Yerevan Perspectives International Music Festival
 

«Քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը կաթ­վա­ծա­հար է, գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղի են ու­նե­նում մեկ սու­բ­յեկ­տի գոր­ծու­նեու­թ­յան շուրջ»

«Քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը կաթ­վա­ծա­հար է, գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղի են ու­նե­նում մեկ սու­բ­յեկ­տի գոր­ծու­նեու­թ­յան շուրջ»
10.09.2019 | 00:54

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է քա­ղա­քա­գետ Ա­ԼԵՆ ՂԵ­ՎՈՆ­ԴՅԱ­ՆԸ:

-Մի խումբ քա­ղա­քա­կան տե­սա­բան­ներ թեժ ա­շուն են կան­խա­տե­սում, ո­մանք էլ ա­սում են՝ դա կեղծ օ­րա­կարգ ու մարդ­կանց զբա­ղեց­նե­լու թե­մա է: Ձեր տե­սա­կե­տը։
-Պարզ է, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին «ե­ղա­նա­կա­յին» ձևա­կեր­պում­նե­րը քա­ղա­քա­գի­տա­կան ա­ռու­մով բո­վան­դա­կու­թյուն չու­նեն, բայց, ինչ-որ ա­ռու­մով, տրա­մա­բա­նա­կան են, քա­նի որ ար­ձա­կուր­դա­յին փու­լից հե­տո ու­ժե­րը փոր­ձե­լու են նո­րո­վի դիր­քա­վոր­վել, մա­նա­վանդ որ վեր­ջին մոտ եր­կու տա­րին օ­բյեկ­տիվ ա­ռու­մով պա­սիվ էին: Հա­վա­նա­բար ակ­տի­վու­թյուն կն­կատ­վի նաև իշ­խա­նա­կան թի­մում. «Իմ քայ­լը» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյու­նը ա­ռե­րես­վե­լու է պե­տու­թյան ու հա­սա­րա­կու­թյան հա­մար բարդ ու վի­ճա­հա­րույց խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, ո­րոնց առն­չու­թյամբ ան­գամ ի­րենց թի­մում միա­բա­նու­թյուն առ­կա չէ: Փաստ է, որ այ­սօր հա­սա­րա­կու­թյուն-պե­տու­թյուն նոր խա­ղի կա­նոն­նե­րի ներ­քո քա­ղա­քա­ցի­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը, կար­ծի­քը, քա­ղա­քա­ցիա­կան ու քա­ղա­քա­կան մաս­նակ­ցու­թյան ձևե­րը ո­րո­շա­կի սահ­ման­ներ են ֆիք­սում իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյան ա­զա­տու­թյան, ան­կաշ­կան­դու­թյան հա­մար և պե­տու­թյու­նը կա­ռա­վա­րե­լիս նոր բնույ­թի այդ ի­րո­ղու­թյուն­նե­րը պետք է հաշ­վի առն­վեն: Թե՛ Ա­մուլ­սա­րի, թե՛ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի, թե՛ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի շուրջ ծա­վալ­վող գոր­ծըն­թաց­ներն ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան, այդ թվում՝ փո­ղո­ցա­յին պայ­քա­րի դրսևո­րում­ներ են ստա­նա­լու, իսկ աշ­նան թեժ լի­նե­լու հան­գա­ման­քը պայ­մա­նա­վոր­ված է լի­նե­լու այդ շա­հե­րի սպա­սարկ­մամբ կամ սպա­սարկ­ման ձևե­րով, որ այդ շր­ջա­նում ի­րո­ղու­թյուն կդառ­նան: Հս­տակ տե­սա­նե­լի է, որ մեր երկ­րում քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը կաթ­վա­ծա­հար է, քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղի են ու­նե­նում մեկ սու­բյեկ­տի գոր­ծու­նեու­թյան շուրջ, և հենց այդ վի­ճակն ուղ­ղե­լու նպա­տա­կով նաև աշ­նա­նը ո­րո­շա­կի գոր­ծըն­թաց­ներ տե­ղի կու­նե­նան:
- Օ­րեր ա­ռաջ քա­ղա­քա­կան դաշ­տում ձևա­վոր­վեց նոր կու­սակ­ցու­թյուն՝ «Ա­դեկ­վա­տը», մի քա­նի օր ա­ռաջ էլ «Սաս­նա ծռերն» էին հան­դի­պել վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ: Կար­ծես ինչ-որ գոր­ծըն­թաց­ներ են սկս­վել: Ի՞նչ եք կար­ծում, դրանք քա­ղա­քա­կան դաշ­տի բյու­րե­ղաց­ման կտա­նե՞ն, թե՞ ի­րա­վի­ճակն ա­վե­լի կխճ­ճեն:
-Պառ­լա­մեն­տից դուրս գտն­վող ու­ժե­րի ակ­տի­վա­նա­լը տրա­մա­բա­նա­կան է, քա­նի որ փոր­ձե­լու են ե­ղած ռե­սուր­սի շր­ջա­նակ­նե­րում ի­րենց ինս­տի­տու­տի­ցիո­նալ ո­րո­շա­կիու­թյու­նը ֆիք­սել: Ինչ վե­րա­բե­րում է «Ա­դեկ­վատ» խմ­բին, որ ե­րեկ կու­սակ­ցու­թյան վե­րած­վեց, ա­պա քա­ղա­քա­կան դաշ­տը և հա­սա­րա­կա­կան շր­ջա­նակ­նե­րը նմա­նօ­րի­նակ գա­ղա­փար­ներ կրող կու­սակ­ցու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նեն, ու դա տրա­մա­բա­նա­կան է, ո­րով­հետև հետ­հե­ղա­փո­խա­կան շր­ջա­նում մի շարք մար­դիկ ընդ­դի­մա­դիր վար­քի, մո­տե­ցում­նե­րի կրող են դառ­նում, ու քա­նի որ չեն ցան­կա­նում ա­սո­ցաց­վել հնե­րի՝ այ­սօր ընդ­դի­մա­դիր դար­ձած ու­ժե­րի հետ, հա­րում են նոր ու­ժե­րի: «Սաս­նա ծռե­րի» մա­սով ի­րա­վի­ճա­կը փոքր-ինչ այլ է, քա­նի որ նրանց հետ կապ­ված կա քրեա­կան գործ, ո­րը որևէ հան­գր­վա­նի դեռևս չի հա­սել: Նրանք փոր­ձում են քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նից զատ ա­ռա­վել ակ­տիվ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի դաշտ բա­ցել ի­րենց հա­մար՝ մի­գու­ցե այն ակն­կա­լի­քով, որ կա­րող են ինչ-որ հե­նա­րան կամ գոր­ծոն դառ­նալ, ինչ-որ գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին ի­րենց մտա­հո­գու­թյու­նը հայտ­նել իշ­խա­նու­թյուն­նե­րին և այլն: Ժա­մա­նա­կը ցույց կտա՝ ի­րենք ի­րենց ինչ դիր­քա­վոր­մամբ են դրսևո­րե­լու, բայց դա չի նշա­նա­կում, թե ամ­բող­ջո­վին լո­յալ են գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ո­րով­հետև, հան­դի­պում­ներ ու­նե­նա­լուն զու­գա­հեռ, բա­վա­կան սուր քն­նա­դա­տում են կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի: Ընդ­հա­նուր առ­մամբ, դաշ­տում վե­րա­դիր­քա­վոր­ման գոր­ծըն­թաց է սկս­վել, ու կախ­ված նրա­նից, թե ինչ­պի­սի օ­րա­կարգ կս­տեղծ­վի հան­րա­յին հար­թակ­նե­րում, դրա հա­մար էլ կու­սակ­ցու­թյուն­նե­րը, ու­ժերն ու ան­հատ­նե­րը կակ­տի­վա­նան, կնա­խա­ձեռ­նեն ո­րո­շա­կի գոր­ծըն­թաց­ներ կամ կփոր­ձեն քա­ղա­քա­կան կշիռ ու հե­ղի­նա­կու­թյուն ձեռք բե­րել:
-«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից Ար­ման Բա­բա­ջա­նյանն օ­րեր ա­ռաջ հայ­տա­րա­րել է խմ­բակ­ցու­թյու­նից դուրս գա­լու ո­րոշ­ման մա­սին: Խո­սակ­ցու­թյուն­ներ կան, թե «Իմ քայ­լի» այն պատ­գա­մա­վոր­նե­րը, որ հա­մա­կար­ծիք չեն խմ­բակ­ցու­թյան ընդ­հա­նուր դիր­քո­րոշ­ման հետ, օ­րի­նակ, «Ա­մուլ­սա­րի» հան­քա­վայ­րի շա­հա­գործ­ման առն­չու­թյամբ, նույն­պես դուրս կգան խմ­բակ­ցու­թյու­նից ու «ֆիկ­տիվ» նոր խմ­բակ­ցու­թյուն կս­տեղ­ծեն:
-Դեռ խոր­հր­դա­րա­նա­կան վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ես բազ­միցս նշել եմ, որ պառ­լա­մեն­տի ներ­սում ֆրակ­ցիո­նիզմ տե­ղի կու­նե­նա, ինչ-որ ու­ժեր բա­ժա­նում­նե­րի կեն­թարկ­վեն: Դրանք կա­րող են լի­նել ֆոր­մալ՝ հրա­պա­րա­կա­յին կամ ոչ ֆոր­մալ տար­բե­րա­կով՝ ներ­քին ընդ­դի­մու­թյուն ձևա­վո­րե­լով: Այ­սօր տես­նում ենք այն­պի­սի դրսևո­րում­ներ, երբ իշ­խող թի­մում կա ընդ­գծ­ված տա­րա­կար­ծու­թյուն ոչ միայն կարևոր, այլև երկ­րոր­դա­կան թե­մա­նե­րի վե­րա­բե­րյալ: «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նում նման ի­րա­վի­ճակ ու­նենք մեկ պատ­գա­մա­վո­րի մա­սով: Չեմ բա­ցա­ռում, որ այլ խմ­բակ­ցու­թյուն­նե­րում ևս նման ի­րա­վի­ճակ ստեղծ­վի ար­դեն մի շարք պատ­գա­մա­վոր­նե­րի մա­սով: Սա մի դեպ­քում նոր­մալ է, մյուս կող­մից՝ փոքր-ինչ տա­րօ­րի­նակ, քա­նի որ ե­թե ման­դատ ես ստա­ցել հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կով, ա­պա թի­մի հետ ան­հա­մա­ձա­նու­թյան դեպ­քում ա­ռա­վել տրա­մա­բա­նա­կան է, որ ման­դա­տը վայր դնես, քան թե խմ­բակ­ցու­թյու­նից դուրս գաս: Ինչևէ, սա քա­ղա­քա­կա­նու­թյուն է, ուր կա­րող են լի­նել փոխ­զի­ջում­ներ ան­գամ անհ­նա­րի­նի շուրջ:
-Տե­սա­կետ կա, թե իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նում է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ա­նել, որ­պես­զի եր­կա­րաձ­գի իր կյան­քը, հա­մա­մի՞տ եք:
-Սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն վա­ղուց կար: Գոր­ծող սահ­մա­նադ­րու­թյա­նը երբևէ դրա­կան վե­րա­բեր­մունք չեմ ու­նե­ցել: Քա­նի դեռ Հա­յաս­տա­նում կու­սակ­ցու­թյուն­ներն ինս­տի­տու­ցիո­նալ ա­ռու­մով կա­յա­ցած չեն, չկան գա­ղա­փա­րա­կան կու­սակ­ցու­թյու­ններ, մեր երկ­րում խոր­հր­դա­րա­նա­կան հա­մա­կարգ ներդ­նե­լը վտան­գա­վոր է, իսկ քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը հե­ռան­կար չեն խոս­տա­նա ո՛չ պե­տու­թյա­նը, ո՛չ հա­սա­րա­կու­թյա­նը: Քա­նի դեռ չու­նենք դա­սա­կան ի­մաս­տով կա­յա­ցած կու­սակ­ցու­թյուն­ներ, ներ­կա­յա­ցուց­չու­թյան ու դե­մոկ­րա­տիա­յի հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րը խախտ­վե­լու են: Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյան օ­րա­կարգ ան­կաս­կած կա. թեև տե­սա­կետ­ներն այդ հար­ցի վե­րա­բե­րյալ տար­բեր են: Ե­թե մի քա­նի բա­ղադ­րի­չի փո­փո­խու­թյուն է լի­նե­լու, իսկ ընդ­հա­նուր բա­ղադ­րիչ­նե­րը մնա­լու են նույ­նը, ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման ա­ռու­մով խն­դիր­ներ կու­նե­նանք, ու պե­տու­թյու­նը կա­րող է կանգ­նել կա­ռա­վար­ման ու քա­ղա­քա­կան տա­րաբ­նույթ ճգ­նա­ժա­մե­րի առջև: Ե­թե խոս­քը ֆուն­դա­մեն­տալ փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին է, պետք է նախ հաս­կա­նալ դրանց տես­լա­կա­նը, ա­պա նոր միայն կար­ծիք հայտ­նել: Այս հար­ցի վե­րա­բե­րյալ հա­վա­նա­բար դեռ շատ քն­նար­կում­ներ կլի­նեն, սա­կայն նշենք, որ բազ­մա­կար­ծու­թյունն ու քա­ղա­քա­կան գա­ղա­փար­նե­րի մեծ սպեկտ­րը միշտ չէ, որ նպաս­տե­լու են ճշ­մար­տու­թյանն ու ա­ռա­վել ար­դյու­նա­վետ տար­բե­րակ­նե­րի ի հայտ գա­լուն: Քա­ղա­քա­կան ու­ժե­րը ա­ռա­վե­լա­պես ի­րենց շա­հե­րից դրդ­ված են այս կամ այն տար­բե­րա­կին կողմ կամ դեմ լի­նե­լու: Դա, ինչ-որ ա­ռու­մով, օ­բյեկ­տիվ է, քան­զի քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ շա­հե­րը միշտ դո­մի­նանտ են: Մյուս կող­մից, պե­տու­թյու­նը մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ է կանգ­նած ու պետք է այն­պի­սի մո­դել ներ­կա­յաց­վի, որն այդ խն­դիր­նե­րի լուծ­ման հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռի: Մենք այ­սօր փաս­տա­ցի չու­նենք կա­յա­ցած քա­ղա­քա­կան դաշտ, ու­նենք մեծ խն­դիր­ներ քա­ղա­քա­կան ու կա­ռա­վար­չա­կան հա­կակ­շիռ­նե­րի հետ կապ­ված, հետևա­բար հնա­րա­վոր բա­րե­փոխ­ված սահ­մա­նադ­րու­թյունն իր մեջ պետք է ար­տա­ցո­լի նմա­նօ­րի­նակ և մի շարք այլ կարևո­րա­գույն հիմ­նա­հար­ցե­րի լուծ­ման բա­նա­լի­ներ:
-Քա­ղա­քա­կան օ­րա­կար­գին հիմ­նա­կա­նում ակ­տի­վու­թյուն են հա­ղոր­դում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի շուրջ ըն­թա­ցող դեպ­քե­րը, թվում է, օ­րա­կար­գա­յին այլ հարց չու­նենք։ Ին­չու՞ է այդ­պես, ին­չու՞ քա­ղա­քա­կան ու­ժե­րը գա­ղա­փա­րա­պես չեն հա­գեց­նում օ­րա­կար­գը։
-Գա­ղա­փա­րա­կան պայ­քա­րի սնան­կու­թյու­նը, կու­սակ­ցու­թյան չկա­յա­ցա­ծու­թյու­նը, հա­սա­րա­կու­թյան բևե­ռաց­վա­ծու­թյու­նը հան­գեց­նում են նրան, որ շատ հար­ցե­րի շուրջ տե­ղի է ու­նե­նում այն­պի­սի երկ­խո­սու­թյուն, որն ի­րա­կա­նում շատ անձ­նա­վոր­ված է, է­մո­ցիո­նալ, սու­բյեկ­տիվ, ճամ­բա­րա­յին: Բա­ցի այդ՝ ու­նենք PR ու մա­նի­պու­լյա­ցիոն գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք պե­տու­թյա­նը, հա­սա­րա­կու­թյա­նը քա­ղա­քա­կան ամ­րու­թյուն չեն տա­լիս: Մեզ մոտ գա­ղա­փար­նե­րի մր­ցա­պայ­քար գո­յու­թյուն չու­նի, պե­տու­թյու­նը և քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը տե­ղում դո­փում են՝ խեղդ­վե­լով ա­ռօ­րյա, ոչ էա­կան, հա­ճախ ար­հես­տա­կան օ­րա­կար­գե­րի մեջ: Սա նոր խն­դիր չէ, բայց քա­նի որ այս իշ­խա­նու­թյու­նը բա­վա­կան հա­վակ­նոտ ծրագ­րեր է մատ­նան­շել, ո­րոնց պետք է լու­ծում­ներ տա, ուս­տի ա­վե­լի ար­դյու­նա­վետ ու նպա­տա­կաս­լաց պետք է լի­նի: Քա­քա­ղա­քա­կան դիս­կուրս չու­նենք նաև այն պատ­ճա­ռով, որ կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը նետ­վում են հան­րա­յին օ­րա­կարգ, քն­նարկ­ման թե­մա են դառ­նում ան­գամ ան­կարևոր հար­ցե­րը` կապ­ված ա­ռան­ձին ան­ձե­րի հա­գուս­տի, կեն­ցա­ղի ատ­րի­բուտ­նե­րի և այլ­նի հետ, հան­րու­թյունն էլ դա դի­տար­կում է «սևեր-սպի­տակ­ներ» տա­րան­ջատ­ման ներ­քո, մինչ­դեռ մենք ճգ­նա­ժա­մի մեջ ենք, ու օ­րա­կա­րգը բա­ցա­ռա­պես պետք է կազմ­ված լի­նի պե­տու­թյան առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րին լու­ծում տա­լու մե­խա­նիզմ­նե­րից:
-Ի՞նչ շե­ղում­ներ եք նկա­տել իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից, որ ան­թույ­լատ­րե­լի եք հա­մա­րում:
-Հե­ղա­փո­խա­կա­նու­թյու­նը են­թադ­րում է ա­ռա­վե­լա­պաշ­տա­կան խոս­տում­ներ, ո­գե­ղե­նու­թյուն, փրկ­չի դե­րում են դի­տարկ­վում նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը և կոնկ­րետ ան­ձինք: Ան­գամ այն խն­դիր­նե­րը, որ քա­ղա­քա­ցին իր մա­սով պետք է լու­ծի, դր­վում են գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին ու­սե­րին, այդ ա­ռու­մով նրանց գործն օ­բյեկ­տի­վո­րեն ծան­րա­նում է: Մյուս կող­մից, այն հա­վակ­նոտ ծրագ­րե­րը, որ ա­ռա­ջարկ­վում են նա­խընտ­րա­կան փու­լում, իշ­խա­նու­թյուն դար­ձած կար­գա­վի­ճա­կում դառ­նում են բարդ լու­ծե­լի, քան­զի պարզ­վում է, որ դրանք կապ­ված են մի շարք այլ հան­րա­յին նշա­նա­կու­թյան խն­դիր­նե­րի հետ: Միա­ժա­մա­նակ հա­սա­րա­կու­թյու­նը խն­դիր­նե­րի լուծ­ման ա­րա­գու­թյուն և ար­դյու­նա­վե­տու­թյուն է ակն­կա­լում և, չտես­նե­լով դա, սկ­սում է դժ­գո­հել, սկս­վում է գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի բարձր վար­կա­նի­շի անկ­ման ան­խու­սա­փե­լի գոր­ծըն­թա­ցը: Դրան նպաս­տում են նաև մր­ցա­կից քա­ղա­քա­կան թի­մե­րը: Այս բարդ ի­րա­վի­ճա­կում, երբ առ­կա են բազ­մա­թիվ նոր ու կու­տակ­ված հար­ցեր, ռե­գիո­նալ գոր­ծըն­թաց­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը, Ար­ցա­խյան հար­ցի շուրջ ա­նո­րո­շու­թյու­նը ոչ շա­հե­կան մի­ջա­վայր են ստեղ­ծում իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյան հա­մար, ուս­տի պետք է կա­րո­ղա­նա ա­ռա­վե­լա­գույնս իր շուր­ջը կոն­սո­լի­դաց­նել մաս­նա­գի­տա­կան բարձր ո­րա­կի կադ­րա­յին ռե­սուրս և ճգ­նա­ժա­մա­յին դիր­քե­րից մո­տե­նա երկ­րի կա­ռա­վար­մա­նը:
Զրույցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao