«Միայն կոնկ­րետ ան­ձից ա­զատ­վե­լու հա­մար ՍԴ հար­ցին լու­ծում տա­լը մեզ հա­մար ան­թույ­լատ­րե­լի է»

«Միայն կոնկ­րետ ան­ձից ա­զատ­վե­լու հա­մար ՍԴ հար­ցին լու­ծում տա­լը մեզ հա­մար ան­թույ­լատ­րե­լի է»
24.01.2020 | 04:57

Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը սկ­սել է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ձևա­վոր­ման աշ­խա­տանք­նե­րը: Նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը օ­րերս լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սել է՝ այն­պի­սի փո­փո­խու­թյուն­ներ են նա­խա­ձեռ­նե­լու, ո­րոնք հան­րաք­վե են են­թադ­րում: Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին «հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րում էին նախ­քան իշ­խա­նու­թյան գա­լը, բայց փո­փո­խու­թյուն­ներ նոր են միայն նա­խա­ձեռ­նում: Ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի՝ Մայր օ­րեն­քը փո­փո­խե­լու ո­րո­շում կա­յաց­նե­լը պայ­մա­նա­վոր­ված է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հար­ցը վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լով: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում թե­ման ման­րա­մաս­նում է «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր, ի­րա­վա­բան ՏԱ­ՐՈՆ ՍԻ­ՄՈ­ՅԱ­ՆԸ:

-Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վում ԼՀԿ-ն Դուք եք ներ­կա­յաց­նե­լու: Ի՞նչ ա­ռա­ջարկ­նե­րով եք մտա­դիր հան­դես գալ։
-Խմ­բակ­ցու­թյու­նում այս կա­պակ­ցու­թյամբ դեռևս նիստ, քն­նար­կում չենք ու­նե­ցել, հետևա­բար ա­ռայժմ չեմ կա­րող ման­րա­մաս­նել, թե ինչ օ­րա­կար­գով ենք ներգ­րավ­վե­լու աշ­խա­տանք­նե­րին: Ինչ վե­րա­բե­րում է սկզ­բուն­քա­յին ընդ­հա­նուր մո­տե­ցում­նե­րին, ա­պա դրանք վե­րա­բե­րում են խոր­հր­դա­րա­նա­կան հա­մա­կար­գի ներ­սում պառ­լա­մեն­տա­կան վե­րահս­կո­ղա­կան լծակ­նե­րը ար­դյու­նա­վետ դարձ­նե­լուն, գեր­կենտ­րո­նա­ցած գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նից, որ ա­ռա­վել հայտ­նի է որ­պես սու­պեր­վար­չա­պե­տու­թյուն, հրա­ժար­վե­լուն, դա­տա­կան հա­մա­կար­գում դա­տա­վո­րի ան­կա­խու­թյան ե­րաշ­խիք­նե­րը լիար­ժեք ա­պա­հո­վե­լուն և այլն: Սրանք պետք է լի­նեն հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, և այս կոն­տեքս­տում պետք է փոր­ձենք ո­րո­շա­կիաց­նել այն գոր­ծիք­նե­րը, որ այ­սօր բա­ցա­կա­յում են պառ­լա­մեն­տա­կան ար­դյու­նա­վետ վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Ե­թե մեզ հա­ջող­վի հա­մո­զել հանձ­նա­ժո­ղո­վի մյուս ան­դամ­նե­րին, ա­պա, բնա­կա­նա­բար, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը հենց այս ուղ­ղու­թյամբ էլ կգ­նան:
-Պա­րոն Սի­մո­նյան, ի՞նչ ա­սել է դա­տա­վո­րի ան­կա­խու­թյուն: Իշ­խա­նու­թյուն­ներն այժմ ա­մե­նա­տար­բեր պատ­կե­րա­ցում­ներն ու­նեն այդ ան­կա­խու­թյան մա­սին:
-Դժ­վար է ա­սել՝ դա­տա­վո­րի ան­կա­խու­թյու­նը սա է ու վեր­ջա­կետ դնել։ Այն բա­վա­կան շատ թե­լե­րով մի­մյանց կապ­ված երևույթ է։ Միայն իշ­խա­նու­թյան կող­մից ճն­շու­մը բա­ցա­ռե­լով՝ դա­տա­վո­րի ան­կա­խու­թյու­նը չենք ե­րաշ­խա­վո­րում։ Այն մի շարք օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ չա­փա­նիշ­նե­րով է պայ­մա­նա­վոր­ված։ Դա­տա­վո­րը պետք է այն­քան մեծ սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­ներ ու­նե­նա, որ ար­դա­րա­դա­տու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լիս ինքն ի­րեն կաշ­կանդ­ված չզ­գա։ Այ­սօր առ­կա հա­մա­կար­գը թույլ է տա­լիս, որ դա­տա­վո­րը, օ­րի­նակ, վաս­տա­կի այն­քան գու­մար, որ­քան նա­խա­րա­րը վաս­տա­կում է մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում։ Այս օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյու­նում դա­տա­վորն ան­կախ չի կա­րող լի­նել, ո­րով­հետև ֆի­նան­սա­կան կախ­վա­ծու­թյան մեջ է։ Հետևա­բար, սահ­մա­նադ­րա­կան այն­պի­սի ե­րաշ­խիք պետք է ու­նե­նանք, որ դա­տա­վո­րի ֆի­նան­սա­կան ա­պա­հո­վու­թյան մա­կար­դա­կը հա­վա­սա­րեց­ված լի­նի այլ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­տար ան­ձանց ֆի­նան­սա­կան ա­պա­հո­վու­թյան մա­կար­դա­կին։ Բա­ցի այդ՝ դա­տա­վո­րի աշ­խա­տա­կազ­մի, խոր­հր­դա­կան­նե­րի, օգ­նա­կան­նե­րի և այլ­նի հետ կապ­ված խն­դիր­ներ ու­նենք։ Ի­հար­կե, կա­րող է այս հար­ցե­րի շր­ջա­նա­կից ոչ բո­լորն են տե­ղա­վոր­վում սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ, բայց սկզ­բուն­քա­յին մա­կար­դա­կում դրանք պետք է ընդգրկվեն Սահ­մա­նադ­րու­թյան մեջ։
-2015-ի սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի ժա­մա­նակ այն ժա­մա­նակ­վա ընդ­դի­մու­թյունն ու այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը բարձ­րա­ձայ­նում էր, թե Սահ­մա­նադ­րու­թյու­նը կոս­տյում է՝ կար­ված Սերժ Սարգ­սյա­նի հա­գով: Փաս­տա­ցի՝ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը մե­ծա­գույն սի­րով ու հար­մար­վո­ղա­կա­նու­թյամբ կրում են այդ կոս­տյու­մը, ու ի՞նչ եք կար­ծում, կամք կու­նե­նա՞ն հա­նե­լու այն:
-Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կով կամ մեզ հետ մաս­նա­վոր զրույց­նե­րում նրանք «կոս­տյու­մը» հա­նե­լու հա­մա­ձայ­նու­թյան նշան­ներ ցույց են տվել, բայց գործ­նա­կա­նում այդ վս­տա­հու­թյու­նը ես չու­նեմ: Հա­մե­նայն դեպս, հույս ու­նեմ, որ հանձ­նա­ժո­ղովն ի վեր­ջո կհաս­կա­նա, որ չի կա­րե­լի եր­կի­րը խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն հռ­չա­կել, բայց գեր­կենտ­րո­նաց­ված գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյուն ու­նե­նալ, ին­չը, ըստ էու­թյան, դեմ է խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյան տրա­մա­բա­նու­թյա­նը: Սրա մա­սին մենք հայ­տա­րա­րում, բարձ­րա­ձայ­նում էինք դեռևս 2014-15-ին՝ ա­սե­լով, որ 2015-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը ոչ թե բա­րե­փո­խում, այլ չա­րա­փո­խում են կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի տե­սան­կյու­նից, ո­րով­հետև նպաստ չեն բե­րում ժո­ղովր­դա­վա­րու­թյան ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­մա­նը:
-«Հայ ազ­գա­յին կոնգ­րես» կու­սակ­ցու­թյու­նը, օ­րի­նակ, ա­ռա­ջար­կում է վե­րա­դառ­նալ կի­սա­նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լին:
-Չի կա­րե­լի 5-10 տա­րին մեկ կա­ռա­վար­ման մո­դել փո­խել, ո­րով­հետև դա սթ­րես է պե­տա­կան կա­ռա­վար­ման ինս­տի­տուտ­նե­րի ու հա­սա­րա­կու­թյան հա­մար: Պետք է կա­րո­ղա­նալ ու­նե­ցա­ծը կա­տա­րե­լա­գոր­ծել: Տե­սա­կան մա­կար­դա­կով կա­րող ենք բա­նա­վի­ճել՝ կի­սա­նա­խա­գա­հա­կա՞նն է ա­վե­լի լավ, նա­խա­գա­հա­կա՞­նը թե՞ խոր­հր­դա­րա­նա­կա­նը, բայց գործ­նա­կա­նում լա­վա­գույնն այն է, ին­չը լավ է աշ­խա­տում: Իսկ լավ աշ­խա­տե­լու հա­մար այդ հա­մա­կար­գը պետք է աշ­խա­տող գոր­ծիք­ներ ու­նե­նա: Հի­մա ե­թե 2015-ին ըն­տր­վել է խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, ե­կեք դրա ներ­սում կա­րո­ղա­նանք փնտ­րել լա­վա­գույն այն գոր­ծիք­նե­րը, ո­րոնց մի­ջո­ցով ա­վե­լի ար­դյու­նա­վետ կի­րա­կա­նաց­վի ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյունն ու մեր հե­տապն­դած նպա­տակ­նե­րին ա­վե­լի կարճ ժա­մա­նա­կում կհաս­նենք: Այ­սինքն, հա­մա­կարգն ա­նընդ­հատ փո­խե­լու փո­խա­րեն պետք է ե­ղա­ծը կա­տա­րե­լա­գոր­ծել:
-Նրանց բե­րած հիմ­նա­կան փաս­տարկ­նե­րից մեկն էլ այն է, որ 2015-ին սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը ոչ լե­գի­տիմ են ե­ղել:
-Մենք էլ ենք պն­դում, որ 2015-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը ոչ լե­գի­տիմ էին, ու իշ­խա­նու­թյուն­ներն էլ ոչ լե­գե­տիմ էին, բայց միայն ա­նընդ­հատ կա­ռա­վար­ման մո­դել փո­խելն ու պե­տու­թյու­նը սթ­րե­սի են­թար­կե­լը կար­ծում եմ ճիշտ չէ: Տե­սեք՝ հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում պե­տա­կան հա­մա­կարգն ա­դապ­տաց­վել ու հար­մա­րեց­վել է խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գին, հի­մա ե­թե ո­րո­շենք, որ նա­խա­գա­հա­կան կամ կի­սա­նա­խա­գա­հա­կան մո­դե­լին ենք գնում, ա­պա 10 տա­րի է պետք նո­րից ա­դապ­տաց­ման գոր­ծըն­թա­ցին անց­նե­լու հա­մար: Կար­ծում եմ՝ մեր առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար ե­ղած ռե­սուրս­նե­րը նո­րից կա­ռա­վար­ման հա­մա­կարգ փո­խե­լու վրա ծախ­սե­լը խել­քին մոտ չէ:
-Դեկ­լա­րա­տիվ բնույ­թից զատ` գործ­նա­կա­նում դար­ձե՞լ ենք խոր­հր­դա­րա­նա­կան եր­կիր:
-Հռ­չա­կագ­րա­յին մա­կար­դա­կում, ճիշտ նշե­ցիք, խոր­հր­դա­րա­նա­կան ենք, բայց գործ­նա­կա­նում, ինք­ներդ էլ տես­նում եք, ՀՀ-ում ա­մեն ինչ կախ­ված է մեկ մար­դու կամ­քից, և այդ մեկ մար­դը վար­չա­պետն է: Այդ­պես չի լի­նում խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րում: Խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րում խոր­հր­դա­րանն է թիվ մեկ քա­ղա­քա­կան մար­մի­նը, որ­տեղ ո­րո­շում­նե­րը կա­յաց­վում են, իսկ գոր­ծա­դիր մար­մինն ու վար­չա­պետն այդ ո­րո­շում­նե­րը կի­րա­ռողն են: Հի­մա կար­ծես հա­կա­ռակ տր­ամա­բա­նու­թյունն է գոր­ծում. կա­ռա­վա­րու­թյու­նում ո­րո­շու­մը կա­յաց­վում է, ու դա պար­տադր­վում է Ազ­գա­յին ժո­ղո­վին:
-Ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի՝ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հար­ցը վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լու նպա­տակ ու­նեն:
-Մեր վե­րա­բեր­մուն­քը բազ­միցս ար­տա­հայ­տել ենք այդ ա­ռու­մով: Մենք ինս­տի­տու­ցիո­նալ մո­տեց­ման կողմ­նա­կից ենք, դեմ ենք, որ ան­ձով պայ­մա­նա­վոր­ված փո­փո­խու­թյուն­նե­րի են­թարկ­վի ամ­բողջ ինս­տի­տու­տը: Փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո ան­ձը կա­րող է զրկ­վել աշ­խա­տան­քից կամ ոչ, նրա լիա­զո­րու­թյուն­նե­րը կա­վե­լա­նան կամ ոչ, բայց խոս­քը ինս­տի­տու­տի մա­սին է: Ե­թե ՍԴ-ն պետք է վե­րաց­նենք զուտ այն պատ­ճա­ռով, ո­րով­հետև չենք ու­զում, որ նրա նա­խա­գա­հը կոնկ­րետ անձ լի­նի, բնա­կա­նա­բար դրան դեմ ենք: Ե­թե ՍԴ-ի լիա­զո­րու­թյուն­ներն ա­վե­լի ենք ար­դյու­նա­վետ դարձ­նում, ու դա պե­տա­կա­նա­շի­նու­թյանն օ­գուտ է բե­րե­լու, ա­պա ե­կեք մտա­ծենք դրա վե­րա­փոխ­ման մա­սին՝ ան­կախ նրա­նից, թե դրա­նից ով կշա­հի կամ կտու­ժի: Պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան դրսևո­րում պետք է լի­նի այս հար­ցում, պե­տա­կան մտա­ծո­ղու­թյամբ պետք է վե­րա­փո­խենք բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը: Չգի­տեմ, թե ՍԴ հար­ցի լուծ­ման հա­մար նրանք ինչ տար­բե­րակ են ա­ռա­ջար­կե­լու, բայց ե­թե այն­պի­սի ա­ռա­ջարկ լի­նի, ինչ­պի­սին մենք ենք պատ­կե­րաց­նում, ա­պա դեմ չենք լի­նի: Ցան­կա­ցած լու­ծում պետք է նպաս­տի ՍԴ-ի՝ որ­պես ա­վե­լի ու­ժեղ կա­ռույ­ցի կա­յաց­մա­նը: Միան­շա­նակ դեմ կլի­նենք, ե­թե նրանց բե­րած տար­բե­րա­կը պայ­մա­նա­վոր­ված լի­նի մեկ ան­ձի աշ­խա­տել-չաշ­խա­տե­լու հան­գա­ման­քով միայն:
Զրույ­ցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ