«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    31.07.2020| 00:30
    ...թե թի­մը Նի­կոլ Փա­շի­նյա­նի տա­կից ա­վա­զա­հա­տի­կի նման սա­հում է. մի կող­մից ՍԴ դա­տա­վո­րի թեկ­նա­ծու­թյան խն­դի­րը, ո­րը բա­նակ­նե­րի է բա­ժա­նել ա­ռանց այն էլ մի կերպ զսպ­վող «Իմ քայ­լին», մյուս կող­մից Մա­կուն­ցի ծի­ծա­ղե­լի պահ­ված­քը` կապ­ված Զա­րե­հի որ­դի` «շիշ բռ­նող» Հայկ Սարգ­սյա­նի հետ, որն ա­ռանց այն էլ Նի­կո­լի «սև ցու­ցա­կում» էր, որ­պես պո­տեն­ցիալ ման­դա­տը վայր դնող, ո­րով­հետև բա­ցար­ձակ «պրիզ­նատ» չի գա­լիս որևէ մե­կին, այդ թվում և Նի­կոլ Փա­շի­նյա­նին։
  • Ասում են...

    Ասում են...

    28.07.2020| 00:31
    ...թե աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թ­յան «ղե­կը» նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի մեր­ձա­վոր Ստե­փան Մա­չ­յա­նի ձեռ­քին է։ Նա Բա­թո­յա­նի քրոջ ա­մու­սինն է և նա­խա­րա­րու­թ­յան գրե­թե բո­լոր պաշ­տոն­նե­րի պա­տաս­խա­նա­տուն. համ խորհր­դա­կան է, համ օգ­նա­կան, համ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար, համ բաժ­նի պետ, այլ խոս­քով` գե­րա­տես­չու­թ­յու­նը նրա են­թա­կա­յութ­յան տակ է։
  • Ասում են...

    Ասում են...

    23.07.2020| 23:55
    ...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլոբ­լիս­տա­կան հե­նա­սյուն ԿԳՄՍ նա­խա­րա­րը կաշ­վից դուրս է գա­լիս, որ կա­րո­ղա­նա դառ­նալ փոխ­վար­չա­պետ, «շե­ֆին» ա­զա­տի Տիգ­րան Ա­վի­նյա­նի մեծ «հոգ­սից»:
  • Ասում են...

    Ասում են...

    21.07.2020| 16:08
    ...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը ծանր խո­սակ­ցու­թ­յուն է ու­նե­ցել իր «անձ­նա­կան օգ­տա­գործ­ման» ՍԴ դա­տա­վոր Վա­հե Գրի­գո­ր­յա­նի հետ, քան­զի, այս վի­ճա­կի տու­ժող­նե­րից մեկն էլ ՀՀ կա­ռա­վա­րու­թ­յունն է։
  • Ասում են...

    Ասում են...

    21.07.2020| 14:09
    ...թե Ա­վի­նյա­նի հրա­ժա­րա­կան չի լի­նի, այն սուբ­լի­մաց­վել է «Բի­լայ­նի» և «Յու­քո­մի». շուրջ գոր­ծըն­թաց­նե­րով: Ե­սա­յան­նե­րի թի­կուն­քում հենց Ա­վի­նյա­նի, ի­րա­կա­նում նրա օգ­նա­կան Վա­րագ Սի­սե­ռյա­նի բազ­մահ­մուտ ա­կանջ­ներն են ծիկ­րա­կում։
  • Ասում են...

    Ասում են...

    14.07.2020| 12:45
    ...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի մեծ ռևե­րան­սը` ա­վե­տա­րան­չա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ, Սահ­մա­նադ­րու­թ­յան դրույ­թի հեր­թա­կան խախտ­մամբ` նույն կար­գա­վի­ճա­կի ու հար­թու­թ­յան մեջ դնե­լու հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ու ա­վե­տա­րան­չա­կան ե­կե­ղե­ցին, պայ­մա­նա­վոր­ված էր նաև այն հան­գա­ման­քով, որ այդ ե­կե­ղե­ցու հիմ­նա­կան մաս­նա­ճ­յու­ղը` «Կյան­քի խոս­քը», հե­ղա­փո­խու­թ­յան օ­րե­րին զին­վո­րա­կան կար­գա­պա­հու­թ­յամբ մաս­նակ­ցել է թավ­շ­յա հե­ղա­փո­խու­թ­յա­նը։
  • Ասում են...

    Ասում են...

    10.07.2020| 00:07
    ...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­բեք պաշ­տո­նանկ չի ա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նին, ան­գամ ե­թե ողջ հայ ազ­գին վեր­ջինս քշի կա­ռափ­նա­րան:
  • Ասում են...

    Ասում են...

    07.07.2020| 00:45
    ...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը «պրո­ֆի­լակ­տիկ» մի­ջո­ցա­ռում­նե­րով իր թի­մա­կից­նե­րին ու ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թ­յան ան­դամ­նե­րին «չո­րով», ընդ­հուպ «Նի­կո­լա­կան բա­ռամ­թեր­քով» հաս­կաց­րել էր, որ ա­լամ աշ­խար­հում ին­քը միակ և «ան­գութ» ա­սողն է։
  • Ասում են...

    Ասում են...

    03.07.2020| 00:18
    ...թե խորհր­դա­րա­նա­կան «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում շա­տե­րը, որոնք քչից-­շա­տից կա­յա­ցած են եղել, իրենց գործն են ու­նե­ցել, խիստ փոշ­մա­նել են, որ պատ­գա­մա­վոր են դար­ձել. հենց նրանք են, որ հայտն­վել են Նի­կոլ Փաշ­ին­յա­նի «ցու­ցա­կում»` որ­պես անհ­նա­զանդ­ներ:
  • Ասում են...

    Ասում են...

    30.06.2020| 00:24
    ...թե ընդ­դի­մա­դիր ճամ­բա­րում ար­դեն իսկ պատ­րաստ է ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը` «Կոն­սեն­սուս` մի­նուս մեկ» ֆոր­մա­տով. գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ­ներն են Սերժ Սարգ­ս­յանն ու Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նը, ո­րոնք կա­րո­ղա­ցել են այս օ­րե­րին քով քո­վի բե­րել ար­տա­խորհր­դա­րա­նա­կան և ան­գամ խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րին, ի դեմս ԲՀԿ-ի: