Yerevan Perspectives International Music Festival
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.09.2019| 00:01
    Այն օ­րը պի­տի ա­սես. «Օրհ­ներ­գում եմ քեզ, Տե՛ր, որ բար­կա­ցար ինձ վրա, բայց քո զայ­րույ­թը հե­ռաց­րիր ինձ­նից և ո­ղոր­մե­ցիր ինձ։ Ա­հա Աստ­վածն իմ և փր­կիչ Տերն իմ. ես հույսս դրե­ցի նրա վրա և եր­կ­յուղ չեմ կրե­լու, քան­զի Տերն իմ փառքն է ու իմ օրհ­նու­թ­յու­նը, և փր­կու­թ­յուն ե­ղավ ինձ հա­մար»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.09.2019| 00:01
    Վա՜յ ա­սո­րես­տան­ցի­նե­րին, ո­րոնց ձեռ­քին է իմ բար­կու­թյան ու զայ­րույ­թի գա­վա­զա­նը, քան­զի իմ բար­կու­թյունն ա­նօ­րեն ազ­գի վրա պի­տի ար­ձա­կեմ, պի­տի կար­գադ­րեմ, որ իմ ժո­ղովր­դին են­թար­կեն ա­վա­րի ու հափշ­տա­կու­թյան, ոտ­քի կո­խան ա­նեն նրանց քա­ղաք­նե­րը և թա­ղեն նրանց փո­շու տակ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.09.2019| 00:06
    Վա՜յ նրանց, ով­քեր չար գոր­ծեր են ար­ձա­նագ­րում, ա­նընդ­հատ գրի են առ­նում ի­րենց չա­րու­թ­յու­նը, խե­ղա­թ­յու­րում են աղ­քատ­նե­րի դատն ու դա­տաս­տա­նը, խլում իմ ժո­ղովր­դի տնանկ­նե­րի ի­րա­վուն­քը, որ­պես­զի որբևայ­րին հափշ­տա­կու­թ­յան են­թարկ­վի, որ­բը` ա­վա­րի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.09.2019| 00:06
    Սոս­կա­լի սո­վը պի­տի սպառ­նա ձեզ, և երբ քաղ­ցած լի­նեք, պի­տի վշ­տա­նաք, հայ­հո­յանք թա­փեք իշ­խա­նի ու աշ­խար­հի հաս­ցեին։ Ձեր հա­յաց­քը պի­տի ուղ­ղեք դե­պի վեր` եր­կն­քին, պի­տի նա­յեք դե­պի վար` երկ­րին, և կա­րի­քը, տա­ռա­պանքն ու խա­վա­րը, նեն­գու­թյու­նը, անձ­կու­թյունն ու մթու­թյու­նը պի­տի դի­մա­վո­րեն ձեզ։ Ոչ ոք չպի­տի կա­րո­ղա­նա տես­նել։ Եվ նա, ով նե­ղու­թյան մեջ լի­նի, չի տկա­րա­նա­լու, մինչև որ գա ժա­մա­նա­կը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.08.2019| 10:04
    Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն` առողջություն։ Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.07.2019| 00:04
    Եվ Տերը մեկ օրում վերացրեց Իսրայելի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։ Ծերն ու ականավորը գլուխն են, իսկ մարգարեն, որ անօրենություն էր ուսուցանում, պոչն է։ Եվ պիտի այնպես լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին, բայց մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.07.2019| 00:08
    Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին` չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը` լույս, որոնք դառը քաղցր կհամարեն և քաղցրը` դառն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.07.2019| 00:01
    Վա՜յ նրանց, ովքեր առավոտյան վեր կենալով ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, և հենց գինին նորից բորբոքում է նրանց։ Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրություն չեն դարձնում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.07.2019| 00:08
    Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.07.2019| 00:05
    Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։