«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը որակյալ կրթությունը տանում է Հայաստանի և Արցախի նույնիսկ ամենահեռավորգյուղերի դպրոցները

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը որակյալ կրթությունը տանում է Հայաստանի և Արցախի նույնիսկ ամենահեռավորգյուղերի դպրոցները
17.06.2019 | 16:01

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության պաշտոնական հուշագիր։ Սա առանցքային իրադարձություն է հասարակական և մասնավոր սեկտորների համագործակցության ոլորտում, քանի որ կողմերը հանձնառություն են ձևավորել երկարաժամկետ ու շահառուների մեծ շրջանակ ընդգրկող ծրագրեր իրականացնել՝ կրթության ոլորտում նորարարական մտածողության ներդրման ուղղությամբ։

«Ինովացիան մեր ռազմավարությունն է, իսկ շարունակական կրթությունը այն առանցքային արժեքն է, որը ընկած է մեր ընկերության հաջողությունների հենքում։ Այս երկու արժեքների համադրմամբ մենք այսօր մեկնարկն ենք տալիս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ մի ծրագրի, որի շրջանակում ուսուցիչները կբարելավեն իրենց հմտությունները շարունակական կրթությամբ։ Նախագծերի հիմքում ինովացիոն մտածողության ներդրումն է կրթության ոլորտում և մեր խնդիրն է ապահովել հատկապես մարզային դպրոցների ներգրավվածությունը։ Անխոս, այս ամենի շահառուն մեր երեխաներն են ու մենք հավատացած ենք, որ Հայաստանի բոլոր երեխաները պետք է ստանան որակյալ ու մրցունակ կրթություն», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Նա նաև նշել է, որ բարձր է գնահատում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի այսչափ կարևոր առաքելությունը՝ Հայաստանում կրթությունը հավասարապես որակյալ ու հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքները։ Նշենք, որ սա «Գալաքսի» ընկերությունների խմբի երկրորդ պաշտոնական համագործակցության ծրագիրն է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ։ Առաջինը ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության հետ ծրագիրն էր՝ Հայաստանի դպրոցներում թվայնացման և տեխնոլոգիական կրթության ուղղությամբ։

««Դասավանդի’ր, Հայաստան»-ը որակյալ կրթությունը տանում է Հայաստանի եւ Արցախի նույնիսկ ամենահեռավորգյուղերի դպրոցները, քանի որ մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր երեխա ունի մեծ ներուժ, որը կարող ենք բացահայտել այդտեսակ կրթության միջոցով։ Սակայն մենք գիտենք, թե որքան էլ ավելի արդյունավետ կարող ենք լինել, եթե շարժվենք ժամանակին համըթաց ու կրթության մեջ օգտագործենք տեխնոլոգիաներն ու ինովացիան։ Մեզ համար շատ ոգեւորիչ է, որ մասնավոր ոլորտը նման ուշադրությամբ է լցված կրթության որակի բարձրացման վրա եւ պատրաստ է անել դա մեզ հետ համագործակցությամբ։ Լիահույս եմ, որ այս համագործակցության
շնորհիվ կկարողանանք ավելի արագ հասնել արդյուքնքների»,-նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։

Հատկանշական է, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համատեղ ծրագրերի մեկնարկը և աշխատանքային թիմերի առաջին ռազմավարական քննարկումը վարում էին Հայաստանի մարզերի ավագ դպրոցների երեխաները։ Նրանք մասնագետների հետ քննարկմանը ներկայացնում էին կրթության ոլորտի բոլոր շահառուների շահերը և ապահովվում էին տեսակետների բազմակողմանիությունը։

Համագործակցության արդյունքում ստեղծվող համատեղ նախագծի առաջին նյութերը կներկայացվեն 2019-20թթ. ուսումնական ծրագրի մեկնարկին, իսկ ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության նպատակով բոլոր նյութերը հասանելի կլինեն ու կհրապարակվեն։

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao