ReAnimania 2019
 

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»
01.08.2019 | 11:46

Փաշինյանական իշխանությունը երեկ հաստատեց, որ արդեն սկսել է արվամոլների, լեսբուհիների և ուրիշ այլասերվածների երազած, նրանց ձեռնտու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց: Ընդ որում, անտեսելով, արհամարհելով, որ մեր հասարակության իրազեկ հատվածը (բացառությամբ այլասերվածների, նրանց «իրավունքների» սորոսական և այլ պաշտպանների), վստահ ենք` կոնվենցիայի վավերացման վտանգներին, աղետալի հետևանքներին տեղյակ լինելու դեպքում նաև ողջ ժողովուրդը (վերոնշյալ բացառությամբ), մեղմ ասած, խիստ քննադատական, մերժողական վերաբերմունք ունեն այդ խայտառակ ու ներսում դավադիր վտանգներ պարունակող փաստաթղթի, դրա վավերացման նկատմամբ:
Սկզբում նաև գոմիկների և մյուս այլասերվածների իրավունքները պաշտպանելու իր և իր իշխանության մտադրության մասին («Մենք պատրաստվում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, բոլոր քաղաքացիների»), ինչպես նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ ցանկացած խտրականություն բացառելու օգտին 2019 թ. մայիսի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց հենց ինքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով դեռ այն ժամանակ անուղղակիորեն հասկացնելով իր դիրքորոշումը Ստամբուլյան կոնվենցիայի ու դրա վավերացման խնդրի առնչությամբ:


Զարմանալի զուգադիպությամբ կամ Փաշինյանի հետ կարծես պայմանավորված լինելով, հենց նույն օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, կառավարության անդամներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր (այսինքն՝ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների) օրակարգում է։ Փաշինյանական կադրերից Բաթոյանն այդ մասին ասել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ:
Այնուհետ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ևս մեկ անդամ՝ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը, դարձյալ «սորոսական կադր», ընդ որում, 1991 թ. ծնված ու Հայոց բանակում ծառայելուց կասկածելիորեն ազատված մի երիտասարդ, որն իր տված հարցազրույցներից մեկում Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նույնպես համարել է հրատապ:
Այս ընթացքում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առավել ակտիվ քարոզչությամբ են հանդես եկել Ազգային ժողովի իշխանական և իշխող «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, ինչպես, օրինակ, Գայանե Աբրահամյանը, Սոս Ավետիսյանը, Մարիա Կարապետյանը, որոնք ֆինանսավորվում, համենայն դեպս, ոչ վաղ անցյալում ֆինանսավորվել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության, այսինքն` վատահամբավ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի կողմից: Հիշյալ պատգամավորներից վերջինը հրապարակավ հայտարարել է` «Ստամբուլյան կոնվեցիան դեռևս չկա օրակարգում, բայց հնարավոր է, որ լինի» (նկատի ունի ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը):


Օրերս հայտնի դարձավ նաև, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հակառակ հանրային քննադատությանը, Ստամբուլյան կոնվենցիայի (հայտնի է նաև կոնվենցիայի բուն նպատակները թաքցնող մոլորեցուցիչ անվանմամբ` «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) և դրա վավերացման սահմանադրական հետևանքների առնչությամբ հատուկ կարծիք ստանալու նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողովին: Վերոնշյալ դիմումի մասին հայտնում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքը: ՈՒշագրավ է, որ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքն այդ մասին լռում է: Այնուհանդերձ, արդարադատության նախարարն իր ֆեյսբուքյան էջում երեկ կատարել է հետևյալ գրառումը.


«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես արդարադատության նախարարությունն այն կհրապարակի»:
ՀՀ արդարադատության նախարարի (կառավարության անդամի) կողմից արդեն միանգամայն գործնական բնույթ ունեցող այս քայլը հուշում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկայում սկսել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց, այն մտցնել խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգ, եթե, իհարկե, չվախենա հանրության բուռն և իր համար, հնարավոր է, ճակատագրական հետևանքներ ունեցող ընդվզումից:
Թե ՀՀ արդարադատության նախարարը կամ նախարարությունը որոշակի ի՞նչ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, մեզ ու մեր հանրությանը հայտնի չէ: Եթե միակ հարցն այն է, թե ՀՀ Սահմանադրության տեսանկյունից կոնվենցիայի վավերացումն ի՞նչ ազդեցություն կունենա կամ կարող է ունենալ, ապա պետք է ճշտել, թե ինչի նկատմամբ կամ ինչի վրա ազդեցություն… Եթե Սահմանադրության, ապա Սահմանադրությունը, որպես մայր օրենք, իրավական ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Ստամբուլյան կամ ցանկացած այլ կոնվենցիա, հետևաբար Ստամբուլյան կոնվենցիան չի կարող փոփոխել Սահմանադրության այս կամ այն հոդվածը, Սահմանադրության մեջ ինչ-որ նոր նորմ ավելացնել, սակայն կարող է ազդել նրա առանձին հոդվածների, դրույթների վտանգավոր և մեր ազգային ու քրիստոնեական արժեհամակարգին հակասող մեկնաբանության առումով, ինչն անթույլատրելի է:


Տրամաբանությունը հուշում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում շահագրգռված, դրան ձգտող ՀՀ արդարադատության նախարարը նշված կոնվենցիային առնչվող հարցով չէր դիմի Վենետիկի հանձնաժողով, եթե համոզված կամ հիշյալ հանձնաժողովից նախապես տեղեկացված (միգուցե և հանձնաժողովի հետ պայմանավորված…) չլիներ, որ հանձնաժողովի հատուկ կամ պաշտոնական կարծիքը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին է լինելու:


Ինչպես հայտնի է, Ստամբուլյան կոնվենցիայի հակասահմանադրական լինելու, ՀՀ Սահմանադրության առանձին հոդվածների, դրույթների հակասելու վերաբերյալ վերջերս հրապարակավ ու փաստարկված կերպով հանդես եկան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը և ուրիշներ:
Բացառված չէ, որ Ռուստամ Բադասյանը հեղինակավոր իրավաբանների վերոնշյալ կարծիքին, ներկայացրած փաստարկներին ինչ-որ հակակշիռ գտնելու համար է դիմել Վենետիկի հանձնաժողով: Եթե դա իրոք այդպես է, և եթե Վենետիկի հանձնաժողովն իր պաշտոնական կարծիքում նշի նաև, թե Ստամբուլյան կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ապա նախապես ընդգծենք, որ դա ընդամենը հիշյսլ հանձնաժողովի կարծիքը կլինի, Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրական լինել-չլինելու հարցը սոսկ խորհրդատվական մարմին հանդիսացող նշված հանձնաժողովի որոշելիքը չէ, այդ իրավասությունը միմիայն ՀՀ Սահմանադրական դատարանն ունի, որը Վենետիկի հանձնաժողովի ցանկացած կարծիքի դեպքում չպետք է կաշկանդվի դրանով:


Ինչպես երեկ իր պաշտոնական կայքում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ կառավարության 2019 թ. մայիսի 16-ի N 650–Լ որոշմամբ հաստատված հնգամյա միջոցառումների ծրագրի 11-րդ կետով արդեն իսկ նախատեսվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի կազմակերպումը։
«ՈՒստի, Կոնվենցիայի վավերացման գործընթացի համար պատասխանատու գերատեսչություններն արդեն իսկ սկսել են տվյալ գործընթացը…»,- նշված է նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ:
Այսուհետ հասարակության նույնիսկ թերահավատ կամ վտանգի զգացողությունը կորցրած հատվածի մոտ, կարծում ենք, այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ փաշինյանական իշխանությունը և հենց անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր են հասնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը և, ի վերջո, Հայաստանի կողմից ընդունմանը:
Ինչպես հայտնի է, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց սկսելու պարագայում, կոնվենցիան մինչ ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողովի վավերացմանը ներկայացվելը, ՀՀ օրենսդրության, գործող ընթացակարգի համաձայն, պետք է նախ ներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ), որպեսզի վերջինս որոշի դրա սահմանադրականության հարցը: Եթե ՍԴ-ն որոշի, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրության թեկուզ մեկ հոդվածի կամ դրույթի, դրանից հետո կառավարությունը չի կարող կոնվենցիան ուղարկել ԱԺ-ի վավերացմանը, դրանից հետո Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը փակվում է:


Այս առումով թերևս արժանահավատ են այն խոսակցությունները, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ փաշինյանական իշխանությունը ՍԴ-ի` իրենց ցանկալի որոշմանը հասնելու նպատակով, այժմյանից, ուղղակի թե անուղղակի կերպով, սկսել է ճնշումներ գործադրել ՍԴ-ի առանձին անդամների, մասնավորապես` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ: Համենայն դեպս, հանկարծ ի հայտ է եկել նախկին իշխանության ներկայացուցիչ մի բարձրաստիճան պաշտոնյա, այժմ էլ պաշտոնավարող, որը, ըստ «Ժամանակ» թերթի հրապարակման, հատուկ քննչական ծառայության քննիչների հետ համագործակցում է` բացահայտելու ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի կողմից իրականացված ապօրինի սեփականաշնորհման գործարքները: Նույն հրապարակման համաձայն, «Մասնավորապես, նա ցուցմունքներ է տվել, որ հենց ինքն է Թովմասյանի ցուցումով նոտարական գրասենյակները սեփականաշնորհել վերջինիս կողմից մատնանշված անձանց անունով: Հնարավոր է, որ առաջիկայում Թովմասյանը ևս հարցաքննվի այս գործի շրջանակներում»:
Ինչպես ասում են, Թովմասյանին ուղղված ակնարկը բավական թափանցիկ է… Նշենք նաև, որ վերոնշյալը զուգակցվում է իշխանական «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների հարցազրույցներով, որոնցում նրանք խոսել են ՍԴ-ի նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին, բարձրացրել այդ հարցը:


Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. հուլիսի 26-ին հանդես եկան Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ շատ կարևոր հայտարարությամբ` միանշանակ դեմ արտահայտվելով դրա վավերացմանը: Հասկանալի է, որ սա մեկ օրում ընդունված որոշում չէ, հիշյալ հայտարարությունն էլ երեկ չէ, որ պատրաստվել է, այն նախապատրաստվել է ավելի վաղ, ինչին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, նախապես տեղյակ են եղել: Ավելին, Հանրային խորհրդի անդամ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ս. թ. հուլիսի 25-ին Հանրային խորհրդի քննարկման ժամանակ դեմ է արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ընդ որում, շեշտել, որ ինքն արտահայտում է նաև տվյալ հարցի վերաբերյալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը։ Եվ, ահա, դարձյալ մեկ հետաքրքիր «պատահականություն»…
«2018 թ. փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ,- գրել է «Հրապարակ» թերթը:- Մամուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առևանգել և ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։ Պատճառը եղել է 3 միլիոն դրամից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի եղբորորդուն պատկանող գազալցակայանից։ Մամուլի բարձրացրած աղմուկի արդյունքում քրեական գործ հարուցվեց՝ ՔՕ 322՝ ինքնիրավչություն հոդվածով, որը հետագայում կարճվեց։ Երեկ տեղեկացանք, որ իշխանությունները վերաբացել են այս գործը, և այժմ մեծ թափով քննություն է գնում, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այն։ Ակնհայտ է, որ այս քննությունը կաշկանդելու է Գարեգին Բ-ի գործողությունները և նրան դարձնելու է էլ ավելի կառավարելի»:
Կարծում ենք, հենց այս ժամանակ քրեական գործի վերաբացումը կամ կաթողիկոսից վրեժխնդրության արտահայտություն է` հիշյալ հայտարարության համար, կամ էլ նրա նկատմամբ ճնշման փորձ, որ Ստամբուլյան կոնվենցիայի, դրա վավերացման առնչությամբ ավելի խիստ հայտարարությամբ հանդես չգան ինքը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը:


Ի դեպ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, ի հեճուկս նույն խմբակցության մի շարք անդամների, ս. թ. հուլիսի 22-ին հայտարարել է, որ ԱԺ-ն չպետք է վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:
«Սոֆյայի այս քայլը խիստ վրդովեցրել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին. այստեղ կարծում են, որ Հովսեփյանի այս քայլը կարող է վարակիչ դառնալ իշխող ուժի մյուս անդամների համար,- գրել է zham.am կայքը:- Դրա համար էլ այս համայնքի ծանր հրետանի՝ հայտնի, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, ի պատասխան Սոֆյայի հայտարարությանը սպառնացող հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «իրենք հեղափոխությանը աջակցել են ոչ այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը մերժի Ստամբուլյան կոնվենցիան»:


Ամփոփենք. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակով Սահմանադրական դատարանի ու կաթողիկոսի նկատմամբ ճնշումը իշխանությունների համար չի կարող անհետևանք լինել: Փաշինյանի իշխանությունը պետք է շատ լավ հիշի` ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao