Ինչու՞ է ան­հանգս­տա­ցած Ռու­սաս­տա­նը

Ինչու՞ է ան­հանգս­տա­ցած Ռու­սաս­տա­նը
26.11.2019 | 00:53

Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն ան­ցյալ` 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 16-ին www.kp.ru-ին տված հար­ցազ­րույ­ցում պա­տաս­խա­նե­լով «Մեզ հետ Հա­յաս­տա­նը ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից է, ին­չու՞ մենք 2016 թվա­կա­նին ա­մե­րի­կա­ցի­նե­րին թույ­լատ­րե­ցինք այն­տեղ կա­ռու­ցել 3 կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա» հար­ցին, բա­ռա­ցի ա­սել է հետևյա­լը. «Մեզ մոտ Հա­յաս­տա­նի հետ ա­վարտ­վում է փաս­տաթղ­թի նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րը կե­րաշ­խա­վո­րի այն­տեղ օ­տա­րերկ­րյա զին­ծա­ռա­յող­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, և ո­րը ե­րաշ­խա­վո­րե­լու է այն, որ այդ ա­մե­նը լի­նե­լու է թա­փան­ցիկ»:

Նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու Ռու­սաս­տա­նի ցան­կու­թյու­նը, կար­ծում ենք, պայ­մա­նա­վոր­ված է հայ մաս­նա­գետ­նե­րի եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րին չվս­տա­հե­լու և Ռու­սաս­տա­նի միան­գա­մայն հաս­կա­նա­լի ան­հան­գս­տու­թյան հան­գա­ման­քով: Ա­մեն ին­չից զատ, մենք չու­նենք այն­պի­սի բարձր ո­րա­կա­վոր­մամբ մաս­նա­գետ­ներ և տեխ­նի­կա­կան հա­մա­պա­տաս­խան հա­գե­ցա­ծու­թյան լա­բո­րա­տո­րիա­ներ, ո­րոնք հա­վա­սա­րա­զոր են այս ա­ռու­մով Պեն­տա­գո­նի կա­րո­ղու­թյուն­նե­րին և թույլ կտան Պեն­տա­գո­նի ֆի­նան­սա­վո­րած և Հա­յաս­տա­նում գոր­ծող այդ լա­բո­րա­տո­րիա­նե­րում հայտ­նա­բե­րել կեն­սա­բա­նա­կան կամ գե­նե­տի­կա­կան զեն­քի ստեղ­ծում կամ այդ նպա­տա­կով կա­տար­վող ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, փոր­ձար­կում­ներ, ե­թե դրանք ի­րոք կա­տար­վում են: «Ռու­սաս­տանն ան­հան­գս­տա­ցած է, որ իր սահ­ման­նե­րի եր­կայն­քով տե­ղի է ու­նե­նում այդ լա­բո­րիա­տո­րիա­նե­րի կա­ռու­ցու­մը, և այդ ան­հան­գս­տու­թյու­նը տե­ղին է, ո­րով­հետև մի կող­մից ԱՄՆ-ը չի թույ­լատ­րում Ռու­սաս­տա­նին ստու­գել իր կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րը, մյուս կող­մից՝ Ռու­սաս­տա­նը շր­ջա­պա­տում է այդ կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րով: Եվ Ռու­սաս­տա­նը վա­խեր ու­նի, և ոչ միայն Ռու­սաս­տա­նը, նաև` Չի­նաս­տա­նը, նաև Պարս­կաս­տա­նը…»,- «Հե­նա­րան» մա­մու­լի ա­կում­բում ս. թ. նո­յեմ­բե­րի 18-ին հրա­վիր­ված ա­սու­լի­սի ըն­թաց­քում ա­սաց սն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան ա­ռա­ջին պետ, մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ ԳՐԻ­ԳՈՐ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ: Թե ռուս մաս­նա­գետ­նե­րը ո­րո­շա­կի ե՞րբ ի­րա­վունք և հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան այդ լա­բո­րա­տո­րիա­ներ մտ­նե­լու և ստու­գում­ներ ա­նե­լու, դեռ հայտ­նի չէ: Փաստն այն է, որ տվյալ փաս­տա­թուղ­թը ս. թ. նո­յեմ­բե­րի 11-ին Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի Հա­յաս­տան կա­տա­րած պաշ­տո­նա­կան այ­ցի շր­ջա­նա­կում չի ստո­րագր­վել, թեև ա­վե­լի վաղ, ԶԼՄ-նե­րի հրա­պա­րա­կում­նե­րի հա­մա­ձայն, նա­խա­տես­ված էր, որ պետք է ստո­րագր­վի: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, տվյալ փաս­տա­թուղ­թը վա­ղուց պատ­րաստ է, սա­կայն ա­մե­րի­կյան կող­մը դրա նկատ­մամբ, ըստ երևույ­թին, ինչ-որ վե­րա­պա­հում­ներ ու­նի: Նույն ա­սու­լի­սի ժա­մա­նակ փոր­ձա­գե­տը, անդ­րա­դառ­նա­լով Սեր­գեյ Լավ­րո­վի 2018 թ. վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, հի­շեց­րեց` ին­քը դեռ այն ժա­մա­նակ ա­սել է, որ ԱՄՆ-ը դեմ չի լի­նե­լու Հա­յաս­տա­նի կող­մից հի­շյալ փաս­տաթղ­թի ստո­րագր­մա­նը, բայց կա­րող են լի­նել ո­րոշ վե­րա­պա­հում­ներ, և այդ­պես էլ տե­ղի ու­նե­ցավ:

«Փաս­տե­րը և հա­սա­նե­լի տե­ղե­կատ­վու­թյու­նը վկա­յում են այն մա­սին, որ այդ փաս­տա­թուղ­թը չի ստո­րագր­վել այն պատ­ճա­ռով, որ հայ­կա­կան կող­մը դեռ պատ­րաստ չէ, դրա մա­սին տե­ղե­կաց­րել են ռու­սա­կան դի­վա­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը, որ հայ­կա­կան կող­մը դեռ պատ­րաստ չէ ստո­րագ­րե­լու այդ պայ­մա­նա­գի­րը, ո­րը թույլ կտա ռու­սաս­տան­ցի մաս­նա­գետ­նե­րին մուտք գոր­ծել Պեն­տա­գո­նի գու­մար­նե­րով կա­ռուց­ված լա­բո­րիա­տո­րիա­ներ, և, ըստ երևույ­թին, հայ­կա­կան կող­մը դեռ չի հա­մա­ձայ­նեց­րել այդ փաս­տա­թուղ­թը Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նա­տան հետ»,- ա­սաց Գրի­գոր Գրի­գո­րյա­նը: Պա­րոն Գրի­գո­րյա­նի հա­վաստ­մամբ, վե­րոն­շյալ փաս­տաթղ­թի չս­տո­րագր­ման դեպ­քում մենք կհայ­տն­վենք բա­վա­կա­նին դժ­վար դրու­թյան մեջ: ՍԱՊԾ նախ­կին պե­տի տե­ղե­կաց­մամբ, ըստ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Նի­կո­լայ Պատ­րուշևի վեր­ջին տվյալ­նե­րի, աշ­խար­հում ԱՄՆ-ի կող­մից ստեղծ­ված մոտ 200 այդ­պի­սի լա­բո­րա­տո­րիա կա: Դրանք, ինչ­պես Գրի­գո­րյա­նը նշեց, հիմ­նա­կա­նում` հետ­խոր­հր­դա­յին մի շարք հան­րա­պե­տու­թյուն­նե­րում են, ինչ­պես նաև Աֆ­ղանս­տա­նում, Պա­կիս­տա­նում, Քե­նիա­յում, Տան­զա­նիա­յում, ՈՒ­գան­դա­յում, Թաի­լան­դում, Լաո­սում… «Մինչև 2008 թ. Հա­յաս­տա­նը բա­լանս էր պահ­պա­նում կեն­սա­բա­նա­կան զեն­քի ո­լոր­տում, այ­սինքն՝ պա­հում էր կեն­սա­բա­նա­կան անվ­տան­գու­թյան հա­մա­կարգն իր տնօ­րի­նու­թյան տակ, թույլ չէր տա­լիս այլ եր­կիր մտ­նի,- ա­սաց Գրի­գոր Գրի­գո­րյա­նը:- 2008-ին երբ փոխ­վեց իշ­խա­նու­թյու­նը, այդ բա­լան­սը խախտ­վեց, այ­սինքն` թույլ տր­վեց եր­կու գլո­բալ հա­կա­ռա­կորդ­նե­րից մե­կին տնօ­րի­նել, այ­սինքն` մուտք գոր­ծել մեր դաշտ: Ես հա­մա­րում եմ, որ Հա­յաս­տանն այ­սօր դե­ֆակ­տո (դե­յու­րե ինքն ան­կախ եր­կիր է), շնոր­հիվ ներ­կա­յիս վար­չախմ­բի, գա­ղու­թի կար­գա­վի­ճա­կում է, ԱՄՆ-ի գա­ղու­թի, և այդ գա­ղու­թա­ցու­մը սկս­վել է դեռ 2008 թվա­կա­նից հենց այդ կեն­սա­բա­նա­կան ծրագ­րի շր­ջա­նա­կում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից: Մար­դիկ պետք է հաս­կա­նան, որ գա­ղու­թա­ցու­մը չի նշա­նա­կում կեն­դա­նի ու­ժով, զին­վոր­նե­րով գալ կամ, ա­սենք, ռազ­մա­կան բա­զա դնել, դա նրանց պետք չէ, ին­չու ծախ­սել գու­մար­ներ, ե­թե հնա­րա­վոր է պար­զա­պես հաս­կաց­նել կա­ռա­վա­րու­թյա­նը, որ ամ­բողջ բնակ­չու­թյա­նը կա­րող ենք մի շա­բաթ­վա մեջ վե­րաց­նել, ար­դեն այդ վա­խը բա­վա­կան է նրա հա­մար, որ կառավա­րու­թյուն­նե­րը կա­տա­րեն այն, ինչ ի­րենց ա­սում են»: Փոր­ձա­գե­տի կար­ծի­քով, այ­սօր ԱՄՆ-ը ներ­կա­յիս վար­չա­խում­բը դի­տում է որ­պես նախ­կին վար­չախմ­բի շա­րու­նա­կու­թյուն և այս վար­չախմ­բից սպա­սում է ա­վե­լի ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ, նրանց հա­մար զար­մա­նա­լի կլի­ներ, ե­թե այս վար­չա­խու­մը փոր­ձեր ինչ-որ մի բա­նով ընդ­դի­մա­նալ, այս վար­չա­խում­բը չի կա­րող ընդ­դի­մա­նալ ԱՄՆ դես­պա­նա­տան ոչ մի հրա­հան­գի:

«Դա ար­դեն ակն­հայտ է,- շա­րու­նա­կեց իր խոս­քը Գրի­գոր Գրի­գո­րյա­նը,- դա պար­զա­բան­ման կամ բա­ցատ­րու­թյան կա­րիք չու­նի, և մեր գոր­ծըն­կեր­նե­րը այդ ա­մե­նը տես­նում են, ու հենց դրա­նով են պայ­մա­նա­վոր­ված նրանց վա­խե­րը, որ ու­նե­նա­լով ոչ ա­դեկ­վատ, ա­պի­կար վար­չա­խումբ, ո­րը կա­տա­րում է ցան­կա­ցած հրա­հանգ երկ­րորդ երկ­րի կող­մից, այդ հրա­հան­գը կա­րող է լի­նել ցան­կա­ցած բնույ­թի, այդ հրա­հան­գը կա­րող է վնաս պատ­ճա­ռել, և դրա հա­մար ռու­սաս­տան­ցի մեր գոր­ծըն­կեր­նե­րը պար­զա­պես փոր­ձում են կան­խար­գե­լել, նրանք ցան­կա­նում են Հա­յաս­տա­նին տալ հնա­րա­վո­րու­թյուն ի­րենց հա­մո­զե­լու, որ ի­րենք հար­ված չկա­տա­րեն, այ­սինքն` Հա­յաս­տա­նին տալ հնա­րա­վո­րու­թյուն` ի­րենց ա­պա­ցու­ցե­լու, որ Հա­յաս­տա­նի լա­բո­րա­տո­րիա­նե­րը չեն ծա­ռա­յում ինչ-որ ա­նաստ­ված նպա­տակ­նե­րի, և ռուս մաս­նա­գետ­նե­րի մուտքն այդ տե­սա­կե­տից լիո­վին հիմ­նա­վոր­ված է»: ԱՄՆ-ը խն­դիր չի տես­նում, որ ա­մե­րի­կյան ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով ՀՀ-ում վե­րա­զին­ված կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ մոտ ա­պա­գա­յում կա­րո­ղա­նան մուտք գոր­ծել ՌԴ պե­տա­կան մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու մաս­նա­գետ­նե­րը. այս մա­սին վեր­ջերս «Սվի­լի­Նեթ»-ի հետ զրույ­ցում ա­սել է Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պան Լին Մ. Թրեյ­սին՝ մեկ­նա­բա­նե­լով այն պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որ Հա­յաս­տանն ու Ռու­սաս­տա­նը շու­տով ստո­րագ­րե­լու են հու­շա­գիր՝ այդ լա­բո­րա­տո­րիա­նե­րը ՌԴ ա­ռող­ջա­պա­հու­թյան և ռազ­մա­կան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի առջև բա­ցե­լու հա­մար: Նկա­տենք, սա­կայն, որ ռու­սաս­տան­ցի մաս­նա­գետ­նե­րի` նա­խա­պես հա­մա­ձայ­նեց­ված օրն ու ժա­մին մեկ-եր­կու ան­գամ հի­շյալ լա­բո­րա­տո­րիա­ներ մուտք գոր­ծե­լը և ակ­նա­դի­տար­կում անց­կաց­նե­լը մի բան է, իսկ ցան­կա­ցած պա­հի մուտք գոր­ծե­լու և հա­մա­պա­տաս­խան սար­քա­վո­րում­նե­րով ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տա­րե­լու ի­րա­վունք և հնա­րա­վո­րու­թյուն ստա­նա­լը, այ­սինքն` ի­րա­կան վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լը, բո­լո­րո­վին այլ բան: Ա­հա, թերևս, հենց այս վեր­ջի­նին է, որ ԱՄՆ-ը դեմ է, սա­կայն այդ մա­սին չի բարձ­րա­ձայն­վում, այ­լա­պես ինչ­պե՞ս բա­ցատ­րել Հա­յաս­տա­նի կող­մից Ռու­սաս­տա­նի հետ հի­շյալ փաս­տաթղ­թի ստո­րագր­ման հե­տաձ­գու­մը կամ ձգձ­գու­մը: Հա­յաս­տա­նի կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ ռու­սաս­տան­ցի մաս­նա­գետ­նե­րի մուտ­քը թույ­լատ­րե­լու մա­սին հու­շագ­րի ստո­րագր­ման գոր­ծըն­թա­ցը չպետք է ձգձգ­վի: Այս մա­սին ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցից և փաս­տաթղ­թի ստո­րագր­մա­նը ՀՀ-ի պատ­րաստ չլի­նե­լու փաս­տին բախ­վե­լուց հե­տո, նո­յեմ­բե­րի 14-ին լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ըն­թաց­քում, ՏԱՍՍ-ի տե­ղե­կաց­մամբ, ա­սել է (https:// tass.ru/politika/7119809 ) ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան: «Հույս ու­նենք, որ այն (փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը.- Ա. Հ.) չի ձգձգ­վի»,- հա­վե­լել է Մա­րիա Զա­խա­րո­վան: Դի­վա­նա­գե­տը նշել է նաև, որ այժմ տե­ղե­կու­թյուն չու­նի փաս­տաթղ­թի ստո­րագր­ման մո­տա­վոր ժամ­կե­տի վե­րա­բե­րյալ: Մինչ­դեռ, ՏԱՍՍ-ի նույն հրա­պա­րակ­ման հա­մա­ձայն, ս. թ. նո­յեմ­բե­րի 11-ին Երևա­նում ՀՀ ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը հայ­տա­րա­րել է հու­շագ­րի շա­րադ­րան­քի (բո­վան­դա­կու­թյան) շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­վար­տի մա­սին: Ինչ­պես ակն­հայտ է, Սեր­գեյ Լավ­րո­վի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նը, ե­թե ՏԱՍՍ գոր­ծա­կա­լու­թյունն այն չի ա­ղա­վա­ղել, ին­չը քիչ հա­վա­նա­կան է, հա­կա­սում է դեռ 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 16-ին www.kp.ru-ին տված վե­րոն­շյալ հար­ցազ­րույ­ցում նրա այն հայ­տա­րա­րու­թյա­նը, որ «Մեզ մոտ Հա­յաս­տա­նի հետ ա­վարտ­վում է փաս­տաթղ­թի նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րը կե­րաշ­խա­վո­րի այն­տեղ օ­տա­րերկ­րյա զին­ծա­ռա­յող­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, և ո­րը ե­րաշ­խա­վո­րե­լու է այն, որ այդ ա­մե­նը լի­նե­լու է թա­փան­ցիկ»: Այ­սինքն` ե­թե 2018 թ. դեկ­տեմ­բե­րի դրու­թյամբ ա­վարտ­վում էր փաս­տաթղ­թի նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցը, ա­պա դրա­նից մոտ մեկ տա­րի հե­տո խոսք չպետք է լի­ներ հու­շագ­րի շա­րադ­րան­քի (բո­վան­դա­կու­թյան) շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­վար­տի մա­սին: Պարզ է` ինչ-որ բան այն չէ, և Լավ­րո­վը փա­կագ­ծե­րը չի բա­ցում և այժմ հու­շագ­րի շա­րադ­րան­քի (բո­վան­դա­կու­թյան) շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­վար­տի, այ­սինքն` մեկ տա­րի հե­տո դար­ձյալ փաս­տաթղ­թի նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցի ա­վար­տի մա­սին է խո­սում զուտ դի­վա­նա­գի­տո­րեն, Ռու­սաս­տա­նի և Հա­յաս­տա­նի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չփ­չաց­նե­լու նպա­տա­կով: Այս ա­մե­նից հե­տո մտա­ծում ես, որ Հա­յաս­տա­նը, ի­րոք, ԱՄՆ-ի գա­ղու­թի կար­գա­վի­ճա­կում է:

«Ի­մա­ցեք, որ սա Ա­վան վար­չա­կան շր­ջա­նի Դա­վիթ Մա­լյան 37 հաս­ցեում ԱՄՆ պաշտ­պա­նու­թյան դե­պար­տա­մեն­տի սպառ­նա­լիք­նե­րի նվազ­ման գոր­ծա­կա­լու­թյան ա­ջակ­ցու­թյամբ գոր­ծող ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի ռե­ֆե­րենտ լա­բո­րա­տո­րիան է,- «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրել է «Հա­նուն սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Ար­ման Ղու­կա­սյա­նը:- ԱՄՆ-ն, իսկ ա­վե­լի ման­րա­մասն` Պեն­տա­գո­նը, ծախ­սել է միայն այս լա­բո­րա­տո­րիա­յի վրա մոտ 16 մլն դո­լար։ Ա­յո, Պեն­տա­գո­նը։ Բազ­միցս գրել ենք այս լա­բո­րա­տո­րիա­նե­րի մա­սին և հե­տաքր­քիր է, որ հենց Պեն­տա­գոնն է զբաղ­վում մեր երկ­րում վի­րուս­նե­րի և հա­կա­վի­րուս­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյամբ։ Մեծ հաշ­վով մեզ վրա փոր­ձար­կու­թյուն­ներ են ա­նուն, և դրա հա­մար է, որ վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րի ըն­թաց­քում նոր վի­րուս­ներ են հայ­տն­վել և նույ­նիսկ սի­բի­րախտ։ Այս լա­բո­րա­տո­րիա­նե­րը միան­շա­նակ ու­ժեղ կեն­սա­բա­նա­կան գոր­ծիք են և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կա­րող են դառ­նալ զենք, ո­րը կուղ­ղվի մեր դեմ։ Հենց այդ պատ­ճա­ռով էլ Պեն­տա­գոնն է ֆի­նան­սա­վո­րում այս օ­բյեկտ­նե­րը։ Հա­յաս­տա­նում բո­լոր մար­զե­րում էլ կան այս լա­բո­րա­տո­րիա­նե­րը։ Մենք ե­ղել ենք գրե­թե բո­լոր տե­ղե­րում և կա­րող ենք ա­սել, որ բո­լորն էլ ակ­տիվ աշ­խա­տում են։ Աշ­խար­հում 400 այս­պի­սի լա­բո­րա­տո­րիա­ներ կան։ ՈՒ­շա­դիր ե­ղեք, ո­րով­հետև շատ եմ դեռ ան­դրա­դառ­նա­լու այս լա­բո­րա­տո­րիա­նե­րին»։

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ