Ասում են...

Ասում են...
01.11.2019 | 00:43

...թե իշ­խա­նու­թյուն­նե­րը դեռ հույս­նե­րը չեն կտ­րում, որ ի­րա­կա­նում և իս­կա­պես շատ ծանր հի­վանդ Ման­վել Գրի­գո­րյա­նը որևէ ցուց­մունք կտա Քո­չա­րյա­նի դեմ` Մար­տի մե­կի դեպ­քե­րի, բա­նա­կի ներգ­րավ­վա­ծու­թյան մա­սով, կամ ինչ-որ բան «կպատ­մի» Հոկ­տեմ­բե­րի 27-ի մա­սին։ Հի­շենք` ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րով` գե­նե­րալ Ման­վելն ու­նի 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ի ե­րե­կո­յան Ռո­բերտ Քո­չա­րյան-Նաի­րի Հու­նա­նյան հան­դիպ­ման ձայ­նագ­րու­թյու­նը, և, շա­տե­րի պնդ­մամբ, նաև դրա հա­մար է այդ­քան հի­վան­դու­թյուն­ներ ու­նե­ցող գե­նե­րա­լը պահ­վում կա­լան­քի տակ: Հի­վան­դա­նո­ցում եր­բեմն նրան այ­ցե­լող իշ­խա­նու­թյան «է­մի­սար­նե­րը» հոր­դո­րում, օ­րի­նակ­ներ են ցու­ցա­նում, ցուց­մունք` ա­զա­տու­թյան դի­մաց «բար­տե­րի» սխե­մա են ա­ռա­ջար­կում Ման­վել Գրի­գո­րյա­նին, սա­կայն վեր­ջինս չի հա­մա­ձայ­նում, «Չէ, ես ար­դեն կմեռ­նեմ, իմ ին­չի՞ն ա պետք ա­զա­տու­թյուն. է­սա` էս հի­վան­դա­նո­ցում էլ կմեռ­նեմ, համ էլ ը­տոնց շատ չի մա­ցե»:

Դիտվել է՝ 2754

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao