ReAnimania 2019
 
  • Կայացավ «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը

    Կայացավ «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը

    05.06.2012| 05:23
    Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության և այլ հարցեր:
  • Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ճապոնիա

    Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ճապոնիա

    04.06.2012| 06:28
    Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
  • Կրկին խախտվել է հրադադարը

    Կրկին խախտվել է հրադադարը

    04.06.2012| 03:04
    Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
  • Տիգրան Սարգսյանը կշարունակի ղեկավարել կառավարությունը

    Տիգրան Սարգսյանը կշարունակի ղեկավարել կառավարությունը

    02.06.2012| 07:37
    Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ֊վածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
  • Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին

    Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին

    01.06.2012| 03:37
    Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին: Երկրի ղեկավարի եւ բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ:
  • Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

    01.06.2012| 03:32
    Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս պայծառ ու հրաշալի տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք ավանդաբար տոնում ենք Հունիսի 1-ը` որպես մեր երեխաների հանդեպ ունեցած անսահման սիրո ու ջերմության, անմնացորդ նվիրվածության ու հոգատարության օր: Նշում ենք ու փորձում նրանց կյանքը լցնել ավելի շատ ուրախությամբ եւ ուշադրությամբ, այն դարձնել ավելի անհոգ ու երջանիկ:
  • Այսօր կառավարությունում քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ

    Այսօր կառավարությունում քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ

    01.06.2012| 03:13
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային:
  •  Ավտոմեքենան շրջվել է ձորը

    Ավտոմեքենան շրջվել է ձորը

    01.06.2012| 00:11
    Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հունիսի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը, ինչի պատճառով ուղևորուհին՝ 1972 թ. ծնված Զինե Խուդոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: