ՈՒ՞ր է Աստ­ված, որ այս ա­մենն ստեղ­ծել է, որ կար­գում է գի­շե­րա­յին պա­հա­կու­թ­յան ժա­մե­րը, որ ինձ զա­տում է երկ­րի չոր­քո­տա­նի­նե­րից ու երկն­քի թռ­չուն­նե­րից

ՈՒ՞ր է Աստ­ված, որ այս ա­մենն ստեղ­ծել է, որ կար­գում է գի­շե­րա­յին պա­հա­կու­թ­յան ժա­մե­րը, որ ինձ զա­տում է երկ­րի  չոր­քո­տա­նի­նե­րից ու երկն­քի թռ­չուն­նե­րից
17.03.2020 | 00:03
Այ­սօր մար­դիկ գա­ղա­փար­նե­րի պա­կաս չեն զգում, գա­ղա­փար­ներ, որ լվա­նում են ու մաք­րում ու­ղե­ղը ող­ջա­խո­հու­թյու­նից և օ­ծում այն ա­պու­շու­թյան յու­ղով:
Դրանց շար­քում հատ­կա­պես բազ­մա­զան ու բազ­մա­բո­վան­դակ են մարդ էա­կի ծագ­ման ո­րո­շա­կի «ման­րա­մաս­ներ» ներ­կա­յաց­նող ո­րոշ գա­ղա­փար­ներ, որ ի­րենց հո­գու պարտ­քը հա­մա­րե­ցին երկ­նել մարդ­կու­թյան «լու­սա­վոր ու լու­սա­կիր» զա­վակ­նե­րը: Սույն գա­ղա­փար­նե­րը ի­րենց «առ­կա» ա­ղա­ղա­կող փաս­տե­րի աղ­մու­կով խցա­նել են մարդ­կու­թյան ա­կանջ­նե­րը, իսկ բա­ցա­կա փաս­տե­րը ի­րենց լռու­թյամբ հա­րու­ցել են մնա­ցած ա­ռան­ձին ան­հատ­նե­րի ան­փա­րա­տե­լի կաս­կած­նե­րը:
19-րդ դ. երկ­րորդ կե­սին սկիզբ ա­ռած «այ­լընտ­րան­քա­յին ծագ­ման» շար­ժու­մը այ­սօր հա­մալր­վել է շատ այլ վար­կած­նե­րով. հնա­րա­վոր է մեր սեր­մե­րը տիե­զեր­քից են եր­կիր ըն­կել, մի­գու­ցե մենք այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րի գի­տա­փոր­ձե­րի ար­դյունք ենք: Գի­տու­թյան մեջ ա­ռա­ջա­ցել է մի ճյուղ, ո­րի ա­մե­նա­վեր­ջին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը փաս­տում են, որ ժա­մա­նա­կա­կից մար­դը դեգ­րա­դա­ցիա­յի ար­դյունք է` իր նախ­նի­նե­րի հետ­զար­գա­ցած տար­բե­րա­կը:
Երբ խոր­հր­դա­յին ան­ծայ­րա­ծիր երկ­րում «դար­վի­նիզմ» ան­վան տակ ջա­տա­գով­վում էր մար­դու պրի­մա­տա­ծին ծա­գու­մը, Դար­վինն ին­քը տա­րի­ներ ա­ռաջ` մահ­վան մահ­ճում, հրա­ժար­վել էր իր ոչ լիար­ժեք գի­տա­կան տե­սու­թյու­նից: Թեև Դար­վինն ուղ­ղա­կիո­րեն չէր ա­սում, թե մար­դու նախ­նին կա­պիկն է, այլ ա­սում էր, թե կա­պիկն ու մար­դը ու­նեն միևնույն նախ­նին, այ­նուա­մե­նայ­նիվ, տար­բե­րու­թյուն չկա. ա­սե­լի­քը նույնն է: Դար­վի­նին մտա­հո­գում էր պա­կա­սող մի­ջան­կյալ օ­ղա­կը: Նրա գա­ղա­փար­նե­րը չան­տե­սե­ցին ար­կա­ծախն­դիր հետևորդ­նե­րը: Նրանք սկ­սե­ցին զար­գաց­նել պա­կա­սող օ­ղա­կի մա­սին տե­սու­թյու­նը` ի­րենց աշ­խա­տու­թյուն­նե­րում բո­լոր ման­րա­մաս­նու­թյուն­նե­րով նկա­րագ­րե­լով դեռևս ան­հայտ գտա­ծո­յին: Շու­տով հայ­տն­վեց նաև գտա­ծոն, բնա­կա­նա­բար` շին­ծու: Եւ այս­պես, տա­րի­ներ շա­րու­նակ այդ «շի­նա­ծո­նե­րը» հա­ջոր­դե­ցին ի­րար, և խայ­տա­ռակ կեր­պով մեր­կաց­վե­ցին. պա­կա­սող օ­ղա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ի­րենք էլ գլ­խի չեն ըն­կել, որ ի­րենք ի­րե՛նց մա­սին վար­կած են ա­ռաջ քա­շել, ո­րի ա­պա­ցույց­նե­րը ի­րենց կեն­դա­նու­թյան օ­րոք գտ­նել հնա­րա­վոր չէր լի­նի: «Գի­տա­կան այ­րե­րը» ստիպ­ված նե­րո­ղու­թյուն խնդ­րե­ցին խաբ­ված հան­րու­թյու­նից, ին­չը, սա­կայն, այդ­պես էլ ան­հայտ մնաց եր­կա­թե վա­րա­գույ­րից այն կողմ ապ­րող եր­ջա­նիկ սո­վե­տա­կան ժո­ղովր­դին, ո­րը շա­րու­նա­կում էր դար­վի­նիզմ դա­վա­նել:
Կա մի հե­տաքր­քիր գի­տա­կան տե­սու­թյուն` տե­լե­գո­նիան, ըստ ո­րի` է­գը ընդ­միշտ պահ­պա­նում է ա­ռա­ջին ա­րուի մա­սին ին­ֆոր­մա­ցիան գե­նա­յին մա­կար­դա­կով: Այդ օ­րեն­քը տա­րած­վում է նաև մարդ­կանց վրա` թե՛ սո­վո­րա­կան` մարդ-մարդ, թե՛ անբ­նա­կան ու գար­շե­լի` մարդ-ա­նա­սուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա: Ար­դեն Հին ուխ­տում մենք տես­նում ենք Աստ­ծո ծայ­րա­հեղ, բայց օ­րի­նա­չափ ան­հան­դու­ժո­ղու­թյու­նը այդ գար­շե­լի երևույ­թի նկատ­մամբ, որ կոչ­վում է ա­նաս­նապղ­ծու­թյուն (Ել. 22;19): Այս ան­հան­դուր­ժո­ղու­թյու­նը ոչ միայն պայ­մա­նա­վոր­ված է բուն երևույ­թով, այլև դրա ան­խու­սա­փե­լի ճա­կա­տագ­րա­կան հետևանք­նե­րով: Մարդ­կու­թյու­նը, Ա­դա­մի ան­կու­մից հե­տո, դժ­բախ­տու­թյուն ու­նե­ցավ մո­ռա­նա­լու իր Ա­րար­չին և «աստ­ված» հռ­չա­կե­լու ա­րա­րած­նե­րին, և բո­լոր ազ­գերն էլ ի­րենց դի­ցե­րի շար­քում ու­նեն կար­ծես թե հենց ա­նաս­նապղ­ծու­թյան ար­դյուն­քում ստեղծ­ված «աստ­ված­ներ»: Հրեա­ներն էլ նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս էին հիմ­նա­կա­նում «աստ­ված­նե­րին»` չնա­յած Աստ­ծո բազ­մա­թիվ հայտ­նու­թյուն­նե­րին և սթա­փեց­նող կո­չե­րին. չէ՞ որ Նա այդ ազ­գի հետ կապ­ված հա­տուկ ծրա­գիր ու­ներ: Ծրա­գի­րը «ընտ­րու­թյան» շա­րու­նա­կա­կա­նու­թյան և կա­տար­ման հեր­թա­կան փուլն էր. Աստ­ծո մար­դե­ղա­ցու­մը: Աստ­ված մար­դա­ցավ` որ­պես չա­փա­նիշ, ո­րը պի­տի օգ­ներ մար­դուն` հաս­կա­նալ. Աստ­ված ի­րեն պե՞տք է, թե՞ ոչ: Չա­փա­նի­շը ի սկզ­բա­նե ծա­փե­րով չըն­դուն­վեց, և դա բնա­կան է և շատ լավ է, ո­րով­հետև ընտ­րու­թյու­նը չէր կա­յա­նա: Ըստ չըն­դուն­ված Չա­փա­նի­շի, կա­ռուց­վեց փր­կու­թյան Տա­պա­նը և սահ­ման­վե­ցին այն­տեղ հայ­տն­վե­լու պայ­ման­նե­րը, որ սո­վո­րա­բար պարզ, մարդ­կա­յին հա­մար­վող ցան­կու­թյուն­նե­րի հետ չեն հա­մընկ­նում, ին­չի շնոր­հիվ էլ կա­յա­նում է ընտ­րու­թյու­նը: Այ­լընտ­րան­քա­յին ծագ­ման տե­սու­թյու­նը, ըստ էու­թյան, նաև այ­լընտ­րան­քա­յին ընտ­րու­թյան ծրա­գիր է, ո­րը օգ­նում է մար­դուն հաս­կա­նալ. ար­դյոք Աստ­ված ի­րեն պե՞տք է: Այն օգ­նում է մե­ծա­մաս­նու­թյա­նը հաս­կա­նալ, որ, ի վեր­ջո, պետք է ա­վե­լի «լայն» մտա­ծել, քան պետք է Աստ­ծուն հա­վա­տա­լու դեպ­քում:
Ընտ­րու­թյու­նը շա­րու­նակ­վում է. ո­մանք ընտ­րում են Աստ­ծուն, մյուս­նե­րը շա­րու­նա­կում են ի­րենց և ստո­րա­կարգ ա­րա­րած­նե­րի միջև մի­ջան­կյալ օ­ղա­կի փնտր­տուք­նե­րը:
Աստ­ծուն ընտ­րե­լը միայն նա­խա­սի­րու­թյան խն­դիր չէ, այլ մերժ­ված պատ­վի և կորց­րած ար­ժա­նա­պատ­վու­թյան վե­րա­կան­գն­ման հարց:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ