«Հրե­տա­նին պա­տե­րազ­մի աստ­վածն է»

«Հրե­տա­նին պա­տե­րազ­մի աստ­վածն է»
25.10.2019 | 00:08

ՎԱԶ­ԳԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ ԽՈՍ­ՔԵ­ՐԻՑ


«Կան վճ­ռա­կան պա­հեր ժո­ղո­վուրդ­նե­րի ու պե­տու­թյուն­նե­րի կյան­քում, երբ պի­տի ի հայտ գան վճ­ռա­կան գա­ղա­փար­ներ և այդ գա­ղա­փար­ներն ի­րա­գոր­ծող մար­դիկ, որ կկա­րո­ղա­նան ժո­ղովր­դին ի­րենց հետևից տա­նել: Հազ­վա­գյուտ բա­րե­բախ­տու­թյուն է, երբ ժա­մա­նա­կը, ժո­ղո­վուր­դը և ա­ռաջ­նորդ­նե­րը գտ­նում են ի­րար: 1988 թ. այս­պես էր: Շատ կարճ տևեց: Ցա­վոք սր­տի: Ժա­մա­նա­կի պա­հան­ջը, ժա­մա­նա­կի ո­գին և ժա­մա­նա­կի ա­ռաջ­նորդ­նե­րը ի­րար հա­մա­պա­տաս­խա­նե­ցին: Մեզ խան­գա­րեց ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը»:
«Ոչ մի ծրա­գիր, որ­քան էլ փայ­լուն լի­նի, չի կա­րող ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ, ե­թե չկա հա­վատք, նպա­տա­կին հաս­նե­լու հա­մախ­մբ­վա­ծու­թյուն, ե­թե մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը չի մտա­ծում, որ այս երկ­րի ճա­կա­տա­գի­րը կախ­ված է մի մար­դուց, և այդ մար­դը ինքն է: Ե­թե հա­մոզ­ված չէ, որ մենք, միայն մենք ենք կա­ռու­ցե­լու մեր տու­նը: Եվ վեր­ջա­պես ա­վե­լի լավ է մեկ մոմ վա­ռել, քան հա­վերժ բո­ղո­քել խա­վա­րից:
Օգ­նենք, որ­պես­զի յու­րա­քան­չյուրս վա­ռի իր մո­մը, և հա­մոզ­ված եմ՝ մոտ ա­պա­գա­յում Հա­յաս­տա­նը կհայ­տն­վի լույ­սի մեջ»:

ՓՈՔ­ՐԻԿ ՏԵ­ՂԵ­ԿԱՆՔ
Ա­վե­լի քան 30 տա­րի ծա­ռա­յե­լով խոր­հր­դա­յին բա­նա­կում` ՀՀ նո­րաս­տեղծ բա­նա­կի հր­թի­ռահ­րե­տա­նա­յին զոր­քե­րի հիմ­նա­դիր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Վլա­դի­միր Հայ­րա­պե­տյա­նը հա­մա­կող­մա­նի գի­տե­լիք­ներ ու մեծ փորձ էր ձեռք բե­րել հր­թի­ռահ­րե­տա­նա­յին զո­րա­միա­վո­րում­նե­րի ձևա­վոր­ման ու կա­յաց­ման գոր­ծում՝ ստանձ­նե­լով զին­վո­րա­կան կոր­պու­սի հր­թի­ռահ­րե­տա­նա­յին զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նը, բա­րե­խիղճ, օ­րի­նա­կե­լի ծա­ռա­յու­թյան հա­մար ար­ժա­նա­նա­լով հրա­մա­նա­տա­րու­թյան խրա­խու­սան­քին և կա­ռա­վա­րա­կան մի շարք պարգևնե­րի: Ռու­սա­կան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, հար­գե­լով գն­դա­պետ Վլա­դի­միր Հայ­րա­պե­տյա­նի խնդ­րան­քը, 1992 թ. մա­յի­սին նրան գոր­ծու­ղել է Հա­յաս­տան՝ ծա­ռա­յու­թյու­նը շա­րու­նա­կե­լու ՀՀ նո­րաս­տեղծ բա­նա­կում:
Պարգևատր­վել է «ՀՀ մար­տա­կան խաչ» 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով, ԼՂՀ «Ա­րիու­թյան» մե­դա­լով:

«ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔՍ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ՄԵՋ Է, ԵՎ ԵՍ ՊԵՏՔ ԵՄ ԲԱ­ՆԱ­ԿԻՆ»
-Ես՝ խոր­հր­դա­յին, այ­նու­հետև Ռու­սա­կան բա­նա­կի հրե­տա­նա­վոր, ա­պա՝ գն­դա­պետ, ծա­ռա­յում էի ՌԴ Կե­մե­րո­վո քա­ղա­քում՝ որ­պես զո­րա­միա­վոր­ման հր­թի­ռահ­րե­տա­նա­յին զոր­քե­րի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար: 1992 թ. փետր­վա­րի սկզ­բին հեր­թա­կան ար­ձա­կուրդ վերց­րի, ե­կա Երևան: Վա­ղե­մի բա­րե­կամ­նե­րիս՝ Մկր­տիչ Աբ­րա­հա­մյա­նի և Գուր­գեն Դա­լի­բալ­թա­յա­նի հետ ներ­կա­յա­ցա ՀՀ պաշտ­պա­նու­թյան ա­ռա­ջին նա­խա­րար Վազ­գեն Սարգ­սյա­նին: Նա ինձ ըն­դու­նեց ջեր­մո­րեն ու հար­գան­քով: Մեկ ժամ զրու­ցե­ցինք: Ա­սա­ցի, որ մա­մու­լի, հե­ռուս­տա­տե­սու­թյան հա­ղոր­դում­նե­րից տե­ղե­կա­նա­լով Ադր­բե­ջա­նի կող­մից հայ ժո­ղովր­դի հան­դեպ ագ­րե­սիա­յի մա­սին և զգա­լով, որ իմ գի­տե­լիք­նե­րով ու հմ­տու­թյուն­նե­րով կա­րող եմ օր­հա­սա­կան ժա­մին օգ­տա­կար լի­նել իմ հայ­րե­նի­քին` ու­զում եմ ծա­ռա­յել նո­րաս­տեղծ Հա­յոց բա­նա­կում: Վազ­գեն Սարգ­սյա­նը մեծ ու­շադ­րու­թյամբ լսեց ինձ, հա­վա­նու­թյուն տվեց ո­րոշ­մանս և մա­կագ­րու­թյուն ա­րեց դի­մու­միս վրա, ա­սե­լով. «Նշա­նակ­վում եք ՊՆ հր­թի­ռահ­րե­տա­նա­յին զոր­քե­րի վար­չու­թյան պետ»: Շատ տպա­վոր­ված այդ հայ­րե­նա­սեր մար­դու՝ ազ­գի ճա­կա­տագ­րի հա­մար մտա­հոգ ապ­րում­նե­րից, հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար հնա­րա­վորն ու անհ­նա­րինն ա­նե­լու ձգ­տու­մից՝ ու­զում էի ժամ ա­ռաջ ի­րա­կա­նաց­նել նպա­տակս: Վե­րա­դար­ձա Կե­մե­րո­վո և ղե­կա­վար­նե­րիցս մե­կին ա­սա­ցի. «Ես պետք է գնամ հայ­րե­նիք և ծա­ռա­յեմ հայ­կա­կան բա­նա­կում»: Նա թե. «Ին­չու՞ ես գնում, Հա­յաս­տա­նում պա­տե­րազմ է, իսկ այս­տեղ ա­մեն ինչ ու­նես»: Պա­տաս­խա­նե­ցի. «Հայ­րե­նիքս պա­տե­րազ­մի մեջ է, և ես պետք եմ բա­նա­կին»: Բարձ­րա­ցավ տե­ղից, գր­կեց ինձ ու հա­ջո­ղու­թյուն մաղ­թեց:


Նկա­տա­ռե­լով 31-ա­մյա ծա­ռա­յու­թյունս հրե­տա­նա­յին ու հր­թի­ռա­յին զոր­քե­րում և հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը զին­վո­րագր­վե­լու մեծ ցան­կու­թյունս՝ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վազ­գեն Սարգ­սյա­նի՝ 1992 թ. հու­նի­սի 13-ի թիվ 579 հրա­մա­նով նշա­նակ­վե­ցի ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հր­թի­ռա­յին և հրե­տա­նա­յին զոր­քե­րի վար­չու­թյան պետ. ա­ռա­ջին պետն էի: Սկ­սե­ցի 0-ից: Սպա­նե­րը քիչ էին: Պետք էր նաև զո­րա­կոչ սկ­սել: Հրե­տա­նու զենքն ա­ռանց սպա­յի ո­չինչ է: Մտ­նում էի զին­կո­մի­սա­րիատ­ներ և հրե­տա­նա­վոր­ներ փնտ­րում: Գտա թո­շա­կի ան­ցած սպա­նե­րի, նաև ին­ձա­նից ա­ռաջ ու հե­տո սո­վո­րած սպա­նե­րի: Ձեռ­նա­մուխ ե­ղանք հրե­տա­նու ձևա­վոր­ման գոր­ծին: Կա­րե­լի է ա­սել՝ օր ու գի­շեր աշ­խա­տում էինք, ներդ­նե­լով մեր ամ­բողջ նե­րու­ժը, ե­ռանդն ու կո­րո­վը՝ հա­սանք մեր նպա­տա­կին: Ստեղ­ծում էինք ա­ռա­ջին կազ­մա­վո­րում­նե­րը և ու­ղար­կում մար­տա­կան ա­ռա­ջին գիծ՝ տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով: ՈՒ­ղար­կում էինք և ա­պա գնում տե­ղե­րում ստու­գե­լու վի­ճա­կը:


Ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում մո­տի­կից ու խո­րու­թյամբ ճա­նա­չե­ցի Վազ­գեն Սարգ­սյան հա­յին, ով իր կյան­քով, գոր­ծու­նեու­թյամբ, գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ փայ­լուն կեր­պով ի­րա­գոր­ծեց հա­յոց զի­նու­ժի կազ­մա­վո­րու­մը, ե­ղավ մեր ազ­գա­յին բա­նա­կի փայ­լուն հաղ­թա­նակ­նե­րի ո­գեշն­չողն ու ի­րա­գոր­ծո­ղը: Հայ մնա­լու հիմ­նա­կան գրա­վա­կա­նը նա հա­մա­րում էր հզոր պե­տա­կա­նու­թյան կա­յա­ցու­մը: Եվ որ­պես­զի հայն ու­նե­նա հզոր պե­տու­թյուն, պետք էր, որ ու­նե­նա հզոր բա­նակ: Իր կյան­քի նպա­տա­կը, ի­մաս­տը հա­մա­րում էր Հա­յոց բա­նա­կի կազ­մա­վո­րու­մը, կա­յա­ցումն ու հզո­րա­ցու­մը: Ար­դեն տե­ղյակ լի­նե­լով, թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում հրե­տա­նին, որ այդ կարևոր զի­նա­տե­սա­կի կազ­մա­վո­րու­մը բա­վա­կա­նին բարդ խն­դիր է, շատ ու­շա­դիր էր իմ հան­դեպ, ա­սում էր. «Ե­թե վար­չու­թյուն­նե­րի պե­տե­րը, այլ ղե­կա­վար­նե­րը քեզ չօգ­նեն, ա­րի ինձ մոտ, ինքս կկար­գա­վո­րեմ»: Այ­սինքն՝ մեր զո­րա­տե­սա­կի ձևա­վոր­ման հիմ­քում Վազ­գեն Սարգ­սյանն էր, օգ­նում էր, ա­ջակ­ցում, սա­տա­րում բո­լոր հար­ցե­րում՝ կադ­րա­յին, տե­ղա­բաշխ­ման, նո­րոգ­ման, հա­մա­պա­տաս­խան կադ­րե­րի պա­կա­սը լրաց­նե­լու:
Լու­սա­կեր­տի զո­րա­մա­սի տա­րած­քը շատ հար­մար էր կրտ­սեր հրա­մա­նա­տա­րա­կան կադ­րեր պատ­րաս­տե­լու հա­մար: Վազ­գենն ա­սաց. «Այ­սօր­վա­նից այդ գու­մար­տա­կը քոնն է, սկ­սիր այս գոր­ծը»: Ստեղ­ծե­ցինք ա­ռան­ձին ու­սում­նա­կան հրե­տա­նա­յին դի­վի­զիոն, մեկ տա­րի անց՝ ա­ռան­ձին հրե­տա­նա­յին գունդ: Ցան­կա­լի էր, անհ­րա­ժեշտ, որ շեն­քի դի­մաց Գա­րե­գին Նժ­դե­հի ար­ձա­նը կանգ­նեց­վի: Նա մեծ նվի­րյալ էր, մեծ գոր­ծեր էր ա­րել Լեռ­նա­յին Հա­յաս­տա­նի հա­մար, փր­կել Սյու­նի­քը: Մե­կը հու­շեց, թե` քան­դա­կա­գործ Թոք­մա­ջյա­նի որ­դուն բա­նակ են զո­րա­կո­չել: Ինս­տի­տուտն ա­վար­տել է: Հոր հետ քան­դա­կում է:


Երբ Նժ­դե­հի ար­ձա­նի ման­րա­կեր­տը ձեռ­քիս ներ­կա­յա­ցա Գլ­խա­վոր շտա­բի շենք, Վազ­գե­նը հարց­րեց. «Ի՞նչ է, նվե՞ր ես բե­րել»: Ա­սա­ցի. «ՈՒ­զում ենք կանգ­նեց­նել Լու­սա­կեր­տի ու­սում­նա­կան զո­րա­մա­սում»: Հա­վա­նու­թյուն տվեց: Շատ ու­րա­խա­ցա: Խնդ­րե­ցի. «Թույ­լատ­րեք քան­դա­կա­գործ Լևոն Թոք­մա­ջյա­նի որ­դուն՝ Հայ­կին, զո­րա­կո­չել մեր զո­րա­մաս»:
Հա­մա­պա­տաս­խան չա­փի քար գտանք, բե­րե­ցինք զո­րա­մաս: Ար­դեն դեկ­տեմ­բե­րի վերջն էր: ՈՒ­զում էինք ան­պայ­ման մա­յի­սի 28-ին՝ Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան օ­րը, բա­ցու­մը կա­տա­րել: Սկ­սե­ցինք նա­խա­պատ­րաստ­վել հու­շար­ձա­նի բաց­մա­նը:


...1992 թ. հու­լիսն էր, պա­տե­րազ­մի ծանր օ­րեր էին: Ես ա­սա­ցի, որ միայն պաշտ­պա­նու­թյամբ հնա­րա­վոր չէ հաղ­թել թշ­նա­մու զին­ված ստո­րա­բա­ժա­նում­նե­րին, անհ­րա­ժեշտ է նա­խա­պատ­րաստ­վել հա­կա­հար­ձակ­ման: Սկ­սե­ցի աշ­խա­տանք տա­նել են­թա­կա անձ­նա­կազ­մի շր­ջա­նում՝ նա­խա­պատ­րաս­տե­լով թշ­նա­մու կրա­կա­յին խոց­մա­նը: Պետք էր տակ­տի­կա­կան ո­րո­շա­կի մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լով և պաշտ­պա­նու­թյան դիր­քե­րից ջախ­ջա­խիչ կրակ կի­րա­ռե­լով՝ ոչն­չաց­նել հա­կա­ռա­կոր­դի ամ­րա­շի­նա­կան կարևոր կա­ռույց­նե­րը՝ հրե­տա­նա­յին պատ­նեշ ստեղ­ծել հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի և զո­րա­միա­վո­րում­նե­րի հաղ­թա­կան ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար: Հր­թի­ռահ­րե­տա­նա­յին զո­րա­միա­վո­րում­նե­րը հս­տակ գի­տակ­ցում էին, որ հայ­կա­կան գրո­հող կող­մի խա­փա­նիչ կրա­կով թշ­նա­մու ճա­կա­տի առջև ստեղ­ծե­լով հա­մա­պա­տաս­խան ծած­կոց՝ ա­պա­հով­վում է մեր կա­մա­վո­րա­կան ու­ժե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, ո­րը շատ կարևոր էր թշ­նա­մու կող­մից գրավ­ված տա­րածք­նե­րի ա­զա­տագր­ման ա­ռա­ջադ­րանքն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Եվ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մեր հրե­տա­նա­վոր­նե­րի կող­մից թշ­նա­մու ճշգ­րիտ զեն­քե­րի հա­մա­կար­գե­րի՝ հրե­տա­նու, տան­կե­րի, հետևա­կի մար­տա­կան մե­քե­նա­նե­րի և այլ ռազ­մա­մի­ջոց­նե­րի կա­սե­ցումն ա­պա­հո­վեց թշ­նա­մու խու­ճա­պա­հար նա­հանջն ու պար­տու­թյու­նը: Հրե­տա­նին ճա­նա­պարհ ան­ցավ: Զո­հեր տվե­ցինք: Թևա­վոր խոսք կա՝ հրե­տա­նին պա­տե­րազ­մի աստ­վածն է: Ա­ռանց հրե­տա­նու դեռ ոչ մի հաղ­թա­նակ չի ե­ղել:


1994 թ. ինձ շնորհ­վեց գե­նե­րալ-մա­յո­րի կո­չում, և ես ա­վե­լի մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու պար­տա­վոր­վա­ծու­թյամբ ձեռ­նա­մուխ ե­ղա նո­րաս­տեղծ բազ­մաբ­նույթ հրա­մա­նա­տա­րա­կան ու­սում­նա­րա­նում հր­թի­ռահ­րե­տա­նա­յին ամ­բիո­նի հիմ­նադր­ման, կա­հա­վոր­ման և ռազ­մա­տեխ­նի­կա­կան ա­պա­հով­վա­ծու­թյան խն­դիր­նե­րը լու­ծե­լու գոր­ծըն­թա­ցին, ո­րով ա­պա­հով­վեց ե­րի­տա­սարդ հր­թի­ռահ­րե­տա­նա­յին սպա­յա­կան կադ­րե­րի պատ­րաս­տու­մը տե­ղա­կան ու­ժե­րով:
Վազ­գեն Սարգ­սյա­նը շատ էր ու­րա­խա­նում մեր հա­ջո­ղու­թյուն­նե­րով: Մեծ է նրա դե­րա­կա­տա­րու­մը ՀՀ ԶՈՒ կազ­մա­վոր­ման, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը հաղ­թա­կան ա­վար­տին հասց­նե­լու գոր­ծում: Քաջ գի­տե­նա­լով, թե նախ­կին խոր­հր­դա­յին և ա­պա ռու­սա­կան բա­նա­կում ծա­ռա­յող կադ­րա­յին սպա­նե­րը որ­քան մեծ օգ­նու­թյուն կա­րող են ցու­ցա­բե­րել նո­րաս­տեղծ բա­նա­կի կազ­մա­վոր­ման, մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլա­նա­վոր­ման ու ի­րա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում՝ կա­րո­ղա­ցավ ի­րա­կա­նաց­նել հա­րյու­րա­վոր հայ սպա­նե­րի, նաև գե­նե­րալ­նե­րի հայ­րե­նիք վե­րա­դար­ձը: Նրանք, հա­մա­գոր­ծակ­ցե­լով երկ­րա­պահ ջո­կատ­նե­րի և այլ ու­ժե­րի հետ, մեծ ներդ­րում ու­նե­ցան բա­նա­կի ձևա­վոր­ման ու մար­տու­նա­կու­թյան հզո­րաց­ման խն­դիր­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս: Սպա­րա­պետն ան­ձամբ էր վե­րահս­կում ու կա­նո­նա­կար­գում ընդ­հա­նուր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, և ար­դյուն­քում բո­լո­րի հա­մա­տեղ ջան­քե­րով ձևա­վոր­վեց հա­յոց ազ­գա­յին բա­նա­կը, կա­րո­ղա­ցանք հաղ­թել պար­տադր­ված պա­տե­րազ­մում: Իր պլան­նե­րում նա միշտ նա­յում էր ա­ռաջ, նպա­տա­կը մեկն էր՝ էլ ա­վե­լի մար­տու­նակ ու հզոր դարձ­նել բա­նա­կը: Բազ­միցս տե­սել եմ և իր պատ­մա­կան՝ 500 մա­հա­պարտ­ներ հա­վա­քե­լու ե­լույ­թի օ­րը նույն­պես տե­սա նրա ար­ցունք­նե­րը: Չեմ վա­րա­նի ա­սել, որ ե­թե իր փո­խա­րեն ու­րիշ մե­կը լի­ներ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը, գու­ցե իմ աշ­խա­տան­քը չս­տաց­վեր: Նրա հա­յաց­քից հայ­րե­նիք, հայ­րե­նա­սի­րու­թյուն էր ճա­ռա­գում: Ո՜նց կա­րող էի հե­ռու մնալ ի­րե­նից: Մեծ հար­գան­քով էր վե­րա­բեր­վում խոր­հր­դա­յին բա­նա­կի սպա­նե­րիս: Գի­տեր բո­լո­րի խն­դիր­նե­րը: Հու­նի­սի սկզ­բին էի ե­կել, դեկ­տեմ­բե­րին ար­դեն ինձ բնա­կա­րան հատ­կաց­վեց Հա­րավ-արևմտյան զանգ­վա­ծում: Իմ ծնն­դյան 60-ա­մյա­կի օ­րը գիրք նվի­րեց:


Չեմ մո­ռա­նում Սպա­րա­պե­տի խոս­քը. «Բա­նակն ազ­գի ինք­նա­ճա­նաչ­ման հա­յե­լին է, բո­լոր հա­յե­րի ծնունդն է, հա­յու­թյան հա­վա­քա­կան կեր­պարն է, նրա պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, նրա պատ­մու­թյան վե­րագ­նա­հա­տու­մը և հա­յացքն ա­պա­գա­յին»:


Զրու­ցեց և հրա­պա­րակ­ման պատ­րաս­տեց
Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 4197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ