Թե­կուզ Կամ­չատ­կա­յու՞մ

Թե­կուզ Կամ­չատ­կա­յու՞մ
27.09.2019 | 01:32

Երկ­րագն­դի վրա հա­յի հա­մար ան­հա­սա­նե­լի վայ­րեր չկան: Որ­տեղ ա­սես նա կբ­նակ­վի ու կս­տեղ­ծի ի­րե­նը, հա­մա­կերպ­վե­լով տե­ղի պայ­ման­նե­րին, բայց պահ­պա­նե­լով ինք­նու­թյու­նը: Հայտ­նի չէ, թե հե­ռա­վոր Կամ­չատ­կա թե­րակղ­զում հայն ա­ռա­ջին ագ­նամ երբ է ոտք դրել, սա­կայն մի բան հս­տակ է, որ այ­սօր տար­բեր ազ­գու­թյան մարդ­կանց մի­ջա­վայ­րում նա ձեռք է բե­րել հար­գանք ու վս­տա­հու­թյուն:

Ե­ԹԵ ԵՐԿ­ՐԱ­ԳՈՒՆ­ԴԸ ՍԱՀ­ՄԱՆ ՈՒ­ՆԵ­ՆԱՐ, ԿԱՄ­ՉԱՏ­ԿԱՆ ԿՀԱ­ՄԱՐ­ՎԵՐ ՍԿԻԶ­ԲԸ
Կամ­չատ­կա թե­րակղ­զին, ո­րի եր­կա­րու­թյու­նը 1200 կմ է, իսկ լայ­նու­թյու­նը 500 կմ-ից պա­կաս, գտն­վում է Ռու­սաս­տա­նի հյու­սիսարևե­լյան ծայ­րա­մա­սում: Ե­րեք կող­մից նրա ա­փե­րը ո­ղող­ում են Խա­ղաղ օվ­կիա­նո­սի, Բե­րին­գի և Օ­խո­տի ծո­վե­րի ջրե­րը: Կամ­չատ­կա­յի տա­րած­քը մո­տա­վո­րա­պես 270 հա­զար քմ է: Բնու­թյու­նը ա­ռա­տո­րեն նրան պարգևել է հրա­բուխ­նե­րով: Գո­յու­թյուն ու­նեն ա­վե­լի քան 2,5 հա­զար հրաբ­խա­յին կոներ, մոտ 300-ը ոչն­չաց­ված է, իսկ ա­վե­լի քան 30-ը ակ­տիվ հրա­բուխ­ներ են: Դրանք թե­րակղ­զու հիմ­նա­կան գրավ­չու­թյունն են: Բա­նաս­տեղծ­նե­րը նրանց ան­վա­նում են քա­րե ջա­հեր, դրանք պատ­կեր­ված են Կամ­չատ­կա­յի զի­նան­շա­նի և տա­րա­ծաշր­ջա­նի դրո­շի վրա: Կամ­չատ­կա­յի ա­մե­նա­հե­տա­քր­քիր ակ­տիվ հրա­բուխ­նե­րից մե­կը Ի­չինս­կին է, ո­րի բարձ­րու­թյու­նը 3621 մետր է, ու­նի ան­սո­վոր գե­ղե­ցիկ տե­սա­րան: Կամ­չատ­կա­յում է գտն­վում Եվ­րա­սիա­յի ա­մե­նա­բարձր հրա­բու­խը «Ключевская соп­ка», ո­րի գա­գա­թը հաս­նում է 4750 մետ­րի: Նրա շուր­ջը գոր­ծում են հրաբ­խի 12 փոքր խառ­նա­րան­ներ:
Թե­րակղ­զու հա­րա­վում կա հրա­բուխ­նե­րի մեկ այլ խումբ, ո­րը կոչ­վում է «Տուն»: Դրա կա­ռուց­ված­քում ընդ­գրկված են Կո­զելս­կու (2190 մետր), Ա­վա­չինս­կու (2751 մետր) և Կո­րյակս­կու (3456 մ) հրա­բուխ­նե­րը: Ա­վա­չինս­կո­յեն, Մութ­նովս­կին և Կա­րիմս­կո­յեն ա­մե­նաակ­տիվ հրա­բուխ­նե­րից են: Ա­վա­չինս­կո­յի վեր­ջին ժայթ­քու­մը գրանց­վել է 1991-ին, իսկ 1996-ից Կա­րիմս­կո­յեն շա­րու­նա­կա­բար գոր­ծում է:
Ռու­սաս­տա­նի հա­մար այս գան­ձա­րա­նը բա­ցա­հայ­տել է սի­բի­րյան կա­զակ­նե­րի ա­ռաջ­նորդ, հե­տա­զո­տող Վլա­դի­միր Ատ­լա­սո­վը: 1697 թվա­կա­նին նա և իր ջո­կա­տը շարժ­վում են Կամ­չատ­կա­յի մի­ջով ՝ հյու­սի­սից մինչև հա­րա­վա­յին կե­տը, ու ո­րոշ ժա­մա­նակ անց Ռու­սաս­տա­նի կայս­րու­թյան քար­տե­զի վրա նոր հող է ա­վե­լա­նում: Ո­մանք Վլա­դի­միր Ատ­լա­սո­վին կո­չել են «Կամ­չատ­կա Էր­մակ» կամ «Կամ­չատ­կա­յի ձեռք բե­րո­ղը», թեև Կամ­չատ­կա­յի ա­ռա­ջին ռուս հե­տա­զո­տող­նե­րը ե­ղել են Լ. Ս. Մո­րոզ­կո­յի ար­շա­վախմ­բե­րը՝1695-1696 թվա­կան­նե­րին:
Ըստ ռուս պատ­մա­բան Բ. Պ. Պոլևո­յի՝ «Կամ­չատ­կա» ան­վա­նումն ա­ռա­ջա­ցել է Կամ­չատ­կա գե­տի ան­վա­նու­մից, իսկ գե­տը ան­վան­վել էր ի պա­տիվ Ի­վան Կամ­չա­տիի։ 1965 թվա­կա­նին տուրք հա­վա­քե­լու նպա­տա­կով այս­տեղ՝ դե­պի Պեն­ժին գետ են ու­ղարկ­վել Ֆյո­դոր Չու­կիևը և Ի­վան Ի­վա­նո­վը «Кам­ча­тый» մա­կա­նու­նով (մա­կա­նու­նը տր­վել էր այն պատ­ճա­ռով, որ նա միշտ կրում էր միայն մե­տաք­սյա շա­պիկ, իսկ այն ժա­մա­նակ­նե­րում մե­տաք­սը կո­չում էին «Կամ­չա­տյան կտոր» կամ «Դա­մասկ»:
Կամ­չատս­կի Պետ­րո­պավ­լովսկ քա­ղա­քը Ռու­սաս­տա­նի Կամ­չատ­կա­յի մար­զի կենտ­րոնն է, որ­պես բնա­կա­վայր հիմ­նադր­վել է 1740-ին, երբ ռուս ծո­վագ­նաց, ռու­սա­կան նա­վա­տոր­մի սպա Վի­տուս Բե­րին­գի ար­շա­վախմ­բի «Սուրբ Պետ­րոս» և «Սուրբ Պո­ղոս» նա­վե­րը Չու­կո­տյան թե­րակղ­զու և Ա­լյաս­կա­յի միջև գտն­վող նե­ղու­ցով մտ­նե­լով խոր­շը, ձմե­ռե­ցին այն­տեղ՝ հիմք դնե­լով բնա­կա­վայ­րի ստեղծ­մա­նը։ 1822 թվա­կա­նին այն դաս­վել է քա­ղաք­նե­րի շար­քը «Պետ­րո­պավ­լովս­կի նա­վա­հան­գիստ» ա­նու­նով, իսկ 1924-ին այն կոչ­վել է Կամ­չատ­կա­յի Պետ­րո­պավ­լովսկ, Ղա­զախս­տա­նի Պետ­րո­պավ­լովսկ քա­ղա­քից զա­նա­զա­նե­լու հա­մար:
Կամ­չատս­կի Պետ­րո­պավ­լովս­կը նա­վա­հան­գս­տա­յին քա­ղաք է, ձկ­նոր­սա­կան բա­զա։ Բնակ­չու­թյու­նը կազ­մում է շուրջ 200 հա­զար մարդ, նշա­նա­կա­լի բնա­կա­վայ­րերն են ՝ Ե­լի­զո­վոն, Պա­րա­տուն­կան, Միլ­կո­վոն, Է­սոն, Ա­նավ­գա­յը, ՈՒստ-Կամ­չատս­կը, Կո­զերևսկը և այլն: Կան նա­վա­նո­րոգ­ման, տնա­շի­նա­կան և շի­նա­նյու­թե­րի գոր­ծա­րան­ներ։ Քա­ղա­քը չու­նի եր­կա­թու­ղի, տրանս­պոր­տա­յին հիմ­նա­կան մի­ջոց­ներն են ինք­նա­թիռ­նե­րը, ուղ­ղա­թիռ­նե­րը, ծո­վա­յին և ավ­տո­մո­բի­լա­յին մի­ջոց­նե­րը:
Մար­զում հիմ­նա­կա­նում զար­գա­ցած են ձկ­նոր­սու­թյու­նը, մե­տա­լուր­գիան և գյու­ղատն­տե­սու­թյու­նը: Զբո­սաշր­ջու­թյու­նը վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում շատ ա­րագ զար­գա­նում է: Կամ­չատ­կան, ո­րի բնությունն ան­սո­վոր, գու­նա­գեղ և կո­պիտ է, գրա­վում է հա­զա­րա­վոր մար­զիկ­նե­րի, ո­րոնք ոչ միայն դա­հուկ­նե­րով կամ շնե­րով են սա­հում, այլև նվա­ճում են լեռ­նա­գա­գաթ­ներ, իջ­նում հրա­բուխ­նե­րի խառ­նա­րան­նե­րի մեջ և այ­ցե­լում Գեյ­զեր­նե­րի հովիտ:
ԿԱՄ­ՉԱՏ­ԿԱ­ՅԻ Ա­ՌԱ­ՋԻՆ ԲՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԸ
Կամ­չատս­կի Պետ­րո­պավ­լովսկ քա­ղա­քի «Վուլ­կա­նա­րիում» թան­գա­րա­նը Կամ­չատ­կա­յի հրա­բուխ­նե­րի ու ա­ռա­ջին բնա­կիչ­նե­րի մա­սին հս­կա­յա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րոն է, որ­տե­ղից դուրս գա­լով քեզ թվում է, թե դուրս ես ե­կել հրաբ­խի խառ­նա­րա­նից:
Այն պա­հից, երբ Կամ­չատ­կա­յում սկ­սեց նա­հան­ջել մեծ սառ­ցա­պա­տու­մը, և բաց­վեցին լեռ­նա­յին հո­վիտ­ներն ու տունդ­րան, թե­րակղ­զում հայ­տն­վե­ցին ա­ռա­ջին բնա­կիչ­նե­րը: Ա­ռա­ջին մար­դիկ, ով­քեր բնակ­վե­ցին հրաբ­խի շր­ջա­կայ­քում և ապ­րում են մինչ օրս, ի­թել­մեն­ներն են: Ա­վե­լի քան 10 հա­զար տա­րի ապ­րե­լով Կամ­չատ­կա­յում` այդ ժո­ղո­վուր­դը մեկ ան­գամ չէ, որ տե­սել է եր­կն­քի մթագ­նումն ու դղր­դա­ցող ժայթ­քու­մից թափ­վող մո­խիրն ու քա­րե­րը: 6,5 հա­զար տա­րի ա­ռաջ թե­րակղ­զում տե­ղի են ու­նե­ցել հրաբ­խա­յին ահ­ռե­լի ժայթ­քում­ներ՝ ստեղ­ծե­լով նոր գո­գա­հո­վիտ­ներ և լճեր: Ի­թել­մեն­նե­րը կա­րո­ղա­ցան հաղ­թա­հա­րել այդ ա­ղետ­նե­րը, նրանց աչ­քի առջև սն­կի պես ա­ճե­ցին Կա­րիմս­կո­յե, Ա­վա­չինս­կո­յե և Կլյուչևսկո­յե հրա­բուխ­նե­րը, նրանք ա­կա­նա­տես էին, թե ինչ­պես էր դղր­դում հողն ու ա­փե­րից դուրս գա­լիս ծո­վը: Երկ­րի սա­սա­նու­մը բա­ցատր­վում էր գա­մուլ­նե­րի հո­գի­նե­րի ու­ժեղ և ա­հեղ պա­րով: Երբ գա­մուլ­նե­րը փոր­ձում էին ու­տե­լիք պատ­րաս­տել, Նեյ­նե սա­րից սկ­սում էր բարձ­րա­նալ ծուխ ու մուր: Զար­մա­նա­լի չէ, որ մար­դիկ վա­խե­նում էին հրաբ­խից, նրանք ան­գամ հրա­ժար­վում էին (այ­սօր էլ) լո­ղալ լեռ­նա­յին տաք աղ­բյուր­նե­րում, ո­րոնք այ­սօր հրա­պու­րում են հա­զա­րա­վոր զբո­սաշր­ջիկ­նե­րի:
Այ­նու­հան­դերձ, Կամ­չատ­կան հա­մար­վում էր բա­րի եր­կիր, իսկ այն­տեղ ապ­րող մար­դիկ բա­րի են, ու­ժեղ և կեն­սա­խինդ:
Տար­վա մեջ մեկ օ­ր ի­թել­մեն­նե­րը կազ­մա­կեր­պում են տոն-ծի­սա­կա­տա­րու­թյուն նվիր­ված հո­գու մաք­րու­թյանն ու բնու­թյան հան­դեպ ի­րենց շնոր­հա­կա­լու­թյան դրսևոր­մա­նը: Տո­նը կոչ­վում է Ալ­խա­լա­լայ: Մինչ այ­սօր այդ տո­նա­կա­տա­րու­թյան ժա­մա­նակ կա­նայք հե­ռու են վա­նում չար հո­գի­նե­րին՝ ե­րես­նե­րը պա­տե­լով սար­սա­փազ­դու նախ­շե­րով: Ծի­սա­կա­տա­րու­թյունն ու­ղեկց­վում է վայ­րի ա­ղա­ղակ­նե­րով՝ չար ո­գի­նե­րին բնա­կա­վայ­րե­րից հե­ռու քշե­լու հա­մար: Ին­թել­մեն­նե­րը նաև սի­րում են պա­րել ու­ժաս­պառ լի­նե­լու չափ, մինչև չեն ընկ­նում գետ­նին: Պա­րը կա­րող է ձգ­վել ա­ռանց դա­դա­րի՝ 16 ժամ:
Ի­թել­մեն­ներն աշ­խա­տա­սեր ժո­ղո­վուրդ են, նրանք ան­գործ չեն կա­րող նս­տել, նրանք դա մեղք են հա­մա­րում: Սե­րը կյան­քի, երկ­րի, ե­րե­խա­նե­րի հան­դեպ ձգ­վել է դա­րե­դար, ո­րով էլ նրանք պահ­պա­նել են ի­րենց ինք­նու­թյունն ու յու­րա­հատ­կու­թյու­նը:
ՀԱ­ՅԵ­ՐԸ ԿԱՄ­ՉԱՏ­ԿԱ­ՅՈՒՄ
Ներ­կա­յումս Կամ­չատ­կա­յի երկ­րա­մա­սում ապ­րում է շուրջ 2500 հայ: Նրան­ցից շա­տե­րը երկ­րա­մաս են տե­ղա­փոխ­վել 20-րդ դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րից: Հա­յերն այն­տեղ զբաղ­վում են հա­ցա­մ­թերք­նե­րի ար­տադ­րու­թյամբ, ման­րա­ծախ և մե­ծա­ծախ առև­տրով, շի­նա­րա­րու­թյամբ, ռես­տո­րա­նա­յին բիզ­նե­սով և այլն։ Պետ­րո­պավ­լովս­կում հան­դի­պե­ցի Տա­վուշի մար­զի բնակ­չու­հի Սու­սան­նա Մա­լա­քյա­նին, ում մայրն ու եղ­բայ­րը այս­տեղ տե­ղա­փոխ­վել էին ա­վե­լի վաղ: Սու­սան­նան ա­մուս­նու հոր­դո­րով Կամ­չատ­կա է տե­ղա­փոխ­վել 1994 թվա­կա­նին: Իր պատ­մե­լով` այդ ողջ ըն­թաց­քում եր­կու ան­գամ է այ­ցե­լել Հա­յաս­տան՝ 1997-ին, Կամ­չատ­կա­յում ծն­ված մե­կա­մյա որ­դու հետ և 2017-ին՝ մոր հու­ղար­կա­վո­րու­թյան կապակցու­թյամբ: Մայ­րը մա­հից ա­ռաջ հոր­դո­րել էր ի­րեն հու­ղար­կա­վո­րել Հա­յաս­տա­նում:
Սկզբ­նա­կան շր­ջա­նում Սու­սան­նան ա­մուս­նու՝ Ռու­բի­կի հետ հիմ­նում և հա­մա­տեղ վա­րում են հա­ցամ­թեր­քի ար­տադ­րա­մաս։ Հայ­կա­կան լա­վա­շի, տոր­թե­րի ու զա­նա­զան տե­սա­կի թխ­վածք­նե­րի պա­հան­ջար­կը մեծ էր, մր­ցակ­ցու­թյու­նը` նույն­պես, քա­նի որ նմա­նա­տիպ ար­տադ­րա­մաս ու­ներ նաև մեկ այլ հայ ըն­տա­նիք: Սու­սան­նա­յի խոս­քով` ի­րենց ար­տադ­րա­մա­սում աշ­խա­տում էին մե­ծա­մա­սամբ ռուս­ներ, սա­կայն նրանք հու­սա­լի աշ­խա­տուժ չէին: Հար­կադր­ված Սու­սան­նան և ա­մու­սի­նը, բարձր վար­ձատ­րու­թյան ե­րաշ­խի­քով, ի­րենց ար­տադ­րա­մա­սում աշ­խա­տե­լու են հրա­վի­րում Հա­յաս­տա­նում բնակ­վող ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րին: Մինչ նրանց գա­լը աշ­խա­տան­քի ողջ ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը Սու­սան­նա­յի ու­սե­րին էր, աշ­խա­տում էր շուր­ջօ­րյա` չխ­նա­յե­լով ու­ժերն ու ա­ռող­ջու­թյու­նը:
-Այս­տեղ կլի­ման խո­նավ է ու հատ­կա­պես կա­նայք հիմ­նա­կա­նում բո­ղո­քում են հո­դե­րի, ոս­կրե­րի ցա­վից, սա­կայն շա­րու­նա­կում են աշ­խա­տել: Ոչ ոք ժա­մա­նակ չու­նի լր­ջո­րեն զբաղ­վե­լու ա­ռող­ջու­թյան կար­գա­վոր­մամբ, կի­սատ-պռատ բուժ­վում ենք, ե­թե դա բու­ժում է կոչ­վում, ու շա­րու­նա­կում աշ­խա­տել: Ե­կել ենք աշ­խա­տե­լու հա­մար, ո՞վ ժա­մա­նակ ու­նի մտա­ծե­լու բուժ­ման մա­սին, հատ­կա­պես, որ խո­նավությունը, միևնույն է, թա­փան­ցում է ոս­կոր­նե­րը,- ա­սում է Սու­սան­նան:
Նրա պատ­մե­լով սկզբ­նա­կան շր­ջա­նում նպա­տակ են ու­նե­ցել գու­մար վաս­տա­կել ու վե­րա­դառ­նալ Հա­յաս­տան, սա­կայն տա­րի­նե­րը գլոր­վել են, մե­ծաց­րել են եր­կու զա­վակ­նե­րին ու հաս­կա­ցել, որ ար­դեն հար­մար­վել են պայ­ման­նե­րին, կլի­մա­յին, ու որ Հա­յաս­տանն ար­դեն չի ձգում ի­րենց:
Մի ո­րոշ շր­ջան Սու­սան­նա­յի ու ա­մուս­նու գոր­ծե­րը բա­րե­հա­ջող էին, նրանց ար­տադ­րա­մա­սում աշ­խա­տող հա­յերն էլ վատ չէին վաս­տա­կում, կա­րո­ղա­նում էին օգ­նել Հա­յաս­տա­նում ապ­րող հա­րա­զատ­նե­րին, սա­կայն ռուս ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի հա­ճա­խա­կի ստու­գայ­ցե­րը ար­տադ­րա­մա­սում լուրջ խախ­տու­մներ բա­ցա­հայ­տե­ցին՝ չգ­րան­ցած աշ­խա­տա­տե­ղեր, փաս­տաթղ­թա­յին ան­ճշ­տու­թյուն­ներ, ար­տադ­րան­քի ո­րա­կի անկ­ման փաս­տեր, և ար­տադ­րա­մա­սը փակ­վեց:
-Հիմ­նա­կան պատ­ճա­ռը մր­ցակ­ցու­թյունն էր, սկզ­բում մեր գոր­ծե­րը լավ էին, սա­կայն մեզ մատ­նե­ցին ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին, ո­րոնց ա­նընդ­մեջ ստու­գում­նե­րի հետևան­քով մեր ար­տադրամասը փակ­վեց: Այս­տեղ նման ոչ մի ար­տադ­րա­մաս օ­րի­նա­կան չի աշ­խա­տում, չգ­րանց­ված աշ­խա­տող­ներ կան, ի­դեա­լա­կան չի լի­նում ոչ մե­կի մոտ, հե­տո որ ստու­գող­նե­րը գա­լիս են, ան­պայ­ման մի բան գտ­նում են: Ա­սում են` մենք ան­պայ­ման մի բան պի­տի գրենք, նոր գնանք, թե չէ կա­սեն` կա­շառք եք վերց­րել: Ա­սեմ, որ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը հա­յե­րի, ռուս­նե­րի կամ այ­լազ­գի­նե­րի միջև խտ­րա­կա­նու­թյուն չեն դնում, բո­լո­րին հա­վա­սար ստու­գում են: Ե­թե մեր տա­կը չփո­րեին, մեր թխ­ված­քի ար­տադ­րա­մասն այ­սօր ա­վե­լի ընդ­լայն­ված կլի­ներ, ե­կա­մուտ­նե­րը` ա­վե­լի մեծ: Այս­տեղ թխ­ված­քի ա­ռա­ջին ար­տադ­րա­մա­սը պատ­կա­նել է հա­յի, մենք էլ փոր­ձե­ցինք նույն գոր­ծը սկ­սել, բայց հենց նա էլ «գցեց» մեզ:
Այ­սօր Սու­սան­նան ա­մուս­նու և որ­դու հետ բա­ցել է շաուր­մա­յի սննդի կետ, որ­տեղ աշ­խա­տում են նաև չորս տա­ջիկ ե­րի­տա­սարդ­ներ: Սու­սան­նա­յի խոս­քով` հա­յե­րի հետ դժ­վար է լե­զու գտ­նել, հա­ճախ հրա­ժար­վում են այս կամ այն գոր­ծը կա­տա­րել, իսկ տա­ջիկ­նե­րը, է­ժան աշ­խա­տուժ լի­նե­լուց բա­ցի, գլուխ­նե­րը կախ կա­տա­րում են ցան­կա­ցած աշ­խա­տանք:
-Չեմ կար­ծում, թե նախ­կին հա­ջո­ղու­թյու­նը կու­նե­նանք, համն ար­դեն դուրս է ե­կել, շատ ենք տա­նուլ տվել, էս­քան էլ որ մնա, գոհ ենք: Պետք է մտա­ծել, թե ինչ նո­րույթ սկ­սենք, որ ա­ռաջ գնանք: Առևտրի համն էլ է դուրս ե­կել, հի­մա Պետ­րո­պավ­լովս­կում առևտրի ա­մե­նա­մեծ ցան­ցը պատ­կա­նում է ազ­գու­թյամբ եզ­դի, ՌԴ-ի Կամ­չատ­կա­յի մար­զի պատ­գա­մա­վոր Ռա­շիդ Շա­մո­յա­նին: Ա­մե­նուր սու­պեր­մար­կետ­ներ ու­նի, մյուս­նե­րը բա­վա­րար­վում են փոք­րա­ծա­վալ սնն­դի կե­տեր աշ­խա­տեց­նե­լով: Թխ­ված­քի ար­տադ­րա­մաս ու­նե­ցող հա­յերն աս­տի­ճա­նա­բար փա­կում են ի­րենց օ­բյեկտ­նե­րը, փակ­վել են նաև մի քա­նի սնն­դի օ­բյեկտ­ներ, խո­րո­վա­ծա­նոց­ներ,- պատ­մում է Սու­սան­նան:
Հա­յերն ան­գամ Հե­ռա­վոր Արևել­քում դար­ձյալ վար­կե­րի տակ կքած են, շա­տե­րը գե­րա­դա­սում են տե­ղա­փոխ­վել ու­րիշ քա­ղաք­ներ, քան վե­րա­դառ­նալ Հա­յաս­տան: Ա­սում են, որ Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո կա­տար­վող փո­փո­խու­թյուն­նե­րը դեռ հու­սադ­րող չեն, սա­կայն ե­թե հա­մոզ­վեն, որ աշ­խա­տանք կգտ­նեն, ան­պայ­ման կվե­րա­դառ­նան, քա­նի որ հոգ­նել են դր­սում դե­գե­րե­լուց:
Սա­կայն Կամ­չատ­կա­յում ապ­րող հայ ե­րի­տա­սարդն այլ կերպ է մտա­ծում: Շա­տե­րը ծն­վել են այս­տեղ և Հա­յաս­տա­նը չեն տե­սել, թեև ըն­տա­նիք­նե­րում ծնող­նե­րը խո­սում են հա­յե­րեն, այ­նու­հան­դերձ, քչերը գիտեն հա­յե­րեն, հիմ­նա­կա­նում խո­սում են ռու­սե­րեն: Տղա­նե­րը գե­րա­դա­սում են ա­մուս­նա­նալ հայ աղ­ջիկ­նե­րի հետ: Նախ­կի­նում Սու­սան­նա­յի որ­դու հա­մար միևնույն էր, թե հարս­նա­ցուն ինչ ազ­գից կլի­նի, սա­կայն այ­սօր միան­շա­նակ ո­րո­շել է ա­մուս­նա­նալ միայն Ռու­սաս­տա­նում ծն­ված հայ աղջ­կա հետ, քա­նի որ, նրա կար­ծի­քով, հա­յաս­տան­ցի աղ­ջիկ­նե­րը ակ­ցեն­տով են խո­սում ռու­սե­րեն: Ի տար­բե­րու­թյուն տղա­նե­րի, Կամ­չատ­կա­յի հայ աղ­ջիկ­նե­րը հիմ­նա­կա­նում ա­մուս­նա­նում են ռուս տղա­նե­րի հետ, և ինչ­պես ա­սում են, Հռո­մի պա­պից ա­վե­լի կա­թո­լիկ են դառ­նում: Նրանց վարք ու բար­քով դժ­վար է տար­բե­րել ի­րենց տա­րե­կից ռուս աղ­ջիկ­նե­րից:
Սու­սան­նա­յի պատ­մե­լով` Կամ­չատ­կա­յում կան հա­յեր, որոնք հա­ջո­ղու­թյան են հա­սել ու եր­բեմն օգ­նում են հայ­րե­նա­կից­նե­րին, իսկ ի­րենց ան­հա­ջո­ղու­թյան պատ­ճա­ռը ա­մուս­նու կող­մից ար­տադ­րա­մա­սի վատ կա­ռա­վա­րումն է հա­մա­րում: Նրա հա­մոզ­մամբ, ե­թե ղեկն իր ձեռ­քում լի­ներ, ա­մեն ինչ այլ կերպ կըն­թա­նար, և այ­սօր ձեռք բե­րած ե­րեք­սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նի հետ մեկ­տեղ կու­նե­նա­յին նաև հա­ջող­ված բիզ­նես: «Հայ տղա­մար­դիկ ոնց որ Հա­յաս­տա­նում էին, նույ­նը այս­տեղ են, ի­րենց կա­նանց չեն լսում, նրանց հետ հաշ­վի չեն նս­տում»:
Ի դեպ, Կամ­չատ­կա­յում հայ կա­նան­ցից ոչ բո­լորն են աշ­խա­տում, ո­մանք պար­զա­պես պա­րապ տա­նը նս­տած են, թեև ա­մուս­նա­ցած զա­վակ­ներն ապ­րում են Ռու­սաս­տա­նի տար­բեր քա­ղաք­նե­րում: Բայց ըն­տա­նիք կա, որ­տեղ միայն կինն է աշ­խա­տում, ա­ռա­վո­տից ի­րի­կուն տանջ­վում: Այ­նու­հան­դերձ, դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լով, հայ կա­նայք փոր­ձում են հա­վա­սարակշռել ըն­տա­նի­քի ֆի­նան­սա­կան ե­րե­րուն վի­ճա­կը և այդ ա­մե­նը` սե­փա­կան ա­ռող­ջու­թյան հաշ­վին:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Երևան-Կամ­չատ­կա-Երևան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao