ReAnimania 2019
 

Կա­ռա­վա­րու­թ­յուն-ԱԺ հա­կա­սու­թ­յուն կա

Կա­ռա­վա­րու­թ­յուն-ԱԺ հա­կա­սու­թ­յուն կա
04.10.2019 | 00:39
Պարզ­վում է, որ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը չեն էլ հար­գում սե­փա­կան խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյա­նը և ան­ձամբ ԱԺ նա­խա­գա­հին, ինչը դրսևոր­վեց նաև այս շա­բաթ ԱԺ-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ: Մաշ­կա­բա­նու­թյան և սե­ռա­վա­րա­կա­բա­նա­կան գի­տաբ­ժշ­կա­կան կենտ­րո­նը մաս­նա­վո­րե­ցու­մից հա­նե­լուն դեմ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ նա­խա­գիծ ներ­կա­յաց­նե­լուց ա­ռաջ պետք է նա­խա­րա­րու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցեն։ «Բայց մեզ հոր­դո­րում են չսո­վո­րեց­նել, թե ինչ­պես պետք է ԱԺ-ն աշ­խա­տի»,- ա­սաց նա­խա­րա­րը: «Ի գի­տու­թյուն, պա­րոն Թո­րո­սյան, էդ որ ա­սում եք՝ հոր­դո­րել են Ձեր տե­ղա­կա­լին, էդ հոր­դո­րո­ղը ես եմ ե­ղել և դա ե­ղել է ի պա­տաս­խան Ազ­գա­յին ժո­ղո­վին դի­մե­լիս ոչ անհ­րա­ժեշտ կո­ռեկ­տու­թյան սահ­ման­նե­րը պա­հե­լու հա­մար, խնդ­րում եմ տե­ղե­կա­ցեք ման­րա­մաս­նե­րին»,- կշ­տամ­բեց Միր­զո­յա­նը:
Սա­կայն սա միակ դեպ­քը չէ, որ կա­ռա­վա­րու­թյուն-ԱԺ հա­կա­սու­թյուն կա: ԱԺ մեր աղ­բյուր­նե­րը փաս­տում են, որ գե­րա­տես­չու­թյուն­նե­րը շատ վատ են աշ­խա­տում ան­գամ սե­փա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի հետ, ո­րի ա­պա­ցույցն էլ այն է, որ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ վեր­ջին­ներս ուղ­ղա­կի «գրո­հում» են կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի վրա` ի­րենց հու­զող հար­ցե­րին պա­տաս­խան ստա­նա­լու հա­մար: Իսկ ինչ վե­րա­բե­րում է Ար­սեն Թո­րո­սյանին, այս նա­խա­րա­րը միշտ դժ­գո­հում է և կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րին, և ԱԺ-ում, որ այս կամ այն նա­խա­գիծ ա­ռանց ի­րենց է քն­նարկ­վել, ի­րենք տե­ղյակ չեն դրա­նից` ան­կախ հան­գա­ման­քից, թե այդ նա­խա­գիծն ի­րենց սր­տով է, թե ոչ:
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao