ReAnimania 2019
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
24.09.2019 | 00:36
ՀԵ­ՂԻ­ՆԱ­ԿԻ ԿՈՂ­ՄԻՑ
Մե­ծա­տա­ղանդ հայ ար­ձա­կա­գիր Հրանտ Մաթևո­սյա­նը մի երկ ու­նի` վեր­նագր­ված «Մենք ենք մեր սա­րե­րը», որ­տեղ նկա­րագր­վում է հո­վիվ­նե­րի կյան­քը: Մի ե­րե­կո, կոլ­տն­տե­սու­թյան ոչ­խար­նե­րը գայ­լե­րի հար­ձա­կում­նե­րից պաշտ­պա­նող հո­վիվ­նե­րը, խա­րույ­կի մոտ զրու­ցում են մի­ջազ­գա­յին թե­մա­նե­րի շուրջ: Նրան­ցից մե­կը հռե­տո­րա­կան հարց է հն­չեց­նում, թե` «Քե­նե­դիին ին­չո՞ւ սպա­նե­ցին»: Զրու­ցա­կի­ցը, ի պա­տաս­խան, ա­սում է. «Հա­յի բախտ ու­ներ»:
1899 թվա­կա­նին Սանկտ Պե­տեր­բուր­գում հրա­տա­րակ­վեց Մագ­դա Նեյ­մա­նի «Հա­յե­րը» գիր­քը, որ­տեղ հե­ղի­նա­կը խոր­հր­դա­ծում է հա­յոց ճա­կա­տագ­րի մա­սին: XX դա­րա­վեր­ջին տպագր­վեց Սու­րեն Այ­վա­զյա­նի «Ճա­կա­տա­գիրն հա­յոց» գիր­քը:
Սկ­սած XIX դա­րա­վեր­ջից` հայ ժո­ղո­վուրդն իր հայ­րե­նի­քում են­թարկ­վեց բռ­նու­թյան, հա­լա­ծանք­նե­րի և կո­տո­րած­նե­րի, ընդ­հուպ ցե­ղաս­պա­նու­թյան, ո­րի մա­սին տպագր­վել են բազ­մա­թիվ հու­շեր, փաս­տա­վա­վե­րագ­րա­կան նյու­թեր, քն­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ: Սա­կայն այդ ոճ­րա­գոր­ծու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րին և ի­րա­գոր­ծող­նե­րին դա­տա­պար­տող­ներ չգտն­վե­ցին:
Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը դա հիմ­նա­վո­րում է XIX դա­րա­վեր­ջի և XX դա­րաս­կզ­բի բազ­մա­թիվ փաս­տե­րի վե­րա­բե­րյալ լայն հա­սա­րա­կայ­նու­թյան ան­տե­ղյա­կու­թյամբ` ժլատ տե­ղե­կատ­վու­թյան պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ (ինչն ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում):
Հո­լո­քոս­թի դա­տա­պար­տու­մը տե­ղի ու­նե­ցավ Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո հա­կա­ֆա­շիս­տա­կան կոա­լի­ցիա­յի ե­ռան­դուն գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում: Այ­դու­հան­դերձ, դա ե­զա­կի երևույթ էր, երբ հս­տակ և ուղ­ղա­կիո­րեն դա­տա­պարտ­վում էր հրեա­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը` մարդ­կու­թյան դեմ գոր­ծած ոճ­րա­գոր­ծու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րին և ի­րա­գոր­ծող­նե­րին մատ­նան­շե­լով:
Իսկ ի՞նչ ե­ղան մնա­ցած փաս­տե­րը: Ե­թե նույ­նիսկ խոս­վում է դրանց մա­սին, ա­պա շշու­կով և զգու­շա­վո­րու­թյամբ:
Չա­փա­զանց կարևոր է քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել բնիկ­նե­րի նկատ­մամբ ի­րա­գործ­ված ցե­ղաս­պա­նա­կան հան­րա­հայտ փաս­տե­րին` ա­մե­րի­կյան մայր­ցա­մա­քում, հա­րավաֆ­րի­կյան բու­րե­րի, Ավ­ստ­րա­լիա­յի, Նոր Զե­լան­դիա­յի, Գրե­նա­դա­յի տե­ղաբ­նակ­նե­րի, Ի­րա­քի, Հա­րավս­լա­վիա­յի, Լի­բիա­յի, Սի­րիա­յի և բազ­մա­թիվ այլ եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ:
Այդ­պի­սի վի­րա­վո­րա­կան ան­տար­բե­րու­թյան ար­ժա­նա­ցավ և շա­րու­նա­կում է ար­ժա­նա­նալ հայ ժո­ղո­վուր­դը:
«Ան­ցյա­լի մա­սին հի­շո­ղու­թյու­նը հա­յե­րի գի­տակ­ցու­թյան կարևո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից է,- գրում է Սվետ­լա­նա Լու­րյեն իր աշ­խա­տու­թյան մեջ` շեշ­տե­լով հետևյա­լը,- … հայտ­նի չէ, թե ինչն է ա­ռա­վել ցն­ցող` թուր­քե­րի վայ­րա­գու­թյու­՞նը, մեկ մի­լիո­նից ա­վե­լի նա­հա­տակ­նե՞­րը, հա­մա­ժո­ղովր­դա­կան գա՞ղ­թը, թե Հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին հա­ջոր­դող խա­ղա­ղու­թյան կոն­ֆե­րանս­նե­րում տի­րող ա­ղա­ղա­կող ա­նար­դա­րու­թյու­նը, որ­տեղ չա­րի­քը չդա­տա­պարտ­վեց, որ­տեղ հա­յե­րին մերժ­վեց ոչ միայն «ազ­գա­յին տուն» ու­նե­նա­լու ի­րա­վուն­քը Թուր­քիա­յի սահ­ման­նե­րում, ոչ միայն նյու­թա­կան հա­տու­ցու­մը` կորս­ված ու­նեց­ված­քի դի­մաց, այլև բա­րո­յա­կան ա­ջակ­ցու­թյու­նը: Հա­յե­րից, պար­զա­պես, ե­րես թե­քե­ցին: Այդ ըն­թաց­քում աշ­խար­հը հասց­րեց մո­ռա­նալ հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը, իսկ նրանց հա­մար դա նույն­քան ծանր էր, որ­քան նույ­նիսկ ին­քը` ցե­ղաս­պա­նու­թյու­նը»: «Հի­շո­ղու­թյունն, ընդ­հան­րա­պես, հա­յե­րի հա­մար ու­նի ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն, այն վե­րա­ճում է գրե­թե կուռ­քի, պաշ­տա­մուն­քի»,- նշ­վում է աշ­խա­տու­թյան մեջ: Ան­հա­տա­կան մա­կար­դա­կում քն­նար­կե­լիս, հայտ­նի է, որ տա­րեց մարդն ա­վե­լի հա­ճախ է տր­վում հի­շո­ղու­թյուն­նե­րին, ապ­րում «ան­ցած օր­վա­նո­վ»: Օ­տար լե­զու­նե­րում այն կոչ­վում է «նոս­տալ­ջի, նոս­տալ­գիա»: Հա­յե­րե­նում այն հն­չում է որ­պես «կա­րոտ, կա­րո­տախտ»: Մի­գու­ցե հա­յե­րը հի­վանդ կամ այն­քան հին են, որ ապ­րում են սոսկ հե­ռա­վոր ան­ցյա­լի հի­շո­ղու­թյուն­նե­րով և ի վի­ճա­կի չե՞ն ապ­րե­լու և ա­րա­րե­լու այ­սօր, հի­մա: Բայց մյուս կող­մից, չէ՞ որ ներ­կա­յիս Հա­յաս­տա­նում ա­ճել է մի նոր սե­րունդ, ո­րը, ա­մեն մի խո­չըն­դոտ ար­հա­մար­հե­լով, Ա. Պ. Չե­խո­վի մտ­քի վե­րա­շա­րադ­րան­քով. «կա­թիլ առ կա­թիլ վա­նում է իր ներ­սում ե­ղած ստ­րու­կին»:
Ի վեր­ջո, ո՞րն է «ճա­կա­տա­գիրն հա­յոց»: Ինչ­պե՞ս է ժո­ղովր­դա­կան հի­շո­ղու­թյան մեջ ամ­րագր­վել այդ բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը:
Չգի­տես ին­չու, տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, թե այն հրամց­վում է հա­յե­րին դր­սից` ո­րո­շա­կի նպա­տա­կով և հետևո­ղա­կա­նու­թյամբ, այն­պես, ինչ­պես հա­յե­րի և թուր­քե­րի բազ­մա­դա­րյա թշ­նա­ման­քի մա­սին միս­տի­կա­կան մանտ­րան:
Այս­պի­սով, ին­չի՞ մա­սին է այս գիր­քը, և ու՞մ է ուղղ­ված այն: Վս­տահ եմ, որ հար­ցի երկ­րորդ մասն ինձ կհաս­ցեագ­րի ըն­թեր­ցողս ներ­կա աշ­խա­տան­քին ծա­նո­թա­նա­լուց հե­տո:
Ան­ձամբ ես չեմ կա­րող ա­սել, թե ին­չի մա­սին է այս գիր­քը: Հար­ցերն ա­վե­լին են քան պա­տաս­խան­նե­րը: Սա­կայն հաս­տատ գի­տեմ, որ այն ու­նի իր հաս­ցեա­տե­րը, և դա ա­ռա­ջին հեր­թին հա­յու­թյունն է:
Եգոր ՍԵՐ­ԳԻԵՎ
«Եր­կիր կա­ռա­ւա­րե­լը ար­վեստ է, իսկ ե­թե փող ու քնար նվա­գե­լու հա­մար մար­դիկ ջանք ու ժա­մա­նակ են գոր­ծադ­րում, որ­քա՜ն ա­ռա­ւէլ պէտք է պատ­րաստ­ւել ու տք­նել` սո­վո­րե­լու և վարժ լի­նե­լու հա­մար «իշ­խա­նու­թեան և վե­րա­կա­ցու­թեան»… Այս­պես բնա­կան մի ար­ւեստ է իշ­խա­նու­թիւ­նը, և ե­թե մէ­կը ան­գէտ ու ան­տե­ղեակ է մարդ­կանց կա­րիք­նե­րին` տգէտ պի­տի հա­մա­րուի… Պա­տա­հա­կան իշ­խա­նա­ւոր դար­ձած մէ­կին պէտք է` ար­հա­մար­հել, ինչ­պէս ար­հա­մարհ­ւում են վատ ե­րա­ժիշտն ու ան­տե­ղեակ բժիշ­կը»:
«Խոր­հուրդ մէծ և սքան­չե­լի»
Յով­հան­նէս Պլուզ ԵՐ­ԶՆ­ԿԱ­ՑԻ
1. «Ա­ՐԵ­ՎԵ­ԼՅԱՆ ՀԱՐ­ՑԻ» ՍԱՐ­ԴՈՍ­ՏԱՅ­ՆԸ
1988 թվա­կա­նի օ­գոս­տո­սին Երևան ժա­մա­նեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի նա­խա­գա­հի տե­ղա­կալ գե­նե­րալ-գն­դա­պետ Գե­նի Եվ­գե­նիի Ա­գեևը: Նա ժա­մա­նեց ար­տա­կարգ ա­ռա­քե­լու­թյամբ` Հայ­կա­կան ԽՍՀ ՊԱԿ-ի նա­խա­գահ գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Մա­րիուս Ա­րա­մի Յուզ­բա­շյա­նին պաշ­տո­նից ա­զա­տե­լու հիմ­քեր նա­խա­պատ­րաս­տե­լու նպա­տա­կով:
Մա­րիուս Յուզ­բա­շյա­նի դեմ «վար­կա­բե­կիչ» հա­կա­փաս­տարկ­ներ հայ­թայ­թե­լու գոր­ծըն­թա­ցում Գե­նի Եվ­գե­նիևի­չը դրսևո­րեց ար­տա­սո­վոր ժրա­ջա­նու­թյուն և բա­վա­կա­նա­չափ ճի­գեր, փորփ­րե­լով մինչև իսկ, թվում է, թե ան­հա­վա­նա­կան ման­րուք­ներ: Այս­պես, օ­րի­նակ, նա մե­ղադ­րում էր Մ. Յուզ­բա­շյա­նին «տի­րա­կան» սո­վո­րույթ­նե­րի մեջ` հիմք ըն­դու­նե­լով Հայ­կա­կան ԽՍՀ ՊԱԿ-ի հի­վան­դա­նո­ցի սա­նի­տա­րա­կան մա­սում կո­մի­տեի նա­խա­գա­հի ան­վամբ ա­ռան­ձին հի­վան­դա­սե­նյա­կի ամ­րագ­րու­մը: Հատ­կան­շա­կան է, որ դա սո­վո­րա­կան հի­վան­դա­սե­նյակ էր, իսկ ամ­րագր­ված էր Հայ­կա­կան ԽՍՀ ՊԱԿ-ի նա­խա­գա­հին, քա­նի որ այն­տեղ անց­կաց­ված էր գաղտ­նի կա­պի հե­ռա­խո­սա­գիծ, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս նրան տե­ղե­կա­նա­լու հան­րա­պե­տու­թյու­նում տի­րող քա­ղա­քա­կան և օ­պե­րա­տիվ ի­րա­վի­ճա­կին` հի­վան­դա­սե­նյա­կում գտն­վե­լու ըն­թաց­քում: Սա­կայն Գ. Ա­գեևը, հի­վան­դա­սե­նյա­կը զն­նե­լով, հայտ­նա­բե­րեց, որ դու­ռը պատ­ված է բաց շա­գա­նա­կա­գույն լա­մի­նա­տով, այն դեպ­քում, երբ մյուս հի­վան­դա­սե­նյակ­նե­րի դռ­նե­րը ներկ­ված էին սպի­տակ յու­ղա­ներ­կով: Տն­տե­սա­կան բաժ­նի պե­տի բո­լոր բա­ցատ­րու­թյուն­նե­րը, որ հի­վան­դա­նո­ցի բո­լոր դռ­նե­րը նա­խա­տես­ված է փո­խել և, ա­ռա­ջին հեր­թին, փոխ­վել է հատ­կա­պես այն հի­վան­դա­սե­նյա­կի դու­ռը, որ­տեղ, բժիշկ­նե­րի պնդ­մամբ, պրո­ֆի­լակ­տիկ նպա­տակ­նե­րով, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ գտն­վում է գե­նե­րալ Յուզ­բա­շյա­նը, որևէ ներ­գոր­ծու­թյուն չու­նե­ցան Գե­նի Եվ­գե­նիևի­չի կար­ծի­քի վրա:
Գե­նի Եվ­գե­նիևիչ Ա­գեևի ա­ռա­քե­լու­թյան ար­դյուն­քում Հայ­կա­կան ԽՍՀ ՊԱԿ-ի նա­խա­գահ գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Մ.Ա. Յուզ­բա­շյանն ա­զատ­վեց զբա­ղեց­րած պաշ­տո­նից և ու­ղարկ­վեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի պա­հես­տա­զոր: Այդ ա­ռի­թով ա­վե­լորդ չէ նշել, որ Երևա­նում Մ. Յուզ­բա­շյա­նի «կո­մու­նիս­տին ան­հա­րիր վար­քի» մա­սին «ա­հա­զան­գը» «սեր­ման­վել» էր մոս­կո­վյան «ըն­կեր­նե­րի» մաս­նակ­ցու­թյամբ: Մա­րիուս Յուզ­բա­շյա­նին մե­ղադ­րում էին «մա­ֆիա­յի հետ կա­պե­րի», «ազ­գայ­նա­մո­լու­թյան» և այլ «մա­հա­ցու մեղ­քե­րի» մեջ, այ­սինքն, այն ա­մե­նում, ին­չում մե­ղադ­րում էր Գոր­բա­չո­վի շր­ջա­պա­տը հայ ժո­ղովր­դին: Հն­չեց­ված մե­ղադ­րանք­նե­րը հաս­տա­տե­լու նպա­տա­կով Մոսկ­վա տե­ղա­փոխ­վե­ցին և բազ­մա­թիվ հար­ցաքն­նու­թյուն­նե­րի են­թարկ­վե­ցին Հա­յաս­տա­նի ՊԱԿ-ի մի շարք աշ­խա­տա­կից­ներ (հատ­կան­շա­կան է, որ բո­լոր մե­ղադ­րանք­նե­րը հե­տա­գա­յում հերք­վե­ցին ԽՍՀՄ ՊԱԿ-ի քնն­չա­կան բաժ­նի կող­մից): Բայց գործն ար­դեն ա­վար­տին էր հասց­ված, և 1988 թվա­կա­նի աշ­նա­նը Մա­րիուս Յուզ­բա­շյա­նին հան­դի­սա­վո­րու­թյամբ ու­ղար­կե­ցին «վաս­տա­կած հան­գս­տի»: Նրան ա­ռա­ջարկ­վեց տե­ղա­փոխ­վել Մոսկ­վա, սա­կայն Մա­րիուս Ա­րա­մո­վի­չը գե­րա­դա­սեց մնալ Երևա­նում` իր նոր ըն­տա­նի­քի` ե­րի­տա­սարդ կնոջ և նրա եր­կու զա­վակ­նե­րի հետ: 1993 թվա­կա­նի հու­լի­սի 21-ի վաղ ա­ռա­վո­տյան, զբո­սան­քի ժա­մա­նակ, Մա­րիուս Յուզ­բա­շյա­նը սպան­վեց թի­կուն­քից հասց­ված հրաձ­գա­յին կրա­կո­ցից, բայց դա ար­դեն մեկ այլ պատ­մու­թյուն է, ո­րին, ան­շուշտ, կանդ­րա­դառ­նանք:
Վեր­ջա­պես, ի՞նչն էր այդ հա­կադ­րու­թյան պատ­ճա­ռը: Բանն այն է, որ ՊԱԿ-ի ցան­կա­ցած ղե­կա­վար պար­տա­վոր էր սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ աշ­խա­տել տե­ղի կու­սակ­ցա­կան ղե­կա­վա­րի հետ: Ըն­դուն­ված կար­գի հա­մա­ձայն, Մա­րիուս Յուզ­բա­շյա­նը, ո­րը Հայ­կա­կան ԽՍՀ ՊԱԿ-ը գլ­խա­վո­րեց 1980-1988 թվա­կան­նե­րին, աշ­խա­տում էր Հա­յաս­տա­նի Կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Կա­րեն Սե­րո­բի Դե­միր­ճյա­նի հետ:
Կա­րիե­րիզ­մի ախ­տան­շան­նե­րով տա­ռա­պող ե­րի­տա­սարդ կադ­րե­րի ժրա­ջան «սնու­ցում­նե­րի» պատ­ճա­ռով (գե­րա­զան­ցա­պես ի դեմս Հա­յաս­տա­նի կո­մե­րիտ­միու­թյան կենտ­կո­մի ղե­կա­վա­րու­թյան), Կ.Ս. Դե­միր­ճյա­նը չէր վա­յե­լում ԽՄԿԿ կենտ­կո­մի գլ­խա­վոր քար­տու­ղար Մ.Ս. Գոր­բա­չո­վի վս­տա­հու­թյու­նը, որ­պես «ա­րա­գաց­ման» և «վե­րա­կա­ռուց­ման» պա­հանջ­նե­րին ան­հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա:
Կ. Դե­միր­ճյա­նի (հետևա­բար նաև Մ. Յուզ­բա­շյա­նի) աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան մայ­րա­մու­տը, փաս­տո­րեն, կան­խո­րոշ­ված էր, և Կ. Դե­միր­ճյա­նի փո­խա­րեն Մոսկ­վան նշա­նա­կեց ՀամԼ­ԿԵՄ նո­մենկ­լա­տու­րա­յից սե­րող Սու­րեն Գուր­գե­նի Հա­րու­թյու­նյա­նին (1988-1990 թթ.` Հա­յաս­տա­նի Կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար): Բնա­կան է, որ Ս. Հա­րու­թյու­նյանն իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում պետք է հիմն­վեր ի­րեն հա­րա­զատ կո­մե­րիտ­միու­թյան տե­ղա­կան կադ­րե­րի վրա: Հե­տա­գա­յում պարզ­վեց, որ Հա­յաս­տա­նի կո­մե­րիտ­միու­թյան ա­ռան­ձին պաշ­տո­նյա­ներ, ի դեպ, ինչ­պես նաև Սո­վետ­նե­րի երկ­րի կո­մե­րիտ­միու­թյան «նո­մենկ­լա­տու­րա­յին» շատ դեմ­քեր, ակն­թար­թո­րեն վե­րած­վե­ցին հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում հաս­տատ­ված կա­պի­տա­լիս­տա­կան հա­սա­րա­կար­գի կողմ­նա­կից­նե­րի:
«Ղա­րա­բա­ղյան հար­ցի» քն­նար­կում­նե­րում հա­մա­հա­վա­սա­րե­ցու­մը (լատ. paritas) պահ­պա­նե­լով, ԽՍՀՄ բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը, նույն, հա­յե­լա­յին մո­տեց­մամբ, Ադր­բե­ջա­նի Կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի պաշ­տո­նին նշա­նա­կեց նույն­պես կո­մե­րիտ­միու­թյու­նից սե­րող Վե­զի­րով Աբ­դու­լահ­ման Խա­լիլ օղ­լուն (1988-1990 թթ.` Ադր­բե­ջա­նի Կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար):
Ե­կավ, այս­պես կոչ­ված, «Ղա­րա­բա­ղյան հար­ցը և նրա շուրջ» (ինչ-որ մե­կի մո­գո­նած ար­տա­հայ­տու­թյամբ) հիմ­նա­խնդ­րին անդ­րա­դառ­նա­լու ժա­մա­նա­կը: Ըստ այդմ` հա­մա­ռոտ նա­խա­պատ­մու­թյու­նը:
XIX և XX դա­րե­րի սահ­մա­նագ­ծին նշ­մար­վում էր եր­կա­րա­մյա զա­ռա­մախ­տից թու­լա­ցած ե­րեք կայս­րու­թյուն­նե­րի կոր­ծա­նու­մը` Օտ­տո­մա­նյան, Ավ­ստ­րո-Հուն­գա­րա­կան և Ռու­սա­կան, որն ԱՄՆ ֆի­նան­սատն­տե­սա­կան ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ ի­րա­գոր­ծե­ցին Եվ­րո­պա­յի հիմ­նա­կան դե­րա­կա­տար եր­կր­նե­րը 1914-1918 թվա­կան­նե­րի իմ­պե­րիա­լիս­տա­կան պա­տե­րազ­մի մի­ջո­ցով:
1918 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 30-ին Լեմ­նոս կղ­զու Մուդ­րոս նա­վա­հան­գս­տում, անգ­լիա­կան «Ա­գա­մե­նոն» գծա­նա­վի վրա, Ան­տան­տի և Օս­մա­նյան կայս­րու­թյան միջև ստո­րագր­վեց հաշ­տու­թյան պայ­մա­նա­գիր: Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն ա­վարտ­վեց Օս­մա­նյան կայս­րու­թյան լիա­կա­տար ջախ­ջա­խու­մով և փլու­զու­մով: Պա­տե­րազ­մի ա­վար­տին ջախ­ջախ­վեց և փլուզ­վեց նաև Ավ­ստ­րո-Հուն­գա­րա­կան կայս­րու­թյու­նը:
«Եվ­րո­պա­յի հի­վանդ պե­տու­թյան»` Օս­մա­նյան կայս­րու­թյան ա­վե­րակ­նե­րի վրա իմ­պե­րիա­լիս­տա­կան ա­ռաջ­նա­կարգ տե­րու­թյուն­նե­րը նվա­ճե­ցին գա­ղու­թա­յին նոր կալ­վածք­ներ: Բռ­նակց­ման են­թարկ­վեց մաս­նա­վո­րա­պես Արևմտյան Հա­յաս­տա­նի տա­րած­քը, ո­րի մի մեծ հատ­ված բա­ժին հա­սավ Ֆրան­սիա­յին: Գա­ղու­թա­տի­րա­կան բա­ժա­նում­նե­րի ար­դյուն­քում Մեծ Բրի­տա­նիան տի­րա­ցավ Սուե­զի ջրանց­քին և, գլ­խա­վո­րա­պես, ա­րաբ քոչ­վոր ցե­ղե­րով (բեդ­վին­նե­րով) բնա­կեց­ված տա­րածք­նե­րի: Վե­րոն­շյալ տա­րածք­նե­րի նկատ­մամբ ման­դատ ստա­նա­լով, Մեծ Բրի­տա­նիան նպա­տա­կադր­վեց ձևա­վո­րել, այս­պես կոչ­ված, «իս­լա­մա­կան պե­տու­թյուն»` Պարս­կաս­տա­նով, Աֆ­ղանս­տա­նով և Հնդ­կաս­տա­նով, ընդ­հուպ մինչև Չի­նաս­տան ձգ­վող «մե­տաք­սի մեծ ճա­նա­պար­հի» հե­տա­գա վե­րահս­կո­ղու­թյան նպա­տա­կով: Մեծ Բրի­տա­նիան մտադր­վել էր իր ման­դա­տի տակ գտն­վող տա­րածք­ներն ակ­տի­վո­րեն օգ­տա­գոր­ծել Ռու­սաս­տա­նին ճն­շե­լու հա­մար: Չե­չե­նա­կան եր­կու պա­տե­րազմ­նե­րը, ինչ­պես նաև Մեր­ձա­վոր Արևել­քում ծա­վալ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը XXI դա­րաս­կզ­բին, բա­ցա­հայ­տում են այդ քա­ղա­քա­կա­նու­թյան բուն էու­թյու­նը:
Ռու­սե­րե­նից թագ­մա­նեց
Դա­վիթ ՄԿՐ ՄԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao