«Իմ քայլի» պատգամավորն «Ահազանգ» նախաձեռնության հետ չի հանդիպի

«Իմ քայլի» պատգամավորն «Ահազանգ» նախաձեռնության հետ չի հանդիպի
20.06.2019 | 15:04

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձանժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը չի պատրաստվում հանդիպել խորհրդարանի դարպասների մոտ նստացույց անող ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդների հետ։ «Իրատեսի»-ի հետ զրույցում իր՝ երիտասարդներին չհանդիպելը հետևյալ կերպ բացատրեց՝ վերցրել են Հարկային օրենսգրքի մի հատվածը, ու փորձում են ստեղծել տպավորություն, որ ժողովուրդը դժգոհ է։ Ըստ նրա՝ «Ահազանգի» երիտասարադներն ինչ-որ բաներ են ասում, որ իրականության հետ ոչ մի կապ չունի։
- Ինչ վերաբերում է պարտադիր կուտակայինին, ապա այն ընդունվել է տարիներ առաջ ու այսօր դնել մկրատով կտրել, ապա դա ուղղակի կկործանի ֆինանսական ամբողջ համակարգը։ Մենք դա չենք կարողանալու անել։ Շատ մտածված ինչ-որ բան պետք է փորձենք անել ոլորտն ինչ-որ ձևով կարգավորելու համար։ Հարկային փոփոխությունների ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք աշխատող, ստեղծող մարդուց հարկերը քիչ ենք հավաքելու, փոխարենը շատ ենք հարկելու հարուստներին, որ ունեն վիլաներ, թանկ մեքենաներ և այլն։ Իրենք ինչի՞ց են դժգոհում, չեմ հասկանում։
- Առաջինից երկրորդ ընթերցում ի՞նչ կետեր են փոխվել Հարկային օրենսգրքում։
- Առացաքային որևէ փոփոխություն չի եղել, բայց փոփոխություններ, իհարկե, եղել են։ Գրավատների, մասնավոր փոխանակման կետերի, հարկերի մասով է փոփոխոություն եղել։ Կարծում եմ՝ հետագայում էլ ավելի մեղմացումներ կլինեն հարկային դաշտում, մասնավորապես՝ փոքր և գերփոքր բիզնեսի համար: Այնպես որ խորհուրդ կտամ բոլորին գնալ ու ըմբոշխնել այն։
- Հնարավո՞ր է համահարթ հարկման կիրառումից հետո հասկանաք՝ այն չի արդարացնում իրեն, ու նորից հետ գնաք պրոգերսիվին։
- Պրոգրեսիվին հետ գալու տարբերակը կքննարկվի այն ֆոնի վրա, երբ հարկային դաշտ կբերենք ամբողջ եկամուտները, ունեցվածքը։ Ասում ենք եկամտային հարկ, բայց սա հարկում է աշխատավարձից։ Եկամուտները չեն հարկվում, այլ՝ աշխատավարձը։ Եթե կլինի համատարած հայտարարագրում՝ գույքի, ունեցվածքի, ծախսերի, ապա կարող է լինել և՛ պրոգրեսիվ հարկում, և՛ համահարթ։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao