Պաշ­տո­նանկ ա­նեն, ու՞մ բե­րեն

Պաշ­տո­նանկ ա­նեն, ու՞մ բե­րեն
01.11.2019 | 00:38

BBC լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան «HardTalk» հա­ղորդ­մա­նը տված հար­ցազ­րույ­ցից հե­տո ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի շուրջ կր­կին խո­սակ­ցու­թյուն­նե­րը թե­ժա­ցան, տե­ղե­կու­թյուն ե­ղավ ան­գամ, որ հնա­րա­վոր է նրան պաշ­տո­նանկ ա­նեն։ Ի դեպ, իշ­խող քա­ղա­քա­կան թի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը սե­փա­կան նա­խա­րա­րի հաս­ցեին հն­չած քն­նա­դա­տու­թյուն­նե­րին հա­կընդ­դեմ փաս­տարկ­նե­րով չէին էլ շտա­պում պա­տաս­խա­նել։

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Տաթևիկ Հայ­րա­պե­տյա­նը հա­մա­ձայն չէ, որ ի­րենք չեն պաշտ­պա­նել ի­րենց նա­խա­րա­րին, ա­վե­լին, ըստ նրա, արտ­գործ­նա­խա­րա­րի խոս­քում չկար մի բան, ո­րը չի հա­մընկ­նում իշ­խա­նու­թյան որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ «Ե­թե հա­ղորդ­ման ֆոր­մատն այլ լի­ներ, ժա­մա­նակ լի­ներ, կա­րե­լի էր ո­րոշ դրույթ­ներ բա­ցել»,- փաս­տեց պատ­գա­մա­վո­րը, իսկ հար­ցին՝ հի­մա արտ­գործ­նա­խա­րա­րից «ա­զատ­վե­լու» հարցն իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գում կա՞, շեշ­տեց, թե այդ մա­սին հրա­պա­րա­կում­ներն ան­հե­թե­թու­թյուն են. «Չեմ կար­ծում, թե Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն այ­սօր պաշտ­պա­նու­թյան կա­րիք ու­նի։ Նա պրո­ֆե­սիո­նալ դի­վա­նա­գետ է»։ Գո՞հ եք նրա աշ­խա­տան­քից՝ հարց­րինք։ «Ե­թե մարդն ինքն իր աշ­խա­տան­քից չի կա­րող գոհ լի­նել... Պա­հանջ­նե­րը շատ են, մենք աշ­խա­տում ենք այդ ուղ­ղու­թյամբ»։ Դի­տարկ­մանն էլ, թե որևէ քն­նար­կում իշ­խա­նու­թյան ներ­սում չի՞ ե­ղել Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նին աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու հար­ցով, բա­ցա­սա­կան պա­տաս­խան հն­չեց։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao