Ամեն ինչ ար­վել է, որ Հա­յաս­տա­նում հա­մա­վա­րա­կը վե­րած­վի ա­ղե­տի

Ամեն ինչ ար­վել է, որ Հա­յաս­տա­նում  հա­մա­վա­րա­կը վե­րած­վի ա­ղե­տի
02.06.2020 | 01:02

Բազ­մա­հա­զար մար­դիկ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նի և այլ պաշ­տո­նյա­նե­րի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի և հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ ո­մանց կող­մից մի­տում­նա­վոր տա­րած­վող սուտն ու կեղ­ծիքն ըն­դու­նում են ճշ­մար­տու­թյան տեղ: Ի­հար­կե, այս ա­ռու­մով ի­րենց դերն են կա­տա­րում նաև նրանց տգի­տու­թյու­նը, կր­թա­կան, ի­մա­ցա­կան ցածր մա­կար­դա­կը, տե­ղե­կաց­վա­ծու­թյան պա­կա­սը, տրա­մա­բա­նե­լու, վեր­լու­ծե­լու ան­բա­վա­րար կա­րո­ղու­թյուն­նե­րը:
Ա­վե­լին. այդ մար­դիկ, չգի­տակ­ցե­լով վե­րոն­շյալ տե­ղե­կատ­վու­թյան կեղծ լի­նե­լը, ի­րենք ի­րենց հեր­թին դառ­նում են դրանց բազ­մաց­նող­ներ և սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում տա­րա­ծող­ներ, իսկ ճշ­մար­տու­թյու­նը հրա­պա­րա­կայ­նո­րեն հա­մա­րում սուտ, կեղ­ծիք, ե­րես թե­քում ի­րա­կա­նու­թյու­նից։ Մի խոս­քով, մեր եր­կի­րը հի­մա մի մեծ գժա­նո­ցի է նման:


Ին­չու ա­ռա­ջա­ցավ այս վի­ճա­կը. Փա­շի­նյանն ու Թո­րո­սյանն ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով մեր հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին են­թա­գի­տակ­ցա­կա­նի մա­կար­դա­կով ծրագ­րա­վո­րե­ցին կամ կա­րո­ղա­ցան ծրագ­րա­վո­րել, նրանց են­թա­գի­տակ­ցու­թյան ու գի­տակ­ցու­թյան մեջ մե­խե­ցին «Կո­րո­նա­վի­րու­սը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյան­քում ինչ-որ պրոբ­լեմ­ներ ա­ռա­ջաց­նի» (Փա­շի­նյանն այս մա­սին «դու­խով» հայ­տա­րա­րեց մար­տի 1-ին, երբ պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վեց ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան ա­ռա­ջին հաս­տատ­ված դեպ­քի մա­սին), «Քա­նի որ կո­րո­նա­վի­րու­սը շատ վտան­գա­վոր վի­րուս չէ, շատ հա­տուկ մի­ջո­ցա­ռում­նե­րի կա­րիք չկա» (Փա­շի­նյա­նի սի­րե­լի ու հո­վա­նա­վո­րած կադ­րը` Ար­սեն Թո­րո­սյա­նը, այս հայ­տա­րա­րու­թյունն ա­րել է ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան ա­ռա­ջին դեպ­քի հաս­տա­տու­մից 3 օր ա­ռաջ` փետր­վա­րի 27-ին):


Վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում մեր հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սի հա­մար ար­դեն բնավ կարևոր չէ, որ Փա­շի­նյանն ու Թո­րո­սյա­նը հի­մա ճշ­մար­տու­թյունն են ա­սում` նոր կո­րո­նա­վի­րու­սի վտան­գա­վո­րու­թյան, Հա­յաս­տա­նում COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի և մահ­վան դեպ­քե­րի թվա­քա­նա­կի, պաշ­տո­նա­կան թվե­րի ի­րա­կան լի­նե­լու, շն­չա­դի­մակ­ներ կրե­լու, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լու, այլ ան­ձանց հետ շփում­նե­րը նվա­զա­գույ­նի հասց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան և այլ­նի մա­սին, քա­նի որ նրանց հա­մար կարևո­րը Փա­շի­նյա­նի, Թո­րո­սյա­նի և այ­լոց կող­մից սկզ­բում ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­ներն են: Ե­թե այս հար­ցում մեզ չեք հա­վա­տում, հարց­րեք հո­գե­բան­նե­րին, և նրանք կհաս­տա­տեն, որ սո­ցիա­լա­կան հո­գե­բա­նու­թյան մեջ կա «ա­ռաջ­նա­յին տպա­վո­րու­թյան է­ֆեկտ» հաս­կա­ցու­թյու­նը, ո­րը հենց այն ար­դյունքն է, ո­րի մա­սին վերևում նշե­ցինք:


Ա­յո՛, հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սի հա­մար կարևո­րը հի­շյալ պաշ­տո­նյա­նե­րի ա­ռաջ­նա­յին, ինչ­պես նաև դժ­վա­րու­թյուն­նե­րից, վտան­գից փախ­չե­լուն հո­գե­բա­նո­րեն տրա­մադր­ված մարդ­կանց հա­ճե­լի վե­րը նշ­ված հայ­տա­րա­րու­թյուն­ներն են, ո­րոն­ցով նրանք այն ժա­մա­նակ­վա­նից, ինչ­պես նշե­ցինք, են­թա­գի­տակ­ցա­կա­նի մա­կար­դա­կով ծրագ­րա­վոր­վել են: Այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մեխ­վել են բազ­մա­հա­զար մարդ­կանց են­թա­գի­տակ­ցու­թյան ու գի­տակ­ցու­թյան մեջ` զրո­յաց­նե­լով կամ գրե­թե զրո­յաց­նե­լով նրանց ինք­նա­պաշտ­պա­նա­կան զգու­շա­վո­րու­թյու­նը, զգո­նու­թյու­նը: Այ­սինքն` այն, ին­չը խիստ անհ­րա­ժեշտ է վտան­գին հա­մար­ժեք վարք դրսևո­րե­լու, երկ­րում վա­րակ­ման և մահ­վան դեպ­քե­րի` բնակ­չու­թյան ու պե­տու­թյան հա­մար ա­ղե­տա­լի քա­նակ չու­նե­նա­լու հա­մար, մի բան, ո­րը, դա­տե­լով ա­մե­նից, մոտ ա­պա­գա­յում լի­նե­լու է ան­խու­սա­փե­լի: Պար­զա­պես պետք է բաց աչ­քե­րով նա­յել ի­րա­կա­նու­թյա­նը` հա­մոզ­վե­լու հա­մար վե­րա­հաս ա­ղե­տի հար­ցում:


Երևա­նի ա­մե­նա­մար­դա­շատ վայ­րե­րից մե­կում` «Կա­յա­րա­նի շու­կա» կոչ­վա­ծում, վեր­ջերս ու­սում­նա­սի­րում էի ի­րա­վի­ճա­կը. պտուղ-բան­ջա­րե­ղեն վա­ճա­ռող­նե­րի, ինչ­պես նաև վա­ճա­ռող­նե­րի և գնորդ­նե­րի միջև սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը զանգ­վա­ծա­բար խախտ­վում էր, մարդ­կանց գե­րակ­շիռ մասն ա­ռանց շն­չա­դի­մակ­նե­րի էր, և սա` չնա­յած տա­րած­քում մե­ծա­թիվ ոս­տի­կան­նե­րի առ­կա­յու­թյա­նը, ո­րոնց կող­մից անվ­տան­գու­թյան պահ­պան­ման կա­նոն­նե­րը խախ­տող­նե­րին տու­գա­նե­լու գեթ մեկ գոր­ծո­ղու­թյուն չտե­սա: Նույն վի­ճակն է նաև այ­լուր, ինչն ա­ռա­ջի­կա­յում ու­նե­նա­լու է, պար­զա­պես չի կա­րող չու­նե­նալ իր ա­ղե­տա­լի հետևանք­նե­րը: Սթափ­վե՛ք:
Ի­հար­կե, բա­ցառ­ված չէ, որ ոս­տի­կա­նու­թյու­նը հենց նույն վայ­րում տու­գան­ված­նե­րի ինչ-որ թվեր ներ­կա­յաց­նի, Նի­կո­լը կամ պա­րե­տը Երևա­նում, Հա­յաս­տա­նում տու­գան­ված­նե­րի ինչ-որ թվեր ներ­կա­յաց­նեն, սա­կայն դրանք ըն­դա­մե­նը հեր­թա­պահ ցու­ցա­նիշ­ներ ա­պա­հո­վե­լու հա­մար կա­տար­ված և խախ­տում­նե­րի ի­րա­կան քա­նա­կին խիստ ան­հա­մար­ժեք տու­գանք­նե­րի քա­նակն ար­տա­հայ­տող թվեր կլի­նեն:


Փա­շի­նյա­նը և Թո­րո­սյա­նը COVID-19-ի վտան­գա­վո­րու­թյան հար­ցում ի­րենց տգի­տու­թյան, ա­պի­կա­րու­թյան պատ­ճա­ռո՞վ են ա­րել վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե մի­տում­նա­վոր` ԱԱԾ-ն ա­ռաջ­նա­հեր­թո­րեն ձեռ­նա­մուխ կլի­նի պար­զե­լու այն բա­նից հե­տո, երբ Փա­շի­նյա­նը, Թո­րո­սյա­նը և, ընդ­հան­րա­պես, ի­րենց քա­ղա­քա­կան թի­մի ան­դամ­նե­րը ստիպ­ված կլի­նեն հե­ռա­նալ զբա­ղեց­րած պաշ­տոն­նե­րից, այ­սինքն` ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան տա­պա­լու­մից հե­տո, ե­թե, ի­հար­կե, Հա­յաս­տա­նը մինչ այդ չկոր­ծան­վի: Նկա­տի ու­նե­նա­լով Փա­շի­նյա­նի, Թո­րո­սյա­նի նաև այլ հայ­տա­րա­րու­թյուն­ներ և գոր­ծո­ղու­թյուն­ներ, նրանց կող­մից հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան մի շարք դրսևո­րում­ներ (նույ­նը կա­րե­լի է ա­սել նաև պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի առն­չու­թյամբ), չեմ բա­ցա­ռում, որ վար­չա­պե­տի և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տոն­ներն զբա­ղեց­նող­նե­րը վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը կա­տա­րել են մի­տում­նա­վոր, այ­սինքն` ո­րո­շա­կի նպա­տա­կով:


Նպա­տա­կի ա­ռու­մով ո­մանք կար­ծում են, թե մի կող­մից նոր կո­րո­նա­վի­րու­սի, դրա տա­րած­ման դեմ պայ­քա­րի, վա­րակ­ման ու մահ­վան դեպ­քե­րը հնա­րա­վո­րինս կան­խե­լու և նվա­զեց­նե­լու աշ­խա­տանք­նե­րի երևու­թա­կա­նու­թյուն, այ­սինքն` ար­տա­քին տպա­վո­րու­թյուն, թվա­ցյալ պատ­կեր ստեղ­ծե­լով, մյուս կող­մից ճիշտ հա­կա­ռակ կերպ վար­վե­լով (ին­չը, ի դեպ, տո­ղե­րիս հե­ղի­նակն ա­վե­լի վաղ փաս­տել է), Փա­շի­նյա­նը, Թո­րո­սյա­նը և ու­րիշ­ներ նպա­տակ ու­նեն հաս­նե­լու Հա­յաս­տա­նում հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի մեծ քա­նակ­նե­րի, որ­պես­զի հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րե­լու, դրա հե­տա­գա տա­րա­ծում թույլ չտա­լու, հի­վանդ­նե­րին բու­ժե­լու, տու­ժած­նե­րին օգ­նե­լու պատր­վա­կով ար­տերկ­րից մի­լիո­նա­վոր դո­լար­ներ ստաց­վեն և… շա­րու­նա­կու­թյու­նը, կար­ծում եմ, ար­դեն հաս­կա­ցաք:
Չբա­ցա­ռե­լով վե­րոն­շյա­լի հնա­րա­վո­րու­թյու­նը, հակ­ված եմ կար­ծե­լու կամ են­թադ­րե­լու, որ Փա­շի­նյանն ու Թո­րո­սյա­նը կա­տա­րում են արևմտյան ինչ-որ պե­տու­թյան, կենտ­րո­նի կամ կազ­մա­կեր­պու­թյան (չգի­տեմ` 300-ի կո­մի­տեի, Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի, ա­մե­րի­կա­ցի բիզ­նես մագ­նատ, մի­լիար­դա­տեր Բիլ Գեյթ­սի «Բիլ և Մե­լին­դա Գեյթս» հիմ­նադ­րա­մի. մա­սոն­նե­րի թե մեկ ու­րի­շի) կամ­քը, հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րը, հրա­հանգ­նե­րը:


Խոսքն այն ու­ժի մա­սին է, ո­րը կանգ­նած է նոր կո­րո­նա­վի­րու­սը նա­նո­տեխ­նո­լո­գիա­նե­րով զին­ված գերհ­զոր լա­բո­րա­տո­րիա­յում ար­հես­տա­կան ճա­նա­պար­հով ստա­նա­լու հետևում, և ո­րի նպա­տա­կը հաս­նելն է աշ­խար­հում COVID-19-ով հի­վան­դու­թյան ու դրա­նից մահ­վան դեպ­քե­րի ա­հա­վոր ցու­ցա­նիշ­նե­րի, որ­պես­զի դրան­ցով ա­ռա­ջաց­նի ոչ թե ա­նի­րա­կան (այ­սինքն` չե­ղած դեպ­քե­րի, շին­ծու թվե­րի), այլ միան­գա­մայն ի­րա­կան հիմ­քեր ու­նե­ցող այն­պի­սի խու­ճապ, որ մարդ­կու­թյան գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյու­նը հա­մա­ձայ­նի պար­տա­դիր պատ­վաս­տում­նե­րի ծրագ­րին, իսկ դրանց դեմ ար­տա­հայտ­վող­նե­րի, պայ­քա­րող­նե­րի գլու­խը ջար­դի ձեռ­քի տակ ըն­կած ա­ռա­ջին իսկ հար­մար ա­ռար­կա­յով:
Ե­թե վե­րոն­շյալ կար­ծի­քը կամ են­թադ­րու­թյու­նը սխալ է, ին­չի հա­մար շատ ու­րախ կլի­նեմ, ա­պա Փա­շի­նյա­նը, Թո­րո­սյա­նը և պա­րե­տը պար­տա­վոր են հիմ­նա­վոր և ոչ հա­կատ­րա­մա­բա­նա­կան բա­ցատ­րու­թյուն­ներ տա­լու ի­րենց վե­րոն­շյալ և այլ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, իսկ մի շարք դեպ­քե­րում, երբ անհ­րա­ժեշտ էր գոր­ծել, հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան հա­մար (ա­ռա­ջին եր­կու­սի պա­րա­գա­յում` փետր­վա­րից սկ­սած):


Ե­թե վե­րոն­շյալ կար­ծի­քը կամ են­թադ­րու­թյու­նը սխալ է, ա­պա Փա­շի­նյա­նը և ՀՀ այլ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ պար­տա­վոր են բա­ցատ­րու­թյուն տա­լու նաև, թե ին­չու, երբ հա­մա­պա­տաս­խան վայ­րե­րում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լը, շն­չա­դի­մակ­ներ կրե­լը խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն­ներ են, ի­րենք հան­դես են ե­կել այն­պի­սի անտ­րա­մա­բա­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, կա­տա­րել այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ, դրսևո­րել այն­պի­սի վարք, ո­րոնք շատ քա­ղա­քա­ցի­նե­րի մղել ու մղում են ան­լուրջ վե­րա­բեր­վե­լու վար­չա­պե­տի և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տոն­նե­րը զբա­ղեց­նող­նե­րի, պա­րետ կարգ­ված Տիգ­րան Ա­վի­նյա­նի` շն­չա­դի­մակ­ներ կրե­լու և սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լու պա­հանջ­նե­րին, ար­հա­մար­հե­լու դրանք, ընդ­հան­րա­պես չհա­վա­տա­լու դրանց անհ­րա­ժեշ­տու­թյա­նը:


ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք թե­կուզ վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին. Փա­շի­նյա­նը և այլ իշ­խա­նա­վոր­ներ պա­հան­ջում են պար­տա­դիր շն­չա­դի­մակ կրել, պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, և շատ ճիշտ են ա­նում, ո­րով­հետև դրանք խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն­ներ են: Բայց մյուս կող­մից հենց ի­րենք չեն հետևել սահ­ման­ված կար­գին, ի­րենց իսկ հոր­դո­րին ու պա­հան­ջին:
Երբ Փա­շի­նյա­նը մա­յի­սի 24-ի իր տե­սաու­ղեր­ձով հայ­տա­րա­րեց, որ այ­սու­հետ ցան­կա­ցած մե­քե­նա­յում 1 ան­ձից ա­վե­լի լի­նե­լու դեպ­քում բո­լո­րը պար­տա­դիր պետք է լի­նեն դի­մա­կով, պա­րե­տա­տան ո­րոշ­մամբ պետք է ցան­կա­ցած մե­քե­նա­յում գտն­վող ուղևո­րը և վա­րոր­դը լի­նեն դի­մակ­նե­րով, և կապ չու­նի՝ այդ մար­դիկ մեկ ըն­տա­նի­քի ան­դամ­ներ են, հա­րա­զատ­ներ կամ ա­մու­սին­ներ, հա­կա­ռակ պա­րա­գա­յում դա հան­գեց­նե­լու է խս­տա­գույն վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան, չէ՞ր գի­տակ­ցում, ի­րեն հա­շիվ չէ՞ր տա­լիս, որ պա­րե­տա­տան հա­կատ­րա­մա­բա­նա­կան այդ ո­րո­շու­մը և իր հայ­տա­րա­րու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան վրա ճիշտ հա­կա­ռակ ազ­դե­ցու­թյունն են ու­նե­նա­լու, ո­րով­հետև այդ պա­հան­ջը որ­քան էլ ճիշտ է այ­լոց, բայց միան­գա­մայն սխալ է նույն ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի պա­րա­գա­յում, ո­րոնք տա­նը, նույն հար­կի տակ և այ­լուր մի­մյանց հետ շփ­վում են ա­ռանց շն­չա­դի­մակ­նե­րի: Թե՞ ավ­տո­մե­քե­նա­յում ի­րար կա­րող են վա­րա­կել, բայց դրա­նից, ա­սենք, կես ժամ հե­տո տուն գնա­լով, այլևս ի­րար չեն կա­րող վա­րա­կել ու չեն վա­րա­կի…
Ո­մանք ար­դեն պա­րե­տին ու պա­րե­տա­տա­նը ծաղ­րե­լով, հարց­նում են, թե վեր­ջինս ե՞րբ է ո­րո­շում կա­յաց­նե­լու ա­մու­սին­նե­րի` ան­կող­նում պար­տա­դիր շն­չա­դի­մա­կով ու ձեռ­նո­ցով լի­նե­լու վե­րա­բե­րյալ: Երբ անհ­րա­ժեշտ պա­հանջ­նե­րի հետ ներ­կա­յաց­վում են նաև ան­հե­թեթ, անտ­րա­մա­բա­նա­կան պա­հանջ­ներ (սա հո­գե­բան­նե­րին հայտ­նի ու հաս­կա­նա­լի նուրբ տեխ­նո­լո­գիա է), հա­սա­րա­կու­թյու­նը մե­ծա­մաս­նու­թյամբ հակ­վում է այդ բո­լոր պա­հանջ­ներն ամ­բող­ջու­թյամբ չկա­տա­րե­լուն, ինչն ա­մեն օր տես­նում ենք մեր ա­ռօ­րյա­յում, վտան­գա­վոր ու գնա­լով ա­հագ­նա­ցող հետևանք­նե­րը` նույն­պես:


Հի­շենք նաև Ար­ցա­խում Փա­շի­նյա­նի, Ա­րա­րատ Միր­զո­յա­նի և այ­լոց հայտ­նի ու­տուշ-խմու­շը` սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լու պա­հան­ջի կո­պիտ խախտ­մամբ, ին­չը փոր­ձեց ար­դա­րաց­նել Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­լեն Սի­մո­նյա­նը` հան­դես գա­լով ան­հե­թեթ, տրա­մա­բա­նու­թյու­նից բո­լո­րո­վին դուրս պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ: Մինչ­դեռ, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան պահ­պա­նու­մը տվյալ դեպ­քում ա­ռա­վել մեծ անհ­րա­ժեշ­տու­թյան էր, քա­նի որ կե­րու­խու­մի սե­ղա­նի շուրջ ներ­կա­նե­րը, սն­վե­լու հան­գա­ման­քը նկա­տի ու­նե­նա­լով, այ­սինքն` օ­բյեկ­տիվ պատ­ճա­ռով, ա­ռանց շն­չա­դի­մակ­նե­րի էին:


ԱԺ փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­լեն Սի­մո­նյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում տե­սաու­ղեր­ձի մի­ջո­ցով վեր­ջերս անդ­րա­դառ­նա­լով բարձ­րաս­տի­ճան­նե­րի` ար­դա­րա­ցի քն­նա­դա­տու­թյուն­նե­րի ար­ժա­նա­ցած վե­րոն­շյալ վարքն ար­ձա­նագ­րած լու­սան­կա­րին, ա­սել է. «Լու­սան­կարն ար­ված է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում, որ­տեղ գոր­ծում է ի­րա­վա­կան այլ ռե­ժիմ՝ սահ­ման­ված պա­րե­տի կող­մից, ինչ­պես նաև կա ի­րա­վի­ճա­կի կտ­րուկ տար­բե­րու­թյուն. պա­րե­տի ո­րո­շում­նե­րը, թվերն Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում բա­վա­կա­նին տար­բեր են, և կա­րող եմ ա­սել, որ այն լու­սան­կա­րը, որն այ­սօր շր­ջա­նառ­վում է հա­մա­ցան­ցում, ար­ված է բաց տա­րած­քում, ար­ված է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող կա­նոն­նե­րի, կար­գի, օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խան»:
«Դաս իստ ֆան­տաս­տիշ»… Կար­ծում էի, թե Հա­յաս­տա­նում գե­րա­գույն գլ­խա­վոր մա­նի­պու­լյա­տորն ու դե­մա­գո­գը Նի­կոլ Փա­շի­նյանն է, բայց, պարզ­վում է, կա մե­կը, ո­րը հա­վակ­նում է նրա­նից այդ տիտ­ղո­սը խլե­լուն, հա­մե­նայն դեպս, Փա­շի­նյա­նից հետ չմ­նա­լուն: Ա­յո, ըն­դու­նենք, որ Ա­լեն Սի­մո­նյանն այս հար­ցում չի ստում և ի­րա­վա­կան ա­ռու­մով ճիշտ է ա­սում` Փա­շի­նյա­նը և այլք նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող կա­նոն­նե­րի, կար­գի, օ­րեն­քի խախ­տում թույլ չեն տվել: Բայց մի՞­թե նոր կո­րո­նա­վի­րու­սը բա­նա­կա­նու­թյուն ու­նի և մար­դուն վա­րա­կե­լուց ա­ռաջ կողմ­նո­րոշ­վում է և վա­րա­կում միայն խախ­տում թույլ տված­նե­րին…


ՀՀ բարձ­րաս­տի­ճա­նա­վոր­նե­րը ԱՀ-ում գոր­ծող կա­նոն­նե­րի, կար­գի, օ­րեն­քի խախ­տում թույլ չեն տվել, բայց թույլ են տվել հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում անվ­տան­գու­թյան պա­հանջ­նե­րի կո­պիտ խախ­տում: Ա­յո, ըն­դու­նենք, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղի պա­րե­տի սահ­մա­նած ի­րա­վա­կան այլ ռե­ժիմ է գոր­ծում, ո­րով­հետև, ինչ­պես Ա­լեն Սի­մո­նյանն ինքն է ա­սում, կա ի­րա­վի­ճա­կի կտ­րուկ տար­բե­րու­թյուն. թվերն Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում բա­վա­կա­նին տար­բեր են: Բայց չէ՞ որ ՀՀ-ից այն­տեղ գնա­ցած Փա­շի­նյա­նը և կե­րու­խու­մի հա­յաս­տա­նյան այլ մաս­նա­կից­ներ ոչ թե Մար­սից կամ Ար­ցա­խից էին, այլ ՀՀ-ից, Ար­ցախ էին գնա­ցել Հա­յաս­տա­նից, ուր COVID-19-ով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նա­կը, հա­կա­ռա­կը, շատ բարձր է` նկա­տի ու­նե­նա­լով ՀՀ բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը:


Վե­րը շա­րադր­վա­ծը նշա­նա­կում է, որ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն չպահ­պա­նե­լով, մա­նա­վա՛նդ, լի­նե­լով ա­ռանց շն­չա­դի­մա­կի, Փա­շի­նյա­նը կամ հա­յաս­տա­նյան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րից թե­կուզ մեկ­նու­մե­կը, վա­րակ­ված լի­նե­լու պա­րա­գա­յում, հեշ­տու­թյամբ կա­րող էր վա­րա­կել մյուս­նե­րին, նրանց թվում նաև` սե­ղա­նի շուրջ գտն­վող Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյա­նը և հոգևոր ա­ռաջ­նոր­դին` մեր բո­լո­րի սի­րե­լի Պարգև սր­բա­զա­նին: Ի՞նչ է, վի­րուսն այդ ժա­մա­նակ, հաշ­վի առ­նե­լով, որ ոչ թե ՀՀ-ում, այլ Ար­ցա­խում է գտն­վում, ուր այլ կա­նոն­ներ, կարգ, օ­րենք են գոր­ծում, ար­գե­լա­կե­լո՞ւ էր իր ըն­թաց­քը, խնա­յե­լո՞ւ էր սե­ղա­նի շուրջ գտն­վող­նե­րին… Պատ­կե­րաց­նում եք, չէ՞, թե մա­րազմն ուր է հա­սել, և ով­քեր են մեզ ղե­կա­վա­րում, պատ­կե­րաց­նում եք, չէ՞, թե ինչ է լի­նե­լու մեր վի­ճա­կը, ե­թե, Աստ­ված մի ա­րաս­ցե, պա­տե­րազմ սկս­վի:
Դե թող Փա­շի­նյա­նը հի­մա ա­սի, թե Հա­յաս­տա­նում մար­դիկ ինչ­պե՞ս են հա­վա­տա­լու ի­րեն և պահ­պա­նե­լու սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, ին­չը, ի­րոք, խիստ անհ­րա­ժեշտ է, ինչ­պես և շն­չա­դի­մակ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը: Պա­հանջ­ներ, ո­րոնց կա­տար­մա­նը ե­թե հա­սա­րա­կու­թյունն ամ­բող­ջու­թյամբ հետևի, թերևս դեռ հնա­րա­վոր լի­նի խու­սա­փել ա­ղե­տից:


Այն, որ այդ պար­տա­դիր պատ­վաս­տում­նե­րը, մաս­նա­վո­րա­պես` Արևմուտ­քում կամ նրա ազ­դե­ցու­թյան տակ գտն­վող որևէ պե­տու­թյու­նում ար­տադր­վե­լիք պատ­վաս­տա­նյու­թով, ու­նե­նա­լու է մարդ­կու­թյան քա­նա­կի կր­ճատ­ման նպա­տակ` նրանց ամ­լաց­նե­լու, քաղց­կեղ, ին­ֆարկտ, ին­սուլտ, շա­քա­րախտ, վի­ժում­ներ և (կամ) մե­ռե­լած­նու­թյուն ա­ռա­ջաց­նե­լու մի­ջո­ցով, կար­ծում ենք, ըն­թեր­ցող­նե­րի գո­նե մի մասն ար­դեն ի­րա­զեկ­ված է: Ընդ ո­րում, ինչ­պես սպա­սե­լի է, վե­րոն­շյալ հետևանք­նե­րը կա­րող են ի հայտ գալ պատ­վաս­տու­մից ոչ թե ան­մի­ջա­պես հե­տո (հո հի­մա՞ր չեն…), այլ ա­միս­ներ կամ տա­րի­ներ անց, երբ ինչ-որ բան ա­նե­լու հա­մար չա­փա­զանց ուշ կլի­նի, իսկ ե­թե դրանք դրսևոր­վեն պատ­վաս­տու­մից, ա­սենք, 10 տա­րի հե­տո, գու­ցե հնա­րա­վոր չլի­նի նաև ա­պա­ցու­ցել, քան­զի թե՛ քաղց­կե­ղը, թե՛ մյուս­նե­րը, ինչ­պես հայտ­նի է, ու­նեն բազ­մա­թիվ պատ­ճառ­ներ:
Քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ Ա­նի Կա­ղի­նյա­նը Ֆեյս­բուք-ի իր է­ջում օ­րերս գրել է. «ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը հան­դի­սա­նում է աշ­խար­հում վակ­ցի­նա­նե­րի Gavi ա­լյան­սի խոր­հր­դի ան­դամ:


Gavi ա­լյան­սի հիմ­նա­դիրն ու ֆի­նան­սա­վո­րո­ղը «Բիլ և Մե­լին­դա Գեյթս» հիմ­նադ­րամն է: Այս մա­սին տե­ղե­կա­նում ենք ան­մի­ջա­պես կազ­մա­կեր­պու­թյան պաշ­տո­նա­կան կայ­քից:
Gavi-ի պաշ­տո­նա­կան կայ­քում գր­ված է, որ կազ­մա­կեր­պու­թյան գլ­խա­վոր նպա­տա­կը պատ­վաս­տում­նե­րի մի­ջո­ցով ԱՂ­ՔԱՏ եր­կր­նե­րում մարդ­կանց դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան բարձ­րա­ցումն է:
Չենք թող­նե­լու մեզ և մեր ե­րե­խա­նե­րին պատ­վաս­տես։ Օր ա­ռաջ պետք է հե­ռա­նաս, Ար­սեն»։
Մար­դիկ, ո­րոնք աս­պա­րեզ են նե­տել «դա­վադ­րու­թյան տե­սու­թյուն» եզ­րույ­թը կամ ծաղ­րում են մարդ­կու­թյան դեմ ի­րա­գործ­վող դա­վադ­րու­թյան մա­սին ար­տա­հայտ­վող­նե­րին, փոր­ձում վար­կա­բե­կել ճշ­մար­տու­թյու­նը բարձ­րա­ձայ­նող­նե­րին, հենց նրա՛նք են, ով­քեր ի­րա­կա­նաց­նում են այդ դա­վադ­րու­թյու­նը կամ կա­տա­րում ի­րա­կա­նաց­նող­նե­րի պատ­վե­րը, թե­կուզ, կամ­քը:
«Հի­մա, ա­յո, կո­րո­նա­վի­րու­սի, ըստ էու­թյան, նոր բռն­կում ու­նենք, ո­րը շատ վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ է…»,- օ­րերս հայ­տա­րա­րեց ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող, գե­րա­գույն գլ­խա­վոր դե­մա­գոգ Նի­կոլ Փա­շի­նյա­նը:


Ներ­կա ի­րա­վի­ճա­կը նոր կո­րո­նա­վի­րու­սի նոր բռն­կում չէ, այլ ե­ղած բռնկ­ման շա­րու­նա­կու­թյունն ու սաստ­կա­ցու­մը, բայց մնա­ցյա­լի մա­սով, որ շատ վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ է, Փա­շի­նյա­նը ճիշտ է ա­սում: Թե՛ հի­վան­դու­թյան, թե՛ մահ­վան դեպ­քերն ա­ռա­ջի­կա­յում կտ­րուկ ա­ճե­լու են:
Պարզ­վեց, որ նոր կո­րո­նա­վի­րու­սը սո­վո­րա­կան շուն չէ, նույ­նիսկ սո­վո­րա­կան գամփռ չէ, բայց միա­միտ Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա ձե­ռամբ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար կարգ­ված, միա­միտ Ար­սեն Թո­րո­սյա­նը չգի­տեին այդ մա­սին, ին­չի պատ­ճա­ռով հպարտ և ոչ հպարտ քա­ղա­քա­ցի­ներս ըն­կել ենք կրա­կը: Միա­մի՞տ էին… Չգի­տեի՞ն…

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ