ReAnimania 2019
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.07.2019| 00:06
    Վա՛յ ինձ, որովհետև երկյուղածությունը վերացավ երկրից, և մարդկանց մեջ չկա մեկը, որ ուղիղ լինի, բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, և իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.06.2019| 00:08
    Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.06.2019| 00:05
    Այդպես է ասում Ամենակալ Տերը. «Դարձյալ շատ ժողովուրդներ և շատ քաղաքների բնակիչներ պիտի գան Երուսաղեմ. մի քաղաքի բնակիչները պիտի հավաքվեն այլ քաղաքի բնակիչների մոտ և ասեն. «Գնանք աղոթենք Տիրոջ առաջ և խնդրենք Ամենակալ Աստծուն»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.06.2019| 00:06
    Բայց նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին և ծանրացրին իրենց ականջները` չլսելու համար։ Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին` չլսելու համար իմ օրենքներն ու խոսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տերն իր Հոգով` նախորդ մարգարեների միջոցով, ուստի մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջ կողմից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.06.2019| 00:04
    Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Ինչպես խորհեցի ձեզ չարչարել (քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը, և ես չզղջացի), այնպես էլ ես վերստին մտածել և վճռել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.06.2019| 00:12
    Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Ինչպես խորհեցի ձեզ չարչարել (քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը, և ես չզղջացի), այնպես էլ ես վերստին մտածել և վճռել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.06.2019| 00:05
    Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն, որպեսզի չհարբեն ու մոռանան իմաստու-թյունը և չկարողանան տկարին ուղիղ դատել։ Ըմպելի՛ք մատուցեք վշտացածներին, գինի՛ տվեք ըմպելու տառապյալներին, թող խմեն ու մոռանան իրենց աղքատությունը և թող չհիշեն իրենց ցավերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.06.2019| 00:02
    Լսեցե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան առաջնորդներ, որ անարգում եք իրավունքը և շեղում եք բոլոր ուղիղ ընթացողներին, որ Սիոնը կառուցում եք արյան վրա և Երուսաղեմը` անիրավության։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.06.2019| 00:09
    Երեք բան կա, որոնցից դողում է երկիրը, և մի չորրորդն էլ կա, որից չի կարողանում հանդարտվել. ծառան, եթե թագավոր է դառնում, անմիտը, եթե կշտանում է հացով, աղախինը, եթե վռնդում է իր տիրուհուն, և ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.05.2019| 00:09
    Երեք բան կա, որ ինձ անհնարին է իմանալ, և մի չորրորդն էլ, որ չեմ ճանաչում. թռչող արծվի ուղին` օդում, օձի ճամփան` ապառաժի վրա, ծովով անցնող նավի ծիրը և երիտասարդ տղամարդու ճանապարհները։