Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի հա­յե­լա­յին­նե­րը

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի հա­յե­լա­յին­նե­րը
08.11.2019 | 02:01

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի ե­րեք­շաբ­թի-չո­րեք­շաբ­թի կա­յա­ցած մր­ցակ­ցու­թյուն­նե­րով մեկ­նար­կեց խմ­բա­յին դի­մա­կա­յու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լը, ին­չը նշա­նա­կում է, որ ա­ռա­ջին­նե­րի վեր­ջին հան­դի­պում­նե­րը դառ­նում են երկ­րորդ­նե­րի ա­ռա­ջի­նը, ու այս­պես շա­րու­նա­կա­բար: Հան­դի­պում­նե­րի այս հա­յե­լա­յին­նե­րը կոնկ­րետ եր­րորդ ու չոր­րորդ տու­րե­րի հաշ­վար­կով հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս նույն թի­մե­րի ի­րար հետ մր­ցե­լը տես­նել եր­կու ան­գամ ա­նընդ­մեջ, շո­շա­փե­լիո­րեն զգալ, թե կոնկ­րետ ինչ գոր­ծոն­նե­րի հաշ­վին է այս կամ այն թի­մի ա­ռա­վե­լու­թյու­նը մր­ցակ­ցի նկատ­մամբ, կամ ին­չումն է նրանց հա­վա­սա­րու­թյու­նը:

A ԽՈՒՄԲ
«Պա­րի Սեն Ժեր­մե­նի» հետ այս մի խա­ղում բել­գիա­կան «Բրյու­գեն» գո­հա­ցավ թեթև վա­խով՝ բաց թող­նե­լով միայն մեկ գն­դակ: Հա­վե­լենք միայն, որ ֆրան­սիա­կան ա­կում­բը խմ­բա­յի­նը ղե­կա­վա­րում է՝ չու­նե­նա­լով միա­վոր­նե­րի կո­րուստ, իսկ խփած-բաց թո­ղած գն­դակ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը պար­զա­պես սիրտ շո­յող է՝ 10:0:
«Պա­րի Սեն Ժեր­մե­նի» փո­խա­րեն այս ան­գամ «կրա­կեց» Մադ­րի­դի «Ռեա­լը»՝ թուր­քա­կան «Գա­լա­թա­սա­րա­յին» պար­տադ­րե­լով վեց ան­գամ նվաս­տա­նալ՝ գն­դա­կը դար­պա­սից հա­նե­լով ու փո­խա­րե­նը գո­նե հե­ղի­նա­կու­թյան գոլ խփել չկա­րո­ղա­նա­լով: Սա նաև ուղ­ղա­կի պա­տաս­խանն էր Թուր­քիա­յում գո­լա­զուրկ հան­գու­ցա­լու­ծում ու­նե­ցած հան­դիպ­ման: Հեթ տրի­կի հե­ղի­նակ է դար­ձել Ռոդ­րի­գոն, դուբլ է ձևա­կեր­պել Բեն­զե­ման:
Պատ­կե­րա­վոր ա­սած՝ ա­ռա­ջին եր­կու ու­ղեգ­րի կտր­ված­քով այս խմ­բում էլ հե­քիաթ­ներն ա­վարտ­ված են, թե­պետ դա ի սկզ­բա­նե էլ այդ­պես էր՝ նկա­տի ու­նե­նա­լով թի­մե­րի կար­գե­րի տար­բե­րու­թյու­նը: «Ռեալն ու­նի 7, «Բրյու­գեն»՝ 2, «Գա­լա­թա­սա­րա­յը»՝ մեկ միա­վոր:

B ԽՈՒՄԲ
Երկ­րորդ խո­շոր հաշ­վով հաղ­թա­նա­կը տո­նեց «Տո­տեն­հե­մը» (4:0) ու դար­ձյալ նրա զո­հը բալ­կա­նյան «Ցր­վե­նա զվեզ­դան» էր, ո­րի հա­մար Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի այս խա­ղար­կու­թյու­նից տհաճ հուշ է մնա­լու եր­կու հան­դիպ­ման ար­դյուն­քով 0:9 հաշ­վով զի­ջելն անգ­լիա­կան ա­կում­բին: Մաու­րի­սիո Պո­չե­տի­նո­յի սա­նե­րը վաս­տա­կել են 7 միա­վոր ու գործ­նա­կա­նում ձեռք գցել խա­ղար­կու­թյան հե­տա­գա մաս­նակ­ցու­թյուն ա­պա­հո­վող երկ­րորդ ու­ղե­գի­րը: Իսկ ա­ռա­ջի­նի մա­սին խոսք լի­նել չի կա­րող, քան­զի այն ա­նա­ռար­կե­լիո­րեն մյուն­խե­նյան գրան­ցում ու­նի: «Բա­վա­րիան» հեր­թա­կա­նում հաղ­թել է հու­նա­կան «Օ­լիմ­պիա­կո­սին» (2:0), չորս խա­ղից հե­տո վաս­տա­կե­լով 12 միա­վոր, ին­չը բա­ցար­ձակ ար­դյունք է։ «Ցր­վե­նա զվեզ­դան» ու­նի 3, «Օ­լիմ­պիա­կո­սը»՝ 1 միա­վոր։

C ԽՈՒՄԲ
Նա­խորդ տու­րում «Ման­չեստր Սի­թիից» 1:5 հաշ­վով կրած պար­տու­թյան կող­քին «Ա­տա­լան­տա­յի» այս ոչ-ո­քին (1:1) հար­կավ ձեռք­բե­րում պի­տի հա­մա­րել, սա­կայն թե այն ինչ կա­րող է տալ չորս հան­դի­պու­մից հե­տո ըն­դա­մե­նը մեկ միա­վոր վաս­տա­կած թի­մին, ա­նի­մաստ էլ է պա­տաս­խա­նել, իսկ «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» հա­վա­քած տա­սը միա­վո­րով ար­դեն իսկ եզ­րա­փակ­չում են:
Սրա փո­խա­րեն ա­հա­վոր լար­ված պայ­քար է ծա­վալ­վել երկ­րորդ ու­ղեգ­րի հա­մար: Ա­ռա­ջին հան­դիպ­ման օ­րի­նա­կով ոչ-ո­քի ելք է ու­նե­ցել նաև Զագ­րե­բի «Դի­նա­մո»-«Շախ­տյոր» երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նը: Միակ տար­բե­րու­թյունն այն է, որ ա­ռա­ջի­նի 2:2-ի դի­մաց այս ան­գամ գրանց­վել է 3:3 հա­շի­վը: Հան­դիպ­ման ըն­թաց­քում մր­ցա­վա­րը ստիպ­ված է ե­ղել մե­կա­կան ֆուտ­բո­լիստ հե­ռաց­նել խա­ղա­դաշ­տից, սա­կայն դրա­նից հե­տո էլ ֆուտ­բո­լա­յին կր­քե­րը չեն դա­դա­րել խա­ղա­դաշ­տում, ու կող­մե­րը մե­կա­կան գոլ էլ են փո­խա­նա­կել: Նշենք, որ դար­պա­սը գրա­վող վեր­ջին թի­մը ե­ղել է ուկ­րաի­նա­կա­նը: Դա ե­ղել է հա­վե­լյալ ժա­մա­նա­կում ու ե­ղել է այս­պես. թի­մին պար­տու­թյու­նից փր­կե­լու հա­մար մր­ցակ­ցի տու­գա­նա­յին հրա­պա­րակ է շտա­պել ուկ­րաի­նա­կան թի­մի դար­պա­սա­պահ Պյա­տո­վը, ո­րի դեմ կի­րառ­ված խախտ­ման հա­մար մր­ցա­վա­րը նշա­նա­կել է տասն­մեկ­մետ­րա­նոց: Հա­վե­լենք, որ «Շախ­տյորն» ու Զագ­րե­բի «Դի­նա­մոն» ու­նեն հին­գա­կան միա­վոր:


D ԽՈՒՄԲ
«Յու­վեն­տու­սի» հետ այս խա­ղում էլ «Լո­կո­մո­տի­վը» մր­ցակ­ցի դար­պա­սը գրա­վե­լու եր­ջան­կու­թյունն ու­նե­ցավ, սա­կայն նա­խորդ հան­դիպ­ման օ­րի­նա­կով այս դի­մա­կա­յու­թյու­նում էլ գրանց­վեց նույն 2:1 հա­շի­վը՝ ի վնաս մոս­կո­վյան թի­մի: Հեգ­նան­քով թե ա­ռանց հեգ­նան­քի՝ պի­տի փաս­տենք «Լո­կո­մո­տի­վի» կա­յուն խա­ղը:
Խմ­բա­յին ա­ռա­ջին ե­րեք միա­վո­րը վաս­տա­կեց մինչ այդ ոչ մի միա­վոր չու­նե­ցող «Բա­յե­րը» ու այն էլ, ոչ ա­վել-ոչ պա­կաս, յոթ միա­վոր վաս­տա­կած, երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Աթ­լե­տի­կո­յի» հետ խա­ղում: Դեռևս նա­խորդ նյու­թում էինք ա­սել, որ այս­տեղ ա­ռա­ջին եր­կու ու­ղեգ­րի հար­ցը գործ­նա­կա­նում լուծ­ված է («Յու­վեն­տուսն» ու­նի տա­սը միա­վոր), վե­ճը շա­րու­նակ­վե­լու է Եվ­րո­պա­յի լի­գա­յում հան­դես գա­լու ի­րա­վունք տվող եր­րորդ ու­ղեգ­րի հա­մար: «Լո­կո­մո­տիվն» ու «Բա­յերն» ու­նեն ե­րե­քա­կան միա­վոր:

E ԽՈՒՄԲ
Սե­փա­կան հար­կի տակ «Զալց­բուր­գի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում «Նա­պո­լին» բա­վա­րար­վեց միա­վոր վաս­տա­կե­լով (1:1), որ­քան էլ այն հա­ճե­լի չէր նրա մի­լիո­նա­վոր եր­կր­պա­գու­նե­րի քիմ­քին, ով­քեր բնա­կա­նա­բար ա­վե­լի շա­տի ակն­կա­լիք ու­նեին: Նկա­տենք, որ ըն­թաց­քում պարտ­վող կող­մը տան­տե­րերն են ե­ղել:
Խմ­բա­յին երկ­րորդ խա­ղում «Լի­վեր­պու­լը» 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց «Գեն­կին»՝ նա­խորդ դի­մա­կա­յու­թյան հա­մե­մատ խփե­լով ու­ղիղ եր­կու ան­գամ պա­կաս գն­դակ: Սա­կայն թերևս այդ եր­կու­սով պա­կաս խփածն էլ չէ ա­մե­նա­կարևո­րը: Շատ ա­վե­լի կարևորն այն է, որ մեր­սի­սայդ­ցի­ներն ի­նը միա­վո­րով ա­ռա­ջինն են ու փաս­տա­ցի ձեռք են բե­րել խա­ղար­կու­թյան հե­տա­գա ըն­թաց­քի մեջ լի­նե­լու ի­րենց ի­րա­վուն­քը:
ՈՒթ միա­վոր ու­նի «Նա­պո­լին», խմ­բա­յի­նի ար­դյունք­նե­րով, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, «Զալց­բուր­գը» պայ­քա­րը կշա­րու­նա­կի Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում, քան­զի այս­տեղ չա­փա­զանց ա­ղոտ են մեկ միա­վո­րով ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Գեն­կի» շան­սե­րը:

F ԽՈՒՄԲ
Չնա­յած քա­շա­յին կար­գե­րի ան­հա­մա­տե­ղե­լիու­թյա­նը՝ Պրա­հա­յի «Սլա­վիա­յի» հետ «Բար­սե­լո­նի» հան­դի­պու­մը նա­խորդ տու­րում այն­քան էլ հա­մո­զիչ չներ­կա­յա­ցավ ֆուտ­բո­լա­սե­րին, թեև ա­վարտ­վել էր նրա հաղ­թա­նա­կով (2:1): Սե­փա­կան հար­կի տակ նույն այդ ֆուտ­բո­լա­սե­րը հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի գե­րա­կում­բից ակն­կա­լում էր ա­վե­լի քան վս­տահ հաղ­թա­նակ, սա­կայն մր­ցակ­ցու­թյան ել­քը ե­ղավ միան­գա­մայն շո­կա­յին: Չէ, «Բար­սե­լո­նը» չի պարտ­վել, բայց դե այդ չհաղ­թելն էլ դեռ ո­չինչ. Թիմն ան­զոր է ե­ղել մր­ցակ­ցի դար­պա­սը բա­ցող բա­նա­լին գտ­նե­լու, մինչ­դեռ ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում կրած խայ­տա­ռակ պար­տու­թյու­նից հե­տո, թվում էր, սե­փա­կան ֆուտ­բո­լա­սե­րին պատ­շաճ ներ­կա­յա­նա­լու խն­դիր կար:


Այս տա­րօ­րի­նա­կո­րեն ան­համ դի­մա­կա­յու­թյան հեն­քի վրա կր­քե­րի հզոր եռք է ար­ձա­նագր­վել Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա»-«Ին­տեր» մր­ցակ­ցու­թյու­նում, որ­տեղ կող­մե­րի ա­ռա­ջին հան­դիպ­ման հան­գույն ի­տա­լա­ցի­ներն ա­րագ գո­լի հե­ղի­նակ դար­ձան ու, կանգ չառ­նե­լով ձեռք բե­րա­ծի վրա, երկ­րորդն էլ հե­ղի­նա­կե­ցին՝ տան­տե­րե­րի պար­տու­թյու­նը դարձ­նե­լով ան­խու­սափ: Սա­կայն հան­դի­սա­տե­սը տե­սավ բո­լո­րո­վին այլ հան­գու­ցա­լուծ­ման երկ­րորդ խա­ղա­կես: Դորտ­մունդ­ցի­նե­րի ա­ռա­ջին եր­կու գոլն ի­տա­լա­ցի­նե­րի հա­մար ե­ղավ այն աս­տի­ճա­նի շո­կա­յին, որ ծանր տպա­վո­րու­թյան տակ նրանք եր­րորդն էլ բաց թո­ղե­ցին՝ մր­ցա­շա­րա­յին ի­րենց վի­ճա­կը դարձ­նե­լով սահ­մա­նա­յին: «Ին­տե­րը» մնաց ու­նե­ցած չորս միա­վո­րով, դորտ­մունդ­ցի­նե­րը նրանց գե­րա­զան­ցում են ե­րեք նի­շով, իր հեր­թին «Բար­սե­լո­նը» մեկ միա­վոր ա­վե­լի է վաս­տա­կել գեր­մա­նա­կան ա­կում­բից: Ակն­հայտ է, որ խա­ղար­կու­թյան երկ­րորդ ու­ղեգ­րի հար­ցում այս խմ­բում վերջ­նա­կան խոս­քը լի­նե­լու է կա­տա­լոն­ցի­նե­րի­նը, ո­րոնք ա­ռա­ջի­կա­յում մր­ցե­լու են թե՛ դորտ­մունդ­ցի­նե­րի, թե՛ մի­լան­ցի­նե­րի հետ:

G ԽՈՒՄԲ
Կող­մե­րի նա­խորդ տու­րի հան­դի­պու­մը ներ­կա­յաց­նե­լով՝ ա­սել էինք, որ սան­կտ­պե­տեր­բուր­գյան «Զե­նի­թը» բա­վա­կա­նին եր­կար է հի­շե­լու, թե ինչ­պես, ու­նե­նա­լով հաղ­թե­լու հնա­րա­վո­րու­թյուն, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ տեր կանգ­նել հա­ջո­ղու­թյանն ու մր­ցակ­ցին՝ տան­տի­րոջ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող «Լայպ­ցի­գին», զի­ջեց 1։2 հաշ­վով։ Սկզ­բուն­քո­րեն ո­չինչ չփոխ­վեց կող­մե­րի և երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նում՝ դար­ձյալ պար­տու­թյուն, սա­կայն այն տար­բե­րու­թյամբ, որ տեր լի­նե­լով ի­րենց հա­սա­նե­լիք եր­կու գո­լին՝ գեր­մա­նա­ցի­նե­րը սե­փա­կան դար­պասն այս ան­գամ ա­նա­ռիկ պա­հե­ցին:
Ինչ վե­րա­բե­րում է «Լիոն»-«Բեն­ֆի­կա» մր­ցակ­ցու­թյա­նը, ինչ­պես և կան­խա­գու­շա­կել էինք, ֆրան­սիա­ցի­նե­րը վրեժ­խն­դիր ե­ղան ան­ցած տու­րում կրած պար­տու­թյան հա­մար ու հան­դի­պու­մը շա­հե­ցին 3:1 հաշ­վով:
Այս­տեղ խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րը «Լայպ­ցիգն» է տա­սը միա­վո­րով, յոթ միա­վոր ու­նի «Լիո­նը», «Զե­նիթն» ու «Բեն­ֆի­կան» մնա­ցին ե­ղած չորս ու ե­րեք միա­վոր­նե­րով:

H ԽՈՒՄԲ
Անս­պա­սե­լի զար­գա­ցում­նե­րով աչ­քի ըն­կավ «Չել­սի»-«Ա­յաքս» դի­մա­կա­յու­թյու­նը: Նա­խոր­դում նվա­զա­գույն հաշ­վով կրած պար­տու­թյանն ի պա­տաս­խան հո­լան­դա­ցի­ներն այն­պի­սի խաղ հա­կադ­րե­ցին, որ մի պահ ան­գամ մոտ էին «ազն­վա­կան­նե­րին» պատ­մու­թյան ար­խիվ­նե­րին ի պահ հանձ­նե­լուն: Ե­ղածն ու­րիշ կերպ ինչ­պես բնու­թագ­րես, երբ լու­սա­տախ­տա­կի վրա տան­տե­րե­րի հա­մար խայ­տա­ռակ 1:4 հա­շիվն էր: Սա­կայն ե­ղավ այն, ին­չը հյու­րերն ան­գամ ա­մե­նա­վատ ե­րա­զում չէին կա­րող տես­նել: Եր­կու հե­ռա­ցում, դրանց հա­ջոր­դած դար­պա­սի գրա­վում­ներ, վերջ­նա­հաշ­վում 4:4 հա­շիվ ու խո­շոր բա­րե­բախ­տու­թյուն էր, որ մր­ցա­վա­րը չհաշ­վեց «Չել­սիի» կող­մից դար­պա­սի հին­գե­րորդ գրա­վու­մը: Փաս­տը մնում է փաստ, որ մինչև «ազն­վա­կան­նե­րի» հետ հան­դի­պու­մը ու­նե­ցած միա­վոր­նե­րով հո­լան­դա­ցի­նե­րը խմ­բի ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տարն էին, մինչ­դեռ վեր­ջին եր­կու հան­դի­պու­մում հինգ միա­վոր կորց­նե­լով՝ կանգ­նած են փաս­տի ա­ռաջ, ո­րը ե­ղած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բե­րել է մեկ­նար­կա­յին վի­ճա­կի: «Ա­յաք­սի» ու «Չել­սիի» պես ակ­տի­վում յոթ միա­վոր ու­նի նաև «Վա­լեն­սիան»: Իս­պա­նա­ցի­նե­րը պար­զա­պես ճզ­մե­ցին ֆրան­սիա­կան «Լի­լին» (4:1)՝ վրեժ­խն­դիր լի­նե­լով նա­խորդ հան­դիպ­ման վեր­ջին րո­պեին գոլ բաց թող­նե­լու ու վերջ­նա­հաշ­վում միա­վոր կի­սե­լու հա­մար:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao