Ակա­մա հայ­րե­նաս­պա­նը կամ հրե­շա­վոր ե­րազ

Ակա­մա հայ­րե­նաս­պա­նը կամ հրե­շա­վոր ե­րազ
20.09.2019 | 01:11
Ա­մուլ­սա­րի հան­քերևակ­ման շա­հա­գործ­մա­նը բռ­նու­թյամբ ըն­թացք տա­լուց տաս­նա­մյակ­ներ անց, ծե­րու­նի նախ­կին վար­չա­պե­տը, ո­րը դեռևս չէր կորց­րել ա­րագ քայ­լե­լու կա­րո­ղու­թյու­նը, Ջեր­մու­կի տա­րա­ծաշր­ջա­նում ա­կա­նա­տես է լի­նում մղ­ձա­վան­ջա­յին մի ի­րո­ղու­թյան: Ծվատ­ված սա­րեր, ա­մա­յա­ցած տա­րածք­ներ, բլուր հի­շեց­նող թա­փո­նա­կույ­տեր և դրան­ցից սկիզբ առ­նող դեղ­նա­դարչ­նա­վուն ջրե­րով աղ­բյուր­ներ, կեն­դա­նա­զուրկ-մե­ռյալ գե­տեր, աս­տի­ճա­նա­բար ա­մա­յա­ցող բնա­կա­վայ­րեր ու հո­վիտ­ներ, նախ­կին այ­գի­նե­րի մնա­ցորդ­ներ, ա­մե­նու­րեք՝ տհաճ հոտ, իսկ Գն­դե­վա­զի մո­տա­կայ­քում՝ ցիա­նի­դով մշակ­ված հան­քա­քա­րի բլու­րից փչող գար­շա­հո­տու­թյուն... Այս­տեղ էր, որ նա հա­մոզ­վեց՝ մահ­վան ճար­տա­րա­պե­տի դեր է կա­տա­րել:
Ա­մուլ­սա­րի հան­քերևակ­ման շա­հա­գոր­ծու­մը թույլ տա­լուց և պաշ­տո­նանկ լի­նե­լուց հե­տո, ա­կան­ջա­լուր լի­նե­լով իր զա­վակ­նե­րին, նա սկ­սեց կար­դալ ժա­մա­նա­կին հրա­պա­րակ­ված Ա­մուլ­սա­րի կոր­ծա­նա­րար ծրագ­րին վե­րա­բե­րող փաս­տաթղ­թե­րը և ա­պա՝ ու­սում­նա­սի­րել հան­քար­դյու­նա­բե­րու­թյան, գլ­խա­վո­րա­պես, մե­տա­ղա­կան հան­քա­վայ­րե­րի շա­հա­գոր­ծե­լուց հե­տո ա­ռա­ջա­ցած ան­լու­ծե­լի խն­դիր­նե­րը: Եր­կու տաս­նա­մյակ հե­տո նա այդ բնա­գա­վառն ար­դեն պատ­կե­րաց­նում էր:
Խնդ­րի բուն էու­թյան գի­տակ­ցու­մը և կա­տար­վա­ծի ան­դառ­նա­լիու­թյու­նը նրան դարձ­րին տխուր, մռայլ ու ինք­նամ­փոփ: Միայն այդ ժա­մա­նակ նա հաս­կա­ցավ, թե խնդ­րից ան­տե­ղյակ և ինք­նավս­տահ պաշ­տո­նյա­յի կա­մա­յա­կան ո­րո­շու­մը ինչ կոր­ծա­նա­րար հետևանք­նե­րով էր հղի, և սկ­սեց գի­տակ­ցել իր կա­տա­րած գոր­ծի հայ­րե­նաս­պան էու­թյու­նը:
Ա­մե­նօ­րյա մտո­րում­նե­րը նրան բե­րե­ցին այն հաս­տա­տուն հա­մոզ­ման, որ բնու­թյան թու­նա­վո­րումն ու ոչն­չա­ցու­մը մար­դուն ա­նուղ­ղա­կի սպա­նելն է, իսկ կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյան ինք­նա­գի­տակ­ցու­մը շատ ա­վե­լի ծանր ու ան­տա­նե­լի է, քան մա­հա­պա­տի­ժը:
Նախ­կին վար­չա­պե­տը ի­րեն պա­րու­րած դառ­նու­թյունն ու կս­կի­ծը մեղ­մե­լու նպա­տա­կով ոտ­քով շր­ջա­գա­յում էր Հա­յաս­տա­նի բնաշ­խար­հով մեկ՝ կեղ­ծամ կրե­լով:
Այդ օր­վա ուղևո­րու­թյան ըն­թաց­քում, մո­տե­նա­լով Ջեր­մուկ տա­նող մայ­րու­ղու եզ­րին տե­ղադր­ված ցիա­նի­դով վե­րամ­շակ­ված հան­քա­քա­րի մոտ 120 մետր բարձ­րու­թյամբ գար­շա­հոտ բլու­րին՝ պա­րուր­ված ջր­հոս­քե­րից ա­ռա­ջա­ցած բա­զում ա­կոս­նե­րով, դրա ստո­րո­տում տե­սավ իր ար­ձա­նը:
«Լի­դիա­նը» այն կա­ռու­ցել էր սե­փա­կան մի­ջոց­նե­րով, ի նշան սի­րո ու ե­րախ­տա­պար­տու­թյան, քան­զի այդ տա­րի­նե­րին նա, վար­չա­պետ լի­նե­լով հան­դերձ, նաև «Լի­դիա­նի» ջեր­մե­ռանդ ու ան­փո­խա­րի­նե­լի քա­րո­զիչն էր:
Ար­ձա­նը մե­տա­ղից էր, ոս­կե­զօծ՝ մոտ մեկ միկ­րոն հաս­տու­թյամբ ոս­կու շեր­տով: «Լի­դիա­նը» միայն այդ­քան ոս­կի էր թո­ղել Հա­յաս­տա­նում:
Ար­ձա­նը տա­րի­նե­րի ըն­թաց­քում՝ ա­վա­զա­խառն ու ուժ­գին քա­մի­նե­րի, ու­տիչ ու ագ­րե­սիվ նյու­թե­րով հա­գե­ցած մի­ջա­վայ­րում աս­տի­ճա­նա­բար կորց­րել էր ոս­կու հիմ­նա­կան մա­սը, մե­տա­ղի օք­սի­դա­ցում-քայ­քա­յու­մը ծայ­րա­գույնս ա­ղա­վա­ղել էր ար­ձա­նի դեմ­քը, և այն ար­դեն պատ­կե­րում էր ու­ժաս­պառ ու մռայլ մի ծե­րու­նու, երբ «Լի­դիա­նի» պատ­վե­րով նշա­նա­վոր քան­դա­կա­գոր­ծը կեր­տել էր մոտ 40 տա­րե­կան մի ե­րի­տա­սար­դի:
Նախ­կին վար­չա­պետն այս ան­գամ չցան­կա­ցավ մո­տի­կից մեկ հա­յացք ձգել ար­ձա­նին, մո­տե­ցավ թա­փո­նա­կույ­տը խո­րու­թյամբ ա­կո­սած մի փլ­ված­քի, հայտ­նի ու­սա­պար­կից հա­նեց Երևա­նից բեր­ված ջրով լի շի­շը՝ ցան­կա­նա­լով մեղ­մել կո­կոր­դի խեղ­դոցն ու ծա­րա­վը, ինչ­պես նաև սաստ­կա­ցող շն­չա­հեղ­ձու­թյու­նը: Սա­կայն նույ­նիսկ այս պայ­ման­նե­րում նա զս­պեց իր ցան­կու­թյու­նը և չխ­մեց:
Այդ պա­հին ար­ձա­նին մո­տե­ցան էք­ստ­րե­մալ տու­րիզ­մով զբաղ­վող եր­կու ե­րի­տա­սարդ: Նրան­ցից մե­կը դառ­նո­րեն ա­սաց, թե տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ այս մար­դը, չհաս­կա­նա­լով խնդ­րի էու­թյու­նը և ա­կան­ջա­լուր չլի­նե­լով ժո­ղովր­դի պա­հանջ­նե­րին ու թա­խան­ձանք­նե­րին, կոպ­տո­րեն ոտ­նա­հա­րեց նրա ի­րա­վունք­նե­րը և չկան­խեց այն ա­ղե­տը, ին­չին ա­կա­նա­տես ենք...
Այս խոս­քե­րը լսեց նաև կյան­քի ու մահ­վան եր­կընտ­րան­քի առջև կանգ­նած ծե­րու­նին և ա­վե­լի խոր գի­տակ­ցեց իր կա­տա­րած մա­հաս­փյուռ ու հայ­րե­նաս­պան ա­րար­քի ան­նե­րե­լիու­թյու­նը: Նա ցան­կա­ցավ լաց լի­նել, սա­կայն ար­ցուն­քի ոչ մի կա­թիլ: Նա ար­դեն դժ­վա­րա­նում էր շն­չել: Նախ­կին վար­չա­պե­տը կա­րո­ղա­ցավ միայն շի­շը մի կողմ նե­տել...
Ե­րի­տա­սարդ­նե­րը լսե­ցին կոտր­վող ա­պա­կու ձայն և մո­տե­նա­լով տե­սան փշր­ված շիշ և ծե­րու­նու դիակ, ին­չը ամ­փո­փե­ցին հենց այդ ար­հես­տա­կան բլ­րի մեջ:
Հա­կոբ ՍԱ­ՆԱ­ՍԱ­ՐՅԱՆ
Հ.Գ.- Վե­րը նկա­րագ­րված երևա­կա­յա­կան մղ­ձա­վան­ջը գր­վել է միայն ՀՀ պաշ­տո­նյա­նե­րին սթա­փեց­նե­լու նպա­տա­կով: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ու «Լի­դիա­նը» պետք է հաս­կա­նան, որ հայ ժո­ղո­վուր­դը եր­բեք ու եր­բեք թույլ չի տա, որ շա­հա­գործ­վի այդ հան­քերևա­կու­մը:
Դիտվել է՝ 2568

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao