Ասում են...

Ասում են...
15.05.2020 | 00:33

...թե խոր­հր­դա­րա­նա­կան վեր­ջին մի­ջա­դե­պից հե­տո ճամ­փա ան­ցած քայ­լա­կան­նե­րը սկ­սել են բա­ցար­ձակ չվս­տա­հել Փա­շի­նյա­նին. խմ­բակ­ցու­թյու­նում մեծ լար­վա­ծու­թյուն է տի­րում. Փա­շի­նյա­նի ան­կան­խա­տե­սե­լիու­թյու­նը սկ­սել է նյար­դայ­նաց­նել, ան­հան­գս­տու­թյուն պատ­ճա­ռել բո­լո­րին։ Հիաս­թափ­ված­նե­րը բա­վա­կա­նին շատ են. խիստ կաս­կա­ծում են` կա­րո­ղա­նա­լու՞ են հաղ­թա­հա­րել ստեղծ­ված վի­ճա­կը, թե նյար­դե­րի պր­կու­մը նոր պոռթ­կու­մի ա­ռիթ է տա­լու: Ա­վե­լին, խոր­հր­դա­րա­նի մի­ջան­ցք­նե­րում շշն­ջում են, որ չի բա­ցառ­վում մի օր զարթ­նեն, տես­նեն` նոր վար­չա­պետ ու­նեն, և այդ վար­չա­պե­տին ի­րենք են ընտ­րել: Դա է պատ­ճա­ռը, որ Նի­կո­լը փոր­ձում է «մաք­րա­զեր­ծում» ի­րա­կա­նաց­նել թե՛ պատ­գա­մա­վոր­նե­րի, թե՛ կա­ռա­վա­րու­թյան, հատ­կա­պես Տիգ­րան Ա­վի­նյա­նի շր­ջա­պա­տում: Սա­կայն պատ­գա­մա­վոր­նե­րի, հատ­կա­պես զոհ­ված ա­զա­տա­մար­տի­կի որ­դի, իմ­քայ­լա­կան­նե­րի կող­մից հարգ­ված պատ­գա­մա­վոր Վար­դան Ա­թա­բե­կյա­նի «դու­խով» պահ­ված­քը, որ ոչ մի գնով չի դնե­լու ման­դա­տը, ջար­դել է Նի­կո­լի «ա­մե­նա­կա­րո­ղու­թյան» մի­ֆը, և Ազ­գա­յին ժո­ղո­վում ար­դեն Մա­րու­քյան-վար­չա­պե՞տ, թե՞ Ա­վի­նյան-վար­չա­պետ տար­բե­րակն է քն­նարկ­վում:

Դիտվել է՝ 18559

Մեկնաբանություններ