Հայ հասարակությանն այլևս ոչ մի բանով հնարավոր չէ զարմացնել ու զայրացնել։ Մենք անտարբեր ենք դարձել ամեն ինչի հանդեպ, մենք մեր ձեռքով մեր պետությունը կործանում ենք, ու դա անում ենք առանց սեթևթանքի, հստակ քայլերով ու միմյանց աչքերի մեջ ուղիղ նայելով։
Ի տարբերություն մեզ, Ադրբեջանը մեկ դարից ավելի ձևավորել է ազգային գաղափարախոսություն, այն է՝ հայատյացություն, հայաջնջում, հայկական տարածքների բռնազավթում:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի անունից պաշտոնատար անձինք միջուկային գործարքին վերադառնալու պայմանների շուրջ արդեն իսկ սկսել են Իրանի հետ բանակցություններ վարել՝ հայտնել է Իսրայելական հեռուստաալիքը։
Ես համարում եմ ապացուցված, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ, մեր ամուր դիրքերը կկարողանայինք պահել՝ «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ճանապարհային ապաշրջափակմամբ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր, նպաստում են այն ծրագրերին, որոնք արդեն տասնամյակներ շարունակ կան. երկու երկրների միջև երկաթգծային կապը, եթե հնարավոր լինի՝ ավտոմոբիլային ճանապարհը, որն ավելի կարճ կլինի, քան ներկայիս Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը:
Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Իսլամաբադի հռչակագիրը, որ ապահովում է համագործակցության խորացումը բազում ոլորտներում, նախևառաջ՝ քաղաքական, տնտեսական, խաղաղության ու անվտանգության ապահովման: