Ապո­կա­լիպ­սիս

Ապո­կա­լիպ­սիս
24.03.2020 | 00:11
Եր­բեմն թվում է` դա­ռը ե­րազ է, կարթ­նա­նանք, ու ա­մեն բան այլ կլի­նի: Բայց` չէ՛, դա­ժան ի­րա­կա­նու­թյուն է, որ հան­կար­ծա­կի թա­կեց մարդ­կու­թյան դու­ռը, ինչ­պես և ար­ձա­նագր­ված է` կլի­նի միան­գա­մից, ոչ ոք չի ի­մա­նա, ով կտու­րին է, թող չիջ­նի… ով տանն է, դուրս չգա: Մո­տա­վո­րա­պես:
Ա­պո­կա­լիպ­սի՞ս: Ա­յո: Սա­կայն ի­րա­կա­նում մար­դու հան­դի­պու­մը ինքն իր, իսկ թե ա­վե­լի ստույգ` իր Աստ­ծո հետ, դեմ առ դեմ, ար­ժեք­նե­րը դաս­դա­սե­լու, վե­րարժևո­րե­լու հա­մար:
Իսկ ու՞ր մնաց վի­րու­սի ար­հես­տա­կան տա­րած­ման թեո­րիան։ Այս­տեղ` մեր կող­քին, սա­կայն «զրո» նշա­նա­կու­թյամբ, ո­րով­հետև, որ­քան էլ կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րը, հա­մաշ­խար­հա­յին է­լի­տա­յի նա­խագ­ծում­նե­րը նպա­տա­կա­յին, հետևո­ղա­կան են, այ­նու­հա­դերձ, սա Աստ­ծո ծրա­գիրն է նախ և ա­ռաջ, և մենք դա պետք է հաս­կա­նանք։ Մար­դը չէր ե­կել աշ­խարհ, որ կա­ռու­ցեր Բա­բե­լո­նյան աշ­տա­րակ­ներ ու տա­ճար­ներ, որ ան­գամ հոգևոր տա­ճար­նե­րի հիմ­քում դներ «չեռ­նակ­նիշ­կան», որ Մի­քե­լան­ջե­լոն ստեղ­ծեր մարդ­կա­յին միտք ու տա­ղան­դից բարձր Սիքս­տի­նյան կա­պել­լա, ո­րի ա­ռաջ համ­րա­նում է նույն մար­դը, սա­կայն ինչ-որ մի պա­հի պարզ­վեր, որ նա միա­սե­ռա­կա­նու­թյան հա­կու­մներ է ու­նե­ցել, որ իր տա­ղան­դը նա ձեռք է բե­րել մե­ռած մարդ­կանց մար­մին­ներն ու­սում­նա­սի­րե­լիս, «ա­նա­տո­մի­կու­մում»… ուր աստ­րալ նույն­քան ա­հար­կու է, որ­քան իր՝ Սիքս­տի­նյան կա­պել­լան, որ Ի­տա­լիա­յում շատ ա­վե­լի վատ է, ո­րով­հետև այն աշ­խար­հի կուլտ-կենտ­րոնն է, ար­վես­տի բարձ­րա­կետ, ո­րը սա­կայն շատ քիչ է օգ­նե­լու, երբ մար­դը հի­վանդ է ու գնում է դեպ Աստ­ված. ո­րով­հետև մեծ ար­վես­տի մեջ մեծ հպար­տու­թյուն կա, Ի­տա­լիան կա­թո­լիկ­նե­րի ու հոգևոր­նե­րի կենտ­րոնն է, բայց Պա­պը վեր­ջերս գրե­թե ող­ջու­նում էր նույն միա­սե­ռա­կան­նե­րի միու­թյու­նը, իսկ կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու բար­քե­րը վեր են մեր քն­նարկ­ման թե­մա­նե­րից:
Պետք է մի պահ ժա­մա­նակ գտ­նել, ինք­նա­մե­կու­սա­նալ, նա­յել այդ ա­մե­նին անց­քից, տես­նել մարդ­կու­թյան այ­սօր­վա վի­ճա­կը, տես­նել աշ­խար­հի ա­մա­յի քա­ղաք­նե­րը, հա­ճույ­քի ու ժա­ման­ցի վայ­րե­րը ու հարց­նել` որ ի՞նչ:
-Որ... ու­նայ­նու­թյուն ու­նայ­նու­թյանց:
Կհաղ­թա­հա­րի՞ մարդ­կու­թյու­նը այս գե­րա­գույն ճգ­նա­ժա­մը: Դժ­վար է ա­սել, ո­րով­հետև թե կեն­սա­բա­նա­կան խաղն ու վի­րու­սի տա­րա­ծումն է ան­չափ գրա­գետ կազ­մա­կերպ­ված, թե Աստ­ված է սպա­սում դրա «ար­դյուն­քնե­րին» այն հան­գույն, թե կգտն­վի աշ­խար­հի վրա հա­վատք, ին­չը հա­մա­տա­րած չգտն­վեց Ջր­հե­ղե­ղի, Սո­դոմ-Գո­մո­րի ժա­մա­նակ, բա­ցա­ռյալ Նո­յի ու Ղով­տի: Ո­րոնց բջ­ջի վրա էլ կա­ռուց­վեց աշ­խար­հի հա­ջորդ է­տա­պը, բայց, ինչ­պես տես­նում ենք, մար­դը չսո­վո­րեց ի­րեն տր­ված դա­ռը դա­սը:
Կեն­սա­բա­նա­կան այս մեծ խա­ղը սկ­սած է­լի­տան մտա­ծում է` ինչ կա որ, ե­ղել է ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին, որ­քան եր­կիր, որ­քան զին­վոր «վեր­ջա­ցան», էա­կան չէ, աշ­խար­հը վե­րա­բաշխ­վեց: Նույ­նը` ֆա­շիզ­մը, մարդ­կա­յին դարչ­նա­գույն ժան­տախ­տի, ոչ վի­րու­սի տես­քով տա­րած­վեց այն ¥հի­մա չգի­տես` դա՞ էր ա­վե­լի դա­ժան, թե՞ այս կո­րո­նա­վի­րու­սը¤, ցն­ցեց, բա­ժա­նեց աշ­խար­հը նո­րո­վի… որ­քա՞ն մարդ մա­հա­ցավ. ինչ էա­կան է` այդ հաշ­վար­կը չէր ար­ված մարդ­կա­յին կյան­քե­րի վրա, ար­ված էր ռե­սուրս­նե­րի ու ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րի վրա:
Հաս­կա­նա­լի է` այ­սօր վի­րու­սը տա­րա­ծող­նե­րը վակ­ցի­նան էլ ու­նեն, կա­րող են ան­վերջ պաշտ­պան­վել: Բայց կա մեկ «նո». Գիրքն ա­սում է` վեր­ջին օ­րե­րին լի­նե­լու են կա­տակ­լիզմ­ներ, երկ­րա­շար­ժեր, տեղ-տեղ ջր­հե­ղեղ­ներ, ա­սել է` խա­ղի Տե­րը մեկ ու միակն Աստ­ված է:
«Պայ­մա­նա­վոր­վե՞լ» են վի­րու­սա­ման­նե­րը Աստ­ծո հետ: Ի­հար­կե` ոչ: Ե­թե ոչ հա­կա­ռա­կը. Աստ­ված ա­ռա­ջինն անց­նե­լու է նրանց դռ­նե­րով…. հա­վատք ո­րո­նե­լիս:
Իսկ վի­ճա­կը, ի­րա­կա­նում, այն­քան էլ կա­տաս­տոր­ֆիկ չէ այն ա­ռու­մով, որ «հա­վատք» գտն­վե­լու դեպ­քում, ել­քը չի լի­նե­լու այն­պի­սին, ինչ­պի­սին «գծել» է հա­մաշ­խար­հա­յին է­լի­տան, լի­նե­լու է` ԱՅԼ:
Քն­նենք մեզ գո­նե այս օ­րե­րին` ո­րո­նու՞մ ենք մենք Աստ­ծուն. նրա տա­ճա­րում ենք, թե՞ սպա­սում ենք օգ­նու­թյուն դր­սից, մար­դուց, այլ երկ­րից, քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նից։
Որն էլ մեր դեպ­քում, Աստ­ված տվել, չի խնա­յել, ոչ միայն ա­հա­վոր ան­հա­վատ ու հե­թա­նոս, ան­գամ շատ դեպ­քե­րում` սր­բա­պիղծ է:
Գլու­խը քա­րը, մեր տա­ճա­րը մեր ներ­սում է, այն­տեղ պետք է վա­ռենք հա­վատ­քի մեր մո­մե­րը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 1198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ