Ոտքի վրա են

Ոտքի վրա են
12.11.2019 | 00:13

Ա­ներկ­բա կա­րող ենք պն­դել` ժամն է ար­դեն, որ «հե­ղա­փո­խու­թյամբ ծն­վա­ծը» պա­տաս­խան տա ի­րեն իշ­խա­նու­թյան բե­րած­նե­րին: Բա­րի լի­նենք ևս մեկ ան­գամ ար­ձա­նագ­րե­լու. «չխոս­կան» Սերժ Սարգ­սյա­նը հենց այն­պես չէր «ազ­դան­շան» ու­ղար­կում թե՛ դր­սին, թե՛ Նի­կո­լին, որ ան­գամ իր ձեր­բա­կա­լու­թյու­նը ար­ցա­խյան բա­նակ­ցա­յին հար­ցում չի օգ­նե­լու Փա­շի­նյա­նին. իր ո­րո­շու­մը չի փոխ­վել` «ին­քը սխալ էր, Նի­կո­լը` ճիշտ», և Նի­կո­լը պար­տա­վոր է ու­ժա­յին կետ­րոն­նե­րին ա­սել` ինչ է ա­նե­լու Ղա­րա­բա­ղյան խնդ­րում:


ՈՒ հի­մա պա­րոն Լավ­րո­վը ե­կել է «տա­նե­լու» նրա պա­տաս­խա­նը, ո­րով­հետև ժա­մա­նակն ար­դեն սեղ­մում է, ո­րով­հետև Սի­րիա­յում գոր­ծըն­թաց­ներն ա­վարտ­վե­ցին` ըստ պլա­նա­վոր­ված «գրա­ֆի­կի», ո­րով­հետև ռու­սա­կան C-400 ներկ­րած Թուր­քիա­յի հետ Ռու­սաս­տա­նը եր­բեք այս­քան մերձ չի ե­ղել տա­րա­ծաշր­ջա­նը վե­րաձևե­լու ռու­սա­կան և թուր­քա­կան ե­րա­զան­քին, չնա­յած պնդ­մա­նը, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առևտրում հմուտ Թուր­քիո նա­խա­գահն այ­սօր ԱՄՆ-ում կհան­դի­պի Թրամ­փի հետ և իր գի­նը կա­ռա­ջար­կի նրան, իմ­պիչ­մեն­տի տակ գտն­վող Թրամփն էլ կգ­նի:


Այն­պես որ, Լավ­րո­վի այ­ցը Հա­յաս­տան, Թրամփ-Էր­դո­ղան հան­դի­պու­մից վայր­կյան ա­ռաջ, անհ­րա­ժեշտ էր, որ­պես­զի «բա­րե­համ­բույր» բլիթ­նե­րի մի­ջո­ցով (Նի­կո­լի գո­վեր­գում հար­ցազ­րույ­ցում, «գոս­պո­դին պրե­զի­դենտ»-ով մե­ծա­րում), որ­պես­զի ՆԱ­ՏՕ-ի ու­ղե­ղի հի­վան­դու­թյունն ար­ձա­նագ­րած Մակ­րո­նին Փա­շի­նյա­նը տա հա­մա­ձայ­նեց­ված ճա­նա­պար­հա­յին այն քար­տե­զը, որն այլ կերպ կոչ­վում է «Լավ­րո­վյան պլան», կոնկ­րետ դեպ­քում` նո­րաց­ված պլան։ Ե­թե Կա­զա­նյան փաս­տաթղ­թից (դրա­նից ա­ռաջ` Մադ­րի­դյա­նից) ար­տած­ված փաս­տաթղ­թում ար­ձա­նագր­ված էր յոթ, ա­պա` հինգ շր­ջան­նե­րի վե­րա­դարձ, Ար­ցա­խի «մի­ջան­կյալ» կար­գա­վի­ճակ, վեր­ջում` խա­ղա­ղա­պահ­նե­րի «կանգ», հի­մա, ինչ­պես պա­րոն Լավ­րովն էր ա­սել, «կազ­մա­կերպ­չա­կան» նր­բու­թյուն­ներ կքն­նարկ­վեն բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, ինչն էլ պետք է հաս­կա­նալ խա­ղա­ղա­պահ­նե­րի «օր­հն­ված ոտ­քի», այս դեպ­քում` ՀԱՊԿ «սա­պո­գի» մուտ­քը հա­կա­մար­տու­թյան գո­տի, դառ­նում է ա­ռաջ­նա­յին։ Ըստ մեզ հա­սած տե­ղե­կու­թյուն­նե­րի, դա լի­նե­լու է եր­կու շր­ջա­նի հան­ձն­ման դի­մաց, ին­չի մա­սին սկզ­բում աս­ված է` զեն­քի մա­տա­կա­րար­ման «լգո­տա» կտր­վի Հա­յաս­տա­նին, սա­կայն, դա­տե­լով պա­րոն Լավ­րո­վի բարձ­րա­ձայ­նու­մից (իսկ դի­վա­նա­գիու­թյան և մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ման­րուք­ներ չկան), նշա­նա­կում է` նոր պար­տիան լա­վա­գույնս մշակ­ված է:


Լավ­րո­վը, ա­յո, սկ­սում էր այն կե­տից, ո­րի մա­սին Փա­շի­նյա­նը բարձ­րա­ձայ­նել էր, թե` «Ես ար­ցա­խյան խնդ­րի լու­ծումն սկ­սում եմ իմ կե­տից»: Իսկ այդ կե­տը, պարզ­վում է, ոչ թե յոթ, ոչ թե հինգ, այլ «հաղ­թա­կան» 2 (եր­կու) շր­ջան­նե­րի վե­րա­դար­ձի դի­մաց է ստան­ձն­վում, ու ոչ գա­զի է­ժա­նաց­ման, կամ, դի­ցուք, C-400-նե­րի ձեռք­բեր­ման:
Ռու­սաս­տա­նը հաս­կա­ցել է` թա­վիշ սի­րո­ղը հաս­տա­տա­պես չի ապ­րի «ու­րա­խու­թյուն ա­նանձ­նա­կան», ե­թե գա­զը է­ժա­նաց­վի կամ, ա­սենք, C-500 տր­վի սույն երկ­րին. նա եր­ջան­կա­նում է իր ա­պա­գա բար­գա­վաճ­մամբ, այն է` նա­խա­գահ դառ­նա­լով, ուս­տի պա­րոն Լավ­րո­վը քո­րեց նրա դն­չի տակ, հռ­չա­կեց պրե­զի­դենտ ու… գնաց:


Ա­ռա­ջի­կա­յում կհաս­կա­նանք` ին­չի՞ դի­մաց: Այս ա­մե­նում, սա­կայն, կա նր­բու­թյուն: Նկա­տի ու­նենք Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի դեմ կազ­մա­կերպ­վող բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը: Նկա­տենք՝ ա­ռայժմ ակ­ցիա­նե­րը մար­դա­շատ չեն, սա­կայն ա­մեն րո­պե, կախ­ված Նի­կո­լի պա­տաս­խա­նից, կա­րող են ա­ռաձ­գա­կա­նա­նալ, ռե­տի­նի նման ձգ­վել, ու թե այդ ա­մե­նից հե­տո ում ձեռ­քում կհայ­տն­վի «հս­կիչ փա­թե­թը», շատ մեծ հար­ցա­կան է, ո­րով­հետև մար­դա­շա­տու­թյուն, «բան­դե­րա­կա­նու­թյուն» ա­պա­հո­վող­նե­րը ոտ­քի վրա են.
ա) Բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցին. այն­տեղ ար­դեն ընդ­դեմ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­կա­քա­րոզ­ներ են ըն­թա­նում, որ­պես սա­տա­նիստ­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն (չմո­ռա­նանք` բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցին մո­րե­խի նման վայր­կյան­նե­րի ըն­թաց­քում կա­րող է լց­նել ողջ Հա­յաս­տա­նը):
բ) Ծռե­րը:
Մնա­ցա­ծի մա­սին` հա­ջորդ դա­սին:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 1668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao