Տե­սակ-տե­սակ ու­տե­լիք­նե­րից սպա­նե­րը նույն­պես պետք է օգտ­վեն

Տե­սակ-տե­սակ ու­տե­լիք­նե­րից սպա­նե­րը նույն­պես պետք է օգտ­վեն
06.03.2020 | 01:18
Կաս­կա­ծից վեր է, որ զո­րա­մա­սե­րում, որ­տեղ սնն­դի մա­տա­կա­րա­րու­մը մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րին է հան­ձն­վել, զին­վոր­նե­րը շատ ա­վե­լի գոհ ու կուշտ են: Ան­գամ ա­մե­նաք­մա­հաճ ե­րի­տա­սարդ­ներն ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն, ու ծնող­նե­րի մտա­վա­խու­թյու­նը, թե որ­դին կա­րող է սո­ված մնալ, ո­րով­հետև, են­թադ­րենք, սո­խով ա­պուր­ներ չի սի­րում, այժմ ան­տե­ղի է: Ցա­վա­լին այն է, սա­կայն, որ նո­րաց­ված ճա­շա­ցան­կը միայն ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի, վե­րա­կար­գում գտն­վող սպա­նե­րի ու պայ­մա­նագ­րա­յին­նե­րի հա­մար է: Իսկ այն սպա­ներն ու պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը, որ վե­րա­կար­գում չեն գտն­վում, ստիպ­ված են զո­րա­մա­սի տա­րած­քից դուրս ընդ­մի­ջում ա­նել: «Մի քա­նի տա­րի ա­ռաջ զո­րա­մա­սե­րի բո­լոր զին­ծա­ռա­յող­նե­րը՝ շար­քա­յի­նից մինչև ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան սպան, օգտ­վել են նույն ճա­շա­րա­նից, բայց վեր­ջին տա­րի­նե­րին «ի­րա­վի­ճակ է» փոխ­վել: Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է ա­սել, որ այն ժա­մա­նակ, երբ բա­նա­կում սնն­դի կազ­մա­կերպ­մամբ տվյալ զո­րա­մասն է զբաղ­վել, սպա­յա­կան անձ­նա­կազ­մը, որ­պես կա­նոն, չի օգտ­վել ճա­շա­րա­նից: Եվ ստաց­վել է այն­պես, որ ճա­շա­րա­նի աշ­խա­տա­կից­ներն ա­մեն ան­գամ ան­տե­ղի հա­վե­լյալ սնունդ են պատ­րաս­տել,- ա­սաց «Ի­րա­տե­սի»՝ բա­նա­կին մոտ կանգ­նած աղ­բյուրն ու հա­վե­լեց,- մոտ եր­կու տա­րի ա­ռաջ բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րից մե­կը զո­րա­մա­սե­րից մե­կում նկա­տել է, որ սպա­նե­րը չեն օգտ­վում ճա­շա­րա­նից, բար­կա­ցել է ու ո­րո­շել՝ չհո­գալ սպա­յա­կան անձ­նա­կազ­մի ընդ­միջ­ման հար­ցը»:
Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ ան­կախ ա­մեն ին­չից՝ սպա­նե­րին նույն­պես զո­րա­մա­սե­րում ճա­շե­լու հնա­րա­վո­րու­թյուն պետք է տալ: Այ­լա­պես ստաց­վում է, որ զին­վո­րին անվ­ճար, հա­մեղ, տե­սակ-տե­սակ սնունդ է հաս­նում, սպա­յին՝ ոչ. «Դա նույնն է, թե տու­նը վե­րա­նո­րո­գող բան­վո­րին հաց տաս, վար­պե­տին սե­ղա­նի մոտ չհ­րա­վի­րես: Ի վեր­ջո, մեր սպա­նե­րին պետք է լավ նա­յենք, մտա­ծենք նրանց մա­սին: Նրանք այ­սօր ա­ռանց այն էլ թի­րա­խա­վոր­ված են բա­նա­կի ա­ռօ­րյա­յից, խն­դիր­նե­րից, հոգ­սե­րից ու, առ­հա­սա­րակ, բա­նա­կից բա­վա­կան ան­տե­ղյակ մարդ­կանց կող­մից: ՈՒ գո­նե այս­կերպ փոք­րիկ ժեստ ա­նե­լը, հա­վա­տաց­նում եմ, բա­վա­կան մեծ բան կլի­նի»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ