Յու­րա­քան­չ­յուր հա­յի տա­նը` մեկ քան­դակ, եր­կու նկար

Յու­րա­քան­չ­յուր հա­յի տա­նը` մեկ քան­դակ, եր­կու նկար
06.12.2019 | 01:33
«Յու­րա­քան­չյուր նկար­չի, այն­պես էլ իմ մեջ եր­կյուղ կա։ Հան­կարծ կի­սա­կա­տար չմ­նա ուխ­տը, պետք է շատ բան հասց­նել ա­նել, ար­տա­հայ­տել, ա­սել մինչև վերջ։ Դա զրույց է տիե­զեր­քի, Աստ­ծո հետ»։
Սար­գիս ՀԱ­ՄԱԼ­ԲԱ­ՇՅԱՆ
գե­ղան­կա­րիչ
ՆԿԱ­ՐԻ ՆՎԻ­ՐՈՒ­ՄԸ` ԿԱ­ՇԱ՞ՌՔ
Հա­յոց ներ­կա վեր­նա­դա­սը շա­բաթ­վա 6 օ­րը եր­կիրն է «շե­նաց­նում», 7-րդ օ­րը նախ ծնդ­րա­դիր ա­ղոթք է կար­դում, սուրճ է ըմ­պում (սուր­ճը ե­փել է պետք սույն ձևա­չա­փով. 1 լի գդալ սուրճ, քա­ռորդ գդալ շա­քա­րա­վազ և 1 մատ­նոց հայ­կա­կան կո­նյակ), և ուղևոր­վում է դե­պի ար­վես­տա­նոց­ներ։ (Ի­րա­զե­կում. ՀՀ-ում գոր­ծում են շուրջ 500 ար­վես­տա­նոց­ներ, ո­րոնց ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը կա­րե­լի է ձեռք բե­րել Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նում)։
Սույն ար­վես­տա­նոց­նե­րը «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ երկ­րի» այ­ցե­քար­տերն են, ե­թե նե­րառ­վեն պե­տու­թյան կա­յաց­ման, կա­յու­նաց­ման և բար­գա­վաճ­ման ռազ­մա­վա­րու­թյան տի­րույ­թում։ Ե­թե՜... Ա­ռայժմ ամ­պա­մած է եր­կին­քը երկ­րի վրա, զի բա­րյա­ցա­կամ ան­ձինք տե­ղե­կաց­նում են` ինչ-որ մի վե­րին հրա­հան­գով, ե­թե գե­ղար­վես­տա­սեր մե­կը պաշ­տո­նա­տար մե­կին նվի­րում է նկար կամ քան­դակ, սույ­նը հա­մար­վում է կա­շառք, կո­ռուպ­ցիոն ռիս­կեր պա­րու­նա­կող հան­ցա­վոր հան­գա­մանք, ինչն ան­թույ­լատ­րե­լի է օր օ­րի, շատ կնե­րեք, սա­կայն եվ­րակ­րտ­վող ներ­կա Հա­յաս­տա­նում։ Դի­ցուք «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ երկ­րի» ա­ռայժմ միակ բաժ­նե­տեր նվաստս կա­մե­նում է վե­րոն­շյալ նա­խա­գի­ծը քն­նարկ­ման ներ­կա­յաց­նել ՀՀ ԿԳՍՄ-ի են­թա­նա­խա­րա­րու­թյա­նը։ Այ­ցե­լում եմ են­թա­նա­խա­րա­րու­թյուն։ Ձախ ձեռ­քիս փա­թե­թում չք­նաղ մի դե­կո­րա­տիվ քան­դակ կա, աջ թևա­տա­կիս` մի շեն­շող կտավ։ Դրանք տո­նա­կան տրա­մադ­րու­թյամբ պետք է պա­րու­րեն քն­նար­կու­մը։ Պա­րու­րում են։ Քան­դա­կը նվի­րում եմ են­թա­նա­խա­րա­րու­թյա­նը, կտա­վը` են­թա­նա­խա­րար Նա­րի­նե Խա­չատ­րյան-Թու­խի­կյա­նին։ Քն­նար­կումն ըն­թա­նում է հո­գե­շահ մթ­նո­լոր­տում։ Եվ մեկ էլ ներս են խու­ժում ե­րեք դի­մա­կա­վոր, նվաս­տիս դեմ են տա­լիս պա­տին, խու­զար­կում և ու­ղեկ­ցում են ու­ղիղ դե­պի ԱԱԾ մե­կու­սա­րան։ Ա­ռանց խու­զարկ­ման մե­կու­սա­րան են հասց­նում նաև են­թա­նա­խա­րա­րու­հուն։ Ծաղ­կեց Մա­րո­յի բոս­տա­նը, իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը 1,5 նի­շով և եր­կու օ­րով վեր ճախ­րեց, զի բա­ցա­հայտ­վել էր զար­հու­րե­լի մի դեպք. պե­տա­կան պաշ­տո­նյա­յին, ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս, փոր­ձել էր կա­շա­ռել ինչ-որ մի­ֆա­կան երկ­րի ոմն բաժ­նե­տեր։
Սա ցնո՞րք է։ Բնավ։ Փոր­ձեք, դի­ցուք, 1000 ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրա­մով մի նկար գնել և այն նվի­րել X պաշ­տո­նյա­յին, ո­րի ու­սա­նո­ղա­կան ըն­կերն եք և ցան­կա­նում եք նրա ծնն­դյան տո­նը շնոր­հա­վո­րել ար­վես­տի գոր­ծով։ Կաս­կած­ներ կան, որ կհայ­տն­վեք ի­րա­վա­պահ­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։
Այս­պի­սով «նոր­հա­յաս­տա­նյան» իշ­խա­նու­թյու­նը (գու­ցե ա­կա­մա) խո­չըն­դո­տում է ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տի լիա­րյուն կա­յաց­մա­նը, հե­տո ար­դեն նրա հա­մաշ­խար­հայ­նաց­մա­նը։
Միով բա­նիվ` «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ երկ­րում» ան­հույս տե­ղատ­վու­թյան ան­լույս շր­ջա­փուլն է։
Սա­կայն ար­դյո՞ք մա­կըն­թա­ցու­թյան ժա­մա­նա­կը չէ... Վե­րոն­շյալ վե­րերկ­րա­յին տագ­նա­պը հա­յոց ներ­կա վեր­նա­դա­սը կա­րող է փա­րա­տել` մաս­նակ­ցե­լով ներ­քոն­շյալ ան­նա­խա­դեպ ուխ­տագ­նա­ցու­թյա­նը։
«ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԻ Ե­ՐՈՒ­ՍԱ­ՂԵՄ ԵՐԿ­ՐԻ» ՈՒԽ­ՏԱԳ­ՆԱՑ­ՆԵ­ՐԸ
Մի­ջի­նը 1 մլն դրամ աշ­խա­տա­վարձ ստա­ցող քա­նի՞ պետ­ծա­ռա­յող կա 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նում։ Չկաս­կա­ծեք, առն­վազն 1 հա­զար։ Նրանց ա­ռա­ջար­կում եմ գնել փոք­րա­չափ մի քան­դակ, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի նմու­շի որևէ գործ, ի վեր­ջո` գե­ղան­կար­չա­կան կամ գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք։ Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան հա­զար ան­դամ­ներ սի­րով կբա­ցեն ի­րենց ար­վես­տա­նո­ցի դռ­նե­րը ձեր ա­ռաջ, նրանց հետ կվա­յե­լեք օր­վա խոր­հուրդն ամ­բող­ջաց­նող երկ­րորդ բա­ժակ սուր­ճը և ձեռք կբե­րեք կեր­պար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն։ Ձեռք բե­րեք և գե­ղար­վես­տա­կան ձևա­չա­փում ներ­դաշ­նակ­վեք ներ­կա ի­րա­կա­նու­թյա­նը։ Այն է` կն­պաս­տեք ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տի ա­ռար­կա­յա­կան զար­գաց­մա­նը, միա­ժա­մա­նակ կշե­նաց­նեք ձեր օ­ջա­խը և աշ­խա­տա­վայ­րը գույ­նի, գծի, հո­րին­ված­քի և նյու­թի շեն­շող խոր­հր­դով։ Հի­շեց­նում եմ, որ նկա­րը հա­ճախ ա­պա­քի­նում է դի­տո­ղին հո­գե­կան տկա­րու­թյու­նից։ Կա­րիք չկա ժա­մա­նակ ու գու­մար վատ­նե­լու` այ­ցե­լե­լով հո­գե­բույ­ժին։ (Ի դեպ, ո­րոշ և՛ հո­գե­բույժ­ներ, և՛ հո­գե­վեր­լու­ծա­բան­ներ ինք­նա­բուժ­վում են` պար­բե­րա­բար զմայլ­վե­լով ցան­կա­լի ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ։ Ինքս հո­գե­կան ա­լե­կո­ծու­թյունս էա­պես մեղ­մում եմ կանգ­նե­լով Նի­կօ­յի գրա­ֆի­կա­կան, գրե­թե ա­ռեղծ­վա­ծա­յին դի­մա­պատ­կե­րի, Փա­րա­վոն Միր­զո­յա­նի գե­րիչ կա­նանց կեր­պար­նե­րի, Խա­չա­տուր Ա­զի­զյա­նի ֆրան­սիա­կան քա­ղա­քի մայ­րա­մու­տը հա­վեր­ժաց­նող կտա­վի ա­ռաջ, դյութ­վում եմ Վա­հագն Գալս­տյա­նի ան­զու­գակ­շիռ բնա­պատ­կե­րը դի­տե­լիս։ Նա­խա­տո­նա­կան ա­վե­լի հրա­շա­լի նվեր անհ­նար է պատ­կե­րաց­նել)։ Գե­ղա­գի­տա­կան և կազ­դու­րիչ գոր­ծա­ռույթ­նե­րից զատ կեր­պար­վեստն ու­նի (այս մա­սին մի ան­գամ նշել եմ) կան­խա­գու­շակ նշա­նա­կու­թյուն։ Հա­ճախ նկա­րի են­թա­պատ­կե­րում երևու­թա­նում է եր­կի վաղ­վա օ­րը, ներ­կա պաշ­տո­նա­տար տիկ­նայք և տիարք կեր­պար­վես­տի գոր­ծե­րում կա­րող են ստա­նալ ի­րենց ներ­կա օր­վա կա­ռա­վար­ման վաղ­վա անդ­րա­դար­ձը։
Եր­կա՜ր կանգ­նեք կեր­պար­վես­տի նմու­շի ա­ռաջ, օր­վա ըն­թաց­քում գո­նե մեկ ժամ։ Հա­վա­տա­ցեք, որ կշա­հեք, այն էլ մե­ծա­պես։ Զի կշա­հի նաև նկա­րի­չը, կկա­ռուց­վի «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ եր­կի­րը»։
Հար­գար­ժան դրա­մա­յին (մի՞­թե միայն դրա­մա­յին) մի­լիո­նա­տեր-տիարք և տիկ­նայք, զանց մի ա­ռեք մի կարևոր հան­գա­մանք. ար­վես­տի գործն ար­ժեք է և գին։ Պա­տից կախ­ված նկա­րը, հյու­րա­սե­նյա­կը կեր­պա­վո­րող քան­դա­կը կամ էլ կար­պետն ու գոր­գը գնա­յին նոր ո­րակ են ձեռք բե­րում ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, և նման­վում են կաղ­նե­փայ­տե տա­կառ­նե­րում կեն­սալց­վող ոս­կե­խունկ և արևա­զարմ կո­նյա­կին։ Այն­պես որ դար­ձեք ուխ­տագ­նաց­ներ և ճա­նա­պարհ­վեք դե­պի ար­վես­տա­նոց­ներ։
ՄԵ­ԾԱ­ՀԱ­ՐՈՒՍՏ­ՆԵ­ՐԻ ՔԱ­ՎԱ­ՐԱ­ՆԸ
Քա­նի՞ հայտ­նի դո­լա­րա­յին մի­լիո­նա­տեր կա 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նում։ Բա­զում։ Իսկ որ­քա՞ն են ան­հայտ մի­լիո­նա­տե­րե­րը։ Ան­հա­մար են, կպն­դեն պատ­վար­ժան ըն­թեր­ցող­ներս և բնավ չեն սխալ­վի։
Նրանք կա­մե­նու՞մ են ազն­վաց­նել ի­րենց կա­պի­տա­լը։ Հու­սամ, որ ա­յո։ Ի վեր­ջո, ցան­կա­ցած ազ­գա­յին և հա­կա­պե­տա­կան հա­մա­կարգ պատ­մու­թյան բա­նադ­րան­քով մի սքան­չե­լի պա­հի հայ­տն­վում է նույն պատ­մու­թյան լու­սանց­քում, հս­կա­յա­կան գու­մար­նե­րը հօդս են ցն­դում, ան­շարժ գույ­քը մնում է ան­սա­սան, վե­րած­վե­լով մե­տա­ղի ջար­դո­նի։ Բայց չե­ղար­կենք մթն­դած մտ­քե­րը և ուխ­տագ­նա­ցու­թյան հրա­վի­րենք 3-րդ հան­րա­պե­տու­թյան տն­տե­սու­թյան (առ­հա­սա­րակ գո­յու­թյան) վե­րահս­կիչ փա­թե­թի տեր օ­լի­գար­խիկ դա­սին և վեր­ջի­նիս ար­բա­նյակ են­թա­դա­սե­րին։
(Նոր­հա­յաս­տա­նյան գի­նով­ցած-դու­խով­ցած ի­րա­կա­նու­թյու­նը մեր­ժում է օ­լի­գարխ հաս­կա­ցու­թյու­նը, ե­կեք վե­րահս­կիչ փա­թե­թա­տե­րե­րին ուղ­ղա­կի մե­ծա­րենք «գեր­հա­րուստ» պատ­վա­տիտ­ղո­սով)։
Գեր­հա­րուստ­նե­րը, պար­զա­պես հա­րուստ­նե­րը, վեր­ջա­պես ունևոր­ներն ի զո­րու են ի­րենց լեռ­նա­ցած, բլ­րա­ցած և թմբ­ված մո­լեմս­խուն փո­ղե­րը ազն­վա­կա­նաց­նե­լու, այն է` ներդ­նե­լու գու­մար­նե­րը ար­դի հայ կեր­պար­վես­տի զար­գաց­ման վրա։ ՈՒխ­տագ­նա­ցու­թյան մաս­նա­կից­նե­րին ի­րա­զե­կում եմ. տիարք և տիկ­նայք, դուք դար­ձել եք հայ­կա­կան վեր­ջին պե­տա­կա­նու­թյան վե­րահս­կիչ փա­թե­թի տե­րը կա­մա-ա­կա­մա, ձեր լեռ­նա­ցած, բլ­րա­ցած և ուղ­ղա­կի թմբ­ված գու­մար­նե­րի կն­քա­հայ­րը ՀՀ քրեա­կան օ­րենս­գիրքն է, կն­քա­մայ­րը` օֆ­շո­րյան բան­կե­րը, այն­պես որ պատ­մու­թյան լու­սանց­քից կա­րող եք տե­ղա­փոխ­վել լու­սան­ցա­զարդ է­ջեր հետևյալ կերպ։ Ձեր դղյակ­նե­րի, ամ­րոց­նե­րի և ա­ռանձ­նատ­նե­րի մղո­նա­նոց որ­մե­րը շն­չա­վո­րեք որմ­նան­կար­նե­րով, հար­թա­քան­դակ­նե­րով, մո­ման­կար­նե­րով և խո­րա­քան­դակ­նե­րով, ո­րոնք նվա­զա­գույ­նը հա­զար տար­վա կյանք ու­նեն և տա­սը դար կփա­ռա­բա­նեն ձեր ա­նունն ու գոր­ծը։
Տիարք և տիկ­նայք, ա­դա­ման­դե ջա­հերն ու ոս­կյա զու­գա­րա­նա­կոն­քե­րը բիրտ ա­սիա­կան, խա­նա­փա­շա­յա­կան մար­մաջ են, ձեր­բա­զատ­վեք նշյալ հա­մա­ճա­րա­կից և գլուխ­ներդ ի վեր ապ­րեք սե­փա­կան երկ­րում։ Զո­րօ­րի­նակ ին­չու՞ չորմ­նան­կա­րել «Ծո­վից ծով Հա­յաս­տա­նի» հիմ­նա­դիր և տի­րա­կալ Տիգ­րան Բ ար­քա­յից ար­քա­յի հաղ­թա­նակ­նե­րի պատ­մու­թյու­նը փուլ առ փուլ։ (Ի դեպ, 2020-ի սեպ­տեմ­բե­րի 21-ին բե­մադր­վե­լու է Տիգ­րան Մե­ծին նվիր­ված գեր­մա­նա­ցի կոմ­պո­զի­տոր Ա­դոլֆ Հա­սեի գրած օ­պե­րան)։
Մի՞­թե չար­ժե ար­դի մեր վար­պետ­նե­րին տա­րին բո­լոր ծան­րա­բեռ­նել որմ­նան­կար­նե­րի և մո­ման­կար­նե­րի, հար­թա­քան­դակ­նե­րի և խո­րա­քան­դակ­նե­րի պատ­վեր­նե­րով։ Թե­մա­ներն ան­հա­մար են, սկ­սած Հայկի և Բե­լի ա­ռաս­պե­լից մինչև ապ­րի­լյան հե­րո­սա­մարտ։
Մշա­կու­թա­յին մեր ան­բավ գան­ձա­րա­նը կա­րե­լի է վե­րար­տադ­րել-վե­րապ­րեց­նել, սկ­սած հնա­գույն շր­ջա­նից, երբ կազ­մա­վոր­վում էր հայ ազ­գը, մինչև մեր օ­րե­րը։
ՀԵՏԳ­ՐՈՑ
Ինչ­պես Սար­գիս Հա­մալ­բա­շյա­նի և յու­րա­քան­չյուր նկար­չի, այն­պես էլ նվաս­տիս մեջ եր­կյուղ կա, որ ներ­կա հա­յոց դրա­մա­յին, այ­նու­հետև դո­լա­րա­յին մի­լիո­նա­տե­րե­րը զար­թոնք չեն ապ­րի և չեն պատ­րաստ­վի ուխ­տագ­նա­ցու­թյան։ Բայց, կար­ծում եմ, եր­կյուղս ժա­մա­նա­կավ­րեպ է, զի գեր­հա­սու­նա­ցել է պատ­մա­կան պա­հը, և մենք պետք է կա­ռու­ցենք մեր խար­խուլ պե­տու­թյու­նը, տն­տե­սու­թյան զար­գաց­մամբ և, ան­կաս­կած, «Յու­րա­քան­չյուր հա­յի տա­նը` մեկ քան­դակ, եր­կու նկար» ծրագ­րի կեն­սա­գործ­մամբ։ Մի խոս­քով, կեր­պար­վես­տի գոր­ծեր գնել և նվի­րե­լը կա­շառք չէ, ուխ­տագ­նա­ցու­թյուն է։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 4905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ