ReAnimania 2019
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.10.2019| 00:06
    Ար­դարև, նրանք մո­լոր­ված են գի­նով, նրանք ի­րենց կորց­րին օ­ղու հա­մար. քա­հա­նան ու մար­գա­րեն օ­ղու հա­մար հի­մա­րա­ցան, գի­նու հա­մար ցնոր­վե­ցին. օ­ղիով հար­բած` նրանք դան­դա­չե­ցին ու մո­լոր­վե­ցին, ո­րով­հետև դա ինք­նին հի­մա­րու­թյուն է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.10.2019| 00:04
    «Այս ժո­ղո­վուր­դը մոտ է ինձ իր բե­րա­նով, իր շր­թունք­նե­րով է մե­ծա­րում ինձ, բայց սր­տով հե­ռա­ցել ու մե­կու­սա­ցել է ինձ­նից. զուր է ինձ պաշ­տում, մարդ­կանց պատ­վի­րան­ներն ու վար­դա­պե­տու­թ­յուն­ներն է ու­սու­ցա­նում։ Դրա հա­մար ես էլ պի­տի փո­խեմ այդ ժո­ղովր­դին, պի­տի այ­լա­փո­խեմ նրան, պի­տի կորց­նեմ ի­մաս­տուն­նե­րի ի­մաս­տու­թ­յու­նը և ար­հա­մար­հեմ խորհր­դա­կան­նե­րի խոր­հուրդ­նե­րը»։
  • Ա­ստվածաշունչ մատյանից

    Ա­ստվածաշունչ մատյանից

    11.10.2019| 00:08
    Ա­նա­պա­տում կան­չո­ղի ձայնն է. «Պատ­րաս­տե­ցե՛ք Տի­րոջ ճա­նա­պար­հը և հար­թե­ցե՛ք մեր Աստ­ծու շա­վիղ­նե­րը։ Բո­լոր ձո­րե­րը պի­տի լց­վեն, և բո­լոր լեռ­ներն ու բլուր­նե­րը պի­տի ցած­րա­նան, դժ­վա­րին տե­ղե­րը պի­տի դյու­րին դառ­նան, և ա­ռա­պար­նե­րը`դաշ­տեր։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.10.2019| 00:01
    Բա­րե­պաշտ­նե­րի ճա­նա­պարհ­ներն ու­ղիղ են, հարթ ու դյու­րին են աստ­վա­ծա­պաշտ­նե­րի ճա­նա­պարհ­նե­րը։ Տի­րոջ ճա­նա­պարհ­ներն ար­դար են։ Քո ան­վանն ենք ա­պա­վի­նել մենք և քո հի­շա­տա­կին, ո­րին տեն­չում է մեր հո­գին։ Գի­շե­րով իմ հո­գին դե­պի քեզ է շտա­պում, Աստ­վա՛ծ, քան­զի քո հրա­ման­նե­րը լույս են երկ­րի վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.10.2019| 00:02
    Տե՛ր, նե­ղու­թյան մեջ հի­շե­ցինք քեզ, ո­րով­հետև քո տված փոքր նե­ղու­թյու­նը խրատ է մեզ հա­մար։ Ինչ­պես որ եր­կուն­քի մեջ գտն­վո­ղը, որ մոտ է ծնն­դա­բե­րե­լու, ճչում է իր ցա­վե­րից, այդ­պես ե­ղանք նաև մենք քո եր­կյու­ղից, Տե՛ր, մենք, որ քո սի­րե­լին ենք. հղիա­ցանք, եր­կուն­քով բռն­վե­ցինք, ծնե­ցինք ու երկ­րի վրա ստեղ­ծե­ցինք փր­կու­թյան քո ո­գին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.10.2019| 00:02
    Տե՛ր Աստ­ված իմ, ես պի­տի փա­ռա­բա­նեմ քեզ, պի­տի օրհ­նեմ քո ա­նու­նը, քան­զի սքան­չե­լի գոր­ծեր կա­տա­րե­ցիր` ա­ռա­ջին խոր­հուր­դը ճշ­մա­րիտ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.09.2019| 00:04
    Այս­պես է ա­սում Զո­րու­թյուն­նե­րի Տե­րը. «Ինչ­պես ա­սա­ցի, այն­պես պի­տի լի­նի, և ինչ­պես մտա­ծել եմ, այն­պես էլ պի­տի կա­տար­վի. ա­սո­րես­տան­ցի­նե­րին իմ երկ­րի մեջ և իմ լեռ­նե­րի վրա պի­տի կո­տո­րեմ, թող նրանք ոտ­քի տակ գնան, և նրանց լուծն ընկ­նի ձեր վրա­յից, նրանց բռ­նու­թյու­նը վե­րա­նա ձեր պա­րա­նո­ցից»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.09.2019| 00:02
    Եսսեի ար­մա­տից գա­վա­զան պի­տի ըն­ձ­յուղ­վի, ծա­ղիկ պի­տի բուս­նի այդ ար­մա­տից։ Նրա վրա պի­տի իջ­նի Աստ­ծու հո­գին, ի­մաս­տու­թ­յան և հան­ճա­րի հո­գին, խորհր­դի ու զո­րու­թ­յան հո­գին, գի­տու­թ­յան և աստ­ված­պաշ­տու­թ­յան հո­գին. Աստ­ծու եր­կ­յու­ղի հո­գին պի­տի լց­նի այն։ Ո՛չ ըստ կար­ծի­քի պի­տի դա­տի նա և ո՛չ էլ ըստ խոս­քե­րի հան­դի­մա­նի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.09.2019| 00:03
    Այն­պես պի­տի լի­նի, որ, երբ Տե­րը վեր­ջաց­նի ա­մեն ինչ, որ կա­տա­րե­լու է Սիո­նի բար­ձուն­քի վրա և Ե­րու­սա­ղե­մում, իր բար­կու­թյու­նը պի­տի թա­փի նաև մե­ծամ­տա­ցո­ղի վրա, Ա­սո­րես­տա­նի իշ­խա­նի և գո­ռո­զու­թյամբ փայ­լող նրա աչ­քե­րի վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.09.2019| 00:01
    Այն օ­րը պի­տի ա­սես. «Օրհ­ներ­գում եմ քեզ, Տե՛ր, որ բար­կա­ցար ինձ վրա, բայց քո զայ­րույ­թը հե­ռաց­րիր ինձ­նից և ո­ղոր­մե­ցիր ինձ։ Ա­հա Աստ­վածն իմ և փր­կիչ Տերն իմ. ես հույսս դրե­ցի նրա վրա և եր­կ­յուղ չեմ կրե­լու, քան­զի Տերն իմ փառքն է ու իմ օրհ­նու­թ­յու­նը, և փր­կու­թ­յուն ե­ղավ ինձ հա­մար»։