«Ա­դաբ­ր­յամ­սի» ու «ա­սուժ­դամ­սի» ժա­մա­նակ­նե­րի ո­գով

«Ա­դաբ­ր­յամ­սի» ու «ա­սուժ­դամ­սի» ժա­մա­նակ­նե­րի ո­գով
19.11.2019 | 01:31

Աշ­խար­հում երևի թե ոչ մի կի­նոն­կար, այն էլ դեռևս նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լում, չի հա­նել այն­պի­սի աղ­մուկ, որ­պի­սին հա­նել ու դեռ հա­նե­լու է եր­բեմ­նի ծան­րորդ Մե­լի­նե Դա­լու­զյա­նին նվիր­վե­լիք «Մել» հայ-հո­լան­դա­կան հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան կի­նոն­կա­րը, որ­տեղ ֆի­նան­սա­վոր­ման ա­ռյու­ծի բա­ժի­նը՝ 100000 եվ­րո, հո­լան­դա­կան կող­մինն է։ Հե­տաք­րք­րա­կան է, որ հա­սա­րա­կու­թյա­նը երկ­փեղ­կած նա­խա­գիծն ամ­բող­ջու­թյամբ ու ա­նա­ռար­կե­լիո­րեն պաշտ­պա­նում է իշ­խա­նա­կան թևը, և հա­վա­սա­րա­պես շա­հար­կում, միան­շա­նակ հար­վա­ծի տակ են առ­նում նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։


Խնդ­րո առն­չու­թյամբ այն­պես չէ, որ չկա եր­րորդ կողմ, սա­կայն այն իր գնա­հա­տա­կա­նի մեջ ա­վե­լի շուտ ու ա­վե­լի շատ զգաց­մուն­քա­յին-զգա­յա­կան է, միջ­նոր­դա­վոր­ված, քան­զի ամ­բող­ջու­թյան մեջ աղ­մուկ հա­նած նյու­թից տե­ղյակ է լոկ հա­կա­դիր կող­մե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով։ Ե­թե ան­գամ այս եր­րորդ կողմն էլ պայ­մա­նա­կա­նո­րեն մի պահ թող­նենք մի կողմ, զա­վեշտն այն է, որ խնդ­րո առն­չու­թյամբ նաև բևե­ռաց­ված կող­մերն են ի­րենց դիր­քո­րոշ­մամբ հի­շեց­նում մեր ոչ վաղ ան­ցյա­լը, երբ կար­ծիք էր ձևա­վոր­վում հա­մա­ձայն «ա­դաբ­րյամ­սի» կամ «ա­սուժ­դամ­սի»՝ ա­ռանց բուն նյու­թին ծա­նոթ լի­նե­լու։


Կի­նոն­կա­րի ստեղծ­մանն ընդ­դի­մա­ցող կողմն այն կար­ծի­քին է, որ սե­ռա­փոխ ե­ղած, հայ­րե­նի­քը լքած եր­բեմ­նի ծան­րորդ Մե­լի­նե Դա­լու­զյա­նին հե­րոս ընտ­րելն իր հեն­քի մեջ ի­րա­կա­նում ոչ այլ ինչ է, ե­թե ոչ այ­լա­սեր­վա­ծու­թյան քա­րոզ, որ նրա՝ Եվ­րո­պա­յի կրկ­նա­կի չեմ­պիոն լի­նելն ըն­դա­մե­նը ծխա­ծած­կույթ է ֆիլ­մի հե­ղի­նակ­նե­րի ի­րա­կան նպա­տակ­նե­րի հա­մար, և որ ե­թե վայ-կի­նոն­կա­րի հե­ղի­նակ­նե­րի նպա­տա­կը նրա մար­զա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նելն է, մենք կի­նո­հե­րո­սի վե­րա­ծե­լու շատ ա­վե­լի ար­ժա­նա­վոր, շատ ա­վե­լի մեծ վաս­տակ ու­նե­ցող մար­զիկ­ներ ու­նենք։ Ա­վե­լին՝ այս քն­նա­դա­տու­թյան մեջ աչ­քա­թող չի ար­վում այն հան­գա­ման­քը, որ ոչ մա­քուր պայ­քա­րում հաղ­թա­նակ­նե­րի հա­սած Մե­լի­նե Դա­լու­զյա­նի պատ­ճա­ռով ծան­րա­մար­տի Հա­յաս­տա­նի ընտ­րա­նին մաս­նա­կից­նե­րի հաշ­վար­կով կա­րող է տե­ղեր կորց­նել Տո­կիո­յում կա­յա­նա­լիք ա­ռա­ջի­կա օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում։ Որ­պես փաս­տարկ նշ­վում է և այն, որ եր­բեմ­նի մար­զի­կը, ըստ էու­թյան, լքել է հայ­րե­նի­քը և ո՞րն է նման ան­ձի մա­սին ստեղծ­վող կի­նոն­կա­րի հա­մար պե­տա­կան բյու­ջեից 20 մի­լիոն դրամ հատ­կաց­նե­լու ի­մաս­տը։


Իշ­խա­նա­կան թևի մա­տուց­մամբ, հօ­գուտ ֆիլ­մի ստեղծ­ման, ի սկզ­բա­նե փաս­տարկ էր բեր­վում Մե­լի­նեի՝ Եվ­րո­պա­յի կրկ­նա­կի չեմ­պիոն լի­նե­լը, ու ա­հագ­նա­ցող կար­ծի­քի ճն­շու­մը հա­կա­դարձ­վում էր նրա­նով, թե հայ­կա­կան կող­մը դրա ստեղծ­մա­նը մաս­նակ­ցում է միայն կի­նո­հե­րո­սու­հու մար­զա­կան նվա­ճում­նե­րը ներ­կա­յաց­նե­լու մա­սով ¥պատ­կե­րաց­նում ե՞ք, թե ֆիլմ դի­տե­լու ինչ նո­րա­րա­կան մո­տե­ցում է ա­ռա­ջարկ­վում՝ այս­քան մա­սը մեր ֆի­նան­սա­վոր­մամբ է, այս­քան մա­սը՝ դի­մա­ցի­նի¤, մինչև որ հա­սա­րա­կու­թյան կող­մից մար­սե­լու ու­ղեն­շա­յին միան­գա­մայն այլ բան գծագ­րեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ ի­րեն բնո­րոշ ար­վես­տա­կա­նու­թյամբ խն­դիրն ա­վե­լի շատ զգա­յա­կան կողմ տա­նե­լով ու որ­պես ան­հա­տի ող­բեր­գու­թյուն ներ­կա­յաց­նե­լով, այդ կերպ մար­զու­հուն ոչ միայն իր անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան տակ առ­նե­լով, այլև նետ­ված մար­տահ­րա­վե­րի տես­քով հայ­տա­րա­րե­լով, որ ին­քը հպարտ է ֆիլ­մի նկա­րա­հան­մա­նը կա­նաչ լույս ցու­ցա­նած նա­խա­րա­րու­թյան ո­րո­շու­մով։


Հարկ հա­մա­րենք նկա­տել, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ո­րա­կում­նե­րից աշ­խա­տեց վայր­կյան ա­ռաջ օգտ­վել հա­սա­րա­կու­թյան այն մա­սը, որն իր ողջ գի­տակ­ցա­կան կյան­քում ա­ռաջ­նորդ­վել է «Տաք լի­նի, ցան­կա­ցած ծակ լի­նի» սկզ­բուն­քով։ Մեր խո­րին հա­մոզ­մամբ` այս պա­տե­հա­պաշտ­նե­րի ոհ­մա­կը մեր երկ­րի անվ­տան­գու­թյանն ուղղ­ված ա­մե­նա­խո­շոր սպառ­նա­լիքն է, իսկ տվյալ պա­րա­գա­յում այն ըն­դա­մե­նը կր­կին հաս­տա­տել է իր կե­ցու­թյան վայ­րի հաս­ցեն ու դրա­նից ա­վե­լի ար­ժեք այն չի ներ­կա­յաց­նում, ուս­տի ե­կեք այդ գորշ զանգ­վա­ծի վրա ա­ռանձ­նա­պես չծան­րա­նանք, քա­նի որ կու­զին միայն գե­րեզ­մա­նը կա­րող է ուղ­ղել։ Անց­նենք ա­ռաջ։
Ստեղծ­վե­լիք կի­նոն­կա­րի շուրջ ծա­վալ­ված ա­ժիո­տաժն ան­դառ­նա­լի հար­ված կա­րող է հասց­նել երկ­րին, և ով­քեր չեն կարևո­րում դրա հնա­րա­վոր անդ­րա­դար­ձում­նե­րը, մեր հա­մեստ կար­ծի­քով կա­տա­րյալ մո­լո­րու­թյան մեջ են։ Մաս­նա­վո­րա­պես տե­սեք, թե ինչ ար­ձա­գանք­նե­րով են հան­դես ե­կել ծան­րա­մար­տի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ, Հա­յաս­տա­նի ծան­րա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի գլ­խա­վոր քար­տու­ղար Փա­շիկ Ա­լա­վեր­դյանն ու աշ­խար­հի կրկ­նա­կի չեմ­պիոն Սի­մոն Մար­տի­րո­սյա­նը։


Բնավ չթե­րաժևո­րե­լով վեր­ջի­նիս ու նրա օ­րա­վուր կշիռ ստա­ցող ձայ­նի հե­ղի­նա­կայ­նու­թյու­նը՝ ես ա­վե­լի շատ տագ­նա­պած եմ Փա­շիկ Ա­լա­վեր­դյա­նի «վա­բանկ» գնա­լուց, մարդ, ով իր հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան հետ հան­րու­թյանն ա­վե­լի շատ հայտ­նի է և իր քիչ թե շատ հար­մար­վո­ղա­կա­նու­թյամբ, սուր ծայ­րե­րը հար­թեց­նե­լու, կա­մուրջ­ներ կա­պե­լու ու­նա­կու­թյամբ ու դա ոչ միայն երկ­րի ներ­սում։ Մաս­նա­վո­րա­պես մենք դա տես­նե­լու ա­ռիթ ենք ու­նե­ցել ար­տերկ­րի իր կո­լե­գա­նե­րի, ծան­րա­մար­տի մի­ջազ­գա­յին, եվ­րո­պա­կան ֆե­դե­րա­ցիա­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ շփում­նե­րում։ Ա­սե­լիքս այն է, որ կոշտ ու­ժի ցու­ցադր­մամբ, աս­ֆալտ­նե­րին փռե­լու, պա­տե­րին ծեփռ­տե­լու մտայ­նու­թյամբ խնդ­րի լուծ­ման գնա­լով՝ մենք ի­րա­կա­նում կա­րող ենք ոչ միայն լուրջ հա­կազդ­ման փաս­տի ա­ռաջ կանգ­նել, այլև լուրջ բա­նե­րում տա­նուլ տալ, իսկ սա ա­ռանձ­նա­պես վտան­գա­վոր է:


Ես աշ­խա­տում եմ հնա­րա­վո­րինս մեղմ ե­րանգ­նե­րով ներ­կա­յաց­նել հիմ­նախ­նդ­րին կաց­նա­յին լու­ծում տա­լու հետևանք­նե­րը։ Կար­ծում եմ, որ չէր խան­գա­րի հետ­քայ­լը կամ մաս­նա­կի հետ­քայ­լը՝ խն­դի­րը հնա­րա­վո­րինս հա­մա­կող­մա­նի քն­նու­թյան առ­նե­լու, թեր ու դեմ կող­մե­րը հաշ­վար­կե­լու հա­մար։ Սա ես ա­սում եմ նաև որ­պես մարդ, ով թերևս ա­մե­նա­շատն է գրել Մե­լի­նե Դա­լու­զյան մար­զի­կի մա­սին՝ նրա մաս­նակ­ցու­թյունն այս կամ այն ա­ռաջ­նու­թյուն­նե­րին ներ­կա­յաց­նե­լով ոչ միայն վի­ճա­կագ­րա­կան հի­շա­տա­կում­նե­րով։ Ես սա ա­սում եմ նաև որ­պես մարդ, ով ծան­րա­մար­տի մա­սին գր­քի հե­ղի­նակ է, մար­զիկ­նե­րի հետ շփ­վե­լու եր­կա­րա­մյա փորձ ու­նի, հս­տակ գի­տի, որ այդ աշ­խար­հի ու­ժեղ­ներն ու­ժեղ են ոչ միայն ի­րենց ֆի­զի­կա­կա­նով, այլև կա­մա­յին բարձր հատ­կա­նիշ­նե­րով, ար­ժե­հա­մա­կար­գա­յին պինդ պատ­կե­րա­ցում­նե­րով, ի­րենց պատ­վի, նա­մու­սի, թա­սի­բի մա­սին ըն­կա­լում­նե­րով։ Ի­մաստ ու­նի՞ երկ­րին պա­տիվ ու փառք բե­րող այդ ու­ժին հրահ­րել, ուղ­ղոր­դել այլ հուն մտ­նել։ ՈՒ քա­նի որ թե­ման առ­նչ­վում է նաև կի­նո­յին, «Հարս­նա­ցու՝ հյու­սի­սից» կի­նոն­կա­րի հե­րոս­նե­րից մե­կի՝ Փար­սա­դա­նի տղա Մու­րա­դի լեզ­վով էլ ա­վար­տեմ ա­սե­լիքս՝ զա շտո՞։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 2069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao