Չինաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը Հոնկոնգի հարցում

Չինաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը Հոնկոնգի հարցում
31.05.2020 | 11:06

Չինաստանը լիովին համաձայն է և բարձր է գնահատում Ռուսաստանի դրական հայտարարությունը Հոնկոնգի վերաբերյալ, որ ամբողջությամբ արտացոլում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ մամլո ասուլիսում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Հայտարարությունն արվել է ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու հարցի: Լավրովն ասել է, որ խնդիրները, որ հիմա ուռճացվում են Հանկոնգի շուրջ, ՉԺՀ ներքին գործերին են վերաբերվում և ամերիկյան կողմի հայտարարությունները Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին ներթափանցված են սեփական գերազանցության և սեփական ամենաթողության զգացումով: Չժաո Լիցզյանի խոսքով՝ երկու պետությունների նախագահների ռազմավարական ղեկավարությամբ՝ ռազմավարական համագործակցության ու համապարփակ գործընկերության չին-ռուսական հարաբերությունները նոր դարաշրջանում շարունակում են զարգանալ առողջ ու կայուն: Երկու կողմն էլ միշտ հաստատուն աջակցում են միմյանց, հատկապես իրենց հիմնարար շահերին վերաբերող հարցերում: Վերահաստատելով, որ Հոնկոնգը ՉԺՀ հատուկ վարչական շրջան է և տեղական վարչական շրջան, որ անմիջականորեն ենթարկվում է երկրի Կենտրոնական Ժողովրդական կառավարությանը, Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ պետանվտանգության պաշտպանության օրենսդրության հարցերը Հոնկոնգում վերաբերում են Չինաստանի զուտ ներքին գործերին և ոչ մի արտասահմանյան պետություն խառնվելու իրավունք չունի: Չինաստանի կառավարությունն աներեր է իր պետական ինքնիշխանությունը, անվտանգությունն ու զարգացման շահերը պաշտպանելու վճռականության մեջ, նաև իրականացնելու ՙՄեկ երկիր, երկու համակարգ՚ քաղաքականությունը և դիմակայելու Հոնկոնգի գործերին միջամտությանը ցանկացած արտաքին ուժերի կողմից՝ հավելել է նա, նշելով, որ եթե ինչ-որ մեկը համառում է Չինաստանի շահերին վնասելու ձգտման մեջ, չինական կողմը հարկադրված կլինի հակահարված տալու բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել:
Սինխուա, Չինաստան


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի զրկել Հոնկոնգին արտոնյալ կարգավիճակից: Նա բացատրել է, որ Չինաստանը փոխել է իր խոստումը՝ հետևելու «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին և անցել է «մեկ երկիր՝ մեկ համակարգ» սկզբունքին, որ զրկում է Հոնկոնգին ինքնավարությունից:
Մայիսի 24-ին Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել էր Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ մտադրության մասին, եթե խախտվի Հոնկոնգի ինքնավարությունը: Բախումները Հոնկոնգում շարունակվում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ