­րոս, սո­վո­րել Մել­քո­նյան գի­շե­րօ­թիկ դպ­րո­ցում, որ­տեղ է­լի միայն հա­յեր էին շուրջս: Դուրս էլ չէինք գա­լիս դպ­րո­ցից, փակ գի­շե­րօ­թիկ դպ­րոց էր: Ես եր­կար ժա­մա­նակ հա­յի մի տե­սակ էի ճա­նա­չում՝ ե­գիպ­տա­հայ: Բայց հե­տո տե­սա, որ սի­րիա­հայ կա, ռու­սա­հայ կա, լի­բա­նա­նա­հայ կա, հու­նա­հայ կա, ո­րոն­ցից ա­մեն մե­կը տար­բեր մշա­կույթ է կրում, տար­բեր մտա­ծո­ղու­թյուն ու­նի, տար­բեր ա­վան­դույթ­ներ: Հե­տո ե­կա Հա­յաս­տան, մնա­ցի հինգ տա­րի, կո­մու­նիս­տա­կան աշ­խար­հը լավ ճա­նա­չե­ցի, բրեժնևյան «գե­ղե­ցիկ» օ­րերն ապ­րե­ցի այս­տեղ: Ե­թե ա­վար­տե­լուց հե­տո ո­րո­շեի մնալ Հա­յաս­տա­նում, կդառ­նա­յի սո­վե­տա­կան քա­ղա­քա­ցի, բայց սո­վե­տա­կան անձ­նագ­րով որևէ տե­ղա­շարժ չէիր կա­րող ա­նել, ճամ­փոր­դել, իսկ ես ու­զում էի աշ­խար­հը տես­նել: Կար նաև լեզ­վի հար­ցը: Ինչ­քան էլ որ մենք հինգ տա­րի ինս­տի­տու­տում սո­վո­րել էինք արևե­լա­հա­յե­րեն, արևե­լա­հա­յե­րե­նով խա­ղում էինք թատ­րո­նում, լե­զուն, ա­ռո­գա­նու­թյու­նը մաք­րում ան­ճշ­տու­թյուն­նե­րից, միևնույն է, ես հաս­կա­ցա, որ լեզ­վա­կան պատ­նե­շի պատ­ճա­ռով ինձ հա­մար հնա­րա­վոր չէ կա­րիե­րա ա­նել Հա­յաս­տա­նում, բա­ցի, թերևս, Հա­կոբ Պա­րո­նյա­նի պիես­նե­րում դե­րեր խա­ղա­լուց: Գնա­ցի Ե­գիպ­տոս, որ­տեղ նույն­պես իմ ա­ռո­գա­նու­թյան մեջ շե­ղում­ներ էին նկա­տում: Գի­տեի, որ Փա­րի­զը միակ լու­ծումն է ինձ հա­մար, ո­րով­հետև այն­տեղ դե­րա­սա­նա­կան աս­պա­րեզն ա­զատ է, լեզ­վա­կան խո­չըն­դոտ­նե­րի պատ­ճա­ռով չեն փակ­վում դռ­նե­րը: Բայց ես չու­նեի հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թեր և չէի կա­րող մնալ այն­տեղ: Նույն դժ­վա­րու­թյուն­ներն ու­նե­ցել եմ նաև Լոն­դո­նում, որ­տեղ փոր­ձել եմ ապ­րել եր­կու տա­րի: Հա­յաս­տա­նում ու­սա­նող ե­ղածս տա­րի­նե­րին մայրս և հայրս տե­ղա­փոխ­վել էին Ա­մե­րի­կա: Ես էլ գնա­ցի նրանց մոտ, դար­ձա Հայ­կա­կան ընդ­հա­նուր բա­րե­գոր­ծա­կան միու­թյան արևմտյան բա­ժան­մուն­քի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը Լոս Ան­ջե­լե­սում: Չորս տա­րի մնա­ցի այն­տեղ, բայց շատ նեղ­ված, ո­րով­հետև ա­մեն ինչ սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի էր: Խոսքս ոչ այն­քան դե­րա­սան­նե­րին է վե­րա­բե­րում, որ­քան կազ­մա­կեր­պա­կան կող­մին: Հրա­ժա­րա­կան տվե­ցի, բայց բախտս բե­րեց, ո­րով­հետև սկ­սե­ցի աշ­խա­տել ա­մե­րի­կյան կի­նո­յում և հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում:
-Կար­ծեմ այն­քան էլ դյու­րին չէ այդ աս­պա­րեզ­նե­րում հայ­տն­վե­լը, չզար­մա­ցա՞ք, որ Ձեզ ըն­ձեռ­վեց նման հնա­րա­վո­րու­թյուն:
-Ես նման բան չէի պատ­կե­րաց­րել, կար­ծում էի, որ իմ ճա­կա­տա­գի­րը կապ­ված է սփյուռ­քա­հայ թատ­րո­նի հետ, ո­րը սի­րո­ղա­կան մա­կար­դա­կից պրո­ֆե­սիո­նա­լի բարձ­րաց­նե­լու միա­միտ ե­րա­զանքն ու­նեի: Բայց փաս­տո­րեն սկ­սե­ցի օ­տար շր­ջա­նա­կում աշ­խա­տել: Բայց քա­նի որ Ա­մե­րի­կան չէի սի­րում, աչքս միշտ Ֆրան­սիա­յի կողմն էր: Ե­գիպ­տո­սում ապ­րածս տա­րի­նե­րից սկ­սած՝ ֆրան­սիա­կան մշա­կույ­թի թո­ղած հետքն ինձ վրա շատ հզոր էր: Այդ մշա­կույ­թով եմ ես զար­գա­ցել Ե­գիպ­տո­սում, ֆրան­սե­րենն այն­տեղ եմ սո­վո­րել: Այն­տեղ բո­լոր օ­տար­նե­րը՝ հույն, հրեա, հայ, ի­րար հետ ֆրան­սե­րեն էին խո­սում: Այդ հի­մա է, որ անգ­լե­րեն են խո­սում մի­մյանց հետ: Ե­թե կարճ պա­տաս­խա­նեմ Ձեր հար­ցին՝ ես Ֆրան­սիա­յում և Հա­յաս­տա­նում ինձ հա­վա­սա­րա­պես տանն եմ զգում: Ա­մեն բան ո­րոշ­վում է լեզ­վի և մշա­կույ­թի ի­մա­ցու­թյամբ: Բայց Ֆրան­սիա­յում գոր­ծի ա­ռու­մով ա­վե­լի բա­վա­րար­ված եմ, ո­րով­հետև ինձ մշ­տա­պես դե­րեր են ա­ռա­ջար­կում, ես խա­ղում եմ: Այս­տեղ չեն ա­ռա­ջար­կում, ո­րով­հետև մտա­ծում են, որ վատ պի­տի խո­սեմ հա­յե­րեն: Շատ ի­զուր…
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ