Երբ անհ­րա­ժեշտ էր, նա դառ­նում էր փայ­լուն գա­ղա­փա­րա­խոս

Երբ անհ­րա­ժեշտ էր, նա դառ­նում էր փայ­լուն գա­ղա­փա­րա­խոս
18.10.2019 | 01:29

Ներ­կա­յաց­նում ենք Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի կազ­մա­կեր­պիչ, ընդ­հա­նուր ջո­կատ­նե­րի շտա­բի պետ, «Մար­տա­կան խա­չի» երկ­րորդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, ՀՀ և ԱՀ սպոր­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ԱՀ «Ղա­րա­բաղ» ֆուտ­բո­լա­յին թի­մի վե­տե­րան­նե­րի ա­կում­բի ղե­կա­վար ՌԱԶ­ՄԻԿ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ հու­շե­րը։

1989-ին էր: Մեր շար­ժումն ար­դեն ան­ցել էր ա­հա­գին ճա­նա­պարհ: Պետք էր գտ­նել գոր­ծի քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան և ռազ­մա­կան կազ­մա­կերպ­ման լա­վա­գույն ե­ղա­նակ­ներ, որ­պես­զի չընկ­նեինք Մոսկ­վա­յի ու Ադր­բե­ջա­նի հար­ված­նե­րի տակ, կա­րո­ղա­նա­յինք բարձր պա­հել ժո­ղովր­դի ո­գին և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հա­կա­հար­ված տա­յինք հա­կա­ռա­կոր­դի հար­ձա­կում­նե­րին: Ար­դեն ինձ պարզ էր, որ մեր խն­դի­րը լուծ­վե­լու է ինք­նա­պաշտ­պա­նու­թյամբ: Ան­վերջ Գոր­բա­չո­վին դի­մե­լով գործն ա­ռաջ չէր գնա­լու, իսկ Բաք­վի ցույ­ցե­րում ար­դեն խո­սում էին Ար­ցա­խի հա­յե­րին քշե­լու մա­սին: Շատ բարդ ի­րա­վի­ճակ էր: Ստե­փա­նա­կերտ ե­կան Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, Վազ­գեն Սարգ­սյա­նը և ու­րիշ­ներ: Վազ­գեն Սարգ­սյանն ու­ղիղ ե­կավ մար­զա­դաշտ և ի­րեն բնո­րոշ ան­մի­ջա­կա­նու­թյամբ ա­սաց. «Ռազ­միկ, ես սուտ խո­սել չեմ սի­րում, ե­թե մի բան ա­րել եք, ա­րի, գնանք, ցույց տուր»:


ՈՒ­զում էր հա­մոզ­վել, որ մենք ի­րոք Ար­ցա­խում ջո­կատ­ներ ենք կազ­մա­վո­րել, նաև ճշ­տել՝ ինչ զենք ու­նենք, որ­պես­զի հե­տո անհ­րա­ժեշտ օգ­նու­թյուն ու­ղար­կի:
Իմ ու­զածն էլ դա էր: Ե­րեք օր շր­ջե­ցինք այն տե­ղե­րում, ուր ջո­կատ­ներ էինք կազ­մա­վո­րել: Հաս­կա­նա­լի է, որ ա­ռա­ջին զին­ված տղա­ներն ան­տառ­նե­րում էին բա­զա­վոր­ված: Պարզ է, որ ռու­սա­կան զոր­քի աչ­քի առջև չէինք զին­վե­լու: Մտա­ծում էի՝ Երևա­նից ե­կած ջա­հել տղա է, կհոգ­նի, կդժ­գո­հի մեր դժ­վա­րանց ճա­նա­պարհ­նե­րից, բայց Վազ­գե­նը ոչ մի ան­գամ չդժ­գո­հեց: Ա­բողջ օ­րը շր­ջում էինք, հոգ­նած-ջարդ­ված գա­լիս ու միա­սին քնում էինք մար­զա­դաշ­տի իմ սե­նյա­կում: Նրան ա­ռանձ­նա­պես հու­զեց Սղ­նախ գյու­ղում հիմ­նած մեր հե­նա­կե­տը, ինք­նա­շեն նռ­նակ­ներն ու հրա­զեն­նե­րը, որ խնամ­քով թաքց­րել էինք գաղտ­նի պա­հես­տում։ «Հենց որ գաս Երևան, ես քեզ հա­մար ան­պայ­ման կար­գին կա­րա­բին­ներ ու փամ­փուշտ­ներ կգտ­նեմ»,- ա­սաց։
Ոգևոր­ված էր ան­չափ, որ նույ­նիսկ պատ­ժիչ ջո­կատ­նե­րի ներ­կա­յու­թյամբ Ար­ցա­խը չի ըն­կճ­վում, ընդ­հա­կա­ռա­կը, մտա­ծում է զին­ված պայ­քար կազ­մա­կեր­պե­լու մա­սին:
Մի քա­նի օ­րից խում­բը պետք է վե­րա­դառ­նար Երևան, բայց ներ­քին զոր­քե­րը խիստ ռե­ժիմ էին սահ­մա­նել օ­դա­նա­վա­կա­յա­նում: Գրե­թե բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը փա­կել էին: Եր­կար քն­նարկ­վում էր, թե ի՛նչ ելք կա­րե­լի է գտ­նել: Վազ­գենն անս­պա­սե­լի հայ­տա­րա­րեց. «Դուք ինչ ու­զում եք՝ ա­րեք: Ես գնում եմ Ռազ­մի­կի մոտ՝ մար­զա­դաշտ»:


Հա­ճե­լի էր, որ ինձ վս­տա­հում էին, մյուս կող­մից էլ, մտա­ծում էի՝ կկա­րո­ղա­նա՞մ կազ­մա­կեր­պել մեկն­ման գոր­ծը: Թե՛ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի, թե՛ մյուս­նե­րի ա­նուն­նե­րը հայտ­նի էին ՊԱԿ-ին ու ներ­քին զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը: Ե­րե­կո­յան հա­վաք­վե­ցինք մար­զա­դաշ­տում՝ մեր ա­նե­լի­քը ո­րո­շե­լու: Մեր աշ­խա­տող­նե­րից Բե­նիկ Սեյ­րա­նյանն այ­գի ու­ներ: Փոք­րիկ հյու­րա­սի­րու­թյուն կազ­մա­կեր­պե­ցինք: Կր­կին Վազ­գենն աչ­քի ըն­կավ իր պար­զու­թյամբ ու ան­մի­ջա­կա­նու­թյամբ: Խո­րո­վածն իր ձեռ­քով ա­րեց: Ա­սում-խո­սում էինք, բայց ես խումբն անվ­նաս-ան­փոր­ձանք Երևան հասց­նե­լու խնդ­րով էի մտա­հոգ: Զան­գա­հա­րե­ցի օ­դա­նա­վա­կա­յան: Շատ ա­րագ հա­մա­ձայ­նու­թյան ե­կանք: Վազ­գե­նը փաս­տաթղ­թերն ու տոմ­սե­րի հա­մար անհ­րա­ժեշտ գու­մա­րը վերց­րեց և հա­ջորդ օ­րը տղա­նե­րին տա­րավ ու ճա­նա­պար­հեց Երևան: Այդ օ­րե­րին մենք պատ­րաստ էինք շատ բան զո­հա­բե­րե­լու, միայն թե կա­րո­ղա­նա­յինք Ստե­փա­նա­կերտ հասց­նել անհ­րա­ժեշտ բա­ներ կամ մեր վս­տա­հե­լի մարդ­կանց հա­մար ա­պա­հո­վել անվ­տանգ տե­ղա­շար­ժեր թե՛ Ար­ցա­խում, թե՛ հատ­կա­պես Երևան գնալ-գա­լու հար­ցում: Հե­տո, երբ Սա­ֆա­րո­վի կար­գադ­րու­թյամբ ձեր­բա­կալ­վե­ցի, իմ ճա­կա­տագ­րով ա­մե­նա­շա­տը հե­տաքր­քր­վում էր Վազ­գեն Սարգ­սյա­նը:
1990-ի մա­յի­սին ըն­տր­վե­ցի Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր: Անհ­րա­ժեշտ էր աշ­խա­տել ԳԽ որևէ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մում: Վազ­գեն Սարգ­սյանն ա­ռա­ջար­կեց ընդգրկվել պաշտ­պա­նու­թյան, ներ­քին գոր­ծե­րի և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վում: Թեև խոր­հր­դա­րա­նա­կան էր, բայց մեր հանձ­նա­ժո­ղովն ի­րա­կա­նում ձեռ­նա­մուխ ե­ղավ հա­յոց ազ­գա­յին բա­նա­կի և Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի կազ­մա­վոր­ման բարդ ու դժ­վա­րին գոր­ծին: Նա­խա­ձեռ­նողն ու ա­մե­նաե­ռան­դուն գոր­ծի­չը, ի­հար­կե, Վազ­գեն Սարգ­սյանն էր: Այ­սօր­վա պես հի­շում եմ՝ երբ ա­ռա­ջին նս­տաշր­ջա­նից հե­տո պատ­րաստ­վում էի Ստե­փա­նա­կերտ վե­րա­դառ­նալ, Վազ­գեն Սարգ­սյանն իր վա­րորդ Մո­սո­յի մի­ջո­ցով 16 մար­տա­կան կա­րա­բին տվեց, որ տե­ղա­փո­խեմ Ար­ցախ: Այն օ­րե­րին դա մեծ զի­նա­պա­շար էր մեր ջո­կատ­նե­րի հա­մար: Թե ի՜նչ ոգևո­րու­թյամբ ու, պա­կաս կարևոր չէ, ի՜նչ հնարք­նե­րով կա­րո­ղա­ցա այդ թան­կա­գին բե­ռը տեղ հասց­նել, պատ­մե­լու բան չէ:
ՀՀ Գե­րա­գույն խոր­հր­դում աշ­խա­տե­լու ա­ռա­ջին ա­միս­նե­րին հա­մոզ­վե­ցի, որ Վազ­գեն Սարգ­սյանն օժտ­ված է կազ­մա­կերպ­չա­կան մեծ ըն­դու­նա­կու­թյուն­նե­րով, նրան սի­րում ու հար­գում են բո­լո­րը: Ինձ հատ­կա­պես սր­տա­մոտ էր նրա գործ­նա­կա­նու­թյու­նը: Հի­մա՝ տա­րի­ներ անց, երբ վեր­լու­ծում եմ այն օ­րե­րի ի­րա­վի­ճա­կը, հաս­կա­նում եմ, որ Վազ­գենն ա­ռաջ­նորդ­վում էր ոչ թե ուս­մունք­նե­րով, գա­ղա­փար­նե­րով, այլ ուղ­ղա­կի քայ­լեր էր ա­նում: Իսկ երբ անհ­րա­ժեշտ էր, նա դառ­նում էր փայ­լուն գա­ղա­փա­րա­խոս: Դա շատ էր պետք. Հա­յաս­տանն էլ, թեև ան­կա­խու­թյան ու­ղին բռ­նած, դեռևս գտն­վում էր խոր­հր­դա­յին բա­նա­կի հս­կո­ղու­թյան ներ­քո:


Երբ սկս­վեց իս­կա­կան պա­տե­րազ­մը, իմ ջո­կատ­նե­րով մտա կա­նո­նա­վոր բա­նա­կի կազմ: Դա­ժան, բարդ ժա­մա­նակ­ներ էին, այն­քան, որ չէի կա­րո­ղա­նում մաս­նակ­ցել ԳԽ աշ­խա­տանք­նե­րին: Մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­ներ էի կա­տա­րում ռազ­մա­ճա­կա­տի տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում: Շտա­բում քիչ էի լի­նում: Վազ­գեն Սարգ­սյա­նը հա­ճախ էր գա­լիս Ար­ցախ, բայց մենք քիչ էինք հան­դի­պում:
1994-ին հրա­դա­դար հայ­տա­րար­վեց: Մեր պատ­գա­մա­վո­րա­կան խումբն ար­դեն կա­րող էր լիար­ժեք մաս­նակ­ցել նս­տաշր­ջան­նե­րին: Ար­դեն հա­ճախ էի լի­նում Երևա­նում, և միշտ Վազ­գեն Սարգ­սյա­նը որևէ կերպ ժա­մա­նակ էր գտ­նում հան­դի­պե­լու մեզ հետ: Այս պա­հե­րին նա կր­կին ինձ հի­շեց­նում էր Շարժ­ման սկզ­բի Վազ­գե­նին՝ շար­ժուն, հե­տաք­րք­րա­սեր ու վա­րա­կիչ ծի­ծա­ղով...

Տպագ­րու­թյան պատ­րաս­տեց
Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 3103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ