«Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը պրո­ֆե­սիո­նալ քան­դա­րար է, մեծ աղմ­կա­րար ու նույն­քան մեծ խառ­նա­կիչ»

«Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը պրո­ֆե­սիո­նալ քան­դա­րար է, մեծ աղմ­կա­րար ու նույն­քան մեծ խառ­նա­կիչ»
26.05.2020 | 00:15

«Ի­րա­տե­սի» հյուրն է ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր ՍԱՄ­ՎԵԼ ՖԱՐ­ՄԱՆ­ՅԱ­ՆԸ։

-Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով ստեղծ­ված ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կը, ըստ Ձեզ, կա­ռա­վա­րե­լի՞ է։ Հաշ­վի առ­նե­լով վա­րա­կի տա­րած­ման այ­սօր­վա տեմ­պե­րը, ին­չի՞ առջև կա­րող է եր­կի­րը կանգ­նել։
-Հա­յաս­տա­նը կանգ­նած է մո­տա­լուտ ազ­գա­յին ա­ղե­տի շե­մին։ ՈՒ այս ա­մե­նը մի մար­դու իշ­խա­նու­թյան ար­դյուն­քում, ո­րը խոս­տա­ցել էր վե­րաց­նել ա­ղե­տի գո­տին։ Ար­դյուն­քում Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր ողջ Հա­յաս­տանն է վե­րա­ծում ա­ղե­տի գո­տու։ Թշ­նա­մին ու օ­տար նվա­ճո­ղը երևի մեր երկ­րի հետ այս­պես օ­տա­րա­վա­րի ու ան­պա­տաս­խա­նա­տու կեր­պով չէին վար­վի։ Այ­սօր գնում ենք հենց այս ուղ­ղու­թյամբ։ Վա­րա­կի տա­րած­ման վի­ճա­կագ­րու­թյու­նը և իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­չա­կան ա­պաշ­նոր­հու­թյունն այդ մա­սին են խո­սում։ Նա­յե՛ք վա­րա­կի տա­րած­ման վի­ճա­կագ­րու­թյա­նը, մահ­վան ցու­ցա­նիշ­նե­րին, այս ա­մե­նի օ­րա­կան դի­նա­մի­կա­յին։ Ի­րա­վի­ճա­կը ոչ միայն բա­ցար­ձակ վե­րահս­կե­լի չէ իշ­խա­նու­թյան կող­մից, այլև ար­դեն ա­նի­րա­տե­սա­կան էլ է սպա­սել, որ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է ինչ-որ հրաշ­քով այն վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նել։ Բար­ձի­թո­ղի ու կա­տա­րյալ քաո­տիկ ի­րա­վի­ճակ։ Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, որ ժո­ղո­վուրդն իր ինք­նա­պահ­պան­ման ան­խախտ բնազ­դով շատ ա­վե­լի ար­դյու­նա­վետ կկա­րո­ղա­նար պայ­քա­րել հա­մա­վա­րա­կի դեմ, ե­թե ընդ­հան­րա­պես չլի­նեին կա­ռա­վա­րու­թյունն ու նրա հա­կա­սա­կան և ման­կա­միտ պահ­ված­քը։ Ա­վե­լին, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, գրանց­ված ու դեռ գրանց­վող մա­հե­րը բա­ցա­ռա­պես գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի խղ­ճին են։ ՈՒ դեռ գա­լու է ժա­մա­նա­կը, երբ այս ա­մե­նը փաս­տարկ­ված կեր­պով, թղ­թա­պա­նակ­նե­րի վե­րած­ված, դառ­նա­լու է Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյունն ա­պա­ցու­ցող քրեա­կան գոր­ծե­րի նյութ և խոր­հր­դա­րա­նա­կան ու այլ հանձ­նա­ժո­ղով­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա։
-Չնա­յած ար­տա­կարգ դրու­թյու­նը պահ­պան­վում է, բայց դա վա­րա­կի տա­րած­ման վրա ոչ մի ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­նում։ Դուք քա­ղա­քա­կան շահ տես­նու՞մ եք ար­տա­կարգ ռե­ժի­մի պահ­պան­ման հա­մար։
-Ծա­նոթ եմ այդ տե­սա­կե­տին, որ իշ­խա­նու­թյուն­ներն ար­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մը, ըստ էու­թյան, իր այս բո­վան­դա­կու­թյամբ, սահ­մա­նել են՝ մտ­քում ու­նե­նա­լով բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ ու հաշ­վարկ­ներ, որ այդ կերպ կա­րո­ղա­նան զս­պել մարդ­կանց ա­ճող դժ­գո­հու­թյու­նը հան­րա­հա­վաք­նե­րի ու բո­ղո­քի զանգ­վա­ծա­յին այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի վե­րա­ծե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Ան­կեղծ ա­սած, ես չեմ հա­վա­տում դրան։ Այս կա­ռա­վա­րու­թյունն ու­նակ չէ որևէ մտած­ված բան ա­նե­լու։ Ան­գամ այն, ինչ Դուք եք ակ­նար­կում։ Ա­վե­լի շուտ գործ ու­նենք իր ա­նե­լի­քը չի­մա­ցող, ա­պաշ­նորհ, գլուխն ու ի­րա­կա­նու­թյան զգա­ցու­մը ամ­բող­ջո­վին կորց­րած, ինքն իր հա­մար գծած երևա­կա­յա­կան աշ­խար­հում ապ­րող իշ­խա­նու­թյան հետ, ո­րի աջ ձեռ­քը չգի­տի, թե ինչ է ա­նում ձա­խը։ Ան­նա­խա­դեպ մի ա­պի­կա­րու­թյուն, որ այ­սօր մարդ­կա­յին տաս­նյակ կյան­քեր է ար­ժե­նում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձեռ­քերն այ­սօր ա­րյու­նոտ­ված են այն տաս­նյակ մարդ­կանց ա­րյու­նով, ո­րոնք Փա­շի­նյա­նի կա­ռա­վար­չա­կան ա­պաշ­նոր­հու­թյան ար­դյուն­քում զոհ են դառ­նում ու, ցա­վոք, դեռ դառ­նա­լու են այս հա­մա­վա­րա­կին։ Իսկ այ­սօր ոչ ոք չգի­տի, թե ով կա­րող է դառ­նալ հա­ջորդ զո­հը։
-Վար­չա­պե­տը խոս­տո­վա­նեց, որ կո­րո­նա­վի­րու­սի հար­ցում «մեր գոր­ծե­րը լավ չեն»։ Բա­ցի փաստն ար­ձա­նագ­րե­լուց, ի՞նչ պի­տի հետևեր դրան։
-Մա­մուլն ու պա­րե­տա­տան գրա­սե­նյակ­նե­րը հեղ­եղ­ված են տար­բեր մաս­նա­գի­տա­կան ա­ռա­ջարկ­նե­րով, առ­կա է հա­ջող­ված հա­մաշ­խար­հա­յին փորձ, կա կու­տակ­ված գի­տե­լիք։ Պետք էր ի սկզ­բա­նե չդրսևո­րել նման հան­ցա­վոր ամ­բար­տա­վա­նու­թյուն և լսել մարդ­կանց, ո­րոնք ի­րե­նից խե­լոք են։ Այ­սօր­վա կա­ռա­վա­րու­թյան կազ­մում ևս նման մար­դիկ կան։ Ողջ տա­րա­ծաշր­ջանն այ­սօր ար­դեն խո­սում է «վրա­ցա­կան հրաշ­քից», թե ինչ­պես մեր հարևան երկ­րին հա­ջող­վեց նման դրա­կան ար­դյունք գրան­ցել։ Ե­րեկ ար­դեն այդ երկ­րում, ո­րի բնակ­չու­թյունն ու չափ­սե­րը մո­տա­վո­րա­պես հա­մադ­րե­լի են Հա­յաս­տա­նի հետ, ար­ձա­նագր­վել է վա­րա­կի ըն­դա­մե­նը մեկ դեպք։ Թե չէ, քա­նի՞ կո­պեկ ար­ժի Նի­կոլ Փա­շի­նյա­նի նման ար­ձա­նագ­րու­մը, թե մեր գոր­ծե­րը լավ չեն։ Դա ա­մեն մի քա­ղա­քա­ցի ա­ռանց նրա ա­սե­լու էլ շատ լավ հաս­կա­նում է։ Բայց հա­նուն ճշ­մար­տու­թյան մի բան էլ ար­ձա­նագ­րենք. Նի­կոլ Փա­շի­նյա­նը վա­ղուց ա­պա­ցու­ցել է, որ ին­քը ու­նակ չէ որևէ հար­ցում, որևէ ուղ­ղու­թյամբ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու։ Նա պրո­ֆե­սիո­նալ քան­դա­րար է, մեծ աղմ­կա­րար ու նույն­քան մեծ խառ­նա­կիչ։ Իսկ հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում հա­ջո­ղու­թյան չես հաս­նի ո՛չ քան­դե­լով, ո՛չ աղմ­կե­լով ու ո՛չ էլ մեծ խառ­նակ­չու­թյամբ։ Սա է ի­րա­կա­նու­թյու­նը։ ՈՒ ե­թե վար­չա­պե­տի պաշ­տո­նում միա­միտ հայ­տն­ված մար­դը մեկ բան կա­րող է ա­նել (ի­րա­կա­նում օգ­նե­լու երկ­րին, գո­նե փոր­ձե­լու խու­սա­փել վե­րա­հաս ազ­գա­յին ա­ղե­տից), դա րո­պե ա­ռաջ հրա­ժա­րա­կա­նի դի­մում գրելն է, ո­րով հնա­րա­վո­րու­թյուն կտա երկ­րին` փոր­ձել դուրս գալ ստեղծ­ված ա­ղե­տա­լի ի­րա­վի­ճա­կի ճի­րան­նե­րից։
-Մի կող­մից ա­ռող­ջա­պա­հա­կան, սո­ցիալ-տն­տե­սա­կան բա­զում խն­դիր­նե­րը, մյուս կող­մից ա­տե­լու­թյան, բռ­նու­թյան քա­րոզ, հար­ձա­կում ըն­տա­նիք­նե­րի վրա։ Եր­կու տա­րի ա­ռաջ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան լո­զուն­գով իշ­խա­նու­թյան ե­կած ուժն ին­չու՞ հան­րու­թյան շր­ջա­նում բա­ժա­նա­րար գծեր քա­շեց, մարդ­կանց «սոր­տա­վո­րեց» ու մի­մյանց դեմ տրա­մադ­րեց, Հա­յաս­տա­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյան «բաս­տիոն» ո­րա­կեց, բայց ընդ­դի­մու­թյա­նը բռուն­ցք­նե­րով լռեց­րեց։ ՈՒ՞ր կա­րող է մեզ տա­նել այս մթ­նո­լոր­տը։
-Երկ­րոր­դեմ՝ ազ­գա­յին ա­ղե­տի։ Մի այն­պի­սի ա­ղե­տի, ո­րի մա­սին մենք միայն մեր պատ­մու­թյու­նից գի­տենք։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հետևո­ղա­կա­նո­րեն թու­լաց­րել է մեր երկ­րի ու ժո­ղովր­դի հա­վա­քա­կան ի­մու­նի­տե­տը։ Հա­յաս­տա­նը 1921-1922 թվա­կան­նե­րից ի վեր եր­բեք հնա­րա­վոր ար­տա­քին վտանգ­նե­րի հա­մա­տեքս­տում այս­քան խո­ցե­լի չի ե­ղել, որ­քան այ­սօր է։ Պա­տա­հա­կան չօգ­տա­գոր­ծե­ցի «մեծ խառ­նա­կիչ» բնո­րո­շու­մը։ Նման ներ­քին ա­տե­լու­թյուն, նման ներ­քին թշ­նա­մանք ու պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի, ար­ժեք­նե­րի նման հետևո­ղա­կան կազ­մա­քան­դում, նման մա­հա­բեր քաոս ան­գամ ա­մե­նաան­մեղ­սու­նակ կա­ռա­վա­րի­չը չէր կա­րող ստեղ­ծել այս­քան կարճ ժա­մա­նա­կում։ Ես չգի­տեմ՝ որ­տեղ փնտ­րել այս ա­մե­նի պատ­ճառն ու Փա­շի­նյա­նի ա­ղե­տա­բեր «ո­գեշ­նչ­ման» ի­րա­կան աղ­բյու­րը։ Ան­գամ չգի­տեմ` ար­դյոք այն Հա­յաս­տա­նու՞մ է պետք փնտ­րել։ Ի՞նչ է ա­րել կամ ի՞նչ է ա­նում Փա­շի­նյա­նը։ Նա բռ­նա­բա­րում է մեր հա­սա­րա­կու­թյան ան­բա­վա­րար տե­ղե­կաց­ված շեր­տե­րի է­մո­ցիա­նե­րը, իշ­խում այդ է­մո­ցիա­նե­րին ու եր­կի­րը, այդ մարդ­կանց էլ հե­տը տա­նում կոր­ծան­ման ու ա­ղե­տի։ Մեկ ա­ռի­թով ա­սել եմ, հի­մա էլ կրկ­նեմ։ Դա նույնն է, երբ հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ե­րե­խա­յին սե­փա­կան ծնո­ղը հա­նում է փո­ղոց, սե­փա­կան ե­րե­խա­յի հաշ­ման­դա­մու­թյունն ի ցույց դնում ան­ցորդ­նե­րին, որ այ­լոց մոտ խղ­ճա­հա­րու­թյուն ա­ռա­ջաց­նի ու փող հա­վա­քի, իսկ ե­րե­կո­յան այդ փո­ղով իր ստա­մոք­սը լց­նի։ Ի՞նչ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն։ ՈՒ՞մ ա­կանջ­նե­րի հա­մար են նա­խա­տես­ված այդ լո­լո­նե­րը։ Հա­յաս­տա­նը ԵԽ-ի ան­դամ պե­տու­թյուն է, ո­րը եր­կու տա­րի ա­ռաջ քն­նար­կում էր մեր եր­կի­րը մո­նի­տո­րին­գի տակ գտն­վող եր­կր­նե­րի ցան­կից հա­նե­լու օ­րա­կար­գը և Հա­յաս­տա­նը դա­սա­կար­գե­լու որ­պես հետ­մո­նի­տո­րին­գա­յին երկ­րի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող պե­տու­թյուն։ Ե­թե փա­շի­նյա­նա­կան երևա­կա­յու­թյան մեջ մենք ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն ենք, ա­պա ին­չու՞ ժո­ղովր­դա­վա­րա­կան այդ կա­ռույ­ցում նման ո­րո­շում չի կա­յաց­վել, որն ի դեպ, ար­դեն հա­սու­նա­ցած էր դեռ եր­կու տա­րի ա­ռաջ։ Այլ օ­րի­նակ­ներ չբե­րեմ։ Փա­շի­նյանն ու ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ուղ­ղա­կիո­րեն ան­հա­մադ­րե­լի հաս­կա­ցու­թյուն­ներ են, ու դա շատ լավ հաս­կա­նում են նաև Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րը, ան­գամ ե­թե այդ մա­սին այ­սօր գե­րա­դա­սում են ար­տա­հայտ­վել կի­սա­ձայն։ Ինձ սա­կայն Փա­շի­նյա­նի ճա­կա­տա­գի­րը չէ, որ հե­տաք­րք­րում է, այլ այն, որ նման ա­պի­կար կա­ռա­վա­րու­մը կա­րող է մեզ հասց­նել, ե­թե ար­դեն իսկ չի հասց­րել, ան­դառ­նա­լիու­թյան այն կե­տին, ո­րից հե­տո, ինչ­պես բժշ­կա­կան աշ­խար­հում է աս­վում, հնա­րա­վոր չի լի­նում փր­կել հի­վան­դի կյան­քը։ Իսկ այդ դե­րում այ­սօր մեր ողջ եր­կիրն ու մեր ժո­ղո­վուրդն է։ Այդ­քա՜ն տա­ռա­պանք­ներ կրած ու իր հա­վա­քա­կան ոգևո­րու­թյու­նը վեր­ջերս վե­րագ­տած ու հիաս­թափ­ված ժո­ղո­վուր­դը։
-Ե­թե Փա­շի­նյա­նին և նրա ըն­տա­նի­քին առ­նչ­վող վեր­ջին բա­ցա­հայ­տում­նե­րը հաշ­վի առ­նենք (խոս­քը Մի­քա­յել Մի­նա­սյա­նի բարձ­րա­ձայ­նում­նե­րի մա­սին է), ո­րոնք վար­չա­պե­տը չցան­կա­ցավ հեր­քել, կա­րո՞ղ ենք ա­սել, որ ազն­վու­թյան ա­ռու­մով ևս այս իշ­խա­նու­թյու­նը մեծ կաս­կած­նե­րի տե­ղիք է տա­լիս։
-Նի­կոլ Փա­շի­նյա­նին լավ ճա­նա­չող­նե­րը մի բան գի­տեն. այն, ինչ ա­սում է, որ­պես ի­րա­կա­նու­թյուն ըն­դու­նեք դրա ճիշտ հա­կա­ռա­կը։ Բայց ի՞ն­չը հեր­քի։ Հեր­քի այն, որ ի­րեն, ու­սե­րի վրա դրած, իշ­խա­նու­թյան բե­րած ժո­ղովր­դի թի­կուն­քում ինքն ու իր հա­րա­զատ-բա­րե­կամ­նե­րը զբաղ­ված են փող աշ­խա­տե­լո՞վ։ Բայց դա ու՞մ հա­մար է գաղտ­նիք։ Նի­կոլ Փա­շի­նյա­նին Հա­յաս­տանն ար­դեն երևում է իր զրա­հա­պատ մեր­սե­դես­նե­րի պա­տու­հա­նից, կա­ռա­վա­րա­կան ա­մա­ռա­նո­ցի պա­րիսպ­նե­րից ու շր­ջա­պա­տող թիկ­նա­պահ­նե­րի ստ­վե­րում։ Ար­դեն իր հա­մար քա­ղա­քա­ցին տու­գան­քի են­թա­կա սու­բյեկտ է, ար­դեն խոր­հր­դա­րա­նում ճիշտ է, որ լի­նի ա­նե­րոր­դի ու եղ­բո­րոր­դի, ար­դեն ճիշտ է, որ քա­վորդ լի­նի քա­ղա­քա­պետ ու այս­պես շա­րու­նակ։ Ա­րա­գա­չա­փե­րի, կար­միր գծե­րի ու մնա­ցա­ծի մա­սին էլ չեմ խո­սում։ Բայց, ախր, խն­դի­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նը չէ։ Այդ մար­դը իր կյան­քում եր­բեք չի էլ թաքց­րել օ­լի­գարխ դառ­նա­լու իր ձգ­տու­մը։ Նրա հա­մար այ­սօր ար­դեն այդ նույն նախ­կին ա­տե­լի օ­լի­գարխ­նե­րը եր­կու տե­սա­կի են. նրանք, ով­քեր խո­նար­հու­մով մուծ­վում են հայտ­նի հիմ­նադ­րամ­նե­րին ու վաս­տա­կում խո­շոր գոր­ծա­րա­րի պատ­վա­բեր տիտ­ղո­սը, և նրանք, ով­քեր մեր­ժում են իր այդ հան­ցա­վոր ա­ռա­ջարկն ու հայ­տն­վում քրեա­կան հե­տապն­դում­նե­րի մեջ։ ՈՒ՞մ հայտ­նի չեն այս բա­նե­րը։ Գնա­ցեք, Հա­յաս­տա­նի ա­մե­նա­հե­ռա­վոր գյու­ղերն ու մարդ­կանց հարց ու փորձ ա­րեք։ Նրանք ձեզ կպատ­մեն ի­րա­կա­նու­թյու­նը ինչ­պես որ է։ Բո­լո­րիցս էլ լավ կմեր­կաց­նեն այն լո­լո­նե­րը, որ իր մեծ աղ­մու­կով փոր­ձում է հան­րու­թյա­նը մա­տու­ցել Փա­շի­նյա­նը։ Մարդ, որ լի­նե­լով թեր­թի խմ­բա­գիր, իր գրե­թե բո­լոր «ա­տե­լի» օ­լի­գարխ­նե­րից ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից տա­րի­նե­րով ան­խա­փան սն­վել է, նրանց մա­սին վար­կա­բե­կող հոդ­ված­ներ գրե­լու կամ չգ­րե­լու հա­մար, բա­րո­յա­կան ի­րա­վունք ու­նի՞ խո­սե­լու ազն­վու­թյու­նից։ Կամ զար­մա­նա­լի՞ է, որ այ­սօր, ար­դեն հայ­տն­վե­լով վար­չա­պե­տի ա­թո­ռին, ա­մեն ինչ ա­նում է, օ­րի­նա­կան ու ա­պօ­րի­նի ե­ղա­նա­կով, որ ինքն ու իր բա­րե­կամ­նե­րը դառ­նան մի­լիո­նա­տե­րեր։ Ա­մեն ինչ օ­րի­նա­չափ է։ Ցա­վոք, այս ա­մենն ի հե­ճուկս մեր հան­րու­թյան մի մեծ շեր­տի հիաս­թա­փու­թյան ու ափ­սո­սան­քի, խաբ­ված ու լք­ված լի­նե­լու զգա­ցու­մի։
-Ընդ­դի­մա­դիր ու­ժերն այս վի­ճա­կից դուրս գա­լու ել­քեր են ար­դեն նա­խան­շում։ Սուրբ Ա­թո­ռում նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյանն իմ­քայ­լա­կան­նե­րին ա­ռա­ջար­կեց ի­րենց ներ­սից նոր վար­չա­պետ ընտ­րել, ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյուն է ա­ռա­ջար­կում ձևա­վո­րել, ՀՀԿ-ն էլ մշ­տա­պես նշում է, որ պետք է ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ լի­նեն։ Բո­լո­րի ցան­կու­թյու­նը նույնն է՝ Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նել, ու­րեմն ին­չու՞ այս ու­ժե­րը չեն հա­մախ­մբ­վում և Ձեր կար­ծի­քով, Փա­շի­նյա­նին հե­ռաց­նե­լու ո՞ր տար­բե­րակն է ա­մե­նա­հա­վա­նա­կա­նը։
-Երկ­րում ստեղծ­վել է նոր քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ։ Տե­ղի է ու­նե­ցել քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյուն։ Նի­կոլ Փա­շի­նյանն ար­դեն չի վա­յե­լում մեր ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյան վս­տա­հու­թյու­նը, զրկ­վել է մե­ծա­մաս­նու­թյան ա­ջակ­ցու­թյու­նից։ Սա լրիվ նոր քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ է ստեղ­ծել երկ­րում։ Հի­շու՞մ եք, հենց ինքն էր ժա­մա­նա­կին ա­սում. «Ես հրա­ժա­րա­կա­նի մա­սին մտա­ծե­լու կա­րիք չու­նեմ այն­քան ժա­մա­նակ, քա­նի ու­նեմ ՀՀ ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը։ Իսկ երբ որ չու­նե­նամ ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, որևէ մե­կին չեմ թող­նի, որ նույ­նիսկ ակ­նար­կի դրա մա­սին։ Րո­պե ա­ռաջ, րո­պե ա­ռաջ...»։ Հի­մա ժա­մա­նակն է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ա­պա­ցու­ցի, որ գո­նե այս մի հար­ցում ինքն ի­րեն ու մեզ բո­լո­րիս է­լի չի խա­բել, իր բնա­վո­րու­թյան հա­մա­ձայն։ Իր հե­ռա­ցու­մը վար­չա­պե­տի պաշ­տո­նից բխում է որ­քան Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի շա­հե­րից, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում փորձ ա­նե­լու փրկ­վել մո­տա­լուտ ազ­գա­յին ա­ղե­տից, նույն­քան էլ բխում է ան­ձամբ իր ու իր քա­ղա­քա­կան թի­մի շա­հե­րից։ Այս հար­ցում բո­լո­րի շա­հե­րը հա­մընկ­նում են։ Ին­քը, ըստ էու­թյան, ա­վար­տել է իր քա­ղա­քա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։ Ան­գամ կա­րե­լի է դրա­կան բան ար­ձա­նագ­րել այդ ա­ռա­քե­լու­թյան մեջ. մեր եր­կիրն ու­ներ ար­մա­տա­կան վե­րա­փո­խում­նե­րի կա­րիք և նաև իր ջան­քե­րով ար­ձա­նագր­վեց այդ անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, հան­րա­յին այդ հա­մա­ձայ­նու­թյու­նը, որ այս­պես շա­րու­նա­կել չի կա­րե­լի, եր­կի­րը ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի կա­րիք ու­նի։ Վերջ։ ՈՒ­րիշ ա­ռա­քե­լու­թյուն Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­բեք չի էլ ու­նե­ցել։ ՈՒղ­ղա­կի ինքն այդ պարզ ճշ­մար­տու­թյու­նը չի էլ հաս­կա­ցել։ Վար­չա­պե­տի պաշ­տո­նում գտն­վե­լու իր ա­մեն մի լրա­ցու­ցիչ օ­րը նրան ար­դեն ներ­քա­շում է նո­րա­նոր ա­պօ­րի­նու­թյուն­նե­րի, սկան­դալ­նե­րի ու օ­րի­նա­զան­ցու­թյուն­նե­րի հոր­ձա­նուտ։ Այն­պես որ, վար­չա­պե­տի պաշ­տո­նից հե­ռաց­ման կամ հրա­ժա­րա­կա­նի հե­ռան­կա­րը թող որևէ մե­կին չթ­վա, թե չի բխում հենց Նի­կոլ Փա­շի­նյա­նի շա­հե­րից։ Նույն կերպ դա բխում է իր քա­ղա­քա­կան թի­մի շա­հե­րից։ Ի վեր­ջո, բո­լորս հաս­կա­նում ենք, որ այդ թի­մը՝ «Իմ քայ­լը» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյու­նը, այ­սօր հայ­տն­վել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան պա­տան­դի կար­գա­վի­ճա­կում։ Նրանք բո­լո­րիցս լավ են հաս­կա­նում ու տես­նում ի­րա­կա­նու­թյու­նը։ Այն ի­րա­կա­նու­թյու­նը, ո­րը եր­կի­րը հասց­նում է ազ­գա­յին ա­ղե­տի, իսկ ի­րենք, սե­փա­կան կամ­քից ան­կախ, դառ­նում են Նի­կոլ Փա­շի­նյա­նին հան­ցա­կից։ Ես չգի­տեմ, թե դեպ­քերն ինչ ուղ­ղու­թյամբ կզար­գա­նան ա­ռա­ջի­կա­յում։ Զար­գաց­ման մի քա­նի սցե­նար­ներ կան, որ հնա­րա­վոր են։ Բայց այդ բո­լոր սցե­նար­նե­րում չկա Նի­կոլ Փա­շի­նյան վար­չա­պե­տը։ Խն­դիրն այն է, թե ար­դյոք Նի­կոլ Փա­շի­նյա­նին, որն իր ան­ցած ողջ կյան­քում գո­նե մեկ բան ա­պա­ցու­ցել է, որ կա­րո­ղա­նում է, այ­դու­հան­դերձ, ճիշտ պա­հին «թռ­նել», կբա­վա­րա­րի՞ ի­րա­կա­նու­թյան զգա­ցու­մը այս ան­գամ ևս ճիշտ պա­հին «թռ­նե­լու», թե չի բա­վա­րա­րի։ Նաև դրա­նից պարզ կդառ­նա զար­գա­ցում­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քը։ Այ­դու­հան­դերձ, հնա­րա­վոր բո­լոր զար­գա­ցում­ներն ա­ռա­ջի­կա­յում պետք է տե­ղի ու­նե­նան բա­ցա­ռա­պես մեր երկ­րի սահ­մանադ­րու­թյան ու օ­րենք­նե­րի տա­ռին հա­մա­պա­տաս­խան։ Սա պի­տի աք­սիո­մա­տիկ լի­նի բո­լոր կող­մե­րի հա­մար։ Մենք ստեղծ­ված ա­ղե­տա­լի ի­րա­վի­ճա­կում հա­կա­ռա­կի ռե­սուրսն ուղ­ղա­կի չու­նենք։ Կա­րող ենք եր­կիր ու պե­տու­թյուն կորց­նել։
Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 3802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ