«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Իշխա­նու­թ­յու­նը կամ ա­դեկ­վատ չէ, կամ մի­տում­նա­վոր է նոր լար­վա­ծու­թ­յուն մտց­նում

Իշխա­նու­թ­յու­նը կամ ա­դեկ­վատ չէ, կամ մի­տում­նա­վոր է նոր լար­վա­ծու­թ­յուն մտց­նում
13.03.2020 | 02:20
Միայն այն փաս­տը‚ որ Հա­յաս­տան-Ի­րան սահ­մա­նի ա­մե­նա­մոտ կե­տից՝ Մեղ­րիից և Ա­գա­րա­կից‚ մեկ­նար­կեց սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի Ա­ՅՈ-ի քա­րո­զար­շա­վը‚ կա­րող է հա­մար­վել հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի ֆորս­մա­ժո­րա­յին‚ ինչ-որ տեղ նաև զա­վեշ­տա­լի մի­ջո­ցա­ռում։ Ի­րա­նը հա­մար­վում է կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան ա­մե­նա­մեծ մա­կար­դակ ու­նե­ցող եր­կր­նե­րից մե­կը‚ որ­տեղ շատ ծրագ­րեր‚ նույ­նիսկ խոր­հր­դա­րա­նի նիս­տեր չե­ղարկ­վել են կո­րո­նա­վի­րու­սի սպառ­նա­լի­քի պատ­ճա­ռով։ Սա ցույց է տա­լիս‚ թե ինչ կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի և ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար 7 հո­գու պաշ­տո­նան­կու­թյան հար­ցը‚ ո­րի հա­մար նրանք պատ­րաստ են վտան­գի տակ դնե­լու հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը‚ միայն թե հաս­նեն ի­րենց բաղ­ձա­լի ար­դյուն­քին։
Ա­հա այս­պի­սի մթ­նո­լոր­տում է Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում անց­կաց­նել ա­միս­ներ շա­րու­նակ ի­դեա ֆիքս դար­ձած ՍԴ ան­դամ­նե­րին պաշ­տո­նանկ ա­նե­լու գա­ղա­փա­րը և կոր­զել անհ­րա­ժեշտ Ա­ՅՈ-ն։ ՀՀ ղե­կա­վա­րու­թյու­նը պա­տանդ է դար­ձել այդ ի­դեա ֆիք­սին։
Այս ի­րա­վի­ճա­կը վկա­յում է նաև իշ­խա­նու­թյան ամ­բողջ հա­մա­կար­գի ոչ ա­դեկ­վա­տու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին ներ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին։ Պարզ է‚ որ խն­դի­րը ոչ միայն է­պի­դե­միո­լո­գիա­կան վտանգն է‚ այլև կո­րո­նա­վի­րու­սի հետևանք­նե­րը‚ ին­չի ազ­դե­ցու­թյունն ար­դեն նկա­տե­լի է հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան վրա։ Ան­կախ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կամ նրա թի­մի ցան­կու­թյուն­նե­րից և ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյունն ըն­կա­լե­լու կա­րո­ղու­թյու­նից‚ այս ա­մենն իր ազ­դե­ցու­թյու­նը կու­նե­նա նաև Հա­յաս­տա­նի վրա։ Կո­րո­նա­վի­րուսն ար­դեն իսկ իր հետևանք­ներն է թող­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան տն­տե­սու­թյան վրա։ Իսկ Ռու­սաս­տա­նը‚ ինչ­պես հայտ­նի է‚ Հա­յաս­տա­նում վար­վող սո­ցիալ-տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­կան կրողն է։ Հենց Ռու­սաս­տա­նի տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կից է բխում‚ թե ինչ­քան դրա­մա­կան փո­խան­ցում­ներ կար­վեն դե­պի Հա­յաս­տան այդ երկ­րից‚ է­ներ­գա­կիր­ներն ինչ գին կու­նե­նան և այլն։ Սա աք­սիոմ է‚ պար­զա­պես այ­սօր­վա ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­ջին ան­գամ են բախ­վում այս ի­րա­վի­ճա­կին և ա­ռայժմ ի վի­ճա­կի չեն ըն­կա­լե­լու ի­րադ­րու­թյան ամ­բողջ լր­ջու­թյու­նը։ Եվ տն­տե­սու­թյան‚ մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի մո­բի­լի­զա­ցիա­յով զբաղ­վե­լու փո­խա­րեն անձ­նա­կան հար­ցեր են լու­ծում՝ կազ­մա­կեր­պե­լով հան­րաք­վեի գոր­ծըն­թացն ու հան­րա­հա­վաք­նե­րով վտան­գե­լով մարդ­կանց ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը։ Մենք ա­կա­նա­տես ենք լի­նում եր­կր­նե­րի փակ­ման‚ մինչ­դեռ մեզ մոտ վտան­գի ըն­կա­լում գո­յու­թյուն չու­նի‚ փո­խա­րե­նը ա­ռաջ­նորդ­վում են ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի ու­ղե­ցույց­նե­րով‚ ըստ ո­րոնց‚ կո­րո­նա­վի­րու­սը չի պա­րու­նա­կում այն­պի­սի վտանգ‚ ո­րով ար­ժե զբաղ­վել։
Անդ­րա­դառ­նա­լով հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վին‚ ա­պա այս­տեղ ա­նակն­կալ­ներ չկան‚ մաս­նա­վո­րա­պես Ա­ՅՈ-ի շտա­բում։ Ա­ռա­ջին իսկ հան­դի­պում­նե­րը ցույց են տա­լիս‚ որ ա­ռանձ­նա­պես մեծ հե­տաք­րք­րու­թյուն չկա‚ և հիմ­նա­կա­նում ա­ռանց վար­չա­կան ռե­սուր­սի հա­մա­տա­րած ու հս­կա­յա­ծա­վալ օգ­տա­գործ­ման դժ­վար է ա­պա­հո­վել հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի ի­րենց ցան­կա­ցած թվա­քա­նա­կը։ Այս­տե­ղից հաս­կա­նա­լի է‚ որ բուն հան­րաք­վեին էլ ա­վե­լի դժ­վար է լի­նե­լու. մար­դիկ‚ ի­րենց դար­դու­ցա­վը թո­ղած‚ դժ­վար թե գնան հան­րաք­վեի՝ Փա­շի­նյա­նի հա­մար ա­պա­հո­վե­լու դրա­կան ար­դյունք։ Ա­ռայժմ չեն փա­րատ­վում այն կաս­կած­նե­րը‚ թե ա­ռանց վար­չա­կան ռե­սուր­սի բա­վա­կա­նին կոշտ ու մե­ծա­ծա­վալ ներ­գոր­ծու­թյան‚ հնա­րա­վոր կլի­նի ա­պա­հո­վել հան­րաք­վեի ցան­կա­լի ար­դյունքն իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար։ Այն‚ որ ՍԴ փո­փո­խու­թյուն­նե­րի թե­ման բա­ցար­ձա­կա­պես հե­տաքր­քիր չէ բնակ­չու­թյան հա­մար‚ ցույց են տա­լիս նույ­նիսկ վար­չա­պե­տի՝ առ­ցանց ռե­ժի­մով ցու­ցադր­վող հան­դի­պում­նե­րը‚ ո­րոն­ցից ակն­հայտ է դառ­նում‚ որ Սահ­մա­նադ­րու­թյան կամ հան­րաք­վեի շուրջ որևէ թե­մա­յով նրան ոչ ոք չի դի­մում։ Հիմ­նա­կա­նում բարձ­րաց­վում են սո­ցիալ-տն­տե­սա­կան հար­ցեր‚ խն­դիր­ներ‚ ո­րոնք ի­րոք հու­զում են ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցուն։ Այս պա­րա­գա­յում վար­չա­պե­տին մնում է միայն բա­ցատ­րել սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի անց­կաց­ման ար­դիա­կա­նու­թյու­նը‚ ինչն էլ ար­վում է միայն նրա հա­մար‚ որ­պես­զի ֆոր­մալ մա­սը ա­պա­հով­վի։ Պաշ­տո­նա­կան նա­խա­բա­նից հե­տո ի­հար­կե հան­րա­հա­վաք­նե­րի կազ­մա­կեր­պիչ­ներն անց­նում են մարդ­կանց «կուտ տա­լու» գոր­ծըն­թա­ցին՝ փոր­ձե­լով խա­բել և դա­ռը հա­բը փո­խա­րի­նե­լով օ­շա­րա­կով։ Ըստ Փա­շի­նյա­նի՝ ՍԴ-ն այն վեր­ջին օ­ղակն է‚ ո­րի գրավ­մամբ կա­րե­լի է հե­ղա­փո­խու­թյունն ամ­բող­ջա­կան հա­մա­րել‚ ին­չից հե­տո միայն հնա­րա­վոր է ա­պա­հո­վել մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րա­ցում‚ աշ­խա­տա­տե­ղե­րի բա­ցում և այլն։ Բնա­կա­նա­բար‚ քա­րո­զար­շա­վի մար­տա­վա­րու­թյու­նը չի կա­րող լի­նել ա­ռանց նախ­կին­նե­րի թի­րա­խա­վոր­ման։ Ե­լույթ­նե­րի ա­մե­նա­մեծ չա­փա­քա­նա­կը հաս­նում է հենց նախ­կին­նե­րին‚ ու պա­տա­հա­կան չէ‚ որ գրե­թե բո­լոր ե­լույթ­նե­րում վար­չա­պետ Փա­շի­նյանն օգ­տա­գոր­ծում է «Ա­զատ­վենք ռո­բա­սեր­ժա­կան ռե­ժի­մի վեր­ջին մնա­ցորդ­նե­րից» կար­գա­խո­սը։ ՈՒ թերևս պա­տա­հա­կան չէ‚ որ Ա­ՅՈ-ի շտա­բի գլ­խա­վոր տե­սա­հո­լո­վա­կի հիմ­նա­կան թե­ման «Ա­ՅՈ հե­ղա­փո­խու­թյա­նը» կար­գա­խոսն է։ Ինչ­պես կան­խա­տես­վում էր‚ մարդ­կան­ցից թաքց­վում է հան­րաք­վեի հիմ­նա­կան նպա­տա­կը՝ 7 հո­գու աշ­խա­տան­քից հա­նել և փո­խա­րե­նը նշա­նա­կել 7 յու­րա­յի­նի‚ և ա­մեն ինչ ներ­կա­յաց­վում է բո­լո­րո­վին այլ փա­թե­թա­վոր­մամբ։ Այդ­պես էլ պետք է լի­ներ‚ քա­նի որ այլ ելք Նի­կոլ Փա­շի­նյա­նը չու­նի։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ ինքն էլ է հաս­կա­նում‚ որ ծու­ղակն է ըն­կել‚ և նրա­նից մեծ ճի­գեր են պա­հանջ­վե­լու‚ որ­պես­զի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հետ կապ­ված թե­մա­յի խառ­նաշ­փո­թից կա­րո­ղա­նա դուրս գալ։ Ի դեպ‚ դեռևս ամ­բողջ թա­փով չի աշ­խա­տում հա­կա­ռակ՝ ՈՉ-ի ճամ­բա­րը‚ ո­րի թերևս ա­մե­նագլ­խա­վոր ու հաս­կա­նա­լի կո­չը քվեար­կու­թյան բոյ­կոտն է։ Ի­հար­կե‚ բոյ­կոտ կոչ­վա­ծը տար­բեր ա­նուն­ներ կա­րող է ու­նե­նալ՝ մեր­ժել‚ ան­տե­սել‚ բայց ի­րա­կա­նում դրանց հիմ­քում հենց բոյ­կոտն է‚ ինչն ակն­հայ­տո­րեն նյար­դայ­նաց­նում է իշ­խա­նու­թյուն­նե­րին‚ ո­րոնք չեն էլ թաքց­նում‚ որ բոյ­կո­տից սար­սա­փած են ու փոր­ձում են բոյ­կո­տի կողմ­նա­կից­նե­րին հա­վա­սա­րեց­նել ՈՉ-ի կողմ­նա­կից­նե­րին։ Իսկ դա ար­վում է մի նպա­տա­կով՝ որ­պես­զի աս­վի‚ որ թե՛ բոյ­կո­տող­նե­րը‚ թե՛ ոչ ա­սող­նե­րը նույն սևերն են։ Այս­պի­սով՝ ա­մեն ինչ դար­ձյալ տե­ղա­վոր­վում է սև-սպի­տա­կի պար­զու­նակ սխե­մա­յի մեջ և հաս­ցեագր­ված է պո­ղոս­նե­րին։
Ա­ռան­ձին ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նի նոր ու­ղեր­ձը։ Վեր­ջինս ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի ծնն­դա­վայր Տեղ գյու­ղում ու­նե­ցած իր ե­լույ­թում ո­րո­շեց հան­դես գալ որ­պես խա­ղա­ղա­սեր ա­ռաջ­նորդ՝ սր­տաճմ­լիկ ինչ-որ պատ­մու­թյուն պատ­մե­լով ֆեյս­բու­քյան մի գրառ­ման մա­սին։ Եր­կար ճա­ռի ա­սե­լիքն այն էր‚ որ քա­ղա­քա­կան պայ­քա­րը չպետք է վե­րած­վի ա­տե­լու­թյան‚ հա­մազ­գա­յին առ­ճա­կատ­ման։ Սա թերևս նոր ե­րանգ է նրա հռե­տո­րա­բա­նու­թյան մեջ։ Մինչ այժմ հենց Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա թի­մա­կից­ներն էին ա­մեն ինչ ա­նում‚ որ­պես­զի քա­ղա­քա­կան տե­սա­կետ­նե­րի բա­խու­մը վե­րած­վեր մարդ­կա­յին տե­սակ­նե­րի բախ­ման‚ ջնջ­վեին մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ի­հար­կե‚ շատ խոր­հր­դան­շա­կան է‚ որ այդ հայ­տա­րա­րու­թյունն ար­վում է հենց Տեղ գյու­ղում‚ սիմ­վո­լիզմ սի­րող Փա­շի­նյա­նի կող­մից դա պա­տա­հա­կան չի ար­վել։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ նրա ե­լույթ­նե­րի բո­վան­դա­կու­թյան փո­փո­խու­թյան մեջ մեծ դեր է խա­ղա­ցել քա­րոզ­չու­թյան մեկ­նար­կից մեկ օր ա­ռաջ Բրյու­սել կա­տա­րած այ­ցը։ Այս այ­ցը նույն­պես խոր­հր­դան­շա­կան էր‚ քա­նի որ ան­մի­ջա­պես հետևել էր Սերժ Սարգ­սյա­նի՝ Բրյու­սել կա­տա­րած այ­ցին ու նույն հաս­ցե­նե­րում կա­տա­րած հան­դի­պում­նե­րին։ Հաշ­վի առ­նե­լով‚ որ Փա­շի­նյա­նի այ­ցե­լու­թյու­նը նա­խա­պես որևէ տեղ չէր ծա­նուց­վում և շատ օ­պե­րա­տիվ էր կազ­մա­կերպ­ված‚ չի բա­ցառ­վում‚ որ այդ հան­դի­պում­նե­րի դր­դա­պատ­ճա­ռը հենց եր­րորդ նա­խա­գա­հի այ­ցե­լու­թյունն էր Եվ­րո­պա։ Կա­մա-ա­կա­մա Սերժ Սարգ­սյանն ինքն է նպաս­տել Նի­կոլ Փա­շի­նյա­նի այ­ցին։ Նախ և ա­ռաջ փաս­տենք‚ որ վար­չա­պե­տի վե­րա­բեր­մուն­քը եր­րորդ նա­խա­գա­հին զգա­լիո­րեն տար­բեր­վում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քից‚ ո­րին ոչ միայն չի թույ­լատր­վում լքել եր­կի­րը‚ այլև ընդ­հան­րա­պես չեն թող­նում ա­զա­տու­թյան մեջ։ Իսկ Սերժ Սարգ­սյա­նի նկատ­մամբ Փա­շի­նյա­նը բա­վա­կա­նին հան­դուր­ժող է‚ թեև շատ լավ հաս­կա­նում է‚ որ նախ­կին նա­խա­գա­հի ցան­կա­ցած այց Եվ­րո­պա հար­ված է հասց­նե­լու այ­սօր­վա իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շին‚ նրա քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Սա նշա­նա­կում է‚ որ ու­նե­նա­լով բո­լոր ֆոր­մալ պատ­ճառ­նե­րը՝ թույլ չտալ Սերժ Սարգ­սյա­նին մեկ­նել երկ­րից‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ վար­չա­պե­տը տվեց իր հա­մա­ձայ­նու­թյու­նը‚ և հաս­կա­նա­լի է‚ որ դրա դի­մաց ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ է ստա­ցել‚ գու­ցե նաև պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ձեռք բեր­վել։ Ըստ էու­թյան‚ Սերժ Սարգ­սյանն իր այ­ցով ձևա­վո­րեց օ­րա­կարգ‚ ո­րով Նի­կոլ Փա­շի­նյա­նը նույն­պես հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ գնա­լու և հան­դի­պում­ներ ու­նե­նա­լու եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րում։
Անդ­րա­դառ­նանք Փա­շի­նյա­նի եվ­րո­պա­կան կար­ճատև այ­ցին։ Հատ­կա­պես հատ­կան­շա­կան է նրա երկ­րորդ հան­դի­պու­մը ԵԺԿ նա­խա­գահ Դո­նալդ Տուս­կի հետ։ Ե­թե Սերժ Սարգ­սյա­նը պաշ­տո­նա­պես ա­ռիթ ու­ներ վեր­ջի­նիս հետ հան­դի­պե­լու‚ քա­նի որ ՀՀԿ-ն ԵԺԿ ան­դամ է‚ ա­պա Նի­կոլ Փա­շի­նյա­նի պա­րա­գա­յում պաշ­տո­նա­թող եվ­րա­չի­նով­նի­կի հետ հան­դիպ­ման որևէ պաշ­տո­նա­կան ա­ռիթ լի­նել չի կա­րող։ Ակն­հայտ է‚ որ նման հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում հա­մա­ձայ­նեց­վում են նոր խա­ղի կա­նոն­ներ‚ ո­րոնք գու­ցե ինչ-որ չա­փով խախտ­վել էին իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո։ Եվ ըստ ա­մե­նայ­նի՝ եվ­րո­պա­ցի­ներն ու ԵԺԿ նա­խա­գա­հը վե­րա­հաս­տա­տում են խա­ղի նոր կա­նոն­ներն ու եր­կու կող­մե­րի միջև նոր գոր­ծըն­թաց­նե­րի‚ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր դառ­նում (չի բա­ցառ­վում նաև ա­ռա­ջի­կա հան­րաք­վեի շուրջ)։ Գու­ցե եվ­րո­պա­ցի­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նին շատ հս­տակ հաս­կաց­րել են‚ որ ի­րենց հա­մար‚ ան­կախ նրա­նից Սերժ Սարգ­սյանն իշ­խա­նու­թյան մեջ է‚ թե ոչ‚ նա մնում է եվ­րո­պա­ցի­նե­րի լավ բա­րե­կամ ու գոր­ծըն­կեր։ Ի վեր­ջո‚ հի­շենք‚ որ Սերժ Սարգ­սյա­նը ժա­մա­նա­կին ա­մեն ինչ ա­րեց‚ որ­պես­զի Հա­յաս­տա­նը իր հա­յաց­քը թե­քի դե­պի Եվ­րո­պա։ Նրանք ՀՀ վար­չա­պե­տին գու­ցե հաս­կաց­րել են‚ որ որ­պես ՀՀ-ում կա­տար­ված իշ­խա­նա­փո­խու­թյան ե­րաշ­խա­վոր‚ թույլ չեն տա‚ որ Փա­շի­նյա­նը շեղ­վի Սերժ Սարգ­սյա­նի հետ հա­մա­տեղ ըն­դուն­ված կուր­սից։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ նաև խոր­հուրդ է տր­վել Փա­շի­նյա­նին Հա­յաս­տա­նում դառ­նալ կա­յու­նու­թյան‚ նե­րազ­գա­յին հա­մե­րաշ­խու­թյան ե­րաշ­խա­վոր ու վեր­ջա­պես ըն­կա­լի‚ որ ինքն ամ­բողջ հայ ժո­ղովր­դի վար­չա­պետն է։ Երևի թե դրա­նով էր պայ­մա­նա­վոր­ված‚ որ հենց Տեղ գյու­ղում՝ Սերժ Սարգ­սյա­նի ծնն­դա­վայ­րում‚ Փա­շի­նյա­նը իր նա­խորդ ե­լույթ­նե­րից կտ­րուկ տար­բեր­վող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րեց։
Քա­րոզ­չու­թյան գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կել է‚ մեկ­նար­կել է բո­լոր ա­ռում­նե­րով շատ ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րում‚ և ար­դեն ակն­հայտ է‚ որ ա­ռա­ջի­կա­յում ո­րո­շա­կի նյուանս­նե­րի ա­կա­նա­տես կլի­նենք։ Մի բան‚ սա­կայն‚ պարզ է. ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը բա­ցար­ձա­կա­պես չեն հա­մընկ­նում հա­մաշ­խար­հա­յին մի­տում­նե­րի հետ։ Ար­դյոք դա իշ­խա­նու­թյուն­նե­րի ոչ ա­դեկ­վա­տու­թյան հետևա՞նք է‚ թե՞ դեստ­րուկ­տիվ ի­րա­վի­ճակ ստեղ­ծե­լու մի­տում­նա­վոր քայլ‚ ժա­մա­նա­կը ցույց կտա։ Ա­մեն դեպ­քում‚ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը վտան­գում է ոչ միայն պե­տա­կան անվ­տան­գու­թյու­նը‚ այլև ժո­ղովր­դի ա­ռող­ջու­թյու­նը։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ