Անսո­վոր խո­շոր հա­շիվ

Անսո­վոր խո­շոր հա­շիվ
01.11.2019 | 01:48

Ան­սո­վոր խո­շոր հա­շիվ է գրանց­վել Անգ­լիա­յի լի­գա­յի գա­վա­թի «Լի­վեր­պուլ»-«Ար­սե­նալ» դի­մա­կա­յու­թյու­նում: Մեկ քա­ռորդ եզ­րա­փա­կիչ հա­նող այս մր­ցակ­ցու­թյու­նում խա­ղի հա­շիվն ար­դեն վե­ցե­րորդ րո­պեին բա­ցել են տան­տե­րե­րը՝ շնոր­հիվ Մուս­տա­ֆիի ինք­նա­գո­լի: Սրա­նից հե­տո ե­կել է հյու­րե­րի գե­րիշ­խե­լու ժա­մա­նա­կը: Մեր­սի­սայդ­ցի­նե­րը պար­տադր­ված են ե­ղել ե­րեք ան­գամ գն­դա­կը հա­նե­լու սե­փա­կան դար­պա­սից: Խա­ղա­կե­սի ա­վար­տին մոտ լի­վեր­պուլ­ցի­նե­րը կա­րո­ղա­ցել են հա­շի­վը մի փոքր կր­ճա­տել՝ 3:2:


Գո­լե­րի հրա­վա­ռու­թյու­նը նույն ին­տեն­սի­վու­թյամբ շա­րու­նակ­վել է նաև հան­դիպ­ման երկ­րորդ կե­սում: Այս ան­գամ գրանց­վել է ա­ռա­ջին խա­ղա­կե­սի հա­յե­լա­յին հա­շի­վը: Ընդ ո­րում, տան­տե­րե­րը հա­շի­վը հա­վա­սա­րեց­նող գո­լը խփել են հա­վե­լյալ ժա­մա­նա­կում: Մր­ցա­մար­տի ել­քը վճռ­վել է հետ­խա­ղյա տասն­մեկ­մետ­րա­նոց­նե­րով, որ­տեղ ա­ռա­վել դի­պուկ են ե­ղել լի­վեր­պուլ­ցի­նե­րը՝ 5:4:


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao